Առաջադրանքներ 2





Արեն Մնացականյան Միջին դպրոց 9.5
English in Mind page 32, 33
English Families
Write a paragraph about your family.
Classwork–Believer, song for media-friday
Homework-Learn the song by heart




Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» գրքից «Իմ ուսուցիչը» հատվածը կարդա’, գրավոր ներկայացրո’ւ զգացողություններդ։
Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.
— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ, սինյոր Պերբոնի:
Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն, առանց գլուխը բարձրացնելու, պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրիս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ինչ է պատահել, և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի` արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին թիկունքում աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց.
-Այլևս նման բան չանես,- և, վերադառնալով իր գրասեղանի մոտ, շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ, հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.
-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:
Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.
— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:
Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.
— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:
Ես, երբ կարդացի պատմվածքը վերջացրեցի, ուզեցա ունենալ նման ուսուցիչ՝ Որովհետև նա շատ բարի էր,՝ քանի, որ նա մենակ էր՝ նրա սիրտը մենակությունից ճմլվել էր, և այդ պատճառով նա չէր ուզում բարկանալ երեխաների վրա:
Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» գրքի բոլոր հատվածները կարդա’ և կատարի’ր առաջադրանքները։
Երկրորդ հատվածում նկարագրում է Ստրադիին և իր սիրելի գրքերը։ Այս հատվածում ուզում է ասել, որ եթե այդ իրը քո համար արժեքավոր է, դու այն փաղաքշանքով ես վերաբերվում և չես ցանկանա, որ այդ իրը վնասվի։ Ասում է նաև, որ մարդ եթե ուրիշի գործին է նայում և չի ձանձրանում թեկուզ մեկ ժամ նայելուց, դա նշանակում է, որ դու հարգում ես նրան և նրա գործը և նայելով դու էլ ես զվարճանում իր փոխարեն։
Հարցեր և առաջադրանքներ:
1.Համոզի՞չ էր հոր նամակը։
Այո, որովհետև ծնողի ամեն ասածը քեզ համար է ասվում և այն ասում են, որ դու ուղղես քո սխալները և չկրկնես նրանց սխալները։
2. Ո՞վ է ուսուցիչը քեզ համար:
Իմ համար ուսուցիչը իմ ամենամտերիմ ընկերն է, դպրոցում մայրիկին փոխարինողը․․․։ Իմ համար ուսուցիչը այն մարդն է, ումից դու պետք է շատ բաներ սովորես։
3. Ի՞նչ տվեց քեզ այս պատմությունը
Որ, եթե դիմացինդ ջղային դեմք ունի, չի նշանակում, որ զայրացած է քո վրա։
Հ. Թումանյանի «Ոսկի քաղաքը» հեքիաթն ամբողջությամբ կարդա’։
1.Առանձնացրո’ւ հեքիաթի հերոսներին եւ բնութագրի’ր։
Ուքանա թագավոր-շատ բարի, հոգատար:
Քանաքարա-թագավորի որդեգրած աղջիկը, խելացի և գեղեցիկ:
Դիվանա-երիտասարդ ով ապրում էր սխալ կյանքով սուտ էր խոսում բայց կարողացավ ուղղել իր սխալները և հասկացավ թե որն է երջանկությունը, նա դարձավ խելացի, ձգտող ու հասավ իր նպատակին:
Գոհար թագուհի-խելացի և իմաստուն թագուհի, ով գիտեր երջանկության գաղտնիքը։
2.Մեկնաբանի’ր հետեւյալ նախադասությունը<< …կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտում ու ճանապարհ>>։
Կյանքը անիմաստ է, եթե չկա ձգտում և նպատակ:
Օրինակ՝
Երբ ես փոքր էի մտածում էի՝
Ես շուտով կմեծանամ մի մեքենա կունենամ և շատ փող, բայց ես չէի գիտակցում, որ այդ ամենի համար պետք է ձգտել:
3.Ո°րն է երջանկության բանաձեւը ըստ հեքիաթի։ Ի°նչ է երջանկությունը քե’զ համար:
Հեքիաթի երջանկությունը տրված էր՝ Դիվանային:
Սկզբում Դիվանան մտածում էր, որ հեշտ կխաբեր Քանաքարային և կամուսնանար նրա հետ, բայց ոչ: Այդ նրան չհաջողվեց՝ խաբելով: Նա գնաց Ոսկի քաղաք մի արծվի շնորհիվ և տեսավ, որ այնտեղ բոլորն երջանիկ են: Իմ համար երջանկությունը այն է, երբ մարդ հասնում է իր նպատակին:
17.11.22
Կարդա’ Հ. Թումանյանի «Ոսկի քաղաքը» հեքիաթի 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերը։
Առաջադրանքներ.
1.Առանձնացրո’ւ հեքիաթի ամենից հուզիչ հատվածը եւ մակնաբանի’ր։
Իմ կարծիքով ամենահուզիչ մասը այս երեք մասից դա այս մասն էր:
— Քանաքարան, թագուհի, հենց էն աղջիկն է, որի մասին քեզ պատմեցի։ Նրա համար եմ ես հեռացել իմ հայրենի երկրից, ընկել աշխարհից աշխարհ ու արծվի թևով հասել Ոսկի քաղաքը և կրկին էլ պետք է վերադառնամ նրա մոտ։
— Ինչո՞ւ ես վերադառնում, ազնիվ Դիվանա,— խոսում է գեղեցիկ թագուհին։— Մի՛ վերադառնա, Դիվանա, մեզ մոտ մնա, մեզ հետ ապրի։ Մի՞թե ավելի փարթամ չէ Ոսկի քաղաքը, մի՞թե հոյակապ չեն էս ապարանքները, մի՞թե հրաշալի չեն էս կախարդական այգիները․․․
— Ո՛չ, թագուհի, չեմ կարող։
— Մի՞թե գեղեցիկ չեմ ես․․․
— Ո՛չ, չի լինելու որ չի լինելու։
Էն [ժամանակ] թագուհին պատվիրում է, նավ են պատրաստում, ու ճանապարհ է դնում Դիվանային դեպի իր հայրենի երկիրը, դեպի Քանաքարան։
Սկզբում ես էլ էի մտածում ոնց Դիվանան այսինքն՝
Ոսկի քաղաքը լինելու է ոսկուց, նրանց բանակը լինելու է ոսկուց, տները լինելու են ոսկուց, ծառերը լինելու են ոսկուց՝
Այնտեղ ամեն ինչ լինելու են ոսկուց:
Սովորել ՝ Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա
Աղբի տեսակավորում տեսանյութ:

Պատասխանել հարցերին
16.11.22
1.Կարդա’ Հ. Թումանյանի «Ոսկի քաղաքը» հեքիաթի առաջին չորս մասը։
Առաջադրանքներ.
2. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Աչքերով ուտել,
Աչքերով մի հետաքրքիր գիրք ուտել:
խելքը ուտել,
Քանաքարան Դիվանայի խելքը կերավ:
լույս աշխարհ գալ,
Երեկ քույրս լույս աշխարհ եկավ:
Երկաթագծում բանվորները գիշերը ցերեկ էին անում։
Ես վերջապես գլխի ընկնա, թե ինչպես է լուծվում այս խնդիրը։
Փոքրիկ փիսոն ամեն ծակուծուկ մտավ:
3. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր դրանք գործածելով`
ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
ա) ուղիղ իմաստով,
Ձեռքով անել-Նավում գտնվողները ցամաքի բարեկամների ձեռքով էին անում։
աչքը մտնել-Այնքան ուժեղ էր քամին, որ փոշին աչքս մտավ։
ձեռք մեկնել-Փրկարարը ձեռք մեկնեց փոքրիկ տղային ու օգնեց ջրից դուրս գալ։
(ինչ-որ բանի) տակ մտնել-Գիշերը սպասվում էր սաստիկ ցուրտ, այդ պատճառով մենք տաք վերմակների տակ մտանք։
բ) որպես դարձվածք:
Ձեռքով անել-Սպասասրահում մատուցողը ձեռքով արեց հյուրերին։