Որպեսզի ֆիզիկական մեծությունը չափենք, պետք է օգտագործենք գործիքներ: Այսօր ես ծանոթացա հետևյալ գործիքների հետ՝ ամպերաչափ, բոլտաչափ, չափանոթներ, ջերմաչափ, քանոն, ուժաչափ: Բոլոր գործիքների վրա կան արված նրբագծեր, և որոշ նրբագծերի դիմաց կան թվային արժեքներ: Սարքերի վրա արված բաժանումների գծիկները և որոշ գծիկների դիմաց դրված թվերի հետ միասին անվանում են սանդղակ:
My hobby and my unusual hobby
My hobby.
My hobby is shooting. I attend shooting classes at school allready a year. I attend shoting 2 times a week. It’s not easy, but not hard. I go to shooting with my classmates. I usually shoot 8 bullets.
My unusual hobby.
I don’t like drawing, but lately I started doing pixel art. Pixel art it is not like usual painting. Pixel art is so easy. You must count correct squares.
Հայոց լեզու
1.Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն և բառարանով ստուգի՛ր:
Անպաճույճ-Անզարդ, անշուք, պարզ, հասարակ, համեստ, , ամբարտակ-պատնեշ, անփարատ-չկարեքցող, ամբասիր-մաքուր, ջինջ, անբերան-լռակյաց, չխոսացող, ամպրոպ-փոթորիկ, մրրիկ, համբերություն-համբերատարություն, հանպատրաստից-հապուրակի, անփառունակ-անփառ, անշուք, անպատեհ-անհարմար, անդեպ, անբարոյական-վարքից թույլ մարդ:
Կոմիտաս
Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն) քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։
1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։
![]()
Բեռլին, 1896, օգոստոսի 3
Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայում` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Կոմիտասը ուսանել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի և Մաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ։ 1899 թ.-ին դառնում է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներում հանդես գալիս հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով:
![]()
Սանահին, 1902, հուլիսի 18
1907 թ. Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։
1910 թ. աշնանը Կոմիտասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որի միջավայրն առավել նպաստավոր էր համարում իր գործունեության համար: Այստեղ հիմնում է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներ տալով տարբեր քաղաքներում։ Շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը, հանդես գալիս հոդվածներով և զեկուցումներով։
1912 թ. Լայպցիգում հրատարակվում է Կոմիտասի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն, որը ներառում էր հայ ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային մշակումներ: 1914 թ. Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտական ընկերության հինգերորդ համաժողովին՝ ներկայացնելով երեք զեկուցում հայ հոգևոր երաժշտության, ժողովրդական երաժշտության և խազագրության մասին։ Այս շրջանի ստեղծագործական նվաճումն է խմբերգային արվեստի գլուխգործոցներից մեկը՝ «Պատարագը» արական երգչախմբի համար։
![]()
Կ.Պոլիս, 1912
![]()
Էջմիածին, 1890, մարտի 17
Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։
1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։ 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։
![]()
Երևան, 1901, դեկտեմբերի 10
Էջմիածին վերադառնալով՝ Կոմիտասը երաժշտա-հասարակական բազմակողմանի գործունեություն է ծավալում։ Զբաղվում է հայ գեղջկական և հոգևոր երգերի գրառմամբ և գիտական ուսումնասիրությամբ։ Ճեմարանի քառաձայն երգչախմբով համերգներ է տալիս Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում և Բաքվում։ Հետևողականորեն աշխատում է հայկական միջնադարյան երաժշտության գրառման համակարգի՝ խազերի վերծանման ուղղությամբ:
Կոմիտասը հայ երաժշտությանը վերաբերող ելույթ-դասախասություններով հանդես է գալիս Եվրոպայի և Արևելքի մի շարք քաղաքներում (Փարիզ, Բեռլին, Ցյուրիխ, Ժնև, Լոզան, Վենետիկ, Ալեքսանդրիա, Կահիրե)։ Նրա ելույթներն ամենուր խանդավառ ընդունելություն են գտնում և արժանանում ժամանակի առաջադեմ երաժիշտների (Լուի Լալուա, Ռոմեն Ռոլան, Կլոդ Դեբյուսի, Պետեր Վագներ և այլք) բարձր գնահատականին ու հիացական կարծիքին:
![]()
Փարիզ, 1906
1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։
Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։
- Կոմիտասը իր տանը խոսում էր միայն թուրքերեն:
- Կոմիտասը կորցրել էր իր մորը 1 տարեկանում, իսկ հորը 11 տարեկանում:
- Երբ Կոմիտասը ծնվեց, մայրը 16 տարեկան էր:
- Հիանալի երգում էր: Քյոթահիայում նրան անվանում էին «Թափառական փոքրիկ երգիչ»։
- Նա խոսում էր Հայաստանի տարբեր բառբառներով:
Հայոց լեզու
Տրված բառերն ու արտահայտությունները գրի՛ր հոմանիշ դարձվածքների փոխարեն և համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:
Կոտրվել, գտնել, ամբողջովին, վերադարձնել, ագահ, ուրախանալ, ժլատ, իհարկե, շոշափել, հառաչել:
Մի մարդ ձեռքը փակ-ժլատ հարևանից կավե աման վերցրեց: Ամանը պատահաբար ջարդ ու փշուր-կոտրվեց եղավ: Հարևանի հետ հարաբերությունները չփչացնելու համար մարդը նոր՝ ավելի մեծ ու գեղեցիկ, տակից գլուխ-ամբողջովին ջնարակված աման ձեռք բերեց-գտավ ու ժլատի ձեռքը տվեց-վերադարձրեց: Ժլատը աշխարհով մեկ եղավ-ուրախացավ: Բայց մարդու աչքը ծակ —ագահ է չէ՞. երբ ձեռք տվեց-շոշափեց ամանին, ախ ու վախ-հառաչեց արեց.
-Նորը, խոսք չկա-իհարկե, շատ լավն է, բայց իմ ամանը յուղով էր ներծծված:
Բառերի ուղիղ և փոխաբերական տարբեր իմաստների, նրանց ձևաիմաստային խմբերի (հոմանիշներ, հականիշներ, նույնանուններ) գործածությունը գեղեցկացնում ու հարստացնում է խոսքը: Դրանց տեղին գործածությունը նաև արտահայտում է խոսողի վերաբերմունքը հաղորդող մտքի նկատմամբ: Քանի որ խոսքի ոճավորումը կատարվում է բառերով, խոսքում շատ կարևոր է բառի ընտրությունը:
Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում մեջտեղում և վերջում:
Ձեռք, հյուր, հույս, վերջ, գետ, (գիտ), գետ:
ձեռնափայտ, հյուրատուն, հուսախափ, վերջավորություն, գետնանցում, գետնանուշ:
English
1- My family often goes (go) out for dinner. 2- Jason and Lisa always like (like) to talk in class. 3- She drinks (drink) coffee all the time .4 – They never listen (listen) to the teacher. 5 – A good student always performs (perform) well in class. 6 – Our friends sometimes meet (meet) up in the shopping mall. 7 – Her aunty likes (like) to cook dinner for people. 8 – John’s dog usually obeys (obey) him. 9 – Lisa never does(do) her homework. 10. Every morning I get up(get up) at seven o’clock and have (have) a shower.
Exercise 2 use the Negative form of Present Simple.
1 – I don’t like to eat ice-cream.2- Aunty Sharon doesn’t eat chicken every night.3 – John and Lisa don’t do their homework on weekends.4 – Tim’s baby doesn’t cry.5 – We don’t always play football on Saturday.6 – He doesn’t watch the T.V. on Saturdays7 – I don’t understand my English homework.8 – My house doesn’t have a garden.9 – The shop doesn’t,.open until 12 o’clock.10 – She doesn’t like to play basketball.
Exercise 3 use the Interrogative form of Present Simple. 1 – Doe’s Lucy go to school at 8 o’clock in the morning?2 Do you want a drink?3 Does your teacher shout?4 Do Martyn and Janice like to dance at the weekends?5 Does your family go on holiday?6 Does Jason have a course tomorrow?7 do you want to go to the cinema?8 Does his mother go to the gym?9 Do you like to swim?10. Does Michael’s friends eat breakfast in the morning?
Ամստերդամցի նավաստին։ Գիյոմ Ապոլիներ
- Կարդալ պատմվածքը, անհասկանալի բառերը դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել:
- Համառոտ ներկայացնել․ ձեր կարծիքով ի՞նչ էր պատահել իրականում։
Նախ ասեմ, որ բավականին հետաքրքիր և շատ համոզիչ ներկայացված պատմվածք էր: Կարծում եմ կարդալիս բավականին հասկացա տվյալ իրավիճակը:
Համեմունքով և այլազան թանկարժեք ապրանքներով բեռնված հոլանդական «Ալկմաար» առագաստանավը վերադառնում էր Ճավայից:Նավը կանգ առավ Սաութհեմփթընում, և նավաստիները թույլտվություն ստացան իջնել ափ:Նրանցից մեկը` Հենդրիյկ Վերստեեգը, աջ ուսին դրել էր մի կապիկ, ձախ ուսին` մի թութակ և կրծքին էր սեղմել հնդկական գործվածքի մի հակ, որը ցանկանում էր, ինչպես և կենդանիներին, քաղաքում վաճառել:Գարնան սկիզբն էր, և օրը շուտ էր մթնում: Հենդրիյկ Վերստեեգը գազի լապտերների աղոտ լուսավորության տակ լայն քայլերով անցնում էր մշուշապատ փողոցներով: Նավաստին մտածում էր, որ շուտով վերադառնալու է Ամստերդամ, երեք տարվա ընդմիջումից հետո տեսնելու է մորը, տեսնելու է Մոնիկենդամում իրեն սպասող նշանածին: Նա մտքում ծանրութեթև էր անում, թե ինչ եկամուտ են բերելու կենդանիներն ու գործվածքը և փնտրում էր որևէ խանութ, որտեղ կկարողանար վաճառել այս չնաշխարհիկ ապրանքները:Ըբավ Բար փողոցում նրան մոտեցավ վայելչատես մի պարոն և հարցրեց, թե չէ՞ր կամենա արդյոք թութակը վաճառել:― Իմ ուզածը,― ասաց պարոնը,― հենց այս թռչունն է: Ինձ անհրաժեշտ է մեկը, որ հետս խոսի` առանց սպասելու իմ պատասխանին:Եվ հետո, ես մենակ եմ ապրում:Ինչպես և հոլանդացի նավաստիների մեծ մասը, Հենդրիյկ Վերստեեգը անգլերեն խոսում էր: Նա ասաց իր գինը, որին անծանոթը համաձայնեց:― Հետևե՛ք ինձ,― ասաց վերջինս,― ես բավական հեռու եմ ապրում: Դուք ինքներդ թութակին կդնեք իմ տանը եղած վանդակը: Հետո ցույց կտաք գործվածքները, և գուցե ճաշակիս համեմատ մի բան ճարվի:Երկնային պարգևից այնքան երջանիկ Հենդրիյկ Վերստեեգը հետևեց ջենտլմենին և սկսեց կապկի գովքն անել` հուսալով, թե սրան էլ կհաջողվի ծախել: Նա ասում էր, թե կապիկը հազվագյուտ ցեղից է, որի ներկայացուցիչները լավագույնս դիմանում են Անգլիայի եղանակին և շատ արագ են վարժվում իրենց տիրոջը:Բայց շուտով Հենդրիյկ Վերստեեգը դադարեց խոսել: Զուր տեղն էր ջանք վատնում, քանի որ անծանոթը չէր պատասխանում և կարծես նույնիսկ չէր լսում:Նրանք լուռ կողք-կողքի շարունակեցին ճամփան: Միայն մառախուղից ահաբեկված կապիկը, կարոտելով հարազատ անտառները, արևադարձային օդը, երբեմն արձակում էր նորածնի ճիչ հիշեցնող աղաղակներ, և մեկ-մեկ էլ թութակն էր թևերը թափահարում:Մոտ մի ժամ քայլելուց հետո անծանոթը հանկարծ ասաց.― Մոտենում ենք իմ տանը:Նրանք քաղաքից դուրս էին եկել. ճամփեզրին երկաթյա ճաղերով պատնեշված լայնարձակ պարտեզներ կային:Մերթ ընդ մերթ ծառերի արանքից փայլփլում էին որևէ մենատան լուսավորված պատուհանների ցոլքերը: Ժամանակ առ ժամանակ հետևում մնացած ծովից հասնում էր սիրենաների չարագուշակ ճիչը:Անծանոթը կանգ առավ երկաթյա ցանկապատի առաջ, գրպանից հանեց բանալիների տրցակը, բացեց դարպասը ու, հենց որ Հենդրիյկը ներս մտավ, իսկույն փակեց:Վախը պատեց նավաստուն. պարտեզի խորքում նա աղոտ նշմարեց բավականին գեղեցիկ մի առանձնատուն, որի փակված փեղկերից սակայն ոչ մի լույս չէր սպրդում:Լռակյաց անծանոթ, անկյանք տուն` այս ամենը շատ էր չարագուշակ: Բայց Հենդրիյկը հիշեց, որ անծանոթը մենակ է ապրում:«Խենթի մեկն է»,― մտածեց նա, և քանի որ հոլանդացի նավաստի ասածդ հարկ եղածին չափ հարուստ չէ, որպեսզի մի մութ անկյուն քաշվի ու կողոպտվի, ամաչեց րոպեական իր կասկածից:
- * *
―Եթե լուցկի ունեք, լուսավորեք, ― ասաց անծանոթը` բանալին մտցնելով մենատան դռան կողպեքի մեջ:Նավաստին հնազանդվեց: Հենց որ ներս մտան, անծանոթը բերեց մի լապտեր, որի շողքի տակ շուտով երևաց ճաշակով կահավորված մի սրահ:Հենդրիյկ Վերստեեգը միանգամայն խաղաղվել էր: Արդեն հույս ուներ, որ արտառոց ուղեկիցը կգնի նաև գործվածքի մեծ մասը:Անծանոթը, որ դուրս էր եկել սրահից, վերադարձավ` ձեռքին վանդակ:― Թութակը մեջը դրեք,― ասաց նա, ― թառի վրա կտեղափոխեմ միայն այն ժամանակ, երբ ընտելանա և կարողանա ասել այն, ինչ որ ես եմ ուզում:Հետո շլմորած թութակի վրա փակելով դռնակը` նավաստուն խնդրեց վերցնել լապտերը և գնալ հարևան սենյակը, որտեղ իր ասելով գործվածքը փռելու հարմար սեղան կար:Հենդրիյկ Վերստեեգը հլու հնազանդ գնաց նշված սենյակը: Դուռը իսկույն ևեթ փակվեց իր հետևից, և լսեց, թե ինչպես է բանալին պտտվում կողպեքի մեջ: Նա բանտարկված էր:Շվարած նավաստին լապտերը դրեց սեղանին և փորձեց հրելով դուռը ջարդել:Բայց մի ձայն կանգնեցրեց նրան:― Եվս մի քայլ և դուք մեռած եք, նավաստի:Գլուխը բարձրացնելով` Հենդրիյկը տեսավ մի երդիկ, որ մինչ այդ չէր նկատել, և որտեղից իրեն էր նայում ատրճանակի փողը: Նա սարսափից քար կտրեց:Իմաստ չուներ դիմադրելը, տվյալ դեպքում նրա դանակն անզոր էր: Նույնիսկ ատրճանակը անօգուտ կլիներ: Անծանոթը, որի ողորմածությանն էր հանձնված, պատսպարվել էր պատի ետևում երդիկի կողքին, որից հետևում էր նավաստուն և միայն ատրճանակ պահած ձեռքն էր դուրս հանել:― Ուշի ուշով լսեք ինձ,― ասաց անծանոթը,― և հնազանդվեք: Հարկադիր ծառայությունը, որ ինձ եք մատուցելու, կհատուցվի: Թեև ընտրության հնարավորություն էլ չունեք: Պետք է անվարան հնազանդվեք ինձ, թե չէ շանսատակ կանեմ: Բացեք սեղանի գզրոցը… Այնտեղ վեցկրականի ատրճանակ կա` մեջը հինգ փամփուշտ… Վերցրեք այն:Հոլանդացի նավաստին ենթարկվում էր գրեթե անգիտակցաբար: Ուսից կառչած կապիկը սարսափահար ճիչեր էր արձակում և ամբողջ մարմնով դողում: Անծանոթը շարունակեց.― Սենյակի խորքում վարագույր կա: Ետ քաշեք:Հենդրիյկը վարագույրը ետ քաշեց և տեսավ մահճակալին փռված մի կնոջ, որի ձեռքերն ու ոտքերը կապկպված էին, բերանը` լաթով խցկված: Կինը պաղատագին հայացքը սևեռել էր նավաստուն:― Արձակեք այդ կնոջ կապերը,― ասաց անծանոթը,― և բերանի լաթը հանեք:Հենց որ հրամանը կատարվեց, մատղաշ ու հրաշագեղ կինը ծունկի նետվեց ու նայելով երդիկի կողմը, բղավեց.Հարրի, այս ինչ խարդախ դարան եք լարել: Մի՞թե ինձ այս տունն եք բերել, որ սպանեք: Չէ՞ որ ասում էիք, որ վարձել եք, որ այստեղ անցկացնենք հաշտվելու առաջին շաբաթները: Կարծում էի, թե ապացուցել եմ: Կարծում էի` վերջնականապես համոզվել եք, որ ես երբեք չեմ մեղանչել… Հարրի, Հարրի, ես անմեղ եմ:― Չեմ հավատում,― շեշտակի ասաց անծանոթը:― Հարրի, ես անմեղ եմ,― կրկնեց երիտասարդ կինը խեղդուկ ձայնով:― Սրանք ձեր վերջին խոսքերն են, և ես լավ, շատ լավ կհիշեմ: Այդ բառերը հնչելու են ականջիս ողջ կյանքիս ընթացքում,― անծանոթի ձայնը մի պահ դողդողաց, բայց անմիջապես վերստացավ իր նախկին ուժգնությունը:― Որովհետև ես ձեզ դեռևս սիրում եմ,― ավելացրեց նա,― եթե ավելի քիչ սիրեի, ինքս կսպանեի: Բայց չեմ կարող, որովհետև սիրում եմ ձեզ…Իսկ այժմ, նավաստի, եթե մինչև տասը հաշվեմ, ու դուք գնդակը չմխրճեք այս կնոջ գլուխը, մեռած կթավալվեք նրա ոտքերի տակ: Մեկ, երկու, երեք…Եվ մինչ անծանոթը կհասցներ հաշվել չորսը, սարսափահար Հենդրիյկը կրակեց կնոջ վրա, որը դեռևս ծնկաչոք` նավաստուն էր գամել հայացքը: Կինը բերանքսիվայր ընկավ գետնին: Գնդակը դիպել էր ճակատին: Երդիկից արձակված կրակոցը նույն պահին խոցեց նավաստու աջ քունքը: Նա փռվեց սեղանին, մինչդեռ ահաբեկված կապիկը, ճղճղան ճիչեր արձակելով, պահ մտավ նրա թիկնոցի մեջ:
- * *
Հաջորդ օրը անցորդները, որ Սաութհեմփթընի արվարձանի մենատնից հասած տարօրինակ ճիչեր էին լսել, այս մասին հայտնեցին ոստիկանատուն: Շուտով ոստիկանները եկան դեպքի վայրը և ջարդեցին դռները:Նրանք գտան երիտասարդ կնոջ ու նավաստու դիակները:Հանկարծ, տիրոջ թիկնոցից դուրս պրծած կապիկը ցատկեց ոստիկաններից մեկի դեմքին: Նա բոլորին այնքան ահաբեկեց, որ մի քանի քայլ ընկրկելով և չհամարձակվելով նորից մոտենալ` սրանք ատրճանակը պարպեցին կապիկի վրա:Հետաքննությունը հանգեց միանգամայն պարզորոշ հետևության. նավաստին սպանել էր կնոջը, հետո էլ` ինքնասպան եղել: Այսուհանդերձ, ողբերգության հանգամանքները առեղծվածային էին թվում: Երկու դիակների ինքնությունը առանց դժվարության հաստատվեց, բայց թե ինչպես կարող էր լեդի Ֆինգալը` Անգլիայի պերի կինը, գյուղական այդ մեկուսի տանը մեն-մենակ գտնվել նախօրեին Սաութհեմփթըն ժամանած նավաստու հետ` այդպես էլ անհասկանալի մնաց:Մենատան տերը ոչ մի տեղեկություն չկարողացավ տալ, որ պարզաբանվեր եղելությունը: Մի շաբաթ առաջ տունը վարձով էր տվել մի ոմն մանչեսթերցի Քոլինգի, որի հետքերը այդպես էլ չգտնվեցին: Այս Քոլինգը ակնոցավոր էր և ուներ կարմրահեր երկար մորուք, որը ամենայն հավանականությամբ կարող էր և դնովի լինել:Լոնդոնից շուտափույթ ժամանեց լորդը: Նա պաշտում էր կնոջը, և նրա վիշտը հնարավոր չէր տեսնել առանց կիսկիծի: Ինչպես բոլորը, նա ևս այս ամենից ոչինչ չէր հասկանում:Այս դեպքից հետո լորդը հեռացավ աշխարհիկ կյանքից: Հիմա նա ապրում է Քենսինգթընի իր տանը` ընկերակցությամբ մի համր ծառայի և մեկ էլ մի թութակի, որը շարունակ կրկնում է.― Հարրի, ես անմեղ եմ:Նկարը՝ Ալինա Արզումանյանի
ԲԱռ քամոցի
բառը թեյախմություն:
1-թեյ,
2.թույն,
3. խայթ,
4. խեթ,
5. թուխ,
6. նյութ,
7. խութ,
8. ութ,
9.մութ,
10. ման,
11.Մանե,
12. թան,
13.խանութ,
14.Յան,
Հայոց լեզու
1.Ընտրի՜ր թեմաներից մեկը և գրի՜ր պատում։
- Աշխարհի ամենավառ միջոցառմանը ես շատ էի սպասել»։
2. «Գրադարանավարի օրագիրը »։
3. «Գյումրին Հայաստանի ամենահետաքրքիր քաղաքներից է»։
Աշխարհի ամենավառ միջոցառմանը ես շատ էի սպասել
2016 թվականի ապրիլի վեցին պետք էր, որ աշխարհի ամենահզոր, նոր, ամենա – բարձր պաշտոն ունեցող, ինչ-որ մի մարդ ընտրվեր: Ընտրվող մարդը մի թմբլիկ ամերիկացի էր, որը բավականին խելացի էր և հարուստ: Նա հավաքել էր 773690 ձայն, նրա անունն էր Լոան Լիու Պատրիկ: Նա շատ էր սիրում համեղ ուտելիքներ, օրինակ՝ պիցցա, բուրգեր, նուտտելա: Այդ պատճառով նա կազմակերպեց մի խնջույք և հրավիրեց բոլոր մարդկանց: Մասնակցեցին այդ խնջույքին Պատրիկի ամբողջ ընտանիքը ևս 2259321 մարդ: խնջույքի ժամանակ նաև ես էի գնացել, որովհետև ես էլ եմ սիրում համեղ ուտելիքներ: Խնջույքը տեղի ունեցավ Իսպանիայի մայրաքաղաքում ՝ Մադրիդում: Խնջույքի ժամանակ բոլորը պարում էին, զվարճանում, ուտում, խմում և քեֆ անում: Ես այդ միջոցառմանը շատ էի սպասել:
2. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:
Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժոխք լիներ:
Գլորվում էր զառիվայր լանջով:
Ձայնն էլ խզված էր ու խռպոտ:
Առանց ընդհատել լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:
Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:
Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:
Միանգամից գործընկեր է ու կպչում գործի:
3. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան ինըսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբառեր էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:
4. Կետերը փոխարինի՛ր ամենահարմար հոմանիշով:
Գիտնականները մի քանի տարի ուսումնասիրել(հետազոտել, քննել, ուսումնասիրել) են մաքուր(ջինջ, հստակ, ականակիտ, մաքուր) ձնաջրի ազդեցությունը կենդանիների ու բույսերի կենսագործունեության վրա և ասում(ասում, համառում, պնդում)են , թե ձնաջուրն իսկական «անմահական» ջուր(ջուր) է: Ահա թե ի՛նչ են ցույց տվել(ցուցադրել, ցույց տվել) այդ փորձերը: Հալոցքի ջուր խմած (ըմպած, հարբած, խմած) հավերը երկու անգամ ավելի շատ և ավելի մեծ ձվեր են ածել, քան սովորական ջրով մեծացվածները (մեծացվածները, խնամվածները, պահվածները, սնվածները): Այդ ջով խոնավեցված(թացացրած, թրջված,ջրոտված, խոնավացրած) սերմերի բերքը(արդյունքը, արգասիքը, բերքը) գրեթե երեք անգամ մեծ է եղել: Հետազոտողներից ոմանք նույնիսկ լեռնաբնակ(լեռնեցի, լեռնաբնակ, լեռտական) և տայգայաբնակ որսորդների երկարակյացությունն են ձնաջրին վերագրում(հատկացնում, տալիս, վերագրում):
Դիտումներ և փորձեր։
Կրկնել նախորդ թեման։
1.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին
Բնության երևույթների մասին գիտելիք ենք ձեռք բերում փորձերի եւ դիտումների միջոցով:
2.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից:
Ի տարբերություն դիտումների՝ փորձով կարելի է մի քանի անգամ ուսումնասիրել երեւույթն ու տարբեր չափումներ կատարել:
4.Ինչ է վարկածը:
Վարկածը ուսումնասիրվող երեւույթի մասին արված ենթադրությունն է:
5.Ինչ է օրենքը
Օրենքները բացահայտում են բնության տարբեր երեւույթների միջեւ կապերը, բացատրում դրանց պատճառները:
Սովորել Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ 5-ից մինչև էջ12։
Կատարել ՝էջ 166-ից1-ից մինչև10