Նախնադարյան հասարակության անկումը

• Ե՞րբ է սկսվել բրոնզի դարը։ Որո՞նք են բրոնզի առավելությունները։

Բրոնզե դարը սկսվել է քա․ VI — րդ հազարամյակների կեսերին: Բրոնզի առավելությունը այն է, որ այն ավելի պինդ է քան պղինձը:


• Բրոնզի օգտագործումը ի՞նչ հետևանքներ ունեցավ տնտեսության մեջ և հասարակական կյանքում։

Ստեղծվեծին շատ գործիքներ ՝ որոնք ավելի շատ բերք էին բերում։


• Ի՞նչ է նահապետական ընտանիքը։

Նահապետական ընտանիքը դա թագավորական ընտանիքն է:Ցեղերը մեծացել են և ունեցել է իր անունը ՝ զինվոր, թագավոր, նախագահ, զինեգործ և այլն:

Դասագիրք, էջ 14-17

Նախնադարյան Հասարակության զարգացումը Հայաստանի տարածքում

հարցեր

Դասագիրք էջ 21-24

1. Ինչ գիտեք Շանիդար հնավայրի մասին:

Շանիդարը մեզոլիթի կարևոր հուշարձան է: Այն երկրագնդի վաղ հողագործական և վաղ անասնապահական առաջին հնավայրերից է :

2. Բացատրեք նեոլիթյան <<հեղափոխության>> էությունը:

Նեոլիթում հողագործության և անասնապահության զարգացումով կատարվեց մարդկային հասարակության առաջին մեծ << հեղափոխությունը>>

3.Մի քանի նախադասությամբ պատմե՛ք Ոսկե եռանկյունու մասին։

Աղձնիքի և Հայոց միջագետքի տարածքը հնագետները անվանում են <<Ոսկե եռանկյունի>> Այստեղից է սկսբնավորվել այսօրվա համաշխարային քաղաքակրթությունը:

3. Ներկայացրե՛ք պղնձի-քարի դարի էությունը։ Էնեոլիթյան ի՞նչ հուշարձաններ կարող եք թվարկել։

Պղնձի-քարի դարի ժամանակ մարդկանց նոր մեծ նվաճումն էր ձուլել մետաղը:

Նախնադար

Սեպտեմբերի 26-30

• Մարդկության պատմության ո՞ր ժամանակաշրջանն է կոչվում նախնադար և ինչու՞։ Քանի՞ շրջանի է այն բաժանվում։

Մարդկության պատմության ժամանակաշրջանը կոչվում էր քարե դար, նախնադար, այն եղել է միլիոնավոր տարիներ առաջ:


• Ե՞րբ է սկսվել երկրագնդի մեծ սառցակալումը, ի՞նչ հետևանքներ է այն ունեցել։

Եղել են կլիմայական փոփոխություններ և մարդիկ ու կենդանիները գնացել են հարավ:


• Ի՞նչ էին անվանում հնագույն մարդկանց խմբերը։

Նրանց անվանում են Հոտեր:


• Ինչո՞վ էին զբաղվում հնագույն մարդիկ։

Ուտելիք որսալով, ձկնորսությամբ, գարի ցորեն հավաքելով, կրակ անելով:


• Ի՞նչ սկզբունքով է կազմավորվել տոհմը։ Ինչո՞վ է այն տարբերվում հոտից։

Տոհմը տարբերվում է նրանով հոտից, որ տոհմը նախնադարյան մարդու ազգականներն են եղել: Իսկ հոտերը տարբեր մարդիկ:


• Ի՞նչ եք հասկանում  բանական էակ ասելով։

Բանական էակ նշանակում է մարդ:


• Պալեոլիթյան ի՞նչ կայաններ գիտեք Հայաստանում։

Հին քարեդարյան մարդիկ ապրում էին խմբերով , որոնք կոչվում էին նախնադարյան մարդկային հոտեր : Զբաղվում էին հավաքչությամբ և որսորդությամբ : Հին քարի դարի կարևոր նվաճումներից էր կրակի գյուտը : Պալեոլիթի վերջում ձևավորվեց բանական մարդը: Պալեոլիթյան կարևոր կայաններ կան Արտին լեռան վրա, Արզնիում և այլ վայրերում:

Աղբյուրներ

Տեսաֆիլմ

Համաշխարհային պատմության դասագիրք, էջ 5 -8

Հայոց պատմության դասագիրք, էջ 17-20

Պատմություն Դաս 1

“Պատասխանել հետևյալ հարցերին.

•Ի՞նչ է պատմությունը

Պատմությունն աշխարհի, կյանքի իմացությունն է, դրանով մարդ կարող է իմանալ հիշարժան պատմություններ հազարավոր տարիներ առաջվա: Պատմությունը նման է հայրենագիտության, բայց ոչ: Պատմությունը հայրենագիտության հիմքն է: Պատմությունը աշխարհում կատարվող իրադարձությունները փաստագրող գիտություն է:

•Ի՞նչ է տալիս մարդուն պատմության ուսումնասիրությունը

Պատմություն առարկան տալիս է մեզ գաղափար աշխարհում տարբեր ժամանակահատվածներում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Նա հասկանում, է թե ինչ է եղել անցյալում և ինչ է կատարվում ներկայում:

•Ի՞նչ եղանակներով է մարդն ուսումնասիրում պատմություն

Դիտելով պատմության մասին հաղորդումներ, կարդալով, ճամփորդելով, լսելով տարբեր տեղեկություններ:

• Ի՞նչ ենք ակնկալում ուսումնասիրել «Պատմություն»  առարկայի շրջանակում

Ես ակնկալում եմ իմանալ հայ թագավորների մասին, աշխարհի մասին, անցյալի մարդկանց գործերի մասին:

• Ի՞նչ պատմական վայրերում եք եղել, ինչու՞ է այդ վայրը համարվում պատմական նշանակության։

Այս ամառվա ընթացքում ես եղել եմ Ջերմուկում, Գյումրիում, շուտով պատրաստվում եմ գնալ Բաթումի, որպեսզի մասնակցեմ Շախմատի Աշխարհի առաջնությանը: Ջերմուկն ու Գյումրին Հայաստանի ամենաչքնաղ քաղաքներից են: Ջերմուկը հայտնի է իր հանքային, բուժիչ ջրերով, իսկ Գյումրին համարվում է Հայաստանի երկրորդ մայրաքաղաքը: Բաթումին ծովափնյա քաղաք է Վրաստանում, որը վերջին տարիներին մեծ զարգացում է ապրում:

Տանը՝ Գրել կարծիք/վերլուծություն հայտնի մարդկանց հետևյալ ձևակերպումների մասին

•Աշխարհի պատմությունը մեծ մարդկանց կենսագրությունն է։ Թոմաս Կարլայլ

Ուսումնասիրելով աշխարհի պատմությունը, մենք տեղեկանում ենք հայտնի մարդկանց կյանքի մասին և թե ինչպես է նրանց գործունեթյունը փոխում համաշխարհային պատմությունը:

Պատմությունը ժամանակի վկան է, ճշմարտության լույսը, հիշողության կյանքը, կյանքի ուսուցիչը, հնության ավետաբերը։ Մարկ Տուլիուս Ցիցերոն

Պատմություն առարկան մեզ թույլ է տալիս իմանալ աշխարհի կյանքի տարբեր փուլերի մասին:

Նայելով պատմությանը, կարծես հայելու մեջ, ես փորձում եմ փոխել իմ սեփական կյանքը դեպի լավը: Պլուտարքոս

Եթե մենք հիշում ենք մեր անցյալը և գտնում, որ սխալներ ենք արել, ապա փորձում ենք ներկայում չկրկնել, ավելի լավը դառնալ:

Պատմությունից մենք փորձ ենք քաղում, փորձի հիման վրա ձևավորվում է մեր գործնական մտքի ամենակարևոր մասը: Յոհան Գոթֆրիդ Հերդեր

Մենք մեր կյանքի պատմությունից դասեր քաղելով փորձում ենք ներկայում չկրկնել:

Պատմությունը մեր գործերի գանձարանն է, անցյալի վկան, ներկայի օրինակ ու դաս, ապագայի նախազգուշացում։ Միգել դե Սերվանտես Սաավեդրա

Եթե պատմությունը չլիներ, ապա մենք չէինք կարող իմանալ թե ինչ է եղել անցյալում, նաև չէին մեր կյանքի պատմությունը:

Ցանկացած ազգի պատմության մեջ կան բազմաթիվ էջեր, որոնք հիանալի կլիներ, եթե դրանք ճշմարիտ լինեին: Դենիս Դիդրո

մի օր կարող է պարզվել, որ մենք շատ բաներ սխալ ենք իմացել պատմությունից: