Проверка знаний. 8 класс.

Этим летом мне довелось ехать в поезде вместе с мальчиком лет двенадцати и его мамой. Он сидел, уткнувшись в книгу, и увлечённо читал «Тараса Бульбу» Гоголя. – Мой сын прямо-таки глотает книги, – сказала женщина. – В отличие от многих его сверстников, он очень начитанный.

Я поинтересовалась, книги каких авторов он читал, и паренёк вытащил из рюкзака блокнот с длинным списком произведений русских и зарубежных классиков и современных писателей. Я обрадовалась: значит, и среди современных подростков встречаются книгочеи! – Мы в классе соревнуемся, кто за лето больше книг прочтёт, – сообщил он. – Я в прошлом году был первым.

У меня на коленях лежал томик Льва Николаевича Толстого, раскрытый на страницах повести «Хаджи-Мурат», и я углубилась в чтение. – А вы за сколько минут страницу прочитываете? – вдруг услышала я голос паренька. – Не заметила… не считала! – А я заметил: пока вы пятнадцать страниц прочитали, я уже двадцать три успел! – Да зачем ты торопишься? Не торопись, вдумывайся в то, что читаешь, иначе пропустишь что-нибудь важное. – Важное-то я не пропущу, – ответил он самоуверенно. – Я только описания природы пропускаю, всякие там облака, цветочки-лепесточки.

Поезд уже подходил к станции, а мне так хотелось поговорить с юным попутчиком. «А ведь читать-то ты, дружок, не умеешь, – хотела я сказать ему. – Из книги берёшь самую малость, только цепочку событий. А книга готова дать тебе бесценный клад мыслей и чувств, научит тебя читать не только строки, но и между строк…» И пока мне думалось, что этих слов он вовсе не поймёт, пока я сердилась сама на себя, решая, как бы мне растревожить этого самоуверенного мальчишку, поезд стал замедлять ход.

Мать мальчика, обращаясь ко мне, восхищённо сказала: – Вы только взгляните! Он уже проглотил книгу! И тут я, наверное, обидела её. – Вы заблуждаетесь, – ответила я. – Он вовсе не умеет читать.

Вопросы:

1.Что сказала его мама о его увлечении чтением? Мой сын прямо-таки глотает книги, – сказала женщина. – В отличие от многих его сверстников, он очень начитанный.

2.Что хочет сказать рассказчица мальчику о чтении и восприятии книг?

Рассказчица хочет сказать что нельзя обманывать сам себя, так как мальчик пропускает половину книги.

3.Какие темы и чувства, по мнению рассказчицы, можно извлечь из книг?

Она хотела сказать что книга готова дать тебе бесценный клад мыслей и чувств, научит тебя читать не только строки, но и между строк.

Задание 2. Вставьте пропущенные буквы и подберите проверочные слова.

  1. Возить – воз
  2. Починить – чинить
  3. Бродить – брод
  4. Ходить – ход
  5. Холмы – холм
  6. Столбы – столб
  7. Весы – вес
  8. Дома – дом

Задание 3. Напиши словами цифры.

1527-тысяча пятьсот двадцать семь, 2500-два тысяча пятьсот, 1933-тысяча девятьсот тридцать три, 2024-дев тысяча двадцать четыре, 1812-тысяа восемьсот двенадцать.

Задание 4. Напишите альтернативный конец истории, в котором мальчик по-другому реагирует на замечания рассказчицы о чтении. Как это меняет их взаимодействие?

И пока мне думалось, что этих слов он вовсе не поймёт, он сказал.

-Я понял вас, после этого я всегда буду читать внимательно и не буду пропускать всякие цветочки-лепесточки. И я была в шоке, и я сказала его маму. Видите что значить читать.

Проект «Проблемы и ценности современных подростков»

Сроки проекта: 18-20 сентября

Количество уроков: 2

Цель:

Выяснить, в чем сущность современного подростка и что влияет на формирование его внутреннего мира?

Задачи:

1.Сравнить интересы, увлечения, потребности подростков разных поколений;
выяснить самые значимые ценности современных подростков;
2. Узнать, с чем связано изменение интересов и потребностей подростков XXI века;
3. Понять, как сохранить духовные ценности в современном обществе и сформировать их у современных подростков.

Итог проекта:

Сочинение на тему «Современный подросток в современном мире».

ИЛИ

Постер «Ценности и проблемы современного подростка».

Ход проекта:

Задание 1.Прочитайте файлы и дайте ответы на вопросы:

Вопросы:

  1. Как вы думаете отличаются ли подростки 20 и 21 века? Чем?

Да они отличаются. В 20-веке у подростков не было телефонов и компьютеров, поэтому они всегда играли во дворе. В 21-веке подростки не только играют во дворе, а еще в телефон и компьютер.

  1. Согласны ли вы, что ценности подростков кардинально изменились? Почему?

Да, я согласен. В 20-веке подростки уважали старших, постоянно играли во дворе, любили делать уроки. В 21-не все подростки уважают старших, не все любят делать уроки, не все играют во дворе и.т.д.

  1. Какие конкретно у вас есть ценности?

Мои ценности это моя семья, мои друзья, шахматы, и если у меня есть свободная время то я всегда делаю так, что бы пойти и играть во дворе.

  1. С какими проблемами сталкивается современный подросток? С какими проблемами столкнулись лично вы?

Сейчас подростки очень любят играть в компьютер, и когда они проигрывают, они от ярости просто могут взять компьютер и сломать его. Я с такими проблемами не сталкивался, я только сталкивался с шахматными проблемами, когда мой тренер сердился на меня.

  1. Почему старое поколение не одобряет увлечения и интересы современного поколения?

Старое поколение не одобряет, потому что не понимает новые технологии и изменения. Им привычнее то, что было в их молодости, например книги и живое общение.

Գրականություն

Վիլյամ Սարոյան. Հրաշալի ձայնասկավառակը 

1921-ին, երբ ես արդեն տասներեք տարեկան էի, Ֆրեզնոյի կենտրոնից մի օր տուն էի դառնում` թևիս տակ մի «Վիկտոր» գրամոֆոն ու մի ձայնասկավառակ: Հեծանվով էի: Ցրիչի իմ անվերջ երթուդարձերը այդ հեծանիվը կերպարանքից բոլորովին գցել էին, իսկ գրամոֆոնի բռնակը փչանալ սկսեց առաջին տպագրությունից շատ չանցած:  Իմ առաջին եվրոպական ուղևորության տարում` 1935-ին, գրամոֆոնը հանձնեցինք Փրկության բանակի ֆոնդին, բայց ձայնասկավառակը կա, մինչև օրս էլ պահպանում ու նրա նկատմամբ ամենաքնքուշ զգացումներ եմ տածում, որովհետև ամեն լսելով հիշում եմ, թե ինչ պատահեց, երբ տուն հասա խարխլված հեծանվով, նոր գրամոֆոնով ու մեկ հատիկ ձայնասկավառակով:
  Գրամոֆոնն ինձ վրա նստել էր ուղիղ 10 դոլար, ձայնասկավառակը` 78 սենթ, գրպանիս 4 դոլար 25 սենթի հետ դա իմ առաջին աշխատավարձն էր:
   Մայրս աշխատում էր Գուգենհեմի խանութում և գործից նոր էր եկել, ու դեմքից լավ երևում էր , որ խաղողն այդ օր բաժանել էին երկուհարյուրգրամանոց տուփիկների, իսկ դա հարյուրգրամանոց տուփիկների բաժանելը չէր, հարյուրգրամանոց տուփիկները երբեմն նույնիսկ օրը չորս դոլար էին բերում, իսկ երկուհարյուրգրամանոցները, ինչքան էլ ջանայիր` մեկուկես, ամենաշատը երկու դոլար հազիվ էին տալիս: Այդ ժամանակ դա փող էր, մանավանդ եթե հաշվի առնվեր, որ նույնիսկ այդքանից էինք զրկվում, քանի որ ինչպես Գուգենհեմի, այնպես էլ Ռոզենբերգի, Ինդերիգենի խանութներում ու ամենուր, որտեղ չոր մրգեր էին տեսակավորում, աշխատանքը ժամանակավոր էր, միրգը վերջանալու հետ աշխատանքն ու աշխատավարձն էլ էին վերջանում:
  Հրճվանքից շառագունած` գրամոֆոնը թևիս տակ տուն մտա ու դեմառդեմ ելա երկուհարյուրգրամանոցների ու սենթերի հոգսից տառապած մորս լուռ հայացքին: Նույնպես լուռ` գրամոֆոնը դրեցի հյուրասենյակի կլոր սեղանին` ստուգելու, թե ճանապարհին չի՞ վնասվել. չէր վնասվել, ամեն ինչ կարգին էր, երկու կողմից ռետինե սեղմիչներով ամրացված ձայնասկավառակը հանեցի լաթե ծրարից, նայեցի, շուռ տվի, նայեցի մյուս կողմը և հենց այդ ժամանակ նկատեցի, որ մայրիկն ուշադիր ինձ է հետևում: Իսկ երբ սկսեցի պտտել բռնակը, մայրիկը խիստ զուսպ, որը ինձ լավ հայտնի նրա խիստ անբավականության նշանն էր, սկսեց:
Սկսեց հայերեն.
  -Վիլլի, չէի՞ր ասի` դա ինչ է:
  -Սա գրամոֆոն է, գրամոֆոն են ասում:
  -Վիլլի, քեզ որտեղի՞ց այդ գրամոֆոնը:
  -Բրոդվեյի վրայի Շերման և Քլեյ խանութից:
  -Վիլլի, դա քեզ գործակատարնե՞րը նվիրեցին:
   — Ոչ, ես առա:
  — Ու ինչքա՞ն տվեցիր, որ առար, տղաս:
  -Տասը դոլար:
  -Մեր տան համար տասը դոլարը փող է, Վիլլի, թե՞  դու տասը դոլարը փողոցից գտար:
  -Ոչ,- ասացի ես,- գրամոֆոնի տասը դոլարն ու սկավառակի յոթանասունհինգ սենթը ես իմ աշխատավարձից տվեցի:
  -Իսկ տան վարձի, ուտելու ու հագնելու համար ինչքա՞ն բերեցիր, Վիլլի:
  -Մնացածը` չորս դոլար քսանհինգ սենթ: Ինձ տասնհինգ դոլար են վճարում:
  Սկավառակը պտտվում էր, և ես ուզում էի արդեն ասեղն իջեցնել, երբ հասկացա, որ ծլկելու ամենաճիշտ պահն է: Վայրկյան իսկ չկորցնելով` հետնամուտքից բակ դուրս թռա:  Վրան մետաղացանց քաշած դուռը իմ ետևից շրխկաց և երկրորդ անգամ շրխկաց մայրիկի հետևից: Տան շուրջը վազքով մի լրիվ պտույտից հետո ես ինձ համար նշեցի, որ նախ` երեկոն գեղեցիկ է ու խաղաղ, ապա` Լևոն Քեմալյանի հայրը, մի շատ հարգված պարոն, փողոցի մյուս մայթին, իրենց տան առաջ կանգնել, բերանը բաց մեզ է նայում: Բերանը, հիմա ասեմ, ինչու էր բաց. առաջին` նա հայոց երիցական եկեղեցու ավագն էր, երկրորդ` մեզ նման բիթլիսցի չէր, երրորդ` Սարոյան չէր և այդպիսի տեսարանների սովոր չէր:
  Մի բան հաստատ էր, որ հարգարժան Թագուհի Սարոյանն ու նրա որդին ամենևին էլ մաքուր օդ շնչելու ու մարզանքի չէին եկել, բայց թե ի՞նչ էր պատահել:
  Վազելիս ես սիրալիր, ինչպես վայել է հարևանին, պարոն Քեմալյանին ողջունեցի, հետո շքամուտքով սուրացի հյուրասենյակ, իջեցրի ասեղը և նույն թափով ընկա ճաշասենյակ, այստեղից լավ կերևար, թե ինչ տպավորություն է թողնելու նվագը մայրիկի վրա, իսկ անհրաժեշտության դեպքում կարելի էր դուրս թռչել հետնամուտք ու այնտեղից` դարձյալ բակ:
 Գրամոֆոնը սկսեց, և հենց նվագի հետ մայրիկը հյուրասենյակ ընկավ: Մի պահ նա կարծես շարունակում էր հետապնդումը, առանց նույնիսկ ուշք դարձնելու երաժշտությանը, բայց հանկարծ հետո կատարվեց այն, ինչը ինձ ստիպում է մինչև այսօր մասունքի պես պահել այդ ձայնասկավառակը:
  Մայրս կանգ առավ` ոչ այն է շունչը տեղը գցելու, ոչ այն է նվագը լսելու. մինչև հիմա էլ չգիտեմ` մայրիկն ինչու կանգ առավ: Մեղեդին ծորում էր, ես հասկացա, որ մայրիկը որոշել է ինձ հանգիստ թողնել, ուրեմն կամ վազելու ուժ չուներ և կամ տարվել էր նվագով: Քիչ հետո զգացի, որ մայրիկն ուշադիր լսում է: Ես տեսա, թե նրա նրա դեմքից ինչպես է հեռանում հետապնդման մոլուցքը, և ինչպես է նա խաղաղվում երաժշտությունից: Ծղոտե հյուսկեն բազկաթոռը, որ հայրիկից էր մնացել, մայրս մոտեցրեց սեղանին: Հայրս մահացել էր 1911-ին ու մեզ այդպիսի վեց բազկաթոռ էր թողել: Զայրույթն ու հոգնությունը թոթափվեց մայրիկից. Սուրբ գրքում այդ մասին հիշատակված է, թե զայրացած մի թագավորի համար քնար էին նվագում:
  Ես կանգնած էի հյուրասենյակի դռների մեջ: Երբ երաժշտությունը վերջացավ, մոտեցա սեղանին, բարձրացրի ասեղը և գրամոֆոնն անջատեցի:
  Առանց ինձ նայելու` մայրս խոսեց, այս անգամ անգլերեն,- օլ ռայթ, թող մնա մեր տանը,- իսկ հետո հայերեն կիսաձայն խնդրեց,- մի անգամ էլ միացրու:
  Ես գրամոֆոնն արագ լարեցի ու ասեղն իջեցրի սկավառակին: Մինչև վերջ լսելուց հետո մայրիկն ասաց.
  -Հիմա ինձ սովորեցրու` ինչպես է լինում:
  Ես սովորեցրի, և մայրիկը երրորդ անգամ ինքը միացրեց:
  Իրոք որ հրաշալի նվագ էր: Քիչ առաջ նա զայրացած էր աշխատավարձս անիմաստ, իր կարծիքով անպետք իրի վրա ծախսելու համար, բայց ահա լսեց ու սիրեց երաժշտությունը, լսեց ու հասկացավ, որ փողը ծախսված է ոչ թե անիմաստ, այլ նույնիսկ շատ իմաստուն ձևով:
  Ես նստեցի հյուրասենյակում  ու սկսեցի աչքի անցկացնել հայտագիրը, որ գրամոֆոնի հետ Շերման ու Քլեյ  խանութի վաճառողուհին էր տվել:
  Մայրիկը վեց անգամ լսեց ձայնասկավառակը, հետո հարցրեց.
  -Դու միայն մի՞ սկավառակ ես տուն բերել: 
  -Այո,-ասացի ես: — Բայց մյուս երեսին մի երգ  էլ կա:
  Ես մոտեցա գրամոֆոնին ու զգուշորեն շրջեցի սկավառակը:
  -Ասա, խնդրեմ, դա՞ ինչ երգ է,- հարցրեց անգլերեն:
  -Սա «Հնդկացի հյուրի երգն» է, դեռ ես էլ չգիտեմ, խանութում միայն առաջին մասն եմ լսել`« Չիո-չիո սան»:
  -Չիո-չիո սա՞ն: Ի՞նչ է նշանակում;
  -Երևի ոչինչ էլ չի նշանակում, ուղղակի այդպես է: Ուզու՞մ ես հիմա էլ «Հնդկացու երգը»  դնեմ:
  -Դիր,- ասաց:
  Տնեցիք վերադառնում, դրսից լսում էին երգի ձայներըՙ մտնում հյուրասենյակ ու տեսնում սեղանին դրված բոլորովին նոր գրամոֆոնը և նրա դեմ` ծղոտի բազկաթոռում մտասուզված մայրիկին:
  Ու ես հիմա ինչպե՞ս չգնահատեմ այդ ձայնասկավառակը, որ մորս միանգամից սիրել տվեց երգն ու երաժշտությունը և, կարծում եմ, մայրիկը հենց այդ օրվանից հասկացավ, որ իր որդին իզուր չի կյանքում որոշ բաներ փողից  ավելի  կարևոր համարում, առավել կարևոր, քան նույնիսկ  հացն ու ջուրը և տունն ու հագուստը:
  Մի շաբաթ անց, երբ բոլորս սեղանի շուրջը իրիկնահացի էինք, մայրիկն ասաց, որ ժամանակն է ընդհանուր փողերով գնել երկրորդ ձայնասկավառակը և ցանկացավ իմանալ, թե խանութում ուրիշ ինչ կա: Ես նրա համար կարդացի հայտագիրը, բայց մայրիկը երգերի անուններից ոչինչ չհասկացավ ու ինձ վստահեց. խնդրեց խանութ գնալ ու վերցնել որևէ հրաշալի բան: Հենց այդպես հայերեն էլ ասաց` որևէ հրաշալի բան, մի լավ բան: Մայրիկի հանձնարարությունը ես, իհարկե, կատարեցի ուրախությամբ:
  Հիմա` քառասուներկու տարի անց, լսում եմ այդ ձայնասկավառակը և ջանում հասկանալ, թե ինչ պատահեց  մայրիկին այն ժամանակ: Կարծում եմ` նրա սիրտը գերեցին ելևէջները, որ մայրիկին դիմեցին որպես հին ծանոթի, անսահման հարազատ մի մարդու:  Կլարնետի հնչյուններն ու բանջոյի ելևէջները ասես զրուցում էին ու հիշեցնում  անցյալը, անտրտունջ ընդունում ներկան, հույսեր կապում ապագայի հետ և մերթ մարում ու մերթ նոր ուժով թրթռում ճապոնուհու տխուր սիրո մասին, որին լքել էր ամերիկացի նավաստին, հոբոյը խոսում, ու սաքսոֆոնը տնքում էր թաքուն հուզմունքից…
  Սկավառակն այսպես էր կոչվում` «Ֆոքստրոտ Ջ. Պուչինիի մեղեդիներով, Յուգո Ֆրեյի մշակմամբ, կատարում է նվագախումբը Պոլ Ուայթմենի ղեկավարությամբ.18.7.7.7.- Ա»:
 Հետագայում, երբ տնեցիք զայրանում էին իմ հերթական անմիտ գնումի համար, մայրս միշտ իմ կողմն էր բռնում, մեղմորեն պաշտպանում ու արդարացնում  էր ինձ, մինչև համբերությունը հատնում ու ճչում էր.
  -Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի:

Հարցեր և առաջադրանքներ:
1.Ներկայացրու պատմվածքի հերոսին, բնութագրիր, նրան:
Պատմվածքի հերոսը շատ հետաքրքիր և պարզ մարդ էր, ով ուղակի ուզում էր առնել մի բան, որը իրեն հետաքրքիր էր:
2. Դու և՞ս կարծում ես, որ Վիլլին անիմաստորեն չէր ծախսել դրամը:
Այո, նա անիմաստ չէր ծախսել, նա ծախսել էր այնպիսի մի բանի վրա, որը իր հետաքրքրությունների հետ կապ ուներ, նաև իր մոր դուրն ել էր եկել ձայնասկավառակի երգը:
3. «Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի»: Ի՞նչ էր հասկացել մայրը:
Նա հասկացել էր, որ նրա որդին անիմաստ բաներ չի առնում։
4. Հիշու՞մ եք այնպիսի մի երաժշտություն, որ կախարդիչ ազդեցություն թողած լինի ձեզ վրա: Իմ հետ այդպիսի բան չի պատահել, ես ուղղակի սիրում եմ երգեր լսել:

Պարապմունք 5

1. Համակարգը լուծել տեղադրման եղանակով:

x+3x=4x

4x=32

x=8

y=-24

(8:-24)

2. Համակարգը լուծել տեղադրման եղանակով:

3․ Համակարգը լուծել տեղադրման եղանակով:

4․ Համակարգը լուծել տեղադրման եղանակով:

Մարդը և իր շրջակա աշխարհը

Այն ժամանակ եղել է մի զվարճալի պատմություն, Հույն իմաստասեր Պլատոնը իր աշակերտներին հարցրել է.

-Ին՞չ է մարդը հասկացությունը: Պլատոնի աշակերտները դժվարացել են պատասխանել այդ հարցին և Պլատոնն է, որոշել պատասխանել այդ հարցին ասելով.

-Մարդը երկոտանի, առանց փետուր արարած է: Այդ ժամանակ մի ուրիշ իմաստասեր Պլատոնի խոսքը լսելով, առանց փետուր մի ճուտ է դնում Պլատոնի առաջ և ասում է.

-<<Ահա՛, Պլատոն քո ներկայացրած մարդը:

Բայց հիմա արդեն պարզ է թե ինչ է մարդը: Մարդը լինում է բանական, բնական և հասարակական: Մարդու բանականությունը նշանակում է, որ մարդը կարող է դատել, մարդը կարող է հասկանալ, մարդը կարող է որոշում կայացնել և այլն: Իսկ, դելֆինները օրինակ, որ կարողանում են դելֆինարիումներում այնպիսի բաներ անեն, որ մարդիկ զարմանան դա մարդկանց շնորհիվ է: Մարդիկ պարապացնում են դելֆիններին տարիներով, որպեսզի նրանք կարողանան այդպիսի բաներ անեն: Բնականությունը վերաբերվում է, թե մարդկանց, թե կենդանիներին: Մարդիկ ու կենդանիները օգտվում են բնությունից դա նրանց բնականությունն է: Իսկ հասարակականությունը դա մարդկանց շփումն է, բոլոր մարդիկ շփվում են իրար հետ, իսկ օրինակ Ռոբիզոն Կրուզոն, երբ միայնակ մնաց կղզիում, նա կարողացավ այնպիսի պայմաններ ստողծել իր համար, որ կարողանա ինքն իրա հետ շփվի, իսկ հետո նա գտավ ուրբաթին, որի հետել նա շփվեց:

Գերմանիայի դիվանագիտական կապերը հայաստանի հետ

Ընդհանուր Տեղեկություն

Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարին:

2021թ. նոյեմբերի 5-ին ԳԴՀ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վիկտոր Ենգիբարյանը։

2021թ. նոյեմբերի 24-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսներն են՝

Գյունթեր Պիլարսկի, Բադեն-Վյուրթեմբերգ երկրամաս, նստավայրը` ք. Կարլսռուհե), 2006թ. սեպտեմբերից, Միխաել Շմիդտ, Սաքսոնիա-Անհալթ երկրամաս, նստավայրը՝ ք. Մագդեբուրգ, 2017թ. մայիսից, դր. Քրիստինե Զասսե, Բավարիա երկրամաս, նստավայրը` ք. Մյունխեն, 2019թ. հուլիսից, Հայկո Հեխտ, Համբուրգ երկրամաս, նստավայրը՝ ք. Համբուրգ, 2019թ. հոկտեմբերից, Աքսել Պլասս, Շլեզվիգ-Հոլշտայն երկրամաս, նստավայրը՝ Քիլ, 2020թ. մայիսից, պրոֆ. դր. Լուկաս Ֆլյոթեր, Հեսսեն երկրամաս, նստավայրը՝ Լայպցիգ, 2020թ. Նոյեմբերից:

2018թ. հունվարից Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվավոր հյուպատոսն է Ալեքսան Տեր-Մինասյանը (նստավայրը՝ Գյումրի):

Հայ-գերմանական հարաբերություններ

Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ-ի հունվարին, իսկ ՀՀ դեսպանությունը բացվել է 1994 թ-ին՝ Բեռլինում։ 2001 թ-ից ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է Կարինե Ղազինյանը։ 2006 թ-ի սեպտեմբերից ԳԴՀ-ում ՀՀ պատվավոր հյուպատոսն է Գյունտեր Պիլարսկին (հյուպատոսական տարածքը՝ Բադեն-Վյուրտենբերգ երկրամաս), նստավայր՝ Կարլսռուե։ Երևանում ԳԴՀ դեսպանությունը բացվել է 1993թ-ին։ 2007թ-ի օգոստոսի 16-ից ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպանն է տիկին Անդրեա Վիկտորինը։ 1991թ-ից մինչև 2008թ-ի հուլիսը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանում կատարվել են 248,7 մլն ԱՄՆ դոլարի ուղղակի ներդրումներ։ Դրանց հիմնական մասը զբաղված է ծառայությունների և առևտրի ոլորտում, իսկ մոտ մեկ տասնյակը տարբեր արտադրություններ են իրականացնում։ Գերմանացի գործարարները ներգրավված են նաև խորհրդատվական, հյուրանոցային և տուրիստական բիզնեսներում։

Կլաուդիա Բուշ, դեսպան

Որպես Հայաստանում Գերմանիայի դեսպան՝ ես կցանկանայի խթանել մեր երկու երկրների շփումները բոլոր հարթություններում, քանի որ այժմ նաև միջանձնային կապերն են, որ աշխուժություն են հաղորդում մեր գործընկերությանը։ Մեր բարեկամական հարաբերություններին այս կերպ շարունակ նոր հեռանկարներ շնորհելը ամենօրյա հրաշալի հանձնառություն է։Կլաուդիա Բուշ, դեսպան:

Հայոց լեզու

  1. Այստեղ, խաղուպար, աջուձախ, սարնիվեր բառերով և այս տեղ, խաղ ու պար, աջ ու ձախ, սարն ի վեր բառակապակցություններով կազմի՛ր նախադասություններ:

Այստեղ-Այսօր, ամբողջ օրը ես այստեղ եմ:

Այս տեղ-Ինձ համար, այս տեղը շատ գեղեցիկ և շատ կոկիկ տեղ է:

Խաղուպար-Շախմատ խաղալը իմ համար խաղուպար է:

Խաղ ու պար-Նրանց կատարածը խաղ ու պար էր:

Աջուձախ-Աջուձախ նայելով նրանք ընկան ձորը:

Սարնիվեր-Նրանք բարձրացան սարնիվեր:

Սարն ի վեր-Ճամփհորդները հեշտությամբ բարձրացան սարն ի վերը։

2.Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով

ա) ուղիդ իմաստով, բ) որպես դարձվածք:

Լեզուն չորանալ, ջուրը չտեսած`բոբիկանալ, ականջին հասնել:

ա) ուղիդ իմաստով Ճամփորդի լեզուն ծարավից չորացել էր:
Երեխաներն այնքան էին ուրախացել լողալու մտքից,որ ջուրը չտեսած բոբիկացել էին:
Գլխարկն այնպես էր հագել,որ հազիվ ականջին էր հասել:

բ) որպես դարձվածք:
Լավ կլիներ լեզուն չորանար և այդքանը չասեր:
Այնքան էր հավատացել իր հորինած հեքիաթին,որ ջուրը չտեսած բոբիկացել էր:
Լուրերը նրա ականջին էլ էին հասել:
Լեզուն չորանալ, ջուրը չտեսած`բոբիկանալ, ականջին հասնել:

3.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով` ստացի՛ր նոր բաղադրյալ բառեր:

Ագեվազ — արագավազ (կենգուրու), կակղամորթ — փափկամորթ, մարտունակ — բազմունակ, արճճապատ -ոսկեպատ, մեծասքանչ — հիասքանչ, հողածին — բնածին , փառամոլ — եսամոլ, ատոմակայան — ավտոկայան :

4.Գրաբարյան տեքստը փոխադրի՛ր աշխարհաբարի։

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Ձմեռն անցավ,անձրևներն անցան և գնալով հեռացան։Ծաղիկներ երևացին մեր երկրում,եկավ էտելու ժամանակը,լսվեց մեր երկրում տատրակի ձայնը։Թզենին արձակեց իր բողբոջները,մեր ծաղկած որթերը տվեցին իրենց բույրը։Վեր կաց արի ,իմ ծանոթ,իմ գեղեցիկ, իմ աղավնի, արի և դու։ Ցույց տուր ինձ քո տեսքը և լսելի դարձրու ինձ քո խոսքը, որովհետև քո խոսքը քաղցր է և քո տեսքը գեղեցիկ

Լաբորատոր աշխատանք. Հեղուկի մեջ ընկղմված մարմինն արտամղող ուժի որոշումը

Աշխատանքի նպատակը հաշվել ջրում ընկղմված մարնի վրա ազդող արդիմեդյան ուժը և փորձով ստուգել ստացված արդյունքը:

Համառոտ տեսություն: Համաձայն Արքիմեդի օրենքի իր մեջ ընկղմված մարմնի վար ազդում է ուղղաձիգ դեպի վեր ուղված ուժը, որը հավասար է մառմնի առտամված հեղուկի կշիռի

  1. Եթե չափենք որևէ մարմնի կշիռը օդում՛ P0, հեղուկում Եթե չափենք որևէ մարմնի կշիռը օդում՛ P0, հեղուկում P1 ապա Արքիմեդյան ուժը հավասր կլինի դրանց տարբերությունը fԱ:
  2. 1 ապա Արքիմեդյան ուժը հավասր կլինի դրանց տարբերությունը fԱ:
  3. Արքիմեդյան ուժը կարելի է որոշել նաև fԱ = ρh g vs, ρհ հեղուկի խտությունն է vմ մարմնի ծավալը, g Հաստատուն թիվ է g = 9.8 N

Անհրաժեշտ և նյութեր, ամրակալան՛ կցորդիչով, ջրթափ անոթ, ուժաչափ, չափագլան, պինդ մարմին իր ծավալով բաժակ, վերամբարձ սեղան, ջուր:

Ձորձի ընթացքը, ամրակալանին կցորդիչին ամրացրեցի ուժաչափը ուժաչափի կեռիկից կախեցի բաժակը և մարմինը: Մարմնի կշիռը օդում ρ0 = 1.5 N

Վերամբարց սեղանի վրա դրեցի ջրթափ անոթը նրա մեջ լցրեցի մինջև կարմիր գիջը ջուր, նրա տակ դրեցի չափագլանը և սկսեցի վերամբարց սեղանը բարցացրեցի այնքան մինջը ամբողջությամբ մարմինը ընկղմվեց ջրի մեջ, նայեցի ցուցմունքին ուժաչաջի եղավ р1 = 0,5 N

Պարապմունք 3

1․ Տրված հավասարումներից y-ը արտանայտել x-ով:

ա) 2x+y=6

y=6 -2x


բ) 3x+y=7

y=7-3x


գ) x+y-8=12

y=12+8-x=20-x


դ) y+2=6x

y=6x-2


ե) 3x+2y=9

y=9-3x-2


զ) -4x+2y=13

2․ Տրված հավասարումներից x-ը արտանայտել y-ով:

ա) x-y+5=0

x=y-5


բ) 2x-3y+9=0

2x=3y-9


գ)15x+y-8=0

15x=-y+8

x=(-y+8)/15


դ) x+3y-15=0

x=-3y+15


ե) 7x+y=6

7x=-y

x=(-y)/7


զ) -4x+y=-19

-4x=-y

x=(-y)/-4

Դարձվածքներ

Հիվանդի համար ջուր բերող – օգտակար մարդ:
Կանաչ-կարմիրը կապել – Պսակել, ամուսնացնել:
Կոպեկի համար մեռած – քձիպ մարդ:
Ուրիշի բնում ձու ածել – Օգուտը ուրիշին տալ:
Ոտքի կոխան դարձնել – Ոտքերի տակ տալ:
Փուշը մատից հանել – Մեկին որևէ բանով օգնել:
Գրքի մի երեսը կարդալ —Հարցին միակողմանիորեն մոտենալ: Գլխին կրակ թափել-բարկանալ, ջղայնանալ: Անկողին ընկնել-հիվանդանալ: