Քավության Նոխազ

Աստվածաշնչի հին ուխտից ծնունդ առած ու հատկապես քրիստոնյա աշխարհում մեծ տարածում գտած այս արտահայտությունը գործածվում է հանցավոր <<դուրս բերված>> մեկին մատնանշելու և դատապարտելու համար:

Անմեղ մարդ, որ զոհ է բերվում ուրիշների հանցանքը մաքրելու համար:

Ռուսերեն-козёл отпущения

Աքիլլեսյան ԳԱրշապար

Աքիլլեսյան գարշապար, հետհոմերոսյան առասպել (փոխանցվել է հռոմեացի գրող Գիգինից), որում պատմվում է թե ինչպես Աքիլլեսի մայրը, Թետիսը, իր որդու մարմինը դարձրել է անխոցելի։ Նրան սուզել է Ստիքսի սուրբ ջրերի մեջ գարշապարից բռնած։ Թետիսի բռնած գարշապարը չի սուզվել ջրի մեջ և մնացել է նրա միակ խոցելի տեղը։ Հետագայում Պարիսը իր նետով հենց այդ տեղում մահացու վիրավորում է հերոսին։

Դամոկլյան սուր

Դամոկլյան սուր (լատին․՝ Damoclis gladius՝ ), սիրակուզյան բռնակալ Դիոնիսոս Մեծը (մ․թ․ա․ 5-րդ դար) առաջարկում է մեկ օրով իր գահը հանձնել իր ֆավորիտ Դամոկլեսին, ով Դիոնիսոսին համարում էր ամենաերջանիկ մահկանացուն։ Բռնակալի հրամանով նրան արքայավայել հագցնում են, օծում անուշահոտ յուղով ու նստեցնում գահին։ Նրա շուրջը բոլորը հնազանդվում էին՝ կատարելով յուրաքանչյուր հրաման։ Խնջույքի թեժ պահին Դամոկլեսը հանկարծ գլխավերևում տեսնում է ձիու մազից կախված առանց պատյանի մի սուր և հասկանում բարօրության պատրանքայնությունը։ Այդպես Դիոնիսոսը Դամոկլեսին ցույց տվեց, որ բռնակալը միշտ ապրում է մահվան եզրին։

Գերմանիայի դիվանագիտական կապերը հայաստանի հետ

Ընդհանուր Տեղեկություն

Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարին:

2021թ. նոյեմբերի 5-ին ԳԴՀ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վիկտոր Ենգիբարյանը։

2021թ. նոյեմբերի 24-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսներն են՝

Գյունթեր Պիլարսկի, Բադեն-Վյուրթեմբերգ երկրամաս, նստավայրը` ք. Կարլսռուհե), 2006թ. սեպտեմբերից, Միխաել Շմիդտ, Սաքսոնիա-Անհալթ երկրամաս, նստավայրը՝ ք. Մագդեբուրգ, 2017թ. մայիսից, դր. Քրիստինե Զասսե, Բավարիա երկրամաս, նստավայրը` ք. Մյունխեն, 2019թ. հուլիսից, Հայկո Հեխտ, Համբուրգ երկրամաս, նստավայրը՝ ք. Համբուրգ, 2019թ. հոկտեմբերից, Աքսել Պլասս, Շլեզվիգ-Հոլշտայն երկրամաս, նստավայրը՝ Քիլ, 2020թ. մայիսից, պրոֆ. դր. Լուկաս Ֆլյոթեր, Հեսսեն երկրամաս, նստավայրը՝ Լայպցիգ, 2020թ. Նոյեմբերից:

2018թ. հունվարից Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվավոր հյուպատոսն է Ալեքսան Տեր-Մինասյանը (նստավայրը՝ Գյումրի):

Հայ-գերմանական հարաբերություններ

Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ-ի հունվարին, իսկ ՀՀ դեսպանությունը բացվել է 1994 թ-ին՝ Բեռլինում։ 2001 թ-ից ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է Կարինե Ղազինյանը։ 2006 թ-ի սեպտեմբերից ԳԴՀ-ում ՀՀ պատվավոր հյուպատոսն է Գյունտեր Պիլարսկին (հյուպատոսական տարածքը՝ Բադեն-Վյուրտենբերգ երկրամաս), նստավայր՝ Կարլսռուե։ Երևանում ԳԴՀ դեսպանությունը բացվել է 1993թ-ին։ 2007թ-ի օգոստոսի 16-ից ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպանն է տիկին Անդրեա Վիկտորինը։ 1991թ-ից մինչև 2008թ-ի հուլիսը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանում կատարվել են 248,7 մլն ԱՄՆ դոլարի ուղղակի ներդրումներ։ Դրանց հիմնական մասը զբաղված է ծառայությունների և առևտրի ոլորտում, իսկ մոտ մեկ տասնյակը տարբեր արտադրություններ են իրականացնում։ Գերմանացի գործարարները ներգրավված են նաև խորհրդատվական, հյուրանոցային և տուրիստական բիզնեսներում։

