Առանձգականության ուժ , ուժի չափումը:

  1. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:

Ձևափոխված, ճկված, կամ սեղմված առարկաներում առաջացած ուժը, որը օգնում է առարկային վերականգնել իր նախկին տեսքը կոչվում է առաձգականության ուժ:

  1. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:

Երբ մենք այն ճկռում ենք, սղմում ենք, ձգում ենք:

  1. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:

Նյուտոն և Կիլոնյուտոն:

մեկ Կիլոնյուտոն=հազար Նյուտոն:

Լուցկիներով աղջիկը

Հանս Քրիստիան Անդերսեն.

Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները,
որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի: Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում: Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Ձյան փաթիլները նստում էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին, բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր: Ահա թե ինչի մասին էր նա մտածում:

Վերջապես աղջիկը տան ելուստի ետևում անկյուն գտավ: Նա նստեց ու կծկվեց՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ տուն վերադառնալ չէր համարձակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Բացի դրանից, մտածում էր նա, տանն էլ է ցուրտ. նրանք ձեղնահարկում են ապրում, որտեղ քամին անարգել շրջում է, չնայած պատերի ամենամեծ ծակերը փակած են ծղոտով ու փալասներով: Նրա թաթիկները լրիվ փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը… Միայն թե նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել: Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ: Զարմանալի մոմ… Աղջկան թվում էր, թե նա նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց: Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկի մնաց:

Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Աղջիկն իր առաջ սենյակ տեսավ, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան, որի վրա թանկարժեք հախճապակե սպասք էր: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն էր, որը հիասքանչ բույր էր տարածում: Ու ամենահիանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց սեղանից ու, ինչպես կար՝ դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլեց գետնի վրայով: Նա ուղիղ աղջկա մոտ էր գալիս, բայց… լուցկին հանգավ, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնեց անթափանց, խոնավ պատը: Աղջիկը ևս մի լուցկի վառեց:  Հիմա նա նստած էր շքեղ տոնածառի մոտ: Եղևնին ավելի բարձր էր ու ավելի լավ էր զարդարված, քան այն մյուսը, որը տեսել էր Սուրբ Ծննդի նախօրեին՝ հարուստ վաճառականի տան պատուհանից ներս նայելիս: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր էին վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում էին աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին հանգավ: Կրակները սկսեցին ավելի ու ավելի վերև գնալ ու շուտով պարզ աստղեր դարձան: Դրանցից մեկը գլորվեց երկնքով՝ իր ետևից երկար լուսավոր հետք թողնելով: «Ինչ-որ մեկը մահացավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա վերջերս մահացած ծեր տատիկը՝ աշխարհում միակ մարդը, որ սիրում էր աղջկան, հաճախ էր ասում. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»:

Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:

— Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղեվնին: Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:

Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:

— Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…

1.Պատմությունից առանձնացրո՛ւ քեզ համար ամենահուզիչ, ամենից տպավորիչ հատվածները և հիմնավորի՛ր։

Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:
Ինձ համար ամենահուզիչ պահը սա էր, որովհետև այստեղ աղջիկը տեսնում է իր հանդեպ աշխարհում ամենալավ վերաբերվող տատիկին։

2. Գրիր, թե ո՞րն էր պատմության ասելիքը։

Պատմության ասելիքն այն է, որ չի կարելի փոքրերին ձմռանը առանց տաք հագուստի դուրս վռնդել և ցեծել այն բանի համար ինչի համար նա մեղավոր չէ։

Առաջադրանքներ 2.

1. Հիմնավորե՛ք պատմվածքի ավարտը։

Այն որ աղջիկը կմահանար, բնական է, քանի որ սառնամանիքին ոտաբոբիկ դրսում էր: Բայց նա ուրախ մահացավ, քանի որ գեղեցիկ տեսարաններ էր պատկերացնում և տատիկի հետ էր, դրա համար էլ նա ժպիտը դեմքին մահացել:

2.Մեկ նախադասությամբ գրեք այլ ավարտ, որը Ձեր կարծիքով կհամապատասխանի
պատմվածքին։

Ես կցանկանայի, որ պատմվածքը ավարտվեր ավելի ուրախ: Մոտակայքով անցնում էր մի հարուստ, բարի մարդ: Նա տեսնելով, աղջկան, խղճում է նրան և իր հետ տանում իր տուն՝ Նոր Տարին նշելու համար:

3.Շարունակի’ր`Եթե հանդիպեի լուցկիներով աղջկան…։

Նրան կվերցնեի, կտանեի իմ տուն, թեյ կհյուրասիրեի: Նա կտաքանար, և մենք միասին կնշեինք Նոր Տարին:

Урок 20

Читаем и обсуждаем

Андерсен «Принцесса на горошине»

Тема урока: Склонение местоимений

Кслассная работа

Упражнение 1. Вставьте нужные формы местоимений в эти предложения.

1. Что ты знаешь о нём (он)? 2. Зачем ты едешь к ней (она)? 3. Он не любит меня (я). 4. Кто это с вами (вы)? 5. Какие отношения между тобою (ты) и ею (она)? 6. Я не хочу с ними (они) говорить. 7. Она постоянно думает о нём (он). 8. Кто пойдёт в кино с нами (мы)? 9. Давайте позвоним ей (она). 10. Она уже забыла обо мне (я).

Упражнение 2. Спишите, вставляя подходящие предлоги. Определите падежи местоимений.

1) Егор сидел рядом со /тв. п./ мной. 2) Ты всегда был строг ко /дать. п./ мне. 3) Сердце ко /дать. п./ мне сжалось. 4) Вникните во /винь. п./ всё это хорошенько. 5) Все принялись хохотать надо /твор. п./ со мною. 6) Вспомните обо /пр. п./ мне. 7) Мелькнуло передо /тв. п./ мною моё детство. 8) Он славился во /пр. п./ всём округе гостеприимством и радушием. 9) В темноте я больно ушибся обо /вин. п./ что-то.

Упражнение 3. Спишите, вставляя пропущенные буквы и раскрывая скобки.

1. Ничья судьба, кроме своей собственной, вас более не интересует

2. Пилат повернулся и пошел к помосту, назад к ступеням, не глядя ни на что, кроме разноцветных шашек настила под ногами, чтобы не оступиться

3. Но никакого Коровьева так и не нашли, и никакого Коровьева никто в доме не знал и не видел.

4. Стало совершенно ясно, что Никанор Иванович ни к каким разговорам не пригоден.

5. Больше ничто не тревожило друзей.

6. Пастух клялся потом, что зверь шел через лес, ни на кого не обращая внимания.

7. Настоящую нежность не спутаешь ни с чем, и она тиха (Ахм.)

8. Скучен день до вечера, коли делать нечего (Посл.).

9. Не с кем мне поговорить и некого послушать.

10. Но не кому мне шляпой поклониться, не в чьих глазах не нахожу приют (Ес.).

11. Все были уверены, что он [Дубровский], а никто иной, предводительствовал отважными злодеями (П.)

12. Ей казалось, что никто, кроме него, не мог снять с ней непоправимой вины, невыносимой тяжести (Пауст,).

13. Скованный не чем непреодолимой усталостью, я уже не слышал, некто пререкался с хозяином, начто явилось причиной спора.

14. Ничто не нарушало тишины.

15. В Мещёрском крае нет никаких особенных красот и богатств, кроме лесов, лугов и прозрачного воздуха (Пауст.).

16. Больному мог помочь только хирург и никто другой.

17. Этот цветок ничто иное, как нарцисс.

18. Дверь захлопнуло порывом ветра, а ничем иным.

Упражнение 3. Просклонять по падежам следующие местоимения: Этот, твой, наш, они, кто-то.

Им. п. — этот, твой, наш, они, кто-то.

Род. п. — этого, твоего, нашего, их, кого-то.

Дать. п. — этому, твоему, нашему, им, кому-то.

Винь. п. — этого, твоего, нашего, их, кого-то.

Тв. п. — этим, твоим, нашим, ими, о кем-то.

Пр. п. — об этом, о твоём, о нашем, об их, о ком-то.

մԱՅՐԵՆԻ

Դանիել Պենակ. «Կարդալ բայը չի սիրում հրամայական» ։

Առաջադրանքներ.

1.Խորհուրդ տո’ւր այն մարդկանց, ովքեր ընթերցանությունը համարում են ժամանակի անիմաստ վատնում։

Իմ կարծիքով դա սխալ է՝ որովհետև դու գրքից կարող ես սովորել այն՝ ինչ իրական կյանքից՝ լավ մարդկանցից: Իսկ իմ ընկեր Ալենին կասեմ, որ հենց <<Աշխարհի չեմպիոն Դանին գիրքը>> շատ ավելի հետաքրքիր է քան նա պատկերացնում է:

2.Գրի’ր` ի՞նչ սկզբունքով ես դո’ւ գիրք ընտրում։

Ես իմ գիրքը չեմ ընտրում, երբ իմ մայրիկը գնում է գրադարան նա է ընտրում:

Վանի աշխարհակալ տերությունը

•Ներկայացրե՛ք Վանի տերության սահմանները Արգիշտի թագավորի օրոք։

Նրա հեռավոր արշավանքներից մեկի ժամանակ նա գրավեց Բաբելոնիան: Նա աքցանի մեջ էր վերցրել Ասորեստանը: Նա հիմնեց Էրեբունին (Ք.ա. 782 թ.): Հետագայում Հայաստանի մայրաքաղաք Երևանը, դրանից վեց տարի անց Արարատյան դաշտում նա հիմնեց նոր քաղաք-ամրոց՝ Արգիշտիխինիլին:


•Մինչև ու՞ր էին ձգվում Արգիշտի Ա-ի քաղաքական ազդեցության ոլորտները։

Այն ձգվում էր մինչև Հյուսիսային Կովկաս և Զագրոսի կենտրոնական շրջաններ:

  • Համեմատե՛ք Արգիշտի Ա-ի և Սարդուրի Բ-ի նվաճումները։

Սարդուրի Բ (մ.թ.ա. 8-րդ դար – մ. թ. ա. 735), Վանի թագավորության արքա մոտ մ.թ.ա. 764 թվականից։ Արգիշտի Ա թագավորի որդին էր, գահակիցը և հաջորդը։

Դասագիրք, էջ 50-53

տեսաֆիլմ

Կարդալ բայը չի սիրում հրամայական. Դանիել Պենակ

«Այո,  ես  այնքան  խիտ  օրակարգ  ունեմ,  որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնեմ:  Ումի՞ց  խլեմ՝  ընկերների՞ց,  հեռուստացույցի՞ց,  ճամփորդությունների՞ց,  ընտանեկան  հավաքների՞ց,  դասերի՞ց»:
Որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնել:
Լուրջ  պրոբլեմ  է,  որը,  սակայն,  պրոբլեմ  չէ  բնավ:
Որքան  հաճախ  է  առաջանում  «երբ  կարդալ»  հարցադրումը,  նշանակում  է՝  այդքան  չկա  նաև  կարդալու  ցանկություն:  Եթե  մտածենք,  կտեսնենք,  որ  կարդալու  ժամանակ  ոչ  ոք  երբեք  չունի.  չունեն  փոքրերը,  պատանիները,  մեծերը:  Կյանքը  կարդալու  համար  անվերջանալի  խոչընդոտ  է:
—  Կարդալ…Ուրախությամբ  կկարդայի,  բայց  աշխատանքս,  երեխաները,  կենցաղային  հոգսերը.  Ժամանակ  չկա:
—  Ինչպես  եմ  ձեզ  նախանձում,  որ  կարդալու  ժամանակ  ունեք:
Իսկ  ինչո՞ւ  այն  մյուսը,  որն  աշխատում  է,  վազում  խանութներով,  երեխաներ  մեծացնում,  մեքենա  վարում,  երեք  տղամարդու  հետ  սիրախաղ  անում,  ատամնաբույժի  մոտ  գնում,  մեկ  շաբաթից  պատրաստվում  տեղափոխվել.  ինչո՞ւ  նա  ունի  կարդալու  ժամանակ,  իսկ  միայնակ  բարոյախոսը  չունի:
Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:
Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
Եթե  սերը  ստիպված  լինեինք  դիտարկել  ժամանակի  բաշխման  տեսանկյունից,  ո՞վ  կհամարձակվեր  սիրել:  Ո՞վ  ունի  սիրահարված  լինելու  ժամանակ:  Միևնույն  ժամանակ  ինչ-որ  մեկը  երբևէ  հանդիպե՞լ  է  սիրահարվածի,  ով  սիրելու  ժամանակ  չի  գտնում:
Երբեք  կարդալու  ժամանակ  չեմ  ունեցել,  բայց  ոչ  մի  բան,  երբեք  չի  կարողացել  խանգարել  ինձ  դուր  եկած  վեպը  կարդալուն:
ԸՆթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:  Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (  ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

Հեղինակ՝ Դանիել Պենակ

Առաջադրանքներ

  • Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր: 
    Բարոյախոսը-բարոյականության սկզբունքները քարոզող  
    կենսակերպ-նույնն Է՝ կենսաձև:  

  • Դուրս բեր կարևոր մտքերը,  մեկնաբանիր: 
    Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:
    Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:Ի՞նչ եզրակացության եկար ստեղծագործությունը կարդալիս: 

    Ապրելու համար տրված ժամանակից, եթե կարողանաս մի քիչ գողանալ ու տալ կարդալու ժամանակին, կկարողանաս այդ րոպեները ավելի սիրով լի անցկացնել:

  • Բացատրի՛ր վենագիրը: 
    Կարծում եմ վերնագիրը այսպես է, որովհետև ինչքան էլ մարդուն հրամայես, որ կարդա նա չի կարդալու կամ կարդալու է առանց բան հասկանալով և զզվելով։

Խորհուրդ տուր պատմվածքի գլխավոր հերոսին:

Ես նրան խորհուրդ կտայի, որ եթե նրա երազանքն էր գիրք կարդալը՝ նա կարող է իր գործից արձակուրդ վերցնել մի քանի օրով և գիրք կարդալ:

Մեխանիկական շարժում,արագություն

Մեխանիկական շարժում,արագություն

  1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:

Մեխանիկական շարժումը ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն է ուրիշ մարմինների նկատմամբ:

  1. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:

Ափի:

  1. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:

 Շարժումները կարող ենք հասկանալ միայն ուրիշ մարմնի նկատմամբ։

  1. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:

Այն չափվում է կմ ժամ արագությամբ: