Քիմիա անհատական նախագիծ

Ածխածնի մասին.

Ածխածին : քիմիական տարր է, գտնվում է պարբերական աղյուսակի 6-րդ վանդակում , ունի 6 պրոտոն , 6 էլեկտրոն , 6 նեյտրոն
Քիմիական նշանը : C
Խումբը : 4A խումբ

Պատարագը : ոչ մետաղ
Հատկանիշներ : ունի տարբեր ձևեր ինչպես գրաֆիտ , ադամանդ , շատ կարևոր է կենդանի օրգանիզմների համար , կազմում է օրգանական միացությունների հիմքը

Իրավունք

Գրել մի քանի իրավունք և նրանց պարտականությունները:

Իրավունք 1.

Երեխան ունի իր անվտանգության ապահովման իրավունք։

Պարտականություն․
Կարգապահ լինել, չվտանգել ուրիշների կամ սեփական անվտանգությունը։

Իրավունք 2.

Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու իրավունք։

Պարտականություն․
Սովորել, մասնակցել դասերին, կատարել տնային աշխատանքները և հարգել ուսուցիչներին։

Իրավունք 3.

Երեխան կարող է ազատ արտահայտել իր մտքերն ու կարծիքը։

Պարտականություն․
Հարգել ուրիշների կարծիքը, արտահայտվել գրագետ և չվիրավորել ուրիշներին։

Ֆիզիկա շտկողական

8.1 F=mg 480/10=48 Պատ.՝ 48 նյուտոն

8.2 F=mg 0.5*10=5 Պատ.՝ 5 կգ

8.3 F=mg 32*10=320 Պատ.՝ 320 կգ

8.4 F=mg 49/10=490 Պատ.՝ 4,9 կգ

8.5 F=mg 392/10=39.2 Պատ.՝ 39.2 կգ

8.6 F=mg 120/10=12 Պատ.՝12 կգ

8.7 F=mg 10/0.05=0.005 Պատ.՝0.005 կգ

8.8 F=mg 120/10=12 Պատ.՝ 12կգ

8.9 10*8*5=400, 8.5*400=3400, 3400/10=34Ն

8.10 50-30=20 Ն

հանրահաշիվ

Ա (−∞;+∞)

Բ (−∞;+∞)

Գ (−∞;+∞)

Դ չկա լուծում

Ե չկա լուծում

Զ (−∞;+∞)

Ա (−∞;+∞)

Բ (−∞;+∞)

Գ (−∞;+∞)

Դ (−∞;+∞)

Ե (−∞,−6) ∪ (−6,+∞)

Զ (−∞;+∞)

Ա (−∞;+∞)

Բ (−∞;+∞)

Գ չկա լուծում

Դ (−∞;+∞)

Ե (−∞;+∞)

Զ (−∞;+∞)

Ա x=-1

Բ x=1/2

Գ x=-2

Դ x=3

Ե (-∞;5/2)u(5/2;+∞)

Զ (-∞;-1/3)u(-1/3;+∞)

Է լուծում չկա

Ը լուծում չկա

Րաֆֆու խենթը և Արամ Մանուկյանը ինտեգրված էսսե

Ռաֆֆու «Խենթը» ոչ միայն անհատական ճակատագրի պատմություն է, այլև հեղափոխական ոգու և ազգային ինքնագիտակցության արտահայտություն։ Խենթը կոչվում է «խենթ» ոչ թե նրա համար, որ խելագար է, այլ՝ քանի որ նրա մտածողությունը գերազանցում է իր դարաշրջանի սովորական չափանիշները։

Խենթը պայքարում է ոչ միայն ֆիզիկական բռնության դեմ, այլև հոգևոր կուրության։ Նրա առաքելությունը զարթոնք ներշնչելն է՝ ցույց տալու, որ եթե ժողովուրդը չարթնանա, ոչ մի ազատագրիչ չի կարող փրկել նրան։ Խենթը պայքարի այն տեսակը, որը սկսվում է ներսից՝ մարդու գիտակցությունից։

Արամ Մանուկյանը պատմական կերպար է, որի անունը հավերժ մնացել է 1915–1918թթ. ազգային պայքարի էջերում։ Նա Վանի ինքնապաշտպանության և Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման գլխավոր կազմակերպիչներից էր։ Եթե Խենթը խորհրդանշում է գաղափարական զարթոնքը, ապա Արամ Մանուկյանը՝ այդ գաղափարների կազմակերպված, պրակտիկ իրականացումը։

Արամն աչքի էր ընկնում խելամտությամբ, խիզախությամբ, իր ժողովրդի համար անձնվիրությամբ։ Նա երբեք չէր ընկրկում, նույնիսկ ամենադժվար պայմաններում։ Ինչպես Խենթը, նա էլ հավատում էր, որ հայ ժողովրդի ազատությունը պետք է ձեռք բերվի համախմբվածությամբ, ինքնավստահությամբ և նպատակային պայքարով։
Եթե Խենթը միանձնյա մարտիկ է, ապա Արամ Մանուկյանը՝ ժողովրդի առաջնորդ, որն իր շուրջը միավորում է ուժերը։

Բեզոարյան այծ

Բեզոարյան այծը լեռնային վայրի այծ է, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Իրանի երկարությունը մոտ 1,5 մ է, կենդանի քաշը՝ 80 կգ։ Նոխազներն ունեն կեռ, թրաձև և 130 սմ երկարությամբ եղջյուրներ։ Բուրդը շիկագույն է՝ մոխրագույն երանգներով, իսկ առանձին մասերում՝ մուգ կամ սև։ Գիտնականների մեծամասնության կարծիքով ընտանի այծերի նախահայրն է։ Բեզոարյան այծը տարածված է Հունաստանում, Փոքր Ասիայում, Իրանում, Աֆղանստանում, Պակիստանում, Հայաստանում, Դաղստանում, Ադրբեջանում, Հարավային Թուրքմենիայում։ Հանդիպում է դժվարանցանելի լեռներում, Կովկասում՝ սովորաբար անտառային գոտու վերին սահմաններում։ Ամռանը բարձրանում են լեռների գագաթը։ Հայաստանում բազմացվում է Խոսրովի անտառում։ Բացառությամբ զուգավորման շրջանի՝ նոխազներն ապրում են առանձին։ Մեկուսացած խմբերը պահպանվել են Խուստուպ լեռան վրա, Որոտան գետի կիրճում և Արփա գետի հովտի վերին մասում։ Փամբակի լեռնաշղթայում և Արագածի վրա տեսակն ամբողջովին անհետացել է: Սնվում են խոտաբույսերով, կիսաթփերով և տերևներով։ Ծնվում են ապրիլ-մայիս ամիսներին, սովորաբար երկու, հազվադեպ՝ մեկ ուլ: Ներկայիս գնահատմամբ բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է 1000-1500 առանձնյակ։ Պոպուլյացիան խիստ մասնատված է մանր, իրարից տարանջատված խմբավորումների։ Վտանգման հիմնական գործոններն են որսագողությունը, հողերի յուրացումը, լեռնային արդյունաբերության զարգացումը, բիոտոպերի քայքայումը և անասունների արածեցումը։ Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» և «Սևան» ազգային պարկերում, «Զանգեզուր» արգելավայրում և Հարավային Հայաստանի մի շարք այլ արգելավայրերում: