Իրանի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Հայաստանի, խորհրդանիշները:

Իրանի խորհրդանիշ, Իրանի Իսլամական Հանրապետության պետական խորհրդանիշ (պարսկերեն՝ نشان رسمی جمهوری اسلامی ایران), Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական պետական խորհրդանիշ, Իրանի գլխավոր պետական խորհրդանիշերից մեկը, Իրանի Իսլամական Հանրապետության դրոշից և հիմնից հետո։ Հաստատվել է Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարի կողմից 1980 թվականի մայիսի 9-ին։

Կրուասան (ֆր.՝ croissant՝ կիսալուսին), ոչ մեծ կաթնահունց արտադրանք կիսալուսնի տեսքով, խմորիչով շերտավոր խմորից՝ պատրաստված առնվազն 82 % յուղայնությամբ կարագով։ Շատ տարածված է Ֆրանսիայում , որտեղ այն մատուցում են նախաճաշին ՝ սուրճի կամ տաք շոկոլադի հետ։
| Հեղինակ | Պիտեր Վենդլեր |
|---|---|
| Ստեղծման տարեթիվ | 1683 |

Հիսուս Ամենափրկիչ արձան (պորտ.՝ Cristo Redentor), Հիսուս Քրիստոսի հայտնի արձաններից, որը գտնվում է Ռիո դե Ժանեյրո քաղաքում՝ Կորկովադու լեռան գագաթին։ Համարվում է Բրազիլիայի և Ռիո դե Ժանեյրոյի խորհրդանիշը։
Հուշարձանի ստեղծումը տևեց մոտ ինը տարի՝ 1922 թվականից մինչև 1931 թվականը։

Արարատ (ավանդական հայերեն՝ Սիս և Մասիս) հանգած հրաբուխ Արևմտյան Հայաստանում՝ Արաքս գետի աջ ափին, Հայաստանի սահմանից 32 կմ հեռավորության վրա, իսկ Իրանի սահմանից՝ 16 կմ։ Ունի երկու գագաթ՝ մեծ (Մասիս՝ 5165 մ) և փոքր (Սիս՝ 3925 մ)[2]։1829 թվականին, առաջին անգամ Արարատի գագաթը բարձրացավ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Իոհանն Ֆրիդրիխ Պարրոտը, որին ուղեկցում էր՝ Խաչատուր Աբովյանը: