Դասարանում քննարկվող հարցեր․
1․Ի՞նչ է բնությունը։
Բնությունն այն է ինչ շրջապատում է մարդուն։
2․Ի՞նչ է բնության երևույթը։
Բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններն անվանում են բնության երևույթներ։
3․Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը։
«ֆիզիկա» բառն առաջացել է հունարեն «ֆյուզիս» բնություն բառից։
4․Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան։
Ֆիզիկան ուսումնասիրում է մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային երևույթները, որոնք կոչվում են ֆիզիկական երևույթներ։
5․Բերել ֆիզիկական երևույթների օրինակներ։
Ավտոմեքենայի շարժվելը, քարի ընկնելը, ջրի սառչելը, սառույցի հալվելու, ջրի գոլորշիանալը, կայծակը որոտը ֆիզիկական երևույթների օրինակներ են։
6․Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները։
Ֆիզիկան ուսումնասիրում է մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային ատոմային և միջուկային երևույթները։
7․Ի՞նչ է ֆիզիկական մարմինը։Բերել օրինակներ։
Մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկա ընդունված է անվանել ֆիզիկական մարմին, կամ ուղակի մարմին։ Օրինակ՝ Բռնակը, կաթսան, ջրի կաթիլը Երկրի մթնոլորտը, քանոնը և այլն։
8․Ի՞նչ է նյութը։բերել օրիակներ։
Այն ինչից բաղկացած է ֆիզիկական մարմինը կոչվում է նյութ, օրինակ՝ երկաթ, պղինձ, փայտ, ջուր, օդ և այլն։
9․Ի՞նչ է մատերիան։
Այն ամենը ինչ գոյություն ունի տիեզերքում՝ անվանում են մատերիա։
10․Ո՞րն է ֆիզիկայի հիմնական խնդիրը։
Ֆիզիկայի հիմնական խնդիրն է հասկանալ և բացատրել բնության օրենքները, տարբեր մարմինների և նյութերի հատկությունները, իրենց փոխազդեցությունը և օգտագործման հնարավորությունը:
Լրացուցիչ առաջադրանք․սովորել Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ 5-ից մինչև էջ10։
Կարդալ,ծանոթանալ Է.Ղազարյանի դասագրքի(7-րդ դասարան )էջ8-ից մինչև էջ10 -ի թեմային, պատրաստել նյութ ձեր նախընտրած որևէ ֆիզիկոսի կյանքի և գործունեությունից հետաքրքիր փաստերով։Նյութը դրեք բլոգներում հղումը ուղարկեք ինձ `g.mkhitaryan@mskh.am