Ես իմ բլոգը բացել եմ Հարավային դպրոցում, 2-րդ դասարանում, ընկեր Սեդայի հետ: Բլոգային խնդիրներ իմ համակարգիչը չունի: Ես ունեմ 980 հրապարակված նյութ:
Տասնորդական կոտորակներ
Տասնորդական կոտորակներ
Հայաստանը՝ աշխարհակալ տերություն
• Ինչո՞ւ Տիգրան արքայազնը որպես պատանդ ուղարկվեց Պարթևստան։
Որովհետև Պարթևստանի արքան կարծում էր, որ պարտությունից հետո հայերը վրեժ են լուծելու։ Եվ աապահովագրվելու համար գերի են վերցրել Տիգրանին։
• Ե՞րբ և ինչպե՞ս է տեղի ունեցել Ծոփքի վերամիավորումը Մեծ Հայքին։
Ք.ա. 94 թվականին Տիգրանը Մեծը պարտության է մատնում Ծոփքը իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորում է Մեծ Հայքին։
Աղբյուրներ
Հայոց պատմության դասագիր, էջ 85-87
Տեսաֆիլմ
https://youtu.be/rMKSXIaXpaI
Ամփոփիչ բնագիտություն
- Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
Ջերմաստիճանը բնութագրում է մարմնի տաքացման աստիճանը և ջերմային հավասարակշռության վիճակը։
- Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
Երբ մի նյութը սառն է, մի նյութը՝ տաք, շփումից հետո երկու նյութերի ջերմաստիճանները հավասարվում են։
- Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
Օպտիկական, մեխանիկական, գազային, էլեկտրոնային, հեղուկային:
- Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով: Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում:
- Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:
Խտացում,պնդեցում,գոլորշացում,հալում,եռում ջերմային ընդարձակում։
- Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
Հալում-երբ որ մարմինը պինդ վիճակից վերածվում է հեղուկ վիճակի։
Պնդացում-երբ որ մարմինը հեղուկ վիճակից վերացվում է պինդ վիճակի։
- Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :
Երբ որ, ջուրը սկսում է եռալ, տաքանալ, գոլորշիանալ:
- Ո՞ր երևույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի, կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:
- Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:
Կայծակը առաջանում է էլեկտրական պարպումից։ Որոտը այն ձայնն է, որը հետևում է կայծակին։
- Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:
Այն մի մետաղյա ձող է, որը ամրացվում է շենքի վրա։ Կայծակը խփում է շանթարգելին և պարպվում գետնի մեջ։ Այսպիսով այդ էլեկտրական ուժեղ լիցքը շենքին հարվածելու կամ հրդեհ առաջացնելու փոխարեն մտնում է գետնի մեջ։
- Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:
Պետք է հեռու մնալ երկնասլաց առարկաներից, մետաղյա շինություններից, միայնակ ծառերից, խոտի դեզերից և ժայռերից:
- Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:
Պողպատը, կոբալտը, երկաթը և մի քանի այլ համաձուլվածքներ մագնիսական երկաթաքարի հետ շփվելիս ձեռք են բերում մագնիսական հատկություններ:
- Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:
Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ:
- Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:
Մագնիսները, էլեկտրականացած մարմինների նման կարող են փոխազդել։ Դրանք փոխազդում են իրենց շուրջ գոյություն ունեցող մագնիսական դաշտերի միջոցով։
- Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:
Մագնիսների օգտագործման բնագավառը բավականին շատ է:
Գործնական աշխատանք
49.Բառերն ածանցների օգնությամբ այնպես փոխի՛ր, որ անձ ցույց տան: Թվի՛ր այն ածանցները, որոնց օգնությամբ անձ ցույց տվող բառեր ստացար:
Ա. Երգել-երգիչ, ուսուցանել-ուսուցիչ, նկարել-նկարիչ, գործել-գործիչ, բնակվել-բնակիչ, հսկել-հսկիչ, լողալ-լողորդ, վարել-վարորդ, հաճախել-հաճախորդ, գնել-գնորդ, որսալ-որսորդ, պահել-պահակ, սուտ ասել-ստախոս, իշխել-իշխան, վեպ ասել-վիպասան, այցելել-այցելորդ, վրեժ առնել-վրիժառու, երկրպագել-երկրպագու:
Բ. Հունձ-հնձիչ, ուղի-ուղղորդ, թագ-թագավոր, զեն(ք)-զինվոր. դատ-դատավար, ձի-ձիավար, այգի-այգեպան, հնոց-հնէաբան, ջրաղաց-ջրաղապան, խանութ-խանութպան, նախիր-նախնապան, ուղտ-ուղտավոր, պարտեզ-պարտեզապան, էշ-էշավար:
50. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ական կամ -ային ածանցներով:
Օրինակ՝
մանուկ — մանկական:
Լեռն-լեռնային, քաղաք-քաղաքային, անձրև-անձրևային, բարեկամ-բարեկամական, շուն-շնային, անձ(ն)-անձնական, զինվոր-զինվորական, ցամաք-ցամաքային, ծնունդ-ծննդային, տուն-տնական, անապատ-անապատային, դև-դևային, դյուցազն-դյուցազնային, աղաչ(ել)-աղաչկան, հրեշտակ-հրեշտակային, ստրուկ-ստրկային, պետ-պետական, տոհմ-տոհմային, հանրապետ(ություն)-հանրապետական, խորհուրդ-խորհրդային:
Մայրս
Մեր մայրերը մեզ սիրում են անչափ, անծայր և անեզր: Իմ մայրը ինձ օգնում է ցանկացած հարցում: Բոլոր մայրերն էլ սիրում են իրենց երեխաներին նաև այն ժամանակ, երբ երեխան կռվում է կամ վիրավորում մայրիկին: Եթե այս աշխարհում մայրեր չլինեին, ապա ինչպե՞ս մենք կծնվեինք: Նրանք մեզ համար նվերներ են գնում, հաճախ այցելում ենք հետաքրքիր վայրեր և այլն: Նրանք ապագա զինվորներ են տալիս բանակին:
Տասնորդական կոտորակի դիրքային գրառում
English
Listen to a group of new students meeting for the first time to practise and improve your listening skills.
Exercises



Գործնական քերականություն
. Տրված առածները հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա փուշը ձմեռվա նուշը:
Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելը դժվար:
Դուրսը քահանա, ներսը սատանա :
Գիտունին գերի եղիր, մի՛ եղիր անգետին սիրելի :
Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի’ ուտի:
Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում:
46.Առանձնացրո՛ւ բայերը:
Երբեք, մազեր, վազել, խմել, պարտեզ, պայման, խոսել, մտադրվել, մտածել, երազել, ափսե, պատերազմ, պատմություն, վերցնել, ցանկանալ:
47. Փակագծերում տրված բառերից ընտրել ճիշտը
Ա. Այդ գործարքը մեզ բոլորովին էլ (ձեռնատու, ձեռնտու) չէ, ուստի մենք հրաժարվում ենք:
Բ. Չորս ամիս աշխատավարձ չէր ստացել, որի հետևանքով վատացել էր նրա (ընտանեկան, ընտանեական) դրությունը:
Գ. Մասնագիտական խորհուրդը երիտասարդի ատենախոսությունը գնահատեց ըստ (արժանավույն, արժանվույն):
Դ. (Ներողություն, ներեղություն) խնդրելու փոխարեն հոխորտում է:
Ե. Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր (տասը, տաս) դրամ:
Զ. Լեռնագնացները, հաղթահարելով հերթական (բարձունքը, բարձրունքը), շարունակեցին իրենց երթը դեպի ամենաբարձր գագաթը:
48. Տրված համանուններով կազմիր նախադասություններ՝ հարկ, փող, ափ:
Մենք ապրում ենք երրորդ հարկում:
Հարկ եղած դեպքում ես կօգտվեմ բառարանից:
Եթե բնակության հարկը չվճարես, տուրքեր կունենաս:
Ասում են՛ փողը ձեռքի կեղտ է:
Փողային նվագախումբը մեկնեց Ամերիկա:
Ծովի ափին հավաքվել էին ճայերը:
Խաղալիս ձեռքիս ափը վնասվեց:


























