Գործնական աշխատանք

75. Փակագծում  տրված գոյականները գրի´ր  եզակի կամ հոգնակի ձևով (պահանջվող ձևն ինչպե՞ս   գտար):

Երբ (շոգ, շոգեր) է լինում, (փիղը, փղերր) կնճիթով վերից վար ջրում է իրեն, հետո էլ ավազ  է ցանում վրան, իբրև սրբիչ: (Փիղը, փղերը) հոտերով  են շրջում: Նրանց առաջնորդում է ծեր ու իմաստուն (փիղը, փղերը): Հոտոտելիս (նա, նրանք) բարձրացնում են կնճիթները: Իսկ հենց որ (կնճիթը, կնճիթները) թշնամու հոտ են առնում, նրանց (տերն, տերերն) անաղմուկ հեռանում, ասես գետնի տակն են անցնում: Այդ վիթխարի, ուժեղ (կենդանին, կենդանիները) ոչ մի թշնամի չունի, բացի մարդուց:

76.       Նախադասությունները  լրացրո´ւ: Գրածդ բայերն  ընդգծի´ր:

Աշխարհը շատ տխուր կլինի, եթե չլինեն ուրախ մարդիկ:

Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե այն լինի քո համար հաճույք:

Շներն իրենց անելիքը չեն իմանա, եթե . չունենան հոտառություն:

Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե վառելանյութ չլինի:

82. Ածանցավոր բառերն առանձնացրո´ւ և արմատն ածանցից գծիկով բաժանի´ր:

ա) Շապիկ-պարզ բառ, մկնիկ-մկ()մուկն+իկ, զատիկ-զատ(զատել)+իկ, ծաղիկ-պարզ բառ, բալիկ-պարզ բառ, մայրիկ-մայր+իկ, աղջիկ-պարզ բառ, շնիկ-շուն+իկ, փիսիկ-պարզ բառ, գեղեցիկ-պարզ բառ, կապիկ-պարզ բառ, փոքրիկ-փոքր+իկ, սիրունիկ-սիրուն+իկ, կողիկ-կող(կողք)+իկ, թիթեռնիկ-թիթեռն+իկ, ծիտիկ-ծիտ+իկ, քթիկ-քթ(քիթ)+իկ, տոտիկ-տոտ+իկ, մատիկ-մատ+իկ:

բ) Գնդակ-գնդ(գունդ)+ակ, գետակ-գետ+ակ, վանդակ-պարզ բառ, ելակ-պարզ բառ, կատակ-պարզ բառ, նապաստակ-պարզ բառ, առվակ-առվ(առու)+ակ, զավակ-պարզ բառ, բակ-պարզ բառ, գուշակ-պարզ բառ, որդյակ-որդյ(որդի)+ակ, դդյակ-պարզ բառ, կտակ-պարզ բառ, պատանյակ-պատանյ(պատանի)+ակ, թիակ-պարզ բառ, թակ-պարզ բառ, բլրակ-բլր(բլուր)+ակ, վարդակ-պարզ բառ, սոխակ-պարզ բառ, մահակ-պարզ բառ, մոծակ-պարզ բառ:


գ) Գայլուկ-գայլ+ուկ, բուկ-պարզ բառ, մանուկ-պարզ բառ, գառնուկ-գառն+ուկ, ձագուկ-ձագ+ուկ, ձուկ-ձուկ(ձուկն), ձիուկ-ձի+ուկ, բազուկ-պարզ բառ, մուկ-մուկ(մուկն), աղմուկ-պարզ բառ, հատուկ-պարզ բառ, մարդուկ-մարդ+ուկ, պոչուկ-պոչ+ուկ, վհուկ-պարզ բառ, ձմերուկ-պարզ բառ:

85.  Նախադասություններն  ավարտի´ր:

Աքլորներն իրար բզկտում էին, որովհհտև նրանք կռվարար էին:

Սարսափելի  փոթորկից  նավը շուռ կգար, եթե այն փրկարար նավ չլիներ:

Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն նրանք գործի էին:

Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, իսկ մեծերը գնացել էին ցույցի:

Քանդակագործը գիշեր ու օր աշխատում էր, երբ երեսունմեկ տարեկան էր:


Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ նա զբոսնի:

88     Նախադասությունն ընդարձակի´ր` ավելացնելով ո”ւմ կամ  ի՞նչը հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

Օրինակ ՝ Հանկարծ որսորդը նկատեց: — 1. Հանկարծ որ­սորդը շարժում նկատեց: 2. Հանկարծ որսորդը  նկատեց ըն­կերոջը:

Սարդն ամբողջ կյանքում հաշվում է:

1.Սարդն ամբողջ կյանքում իր ոտքերն է հաշվում:

2. Սարդն ամբողջ կյանքում իր ոտքերի քանակն է հաշվում:

Հնէաբանները գտել են:

1.Հնէաբանները գտել էին մեծ սաղավարտ Արգիշտի I-ից:

2.Հնէաբանները գտել էին մի մեծ և շատ ծանր քար-սաղավարտ Արգիշտի I-ից:

Շնաձուկը կերավ:

1.Շնաձուկը կերավ փոքր ձկներին:

2. Հսկա շնաձուկը կերավ վտառով անցնող ձկներին:

Բնությունն իր ներկատախտակի բոլոր գույներով էր զարդարել:

1.Բնությունն իր ներկատախտակի վրա բոլոր շքեղ գույներով զարդարել էր:

2.Բնությունն իր ներկատախտակի վրա բոլոր շքեղ գույներով անտառ էր զարդարել:

94.  Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի´ր հոմանիշ ձևերով:

Օրինակ՝ Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է:-Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է: Կամ՝ Հայաստանի մեծագույն քաղաքը Երևանն է:
Ամենահին բառարանը հայտնաբերվել է Սիրիայում՝ հնագիտական պեղումների ժամանակ: Հնագույն բառարանը հայտնաբերվել է Սիրիայում՝ հնագիտական պեղումների ժամանակ:
Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են: Աշխարհի Ամենաերկար ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:
Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում: (Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում է նկատվել: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել): Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից դժվարադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում: (Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում է նկատվել: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել):
Ամենից թանկ գիրքը 1455թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է)տպագրած «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել:

Թանկագին գիրքը 1455թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է) տպագրած «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել:

Աշխարհի ամենից աղմկոտ քաղաքը Եգիպտոսի մայրաքաղաքն է՝ Կահիրեն, որտեղ այդ երկրի բնակչության մեկ քառորդն է ապրում: Աշխարհի ամենաաղմկոտ քաղաքը Եգիպտոսի մայրաքաղաքն է՝ Կահիրեն, որտեղ այդ երկրի բնակչության մեկ քառորդն է ապրում:
Հնագույն օրացույցը գրպանի հայերեն օրացույցն է, որը 1757թ. Վենետիկի Մխիթարյաններն են հրատարակել: Դա աշխարհի տպագիր օրացույցների մեջ ամենաերկարակյացն է. հրատարակությունը մինչև հիմա չի ընդհատվել: Ամենահին օրացույցը գրպանի հայերեն օրացույցն է, որը 1757թ. Վենետիկի Մխիթարյաններն են հրատարակել: Դա աշխարհի տպագիր օրացույցների մեջ ամենաերկարակյացն է. հրատարակությունը մինչև հիմա չի ընդհատվել: Ամերիկայում գտնվել է թռչող մողեսի մնացորդ, որը մինչև այժմ հայտնի գտածոներից մեծագույնն է (թևերի բացվածքը տասնհինգ մետր է եղել): Ամերիկայում գտնվել է թռչող մողեսի մնացորդ, որը մինչև այժմ հայտնի գտածոներից ամենամեծն է (թևերի բացվածքը տասնհինգ մետր է եղել):
Շվեյցարական «օմեգա» ժամացույցների ֆիրմայում աշխարհի ամենաբարդ ժամացույցն է ստեղծվել(Սարքը ցույց է տալիս Եվրոպայի, Ամերիկայի և Ավստրալիայի մի քանի քաղաքների ժամանակը, ինչպես նաև արևի, լուսնի, մոլորակների, մեծ համաստեղությունների դիրքն ամեն վայրկյան):

Շվեյցարական «օմեգա» ժամացույցների ֆիրմայում աշխարհի ամենադժվար ժամացույցն է ստեղծվել(Սարքը ցույց է տալիս Եվրոպայի, Ամերիկայի և Ավստրալիայի մի քանի քաղաքների ժամանակը, ինչպես նաև արևի, լուսնի, մոլորակների, մեծ համաստեղությունների դիրքն ամեն վայրկյան):

95. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություննե´ր ստացիր:

Օրինակ՝ Ինչքա՞ն ժամանակ ո՞վ ի՞նչ էր անում ինչի՞ ի՞նչը-Ամբողջ օրը կինը փնտրում էր աղմուկի պատճառը:
Ինչպիսի՞ ի՞նչը ի՞նչ էր անում: Գեղեցիկ տղան ֆուտբոլ էր խաղում:
Քանի՞ ինչե՞րը ի՞նչ արեցին, որտե՞ղ: Վեց տերևները պար բռնեցին:
Ո՞ւմ ի՞նչը  ի՞նչ էր անում, որտե՞ղ: Ընկերոջս ընկերը Դուբայում հանգստանում էր:
Ո՞ր ո՞վ ի՞նչ արեց, ե՞րբ: Արենը շախմատ խաղաց այսօր:

96. Բացատրի´ր՝ ընդգծված բայերի իմաստների տարբերությունը  ո՞րն է:

Փայտը կոտրեցի: — Փայտը կոտրատեցի: Կոտրելը նշանակում է երկու մասի բաժանել, իսկ կոտրատելը մի քանի մասի բաժանել:

Կողպեքը չխկաց ու բացվեց:-Կողպեքը չխչխկաց ու բացվեց: Չխկաց նշանակում է շուտ բացվել, իսկ չխչխկաց դժվարությամբ բացվեց։

Հանկարծ թփերը խշշացին: — Հանկարծ թփերը խշխշա- ցին: Խշշացին նշանակում է քամին սկսվելուց թփերը խշշացին, իսկ խշխա-ցին աշնան ժամանակ է լինում:

Վարպետը պաստառը պատից պոկեց:-Վարպետը պաստառը պատից պոկոտեց: Պոկել նշանակում է հանել, իսկ պոկոտելը ճղճղել։

99. Հարցում  արտահայտող  բառերը գոյականներո´վ փոխարինիր:

Ամբողջ ի՞նչը (օր.՝ ամբողջ ապրուստը):

Բոլոր ովքե՞ր, ինչե՞րը: Բոլոր ընկերները, երեխաները:

Ինչ-որ ո՞վ, ի՞նչ: ինչ-որ մարդ մտավ ներս:

Leave a comment