Քիմիան ուսումնասիրում է նյութերը: Նրանց կառուցվացքը, բաղադրությունը և կիռառումը:
Ո՞րն է կոչվում նյութ: Սահմանել և գրել թե, որն է կոչվում պարզ նյութ և բարդ նյութ:
Նյութէ կոչվում այն ամենը, ինչ ունի զանգված և զբաղեցնում է տարածություն։ Նյութերից կազմված են բոլոր մարմինները՝ թե՛ կենդանի, թե՛ անկենդան։
Ի՞նչպիսի հատկություններ ունեն նյութերը: Նյութերը ունեն 3 տեսակի հատկություններ՝ ֆիզիկական, ֆիզիոլոգիական և քիմիական:
Ո՞րն է կոչվում երևույթներ սահմանել և գրել օրինակներ:
Երևույթէ կոչվում բնության մեջ տեղի ունեցող ցանկացած փոփոխություն կամ գործընթաց, որի ընթացքում փոխվում է մարմնի վիճակը, ձևը, շարժումը կամ բաղադրությունը։
Ֆիզիկական երևույթներ (նյութը չի փոխվում, միայն ձևը կամ վիճակը)
Սառույցի հալվելը
Ջրի գոլորշիանալը
Ապակու կոտրվելը
Մարմնի շարժումը
Քիմիական երևույթներ (նյութը փոխվում է, առաջանում է նոր նյութ)
Ածխածին : քիմիական տարր է, գտնվում է պարբերական աղյուսակի 6-րդ վանդակում , ունի 6 պրոտոն , 6 էլեկտրոն , 6 նեյտրոն Քիմիական նշանը : C Խումբը : 4A խումբ Պատարագը : ոչ մետաղ Հատկանիշներ : ունի տարբեր ձևեր ինչպես գրաֆիտ , ադամանդ , շատ կարևոր է կենդանի օրգանիզմների համար , կազմում է օրգանական միացությունների հիմքը
Նյութի հատկություններ են կոչվում այն հատկանիշները, որոնցով նյութերը նման են իրար կամ տարբերվում են իրարից: Նյութի ֆիզիկական հատկությունները դիտարկում են կամ չափում են առանց, նոր նյութ ստանալու: Նյութի ֆիզիկական հատկություններ են գույնը, խտությունը, նյութի քիմիական հատկությունը փոխազդեցություն է այլ նյութերի հետ, երբ առաջանում են նոր նյութեր, նոր քիմիական, ֆիզիկական, ֆիզիոլոգիական հատկություններով ազդոցությունն է կենդանի օրգանիզմի վրա դրական կամ բացասական:
Որո՞նք են բնական գիտությունները, ո՞րն է նրանց ուսումնասիրման առարկան: Ֆիզիկա – ուսումնասիրում է բնության ընդհանուր օրենքները, նյութի ու էներգիայի շարժը, ուժերը և փոխազդեցությունները։
Քիմիա – ուսումնասիրում է նյութերի կազմը, կառուցվածքը, հատկությունները և դրանց փոփոխությունները։
Կենսաբանություն – ուսումնասիրում է կենդանի օրգանիզմները, նրանց կառուցվածքը, կենսագործունեությունը, բազմացումը, էվոլյուցիան։
Գրել Նյութի սահմանումը:
Նյութը փոքրագույն մասնիկների փոխազդեցության արդյունքն է, իրեն բնորոշ բաղադրության կառուցվածքով:
Քիմիական երևույթները (քիմիական ռեակցիաներ կամ փոխարկումներ) լինում են 4 տեսակի`
միացման
քայքայման
տեղակալման
փոխանակման
Միացման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ 2 պարզ կամ բարդ նյութեր միանալով առաջացնում են 1 բարդ նյութ։ Քայքայման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ 1 բարդ նյութը քայքայվում է և առաջանում է երկու կամ մի քանի պարզ նյութեր։ Տեղակալման ռեակցիաներն ընթանում են պարզ և բարդ նյութերի միջև, որոնց դեպքում պարզ նյութի ատոմները տեղակալվում են բարդ նյութի ատոմներից մեկով։ Փոխանակման ռեակցիաները ընթանում են 2 բարդ նյութերի միջև, որոնք փոխանակվում են իրենց ատոմներով։ Ռեակցիայի ընթանալու պայմաններն են` ջերմության անջատում, նստվածքի առաջացում, գազի անջատում, գույնի փոփոխություն, հոտի առաջացում և այլն։
Քիմիական ռեակցիաների ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսին և ռեակցիային մասնակցող նյութերից նոր նյութեր են առաջանում:
Քիմիական ռեակցիաները պայմանականորեն կարելի է պատկերել այսպես կոչված քիմիական հավասարումների օգնությամբ:
Քիմիական հավասարումը ռեակցիայի պայմանական գրառումն է քիմիական բանաձևերի և հատուկ նշանների օգնությամբ:
Քիմիական հավասարում կազմելու քայլաշարը
1. Պարզել, թե ի՞նչ նյութեր են մասնակցում ռեակցիային և կանխատեսել, թե ի՞նչ նյութեր (վերջանյութեր կամ արգասիքներ) կարելի է ստանալ սկզբնական նյութերից (ելանյութերից):
2. Որոշել ելանյութերի և վերջանյութերի քիմիական բանաձևերը:
3. Կազմել քիմիական ռեակցիայի ուրվագիրը:
Քիմիական հավասարումը կազմված է երկու մասից՝ ձախ և աջ:
Ելանյութերի բանաձևերը գրվում են հավասարման ձախ, իսկ վերջանյութերի բանաձևերը՝ աջ կողմում: Եթե վերցրած կամ ստացված նյութերի թիվը մեկից ավելի է, ապա այդ նյութերի բանաձևերի միջև գումարման + նշան է դրվում: Ելանյութերի և վերջանյութերի բանաձևերի միջև տեղադրվում է դեպի աջ ուղղված սլաք (→):
4. Հավասարեցնել ռեակցիայի հավասարման աջ և ձախ մասերը.
Հաշվի առնելով, որ ռեակցիայի արգասիքների մոլեկուլները առաջանում են հենց նույն տարրերի ատոմներից, որոնցից կազմված են ելանյութերը, ինչպես նաև զանգվածի պահպանման օրենքը, որի համաձայն՝ ելանյութերի զանգվածների գումարը հավասար է վերջանյութերի զանգվածների գումարին, հավասարման աջ և ձախ մասերում գործակիցների օգնությամբ հավասարեցնում ենք յուրաքանչյուր քիմիական տարրի ատոմների թիվը և սլաքը փոխարինում ենք հավասարման (=) նշանով:
Գործակիցը թիվ է,՝որը ռեակցիայի հավասարման մեջ դրվում է քիմիական բանաձևից առաջ և ցույց է տալիս տվյալ բանաձևին համապատասխանող նյութի քանակը (1 թիվը որպես գործակից չի գրվում):
Դիտարկենք քիմիական ռեակցիա կազմելու օրինակ.
Մագնեզիումի ժապավենը օդում այրելիս առաջանում է սպիտակ փոշի՝ մագնեզիումի օքսիդ:
մ ա գ ն ե զ ի ու մ + թ թ վ ա ծ ի ն → մ ա գ ն ե զ ի ու մ ի օ ք ս ի դ
Կազմենք քիմիական հավասարման ուրվագիրը.
2Mg+O2→2MgO
Ինչպես տեսնում ենք, ձախ մասում մագնեզիումը մեկ ատոմ է, աջ մասում` նույնպես, ուրեմն հավասարեցնելու կարիք չկա: Հավասարման ձախ մասում թթվածինը երկու ատոմ է, իսկ աջ մասում` մեկ: Հավասարեցնելու նպատակով մագնեզիումի օքսիդի բանաձևից առաջ գրում ենք 2 գործակիցը.
2Mg+O2→2MgO
Բայց այժմ արդեն մագնեզիումի ատոմներն են աջ մասում ավելանում, կրկին հավասարեցնելու նպատակով ձախ մասում մագնեզիումից առաջ գրում ենք 2 գործակիցը և, փոխարինելով սլաքը հավասարման նշանով, ստանում ենք քիմիական հավասարումը վերջնական տեսքով.
2Mg+O2=2MgO
Այս սկզբունքով կարող ենք կազմել ցանկացած քիմիական հավասարում: