Հայաստանը՝ աշխարհակալ տերություն

• Ինչո՞ւ Տիգրան  արքայազնը որպես պատանդ  ուղարկվեց  Պարթևստան։

Որովհետև Պարթևստանի արքան կարծում էր, որ պարտությունից հետո հայերը վրեժ են լուծելու։ Եվ աապահովագրվելու համար գերի են վերցրել Տիգրանին։


• Ե՞րբ և ինչպե՞ս  է տեղի ունեցել Ծոփքի վերամիավորումը Մեծ Հայքին։

Ք.ա. 94 թվականին Տիգրանը Մեծը պարտության է մատնում Ծոփքը իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորում է Մեծ Հայքին։

Աղբյուրներ
Հայոց  պատմության  դասագիր, էջ 85-87
Տեսաֆիլմ
https://youtu.be/rMKSXIaXpaI

Արտաշես առաջինի բարեփոխումները

ԱՐՏԱՇԵՍ ԱՌԱՋԻՆԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

  • Ներկայացրե՛ք Արտաշես I-ի ռազմական և վարչական բարեփոխումները։

Իր նորահռչակ թագավորությունը հզորացնելու նպատակով Արտաշես I-ը մեծ բարեփոխումներ կատարեց։ Նա Հայկական բանակը բածանեց չորս սահմանակալ զորավարությունների՝ ըստ աշխարհի չորս կողմերի։
Վարչական բարեփոխմամբ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների։

  • Ինչու Արտաշես I-ն իրականացրեց հողային բարեփոխում։

Երկրում սրվել էին հարաբերություննե և  համայնական գյուղացիների և մասնավոր հողատերերի միջև։ Վերջերս բռնազավթում էին համայնակաների հողերը։ Այդպես շարունակվելու դեպքում գյուղացին այլևս ի վիճակի չէր լինի հարկեր վճարելու և զինվոր տալու պետությանը։ Արտաշեսն արգելեց գյուղացիների հողակտորների զավթումը։ Նա սահմանաբաժան քարեր տեղադրել տվեց համայնական և մասնավոր հողերի միջև։

  • Գնահատե՛ք Արտաշես l-ի գործունեությունը։

  • Նա հզոր արքա է եղել:

Աղբյուրներ
Դասագիրք, էջ 81-83
տեսաֆիլմ

Արտաշեսյան թագավորության կազմավորումը

Դասագիրք, էջ 76-79

  • Ի՞նչ նշանակություն ունեցավ Մագնեսիայի ճակատամարտը հայերի համար։

Արտաշես-I ինը Ք.ա 189թ-ին օգտվելով Մագնեսիայի ճակատամարտից, նա և Զարեհը Ծոփքում, իսկ Արտաշեսը մեծ Հայքում վերականգնեցին անկախությունը:

Գիտություն

  • Որո՞նք են գիտության առաջացման նախադրյալները։

Եղել են գիտնականներ, ստեղծվել են հիվանդանոցներ, լավ բժիշկներ: Երկրները սկսել էին զարգանալ գիտությունով:

  • Գիտության ո՞ր բնագավառներն էին զարգացած Հին Արևելքում։

Գիտական արժեքների նշանակությունը:

Աղբյուրներ
Համաշխարհային պատմության դասագիրք, էջ 54-57

ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ք.Ա. ԵՐՐՈՐԴ ԴԱՐՈՒՄ

Դաս 2
ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ք.Ա. ԵՐՐՈՐԴ ԴԱՐՈՒՄ

հարցեր

  • Ներկայացրե՛ք Հայաստանի վիճակը Ք.ա. երրորդ դարի վերջին։

Ք.ա. երրորդ դարի վերջին Հայաստանը թուլացել էր: Դա նպաստավոր պայմաններ ստեղծեց Սելևկյանների վաղեմի ծրագրի իրագործման համար, ինչին նպաստեց նաև հայերի ներքին պառակտվածությունը: Ք.ա 201 թ Սելևկյան արքա Անտիոքոս երրորդ-ի զորքերը հայազգի զորավարներ Արտաշեսի և Զարեհի գլխավորությամբ արշավեցին հայաստան:

  • Ինչու՞ Սելևկյաններին ի վերջո հաջողվեց գրավել Հայաստանը։

Որովհետև այդ ժամանակ Հայաստանը թուլացել էր:

Աղբյուրներ
 https://online.fliphtml5.com/fumf/qovw/#p=74

ՀԱՅԿԱԶՈՒՆԻ ԵՐՎԱՆԴՈՒՆԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Դաս 1

ՀԱՅԿԱԶՈՒՆԻ ԵՐՎԱՆԴՈՒՆԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

  • Ո՞վ էր Ալեքսանդր Մակեդոնացին։

  • Մակեդոնիայի արքան։ (Ք. ա. 336.-323. թթ) Նա եղել է աշխարհի ամենաերիտասարդ ու խոշորագույն զորավարներից մեկը:

  • Պատմե՛ք Գավգամելիայի ճակատամարտի մասին։

  • Ք. ա. 331 թ Գավգամելիայի մոտ տեղի ունեցավ Ալեքսանդր Մակեդոնացու և Աքեմենյան տերության գլխավոր ճակատամարտը։ Դարեհ 3-րդը վախեցավ ու փախուստի դիմեց, բայց նրան շուտով գտան ու սպանեցին։ Աքեմենյան պետությունը դրանից հետո քայքայվեց:

  • Ներկայացրե՛ք Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհակալությունը:

  • Դարեհ 3-րդի սպանությունից հետո Մակեդոնացին շարունակեց իր արշավանքները դեպի Միջին Ասիա և Հնդկաստան:

Աղբյուրներ
 Դասագիրք, էջ 68-71
 https://online.fliphtml5.com/fumf/qovw/#p=69

Հին արևելքի կրոնները

  • Ներկայացրե՛ք, թե ինչպես է առաջացել բազմաստվածությունը։

Հին ժամանակներում մարդիկ հավատում էին հոգիներին, և իրենց կարծիքով նրանք, կամ աստվածներն էին պաշտպանում նրանց չարիքից: Այսպիսով, երբ տարբեր ցեղեր միավորվեցին և դարձան մի պետություն, մարդիկ սկսեցին հավատալ աստծուն: Բայց աստված մեկը չէր: Ստեղծվեց բազմաստվածանությունը: Տարբեր աստվածներ ներկայանում էին, որպես տվյալ բնագավառի ներկայացուցիչ:

  • Ի՞նչ է դիցարանը։

Բազմաստվածության հետ ստեղծվեց նաև դիցարանը: Դիցարանը աստվածների աստիճանակարգված համախմբումն էր: Երբ երկրի արքան կամ մայրաքաղաքը փոխվում էր, կարող էր փոխվել նաև գլխավոր աստվածը:

  • Ըստ Ձեզ` դիցարանում ինչու՞ էր հարկավոր ունենալ գլխավոր աստված։

Որպեսզի հավատալ և փառաբանել նրան, աղոթել և շնորհակալ լինել:

Աղբյուրներ


Համաշխարհային պատմության դասագիրք,  էջ 45-47

https://online.fliphtml5.com/fumf/yutx/#p=46

Հայաստանը Աքեմենյան տերության կազմում

Հայոց պատմության դասագիրք, էջ 64-67
 https://online.fliphtml5.com/fumf/qovw/#p=65

  • Ո՞վ էր Դարեհ I-ը, ինչու՞ Հայաստանը սկզբում չճանաչեց նրա գերիշխանությունը։

Դարեհ I-ը Աքեմենյան տերության ներկայացուցիչն էր. ով հաղթեց գահակալական կռիվների մեջ: Հայաստանը չճանաչեց Դարեհի գերիշխանությունը, որովհետև նա պատերազմ սկսեց իր հակարակորդների դեմ:

  • Ի՞նչ գիտեք Աքեմենյան տերության 13-րդ սատրապության մասին։

Ք.ա. Աքեմենյան տերությունը բաժանվեց քսան վարչական միավորների-սատրապների: Հայաստանը տասներեքերորդն էր: Հայաստանը մնաս այդ կարգավիճակում մինչև Ք.ա. թվականը: Ըստ Քսենոփոնի Հայաստանի սատրապը այդ ժամանակ Օրոնտեսն էր: Նա բարձր դիրք էր գրավում տերության մեջ:

  • Ո՞վ էր Երվանդ III-ը։

Երվանդ III-ը Աքեմենյան տերության վերջին տիրակալն էր, ով եղել էր Հայաստանի սատրապը:

Հայկազունի Երվանդունիների թագավորությունը

  • Ո՞վ է Պարույր Հայկազունին։ Ներկայացրեք նրա գործունեությունը։ Պարույր Հայակզունին հզորացրել է իշխանությունը։ Նրա բանակը տիրում էր Վանա լճից մինչև Եփրատ գետը։

  • Ի՞նչ անուն է ստացել Հայկազունիների նոր ճյուղը։ Ինչու՞։ Երվանդունիների թագավորություն, այն այդպես է կոչվել Երվանդ 1 Սակավակյացի օրոք։

  • Նկարագրեք Երվանդ Սակավակյացի թագավորությունը։ Նա ուներ 40 000 հետևակ և 8000 հեծյալ, այն ժամանակների համար դա բավակականին հզոր ուժ էր:

Դասագիրք, էջ 60-63

տեսաֆիմ

Պատմության հաշվետվություն

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄԸ

ՀՆԴԿԱՍՏԱՆ ԵՒ ՉԻՆԱՍՏԱՆ

ՎԱՆԻ ԱՇԽԱՐՀԱԿԱԼ ՏԵՐՈՒԹՅՈՒՆԸ

ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

ՎԱՆԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄԻՋԱԳԵՏՔԻ ԱՌԱՋԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՎԱՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ՀԱՅԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ

ՀԻՆ ԵԳԻՊՏՈՍ

ՆԱԽՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄԸ

ՆԱԽՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ՆԱԽՆԱԴԱՐ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԴԱՍ 1

Նախագծեր-ԻՄ ՆԱԽԱԳԻԾԸ