Цветик-семицветик часть 2 03.02.2022

Женя отдала маме баранки, а сама про себя подумала: „Это, правда, замечательный цветок. Надо поставить его в самую красивую вазочку”. Любимая мамина вазочка стояла на самой верхней полке. Женя встала на стул и взяла её. В это время за окном пролетали вороны. Женя начала их считать, а про вазочку забыла. Вазочка упала и разбилась!
– Что ты разбила, тяпа-растяпа! – закричала мама из кухни. – Не мою ли любимую вазочку?
– Нет, нет, мамочка, я ничего не разбила. – ответила Женя маме, а сама быстро оторвала красный лепесток, бросила его и тихо сказала:
Лети, лети, лепесток,
Через запад на восток,
Через север, через юг,
Возвращайся, сделав круг.
Лишь коснёшься ты земли –
Быть по-моему вели.
Хочу, чтобы мамина любимая вазочка снова стала целой. Когда мама прибежала из кухни, её любимая вазочка стояла на своём месте. Удивилась мама и послала Женю во двор гулять.

Пришла Женя во двор, а там мальчики играют в Северный полюс.
– Мальчики, мальчики, можно мне с вами поиграть?
– Нет. Мы девчонок на Северный полюс не берём.
– И не нужно. Я и без вас буду на настоящем Северном полюсе. Женя отошла в сторону,
взяла волшебный цветик-семицветик, оторвала синий лепесток, бросила его, сказала
волшебные слова и… очутилась на Северном полюсе. А там холодно, мороз 100 градусов!

– Ай, мамочка, замерзаю! – закричала Женя и стала плакать. Её слезы тут же превратились в сосульки и повисли на носу. А тут ещё появились большие страшные
медведи и идут прямо к Жене. Испугалась девочка, оторвала зеленый лепесток, произнесла волшебные слова и снова вернулась во двор. А мальчики на неё смотрят и смеются.
– Ну, где же твой Северный полюс?
– Я там была.
– Мы не видели. Докажи.
– Смотрите у меня на носу ещё сосулька. Но мальчики не поверили Жене.

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
1. Как разбилась любимая мамина вазочка?Женя увидела у окна ворон, начала их считать, но Женя забыла кувшин, упал и разбился. 2. Какое второе желание Жени исполнил цветок?Женя хотела, чтобы кувшин снова стал целым. 3. Во что играли мальчики? Мальчики играли в Северный полюс. 4. Как Женя оказалась на Северном полюсе? С помощью цветка. На Северном полюсе она замерзала, там била 100 градусов холодно. Понравилось ли ей там?Нет. 5. Как Женя вернулась во двор? С помощью Цветика-семицветика.
Согласны ли вы с тем, что...
1. Женя разбила вазочку.Нет. 2 Мальчики играли в футбол.Нет. 3. Женя оторвала жёлтый лепесток, сказала волшебные слова и оказалась на Северном полюсе.Да 4. Жене очень понравилось на Северном полюсе.Нет. 5. Мальчики не поверили Жене.Да.

Պարզ և բաղադրյալ թվեր 02.02.2022

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Թեմա՝ Պարզ ու բաղադրյալ թվեր: Բաղադրյալ  թվերի  վերլուծությունը պարզ արտադրիչների:

Այն բնական թիվը, որն ունի միայն երկու բաժանարար՝ ինքը և 1-ը, կոչվում է պարզ թիվ։


Այն բնական թիվը, որը իրենից և 1-ից բացի ունի նաև այլ բաժանարարներ, կոչվում է բաղադրյալ թիվ։

Օրինակ՝ 4-ը բաղադրյալ թիվ է։

1 թիվը ո՛չ պարզ է, ո՛չ բաղադրյալ, քանի որ ունի միայն մեկ բաժանարար։

Թվերը վերլուծել պարզ արտադրիչների նշանակում է այն
ներկայացնել պարզ թվերի արտադրյալի տեսքով։

Օրինակ՝ 22=2*11։

Այն բնական թվերը, որոնք ընդհանուր պարզ արտադրիչներ չունեն, կոչվում են փոխադարձաբար պարզ թվեր։

Փոխադարձաբար պարզ են այն թվերը, որոնց ընդհանուր բաժանարարը միայն 1-ն է։

Օրինակ՝ 5 և 7 թվերը փոխադարձաբար պարզ թվեր են։

Առաջադրանքներ

1․Թվերը  վերլուծեք  պարզ արտադրիչների։

Օրինակ՝ 22=2*11

  • 16=2x2x2x2
  • 28=7x2x2
  • 36=3x2x3x2
  • 12=2x2x3
  • 18=2x3x3
  • 45=3x3x5
  • 64=2x2x2x2x2x2x2
  • 80=5x2x2x2x2
  • 26=13×2
  • 45=3x3x5
  • 9=3×3
  • 15=5×3
  • 24=3x2x2x2

2․ Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք նրանց ընդհանուր  պարզ արտադրիչները:
Օրինակ՝ 6=2‧3,      10=2‧5,   2-ը կոչվում է  6 և 10 թվերի ընդհանուր  պարզ արտադրիչ։

  • 25 և 35, 25=5×5, 35=7×5 թվերի ընդհանուր  պարզ արտադրիչ 5:
  • 40 և 28, 40=4x10=2x2x2x5, 28=4x7=2x2x7 թվերի ընդհանուր  պարզ արտադրիչ2
  • 36 և 18 36=6x6=3x2x6 18=6x3=3x2x3 թվերի ընդհանուր  պարզ արտադրիչներ 3,2
  • 45 և 10, 45=5x9=5x3x3, 10=2x5
  • 15 և 25, 15=3x5, 25=5x5, թվերի ընդհանուր  պարզ արտադրիչ 5
  • 26 և 12, 26=13x2, 12=3x2x2 թվերի ընդհանուր  պարզ արտադրիչ 2
  • 40 և 35 , 40=4x10=5x2x2x2, 35=5x7, թվերի ընդհանուր  պարզ արտադրիչներ 5,2
  • 60 և 25, 60=10x6=5x7x2, 25=5x5: թվերի ընդհանուր  պարզ արտադրիչ2:
  • 24 և 18, 24=4x6=3x2x2x2, 18=6x3=3x2x3: թվերի ընդհանուր  պարզ արտադրիչներ՝ 6,2,3
  • 16 և 24, 16=4×4=2x2x2x2, 24=6×4=3x2x2x2: թվերի ընդհանուր  պարզ արտադրիչ` 2:

Մաթեմատիկական առկա ֆլեշմոբի 2-րդ մակարդակի խնդիրներ

4. Միհրանը փոքր է Ստեփանից, բայց մեծ է Կարենից։ Ստեփանը փոքր է Արտյոմից, իսկ Տիգրանը փոքր է Կարենից։ Ո՞վ է նրանցից ամենամեծը։ Արտյոմ:

5․Փողոցի մի կողմում տները հաջորդաբար համարակալված են զույգ թվերով՝ 2,4,6,… իսկ մյուս կողմում՝ կենտ թվերով՝ 1,3,5,…։ Զույգ կողմի վերջին տունը ունի 12 համարը: Այդ փողոցում կա ընդամենը 17 տուն։ Ի՞նչ համար ունի փողոցի կենտ համարներով կողմի վերջին տունը: Պատ.՝ 21

Homework

In the air, on the ground, on/in the sea – Test

We’re travelling in a big red bus / What’s this girl learning next week? Listen to the grammar chant and find out! Can you hear the present continuous for future arrangements in the chant? Play the games and do the activity for the chant.

Grammar Part

Do you want to practise using the present continuous for future arrangements in English? Do the activity and the test!

PDF icon

Print an activity for this grammar topic.

 Print a test for this grammar topic.

Play the Games!

Անգին քարը

Մի ամառվա շոգ օր էր. բայց չնայած անտանելի շոգին ու թեժ արևին, Բաղդադի փողոցները լիքն էին ժողովրդով։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը մի փառավոր հաղթությունից հետո պետք է վերադառնար իր մայրաքաղաքը։ Աղքատ ժողովուրդը հավաքվել էր թամաշա անելու։ Մարդիկ անհամբեր սպասում ու գովում էին թագավորին, փառաբանում էին նրա քաջությունը, խելքը, մեծահոգությունը, իմաստությունը, արդարադատությունը և շատ ուրիշ բարձր առաքինությունները։

Էս ժամանակ բազմության միջից դուրս եկավ Սայիդ անունով մի աղքատ ու սկսեց ամենախիստ խոսքերով հայհոյել թագավորին։

Ամբոխը սաստիկ վրդովվեց, չորս կողմից վրա դառան, որ ոտնատակ տան Սայիդին, երբ մեջ մտավ մի անծանոթ։

— Կանգնեցե՛ք,— ասավ,— ո՛վ ազնիվ մարդիկ, ու ձեր ուշադրության ականջները միառժամանակ կախ արեք իմ մտքի ճյուղերին։

Ամբոխը կանգ առավ։

— Ի՜նչ լավ է խոսում, է՜,— ձեն տվեց մինը.— խոսի՛ր, խոսի՛ր, լսում ենք։

— Դուք ուզում եք սրան ծեծե՛ք,— հարցրեց անծանոթը։

— Հա՛, անպատճառ պետք է ծեծենք։

— Բայց պետք է խելոք ծեծեք։

— Ի՞նչպես թե խելոք ծեծեք… էլ խելոք ծեծելը ո՞րն է… կողքերը կփշրենք, պրծավ գնաց։

— Չէ՛, էդպես չի. սպասեցեք ու ինձ ականջ արեք։ Դուք ուզում եք սրա կողքերը փշրեք։ Շատ լավ։ Ասենք թե տեղն է ու արդարացի։ Բայց կարող է պատահել, որ հարկավոր է սրա երկու կողքը փշրել, իսկ դուք միայն մի կողքը կփշրեք։ Էդպեսով էլ կվարվեք և անարդար, և անխելք։

— Լավ ես ասում, ես իմ աստվածը,— ձեն տվին ամեն կողմից։— Հապա ի՞նչ անենք, ներե՞նք էն վիրավորանքը, որ սա հասցրել է մեր ամենաիմաստուն, ամենագերագույն, ամենահեռատես, ամենասրատես թագավորին, աշխարհքի կենտրոնին, աստծու ստվերին, աստղերի աստղին, արեգակների արեգակին…

— Չէ, ես հո չեմ ասում՝ ներենք, ես ասում եմ՝ մի հարցնենք ու լսենք,— թե ի՞նչ է ասում էս մարդը, ինչպես է արդարանում։

— Ես արդարանալու բան չունեմ,— խոսեց Սայիդը։— Մեղավորներն են արդարանում, իսկ ես ոչ մի մեղք չեմ արել։ Ես միայն էն պետք է ասեմ, ինչ որ ինձ արել են։ Եվ ասեմ թե չէ, դուք ձեռքերով կծածկեք ձեր երեսները, բայց էդ էլ չեք կարող անել, որովհետև ձեր երեսների ամոթից ու բարկության տաքությունից ձեր ձեռքերը կէրվեն։

— Վա՜հ, էս ի՞նչ է պատահել։ Ինչպես երևում է, շատ հետաքրքրական բան պետք է լինի։ Պատմի՛ր, պատմի՛ր,— գոռացին ամեն կողմից։

— Ոչ թե հետաքրքրական, այլ մի ցավալի ու անիրավ գործ,— պատասխանեց Սայիդը։— Ականջ արեք, պատմեմ տեսեք։

«Ես մի գեղեցիկ, խելոք ու աշխատասեր կին ունեի ու երկու կարմրաթշիկ, առողջ, աշխույժ երեխա։ Ինձ համար երջանիկ ապրում էի, ու իսկի մարգարեի խոստացած դրախտն էլ չէր պետքս…»՛

— Տեսե՛ք, տեսե՛ք՝ ինչեր է հաչում։ Ա՛յ լիրբ հայհոյիչ… հենց դրա համար էլ էդ բախտին ես արժանացել…— ընդհատեց մեկը։

— Բախտը որ կա՝ ծնվելիս է գրվում մարդու ճակատին, նրանից պրծնում չկա,— մեջ մտավ մի ուրիշը։

— Դե լավ, խելքներիդ զոռ մի՛ տաք, թո՛ղ արեք պատմի։

Ու Սայիդը շարունակեց։

«Քանի տարի էսպես ապրեցինք, ամեն մի տարին, ամեն մի ամիսը, շաբաթը, օրը, ժամն ու վայրկյանը անցան լիքը երջանկություններով։ Բայց չար նախանձը, որ աշխարհքում կործանում է ամեն բան, վերջը իմ երջանկությունն էլ կործանեց։ Իմ կողքին ապրում էր մեր քաղաքի դատավոր Իբրահիմը։ Նախանձեց իմ բախտին, կնոջս ու երեխաներիս խլեց ինձանից։ Կնոջս իրեն հարճ առավ, երեխաներիս ստրուկ տվեց ուրիշներին։ Ու էսպես նրանք ընկան կրկնակի գերության մեջ։ Գերի մոր սիրտը իր երեխաների մոտ էր ու նրանց հետ էլ կրկնակի գերի, երեխաների ուշքն ու միտքն էլ իրենց մոր մոտ էր ու նրա հետ կրկնակի գերի…»

— Ա՛յ էդ լավն էր։ Ի՜նչ սիրուն ասիր՝ կրկնակի գերի…

«էսպես մնացի մենակ, ու կյանքը մահից էլ ավելի անտանելի դարձավ ինձ համար։

Եվ ահա տեսնում եք, անտուն, անտեր թափառում եմ, ու չեմ իմանում՝ աշխարհքում էլ ի՛նչ է մնում ինձ համար»։ Ամենքի սիրտը շարժվեց։

— Էլ երկար ու բարակ մտածելու ի՞նչ կա էստեղ, հրես թագավորը գալիս է, գնա գանգատ արա, էլի՜,— խորհուրդ տվնց աղքատներից մինը։

— Գա՜նգատ արա… լավ ես ասում, բայց թագավորը շրջապատված կլինի իրեն մոտիկների ու մեծամեծների էն տեսակ բազմությունով, որ արի ու մոտեցիր։ Հա կմոտենան հարուստները, բայց ես ի՞նչպես մոտենամ։ Դուք ասում եք՝ նա մեզ համար արեգակ է, բայց արեգակի նման էլ հեռու է մեզանից։

— Վախիլ մի՛,— սիրտ տվին մյուս աղքատները.— մենք կմոտենանք։ Ինքն էլ էնպես բնավորություն չունի, ամենքին մոտ է թողնում։ Ոչ մի աղքատ դեռ նրա շեմքից ետ չի դառել առանց բարերարվելու։

Էս խոսքումն էին, որ ամբոխը տակնուվրա եղավ, ալեկոծվեց, ամեն մարդ տեղ բռնեց, ու ամենքի աչքերը դարձան դեպի քաղաքի դարպասները տանող գլխավոր փողոցը։ Վերջապես երևաց արքայական թափորը։ Ահա և Հարուն Ալ Ռաշիդն ինքը՝ ճոխ ու փայլուն շքախմբով։ Թափորը կանգ առավ գլխավոր հրապարակում, պալատի առջև։ Թագավորը ձիուց իջավ, բազմեց մեծամեծներով շրջապատված ամպհովանու տակ դրած գահին ու իրավունք տվեց, որ ցանկացողները ներկայանան իրեն։ Առաջ եկան նշանավոր հարուստները, թանկագին նվերներ տվին։ Առաջ եկան վաճառականները, ծանրագնի շալեր, մետաքսի ու կերպասի կտորներ տվին։ Առաջ եկան արհեստավորները, սքանչելի նուրբ բանվածքներ ու ձեռագործներ տվին։ Թագավորն ուրախ ու գոհ ընդունեց ամենքին ու ամեն մեկին մի որևէ քաղցր խոսք ասավ։ Մին էլ հանկարծ ամբոխի միջից մի պատառոտված, հյուծված աղքատ դուրս եկավ, գլխին մի ահագին քար, ու մոտեցավ թագավորին։

— Թագավորն ապրած կենա, ահա էս էլ իմ նվերը։ Թագավորը զարմացավ, մթնեց ու խստությամբ հարցրեց.

— Էս ի՞նչ կնշանակի… էս ի՞նչ ես տալիս դու ինձ…

— Թագավորն ապրած կենա,— պատասխանեց աղքատը,— թագավորին նվեր տվողը պետք է իր սրտիցը տա… իմ սրտումն էլ էս քարն է ծանրացած, ես էլ էս եմ քեզ նվիրում։

Թագավորը ժպտաց, ապա թե մտքի տունն ընկավ։

— Անունդ ի՞նչ է։

— Երբ դեռ երեխա էի՝ հերս ու մերս ինձ ասում էին Ջան Սայիդ։ Երբ հասակ առա, հարևաններս ասում էին Աշխատասեր Սայիդ։ Երբ ամուսնացա, կինս ասում էր Լավ Սայիդ. ծանոթներս ու բարեկամներս ասում էին Ազնիվ Սայիդ. իսկ այժմ ասում են՝ խեղճ, անբախտ, Աղքատ Սայիդ։

— Ո՞րտեղ ես ապրում։

— Էնտեղ, որտեղ թռչուններն են թռչում, որտեղ քամին է սուլում։

— Դե, լա՛վ,— խոսեց Հարուն Ալ Ռաշիդ թագավորը.— իմ տերության մեջ ոչ մի չար գործ չի խուսափիլ իմ հայացքից՝ որ անդնդում կուզի թաքնվի։ Գնա՛ աղոթիր աստծուն, ո՜վ գիտի, գուցե մի օր էլ գա, որ քեզ ասեն Բախտավոր Սայիդ։

Սայիդը գնաց։

Էս դեպքի վրա մի քանի օր անց կացավ։ Հարուն Ալ Ռաշիդը մանրամասն իմացավ Սայիդի պատմությունը, համոզվեց ճշմարտությանը ու կամեցավ դատել արդարն ու մեղավորը։

Մի օր էլ խնջույքի հրավիրեց, հավաքեց իր բոլոր մեծամեծներին։ Մեծամեծներն եկան հավաքվեցին մարմար ավազաններով ու շատրվաններով լիքն այգիները, ծաղիկների մեջ, ծառերի տակին խալիչաների վրա բազմեցին, սկսեցին ղալիան քաշել, ուտել, խմել, քեֆ ու զրույց անել։

Քեֆի թունդ ժամանակը թագավորը հրամայեց հրավիրել իր հեքիաթախոսին, որ հայտնի էր իր շիտակ ու անկեղծ բնավորությամբ։ Հեքիաթախոսն եկավ, բարև տվեց, բարև առավ, նստեց, սկսեց դալիան ծխել ու պատմություն անել։

— «Աշխարհքում շատ գանձեր կան,— ասավ նա,— բայց ամենաթանկ գանձը լավ անունն է։ Լավ անունով մարդը միաժամանակ ապրում է հազար ու մի տեղ, հազար ու մի մարդու սրտում։ Լավ անունով մարդը էնպես տեղեր է հասնում, որ չի կարող հասնել ոչ ձիով, ոչ ուղտով և ոչ ուրիշ միջոցով։ Լավ անունով մարդը չի մեռնում։ Նա մահից հետո էլ անտեսանելի ապրում է մեր միջում, ինչպես ոգի։ Միշտ մեր միտն է գալիս, մեր սիրտն է հոսում իր գեղեցիկ հատկությունները։ Լավ բան է լավ անունը։

«Մի գանձ էլ կա՝ հարստությունն է։

«Հարստությունով մարդ հազար ձեռն է ունենում, հազար ոտը, հազար լեզու և հազար ձևով կարող է ՚հազար լավ գործ կատարել։ Լավ բան է հարստությունը։

«Մի գանձ էլ կա՝ էդ էլ խելքն է։

«Խելոք մարդը գերմարդ է դառնում։ Խելքով՝ տկարն ուժեղ է, աղքատը՝ հարուստ, վախկոտը՝ անահ։ Նրանից է, որ անլսելի շշնջյունով ասած խոսքը որոտում է ու անցնում աշխարհքի մի ծերից մյուս ծերը։ Լավ բան է խելքը։

«Բայց մի գանձ էլ կա, որ լավ անունից էլ, հարստությունից էլ խելքից էլ վեր է։ Առանց նրան էս բոլորը համարյա թե սարսափելի ու կործանարար կլինեին մարդու համար։ Առանց նրան աշխարհքը կթառամեր ու կամայանար։ Էս գանձը՝ խղճմտանքն է։

«Էս գանձը արդեն մեծ մարդիկն են ունենում, և սրա համար էլ նրանք, ինչ էլ որ ունենան, երջանիկ չեն լինում։ Ինչքան հարստություն մտքովդ կանցնի, տուր նրանց, որ նրանք բաժանեն մարդկանց ու բարերարեն, դարձյալ քիչ է նրանց համար։ Իսկ ես ճանաչում էի մի աղքատի, որ երեք գանձ ուներ և իրեն համարում էր երջանիկ ու շարունակ փառաբանում էր աստծուն։ Եվ հպարտությունը մտավ նրա սիրտը, թե ինքն էր ձեռք բերել էն երջանկությունը ու ոչ ոք էլ չէր կարող խլել իր ձեռքից։ Էս բանն իմացավ չար ոգին ու հասցրեց աստծուն։ Աստված անիծեց չար ոգուն ու իրենից ետ մղեց, ղրկեց էդ երջանիկ մարդու ապրած քաղաքի դատավորի սիրտը։ Դատավորը հանկարծ զգաց, որ իր ներսը մի նոր, անծանոթ ու թունավոր բան է շարժվում։ Սրտի մեջ սկսեց եռալ մի չարություն, ու միտքը մթնեց խավար մշուշից։ Ինքն էլ լավ չիմացավ, թե ինչ էր պատահել իրեն, վեր կացավ դուրս եկավ որ հովին տա իրեն, ու երջանիկ աղքատի տան մոտից անցնելիս՝ սկսեց նրան նախանձել։ Բայց ի՞նչ էր աղքատի ունեցած-չունեցած գանձն ու երջանկությունը։ Մի ջրհոր, երկու արմավենի ծառ։ Ջրհորից սառը ջուր էր խմում, իսկ երկու արմավենին ամբողջ տարին նրան քաղցր պտուղներ էին տալիս ու հով ստվեր։ Սառը ջուրը խմում էր, քաղցր պտուղն ուտում ու շվաքում նստում, փառաբանում աստծուն։ Դատավորին շատ թվացին էս գանձերը աղքատի համար, վճռեց նրանից խլի, ու խլեց։ Էն օրվանից աղքատը թափառում է դռնից դուռ, նրա հառաչանքից խավարում են աստղերը, նրա թափած արտասուքներից կարիճներ են ծնվում ու աշխարհքը լցվում»։

Ամենքի սիրտն էլ խորը շարժվեց էս պատմությունից, ամենքն էլ զայրացան անիրավ դատավորի վրա, ամենքն էլ գտան, որ նա արժանի է խիստ պատժի։

— Իսկ դու ի՞նչ ես ասում, Իբրահիմ,— հարցրեց Հարուն Ալ Ռաշիդ թագավորը իր մեծամեծներից մեկին, Բաղդադի դատավորին։— Ի՞նչ պետք է անել Հափշտակող դատավորին։

— Թագավորն ապրած կենա,— պատասխանեց Իբրահիմը,— էդ մի տեսակ էն ոճիրն է, որին արժանի պատիժ ես գտնել չեմ կարողանում։

— Իբրահի՛մ,— գոչեց թագավորը,— էդ ոճրագործը դու ես։ Դու ես աղքատ Սայիդից խլել նրա կինը, էդ երջանկության աղբյուրը մեր կյանքում։ Դու ես խլել նրա զավակները, որ մարդկանց կյանքի քաղցր պտուղներն են ու իրենց ծնողներին շվաք են անում ծերության օրերում։

Իբրահիմը խորտակվեց, գետին ընկավ ու խնդրեց, որ իրեն ների թագավորը։

— Ես չեմ քո դատավորը,— խոսեց Հարուն Ալ Ռաշիդը.— քո դատավորն այժմ նա է, ում որ թշվառացրել ես դու։

Ու հրամայեց ներս կանչել Աայիդին։

— Աայի՛դ,— ասավ,— ահա քո ձեռքն եմ տալիս քո թշնամուն։

— Թագավորն ապրած կենա, իմ ձեռքն ես տալիս, ես ի՞նչ անեմ,— պատասխանեց Սայիդը։

— Հապա ի՞նչ ես ուզում։

— Ես դրանից բան չեմ ուզում։ Թո՛ղ իմ կնոջն ու երեխաներին վերադարձնի, ես առաջվա նման երջանիկ կլինեմ։

Էս մեծահոգությունը շարժեց թագավորին, նրա աչքերը լցվեցին արտասուքով։ Բոլոր մեծամեծներն էլ սկսեցին արտասվել;

— Լավ, էդ քո դատաստանը,— դարձավ թագավորը Սայիդին.— այժմ իմ դատաստանը լսիր։ Դո՛ւ, Իբրահի՛մ, քո կալվածքների չորս բաժնից երեք բաժինը կտաս Սայիդին, դրա հետ էլ էն քարը, որ Սայիդն ինձ պարգև բերեց, էն քարի քաշովը մին ոսկի։

Թագավորի վճիռը վճիռ էր։ Ինչ որ վճռեց՝ Իբրահիմը տվեց Սայիդին։ Ու Սայիդը իր կնոջ ու երեխաների հետ միասին ստացավ ահագին հարստություն։ Բայց հարստությունից չգոռոզացավ Սայիդը։ Դարձյալ առաջվա նման համեստ կյանք էր վարում ու աշխատում էր առավոտից մինչև իրիկուն։ Երբ ընկերները հարցնում էին, թե՝ ինչո՞ւ չես օգտվում քո հարստությունից ու փարթամ ապրում, ասում էր՝ հարստությունը փչացնում է մարդու սիրտը, խնջույքներն ու ճոխ ճաշերը հոգնեցնում, մաշում են մարդու զգացմունքները, իսկ ես ուզում եմ մնամ միշտ թարմ ու բարի։

Ու իր ամբողջ կարողությունը Սայիդը սպառեց, դրեց բարի գործերի վրա։ Ուսումնարաններ բաց արավ, հիվանդանոցներ շինեց, ջրհորներ փորել տվեց անջուր անապատներում ու ամեն մի ջրհորի քարի վրա արձանագրել տվեց, «Ո՛վ մարդ, խմի՛ր ու հիշիր նրանց, որոնք ծարավից տանջվում են աշխարհքում»։

Հարուն Ալ Ռաշիդ թագավորը Սայիդի նվիրած քարը Անգին քար անվանեց ու ամեն անգամ, դատաստան տեսնելիս, դնում էր սեղանին, իր առջևը, էնպես էր դատաստան տեսնում։ Ավանդությունն ասում է, թե նրա նման էին վարվում նրա հաջորդները՝ արաբական մյուս թագավորները։

փոխադրություն արևմտահայրենից

Օր մը Աղուէսը կ՚ ըսէ Աքլորին-Մի օր, աղվեսը ասաց աքլորին.

-Ի՜նչ աղուոր ու անոյշ կ’երգես, ո՜վ Աքլորիկ-Ի՞նչ լավ ու գեղեցիկ ես երգում:

Երանի՜ գիշեր-ցերեկ հոս նստէի ու անոյշ ձայնդ լսէի-Երանի՜ գիշեր-ցերեկ նստեի կողքիդ ու ականջ դնեի:

Ափսո՜ս, որ վաղուընէ պիտի զրկուիմ քեզ լսելու հաճոյքէ-Ափսո՜ս, որ վաղը պիտի զրկվեմ քեզ լսելու հաճույքից:

մեղաւորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի երթայ-մեղավոր եմ, որ պետք է գնամ Սուրբ Կարապետ

Սիրունի՛կ Աքլոր, կը խնդրեմ զիս հաւնոց առաջնորդէ, որպէսզի մեղքերուս համար թողութիւն խնդրեմ հաւերէն-Սիրուն աքլոր կը խնդրեմ ինձ թողես գամ հավանոց որպեսզի հավերեն ներողություն խնդրեմ մեղքերիս համար:

Այս քաղցր խօսքերէն Աքլորին սիրտը կը կակուղնայ ու ան կ’ըսէ.-Այս քաղցր խոսքերն աքլորն լսելով իր սիրտը փափկեց:

-Երթանք, քեզի ցոյց տամ հաւնոցը-գնանք ցույց տամ քեզ հավանոցը:

Աղուէսը Աքլորին ետեւէն կը մտնէ հաւաբուն, կը խեղդէ բոլոր հաւերը ու կ’ուտէ զանոնք, յետոյ ալ կ’ուտէ Աքլորը անոր ըսելով-աղվեսը աքլորին տարավ հավանոց և խեղդեց բոլոր հավերին, կերավ:

Բաղադրյալ և պարզ թվեր 01.02.2022

Բաղադրյալ  թվերի  վերլուծությունը պարզ արտադրիչների

Թվերը  վերլուծել  պարզ արտադրիչների նշանակում է այն ներկայացնել  պարզ թվերի արտադրյալի տեսքով։

Օրինակ՝  10 թիվը վերլուծենք պարզ արտադրիչների, այսինքն այն ներկայացնենք պարզ թվերի արտադրյալի տեսքով՝ 10=25,  որտեղ 2-ը և  5-ը պարզ թվեր են։

102
5         5
1 

Առաջադրանքներ․

1․ Թվերը  վերլուծեք  պարզ արտադրիչների։

  • 14=7×2
  • 15=5×3
  • 16=4×4=2x2x2x2
  • 25=5×5
  • 32 =2x2x2x2x2
  • 42 =2×21=2x3x7
  • 60=2x3x2x5

Այժմ թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք նրանց ընդհանուր  պարզ արտադրիչները․

Օրինակ՝   6 և 10 թվերի ընդհանուր  պարզ արտադրիչները  գտնելու  համար    6 և 10 թվերը   վերլուծենք պարզ արտադրիչների։

62
33
1 
  
  
102
 55
1 
  
  

6=2‧3,      10=2‧5,   2-ը կոչվում է  6 և 10 թվերի ընդհանուր  պարզ արտադրիչ։

Այն բնական թվերը, որոնք ընդհանուր պարզ արտադրիչներ չունեն, կոչվում են փոխադարձաբար պարզ թվեր։

Փոխադարձաբար պարզ են այն թվերը, որոնց ընդհանուր բաժանարարը միայն 1-ն է։

Օրինակ՝ 5 և 7 թվերը փոխադարձաբար պարզ թվեր են։

2․ Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք նրանց ընդհանուր  պարզ արտադրիչները

  • 14 և 10, 10=5×2, 14=7×2:  ընդհանուր  պարզ արտադրիչ`2
  • 10 և 25, 10=5×2, 25=5×5:     ընդհանուր  պարզ արտադրիչ`5
  • 15 և 20, 15=5×3, 20=2x2x5: ընդհանուր  պարզ արտադրիչ`5
  • 24 և 15, 24=6x2x2, 15=5×3: ընդհանուր  պարզ արտադրիչ`2
  • 8 և 12,  8=2x2x2, 12=2x3x2: ընդհանուր  պարզ արտադրիչ`2
  • 12 և 10, 12=2x3x2, 10=5×2: ընդհանուր  պարզ արտադրիչ`2
  • 16 և 28, 16=2x2x2x2, 28=7x2x2 ընդհանուր  պարզ արտադրիչ`2
  • 10 և 3, 10=5×2, 3= Ընդհանուր պարզ արտադրիչ չունի, ընդհանուր  պարզ արտադրիչ`5,2
  • 7 և 8, 7= Ընդհանուր պարզ արտադրիչ չունի, 8=2x2x2
  • 5 և 12,  5=Ընդհանուր պարզ արտադրիչ չունի, 12=2x3x2, ընդհանուր  պարզ արտադրիչ`2