Կլաուդիա Բուշ, դեսպան

Որպես Հայաստանում Գերմանիայի դեսպան՝ ես կցանկանայի խթանել մեր երկու երկրների շփումները բոլոր հարթություններում, քանի որ այժմ նաև միջանձնային կապերն են, որ աշխուժություն են հաղորդում մեր գործընկերությանը։ Մեր բարեկամական հարաբերություններին այս կերպ շարունակ նոր հեռանկարներ շնորհելը ամենօրյա հրաշալի հանձնառություն է։Կլաուդիա Բուշ, դեսպան:

Արտավազդ II

Արտավազդ II կամ Արտավազդ Բ, նա կառավարել է մ․թ․ա․ 55-ից մինչև մ․թ․ա․ 34 թվականը։ Հաջորդել է հորը ՝ Տիգրան մեծ- ին, որն էլ ոչ հեռավոր անցյալում Մեծ Հայքը հասցրել էր իր հզորության գագաթնակետին։ Ժառանգել է կայացած պետություն, զարգացած են թակառուցվածքներ և մարտունակ բանակ։

Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները ՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական տերությունը։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով ՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին։

Մ․թ․ա․ 54 թվականին Արտավազդը դաշինք է կնքում Հռոմի եռապետ Մարկոս Կրասոսի հետ, սակայն վերջինիս ոչ հեռահար քաղաքականության և սեփական երկրի արտաքին պաշտպանության հանգամանքներով պայմանավորված, Մեծ Հայքը հրաժարվում է տեղի տալ Կրասոսի հավակնություններին։ Արդյունքում Հայքի արտաքին քաղաքականությունը շրջադարձային կերպով թեքվում է դեպի Արևելք և ամրապնդվում հայ-պարթևական դաշինքով։ Սրան հաջորդում է երկու երկրների միացյալ ուժերի առաջին ռազմական խոշոր հաջողությունը հռոմեական բանակի նկատմամբ։ Մ․թ․ա․ 53 թվականին հայ-պարթևական բանակը ՝ Սուրեն զորավարի գլխավորությամբ, հիմնովին ջախջախում է Հայոց Միջագետք ներխուժած հռոմեական լեգեոններին։ Սպանվում է նաև Կրասոսը, որի գլուխը բերվում է Արտաշատ։ Արտավազդ Բ- ի արտաքին ճկուն քաղաքականության շնորհիվ Հայքը հաջորդ տասնամյակում ևս Պարթևստանի հետ դաշնակցային հարաբերությունների պայմաններում կարողանում է պահպանել հայրենիքի անկախությունն ու տարածաշրջանում իր ազդեցիկ դիրքը։

Մ.թ.ա. 37 թվականին ՝ Արտավազդի դաշնակից Որոդես Բ- ի դավադրական սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու պարթևաց նոր արքա Հրահատ Դ- ի հակահայկական դաշինքի կնքումից հետո, հայ-պարթևական հարաբերությունները դառնում են թշնամական։ Արդյունքում, Արտավազդ Բ-ն հաշտության եզրեր է փնտրում Հռոմի հետ ՝ օժանդակելով Ատրպատական ներխուժած Հռոմի նոր եռապետ Մարկոս Անտոնիոսի լեգեոններին։ Վերջիններս, սակայն, Փրաասպայի պարիսպների տակ ջախջախվում են թշնամու կողմից, իսկ Սենատում արդարանալու համար Անտոնիոսն արշավանքի ձախողման մեջ մեղադրում է հայոց արքային։ Վրեժխնդիր լինելու նպատակով Անտոնիոսը քանիցս փորձում է ապօրինաբար ձերբակալել Արտավազդին, ինչը, սակայն, նրան չի հաջողում։ Մ․թ․ա․ 34 թվականին Մարկոս Անտոնիոսի ղեկավարած հռոմեական լեգեոնները ներխուժում են Մեծ Հայքի թագավորություն, իսկ Արտավազդը, սպասվելիք ավերածություններն ու արյունահեղությունը կանխելու նպատակով, գնում է ինքնազոհողության։ Տեղափոխվելով Ալեքսանդրիա ՝ Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հրամանով Արտավազդն ու իր ընտանիքը գլխատվում են։

Հայկական սկզբնաղբյուրներն ու օտարալեզու գրվածքները հավաստում են, որ Արտավազդը ստացել է ժամանակաշրջանի լավագույն կրթությունը։ Նա անթաքույց կերպով հետաքրքրություն էր տածում հելլենիստական մշակույթի նկատմամբ ՝ փայլուն տիրապետելով հունարենին։ Ըստ Պլուտարքոսի ՝ հայոց արքան գիտեր նաև այլ օտար լեզուներ, «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ», որոնք, սակայն, մեզ չեն հասել: Արտավազդը ժողովրդի կողմից աստվածացվել է նույնիսկ իր կենդանության օրոք ՝ ստանալով ,,Աստվածային,, պատվանունը։

հետաքրքիր Փաստեր Արտավազդի մասին

1.Մարկոս Անտոնիոսը Արտավազդին գերելուց հետո սկսեց մետաղադրամներ պատրաստել, որոնց վրա գրված էր «Հայաստանը պարտված է»:

2.Արտավազդը ըստ պատմիչների գնահատականների ավելի դիվանագետ էր, դրա համար իր զորքերը չեին հարգում իրեն:

Նախապատմություն

Արտավազդ Բ-ն, մ.թ.ա. 55 թվականին զբաղեցնելով հայոց գահը, ինքնին ժառանգում է կայացած պետություն, որն ուներ հզոր բանակ և առաջադեմ տնտեսություն։ Արտաշեսյանների թագավորությունը հիմնադրել էր Արտաշես Բարեպաշտը, իսկ վերջինիս հայրը՝ Տիգրան Բ-ն, այն հասցրել էր իր հզորության գագաթնակետին։

Վաղ տարիների կյանք

Արտավազդի ծննդյան ամսաթվի և տեղի մասին մատենագրական հստակ տեղեկություններ մեզ չեն հասել, սակայն հայտնի է, որ վերջինս ծնվել է արքայից արքա Տիգրան Մեծի մայրաքաղաքներից մեկում՝ Արտաշատում, Տիգրանակերտում կամ Անտիոքում։

Արքայազն Արտավազդ

Արտավազդը Մեծ Հայքի արքայից արքայի և Միհրդատ Եվպատորի դստեր՝ Կլեոպատրա Պոնտացու որդին էր[7]։ Պատմագիտական ոչ մի տեղեկատվություն մեզ չի հասել Արտավազդի՝ Տիգրանի ավագ որդի լինելու մասին, սակայն հայտնի է, որ հայրենիքի, ռազմական գործի և մշակույթի հանդեպ իր վերաբերմունքով վերջինս միանշանակորեն տարբերվել է իր եղբայրներից։ Արտավազդը ստացել է իր ժամանակաշրջանի լավագույն հելլենիստական կրթությունը[7] (պարզ է դառնում Արտավազդի խոսքերից. «Ինչպես ուսանել է մեզ Հելլադայի ոգին») և դեռևս պատանեկության տարիքում տիրապետել հին հունարենին։

Թագադրում և կառավարման սկիզբ

Արտավազդ II-ի թագադրման արարողությունը տեղի է ունենում մ.թ.ա. 55 թվականին Արտաշատում՝ Տիգրան Մեծի մահվանից անմիջապես հետո։ Արտավազդը, դառնալով Տիգրան Մեծի իրավահաջորդը, ստանում է Մեծ Հայքի տասնհինգ նահանգները (այդ թվում և Ծոփքը) և Հյուսիսային Միջագետքը։ Վերջինիս տրամադրության տակ էր 120 հազարանոց հայկական զորաբանակը, որի գլխավոր հարվածային ուժը հայոց այրուձին էր։ Այնուամենայնիվ, Արտավազդ II-ն իր կառավարումը սկսում է չափազանց բարդ պատմական ժամանակահատվածում, քանզի Մեծ Հայքը հայտնվել էր համաշխարհային գերիշխանության ձգտող և իր հզորության գագաթնակետում գտնվող Հռոմեական հանրապետության և իր սասանված դիրքերը վերականգնած Պարթևստանի հետաքրքրությունների կիզակետում։

Արամազդ

Արամազդ (ճառագայթող լույս, համաշխարհային արև), Հայկական դիցաբանության գերագույն Աստված՝ երկնքի ու երկրի Արարիչը, բոլոր Աստվածների հայրը[2][3][4]։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի-Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։ Համապատասխանում է իրանական Ահուրամազդային և հունական Զևսին։

Լազարյան ճեմարան

Հիմնադրվել է 1815 թվականին Մոսկվայում, մեծահարուստ Լազարյանների նախաձեռնությամբ և միջոցներով։ Սկզբում եղել է տարրական տիպի մասնավոր դպրոց և կոչվել է Հայկական Լազարյան (Ղազարյան) ուսումնարան։ Սովորել են միայն Լազարյան որդեգիրները։ 1820-ական թվականներին ուսումնական ծրագրով համապատասխանել է ռուսական գիմնազիաների մակարդակին։ Հանրակրթական առարկաների հետ դասավանդվել են ռուսերեն, հայերեն, լատիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն, թուրքերեն, արաբերեն։ Ընդունվել են տարբեր ազգերի 10-14 տարեկան հասակով երեխաներ, հիմնականում հայեր և ռուսներ։ Դիմորդներ է պատրաստել համալսարան ընդունվելու համար, ինչպես նաև պաշտոնյաներ և հայկական դպրոցների ուսուցիչներ։

1827 թվականին վերանվանվել է Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտ (հայկական աղբյուրներում ավանդաբար կոչվել է Լազարյան ճեմարան)՝ ենթարկվել է ժողովրդական կրթության նախարարությանը։ 1830-ական թվականներից ստացել է 2-րդ աստիճանի ուսումնական հաստատության իրավունք՝ 5-ամյա ուսուցմամբ։ 1841 թվականին ճեմարանին կից բացվել է հոգևոր բաժին՝ հայ եկեղեցու սպասավորներ Հոգևոր դպրոցների ուսուցիչներ պատրաստելու նպատակով։ 1848 թվականի կանոնադրությամբ Լազարյան ճեմարանը դասվել է պետական առաջին աստիճանի դպրոցների՝ լիցեյների կարգը, ութամյա ուսուցմամբ՝ գիմնազական ութ և լիցեյական երկու դասարաններով։ Վերջին երկու դասարաններում դասավանդվել են արևելյան լեզուներ։ Նոր կանոնադրությամբ ճեմարանն ընդունել է շեշտված արևելագիտական բնույթ։ Պատրաստվել են թարգմանիչներ, դիվանագիտության բնագավառի աշխատողներ, արևելյան լեզուների դասատուներ։ 1851 թվականին բացվել է նախապատրաստական բաժին, որտեղ երեխաները պատրաստվում էին ընդունվել ճեմարանի գիմնազիական բաժին։ Ուսումնական ծրագրի մեջ մտնող մեկ արևելյան լեզվից բացի, հայերը և Կովկասի այլ ազգությունների պատկանող սաները սովորել են նաև իրենց մայրենի լեզուն։ 1872 թվականի նոր կանոնադրությամբ Լազարյան ճեմարանը կազմվել է երկու ուսումնական հաստատություններից՝ դասական գիմնազիայից և եռամյա ուսուցմամբ մասնագիտական դասարաններից (արևելյան լեզուների ֆակուլտետ), որ ստեղծվել էին լիցեյական դասարանների հիման վրա։ Արևելյան լեզուների ֆակուլտետը իր ուսումնական մակարդակով համապատասխանել է բարձրագույն ուսումնական հաստատություններին։

պատմության հաշվետվություն

ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԳԱՀԱԿԱԼՆԵՐԸ

ԻՆՔՆԱՍՏՈՒԳՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԱԿԱԼ ՏԵՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐՏԱՇԵՍ ԱՌԱՋԻՆԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ք.Ա. ԵՐՐՈՐԴ ԴԱՐՈՒՄ

ՀԱՅԿԱԶՈՒՆԻ ԵՐՎԱՆԴՈՒՆԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

ՀԻՆ ԱՐԵՒԵԼՔԻ ԿՐՈՆՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՔԵՄԵՆՅԱՆ ՏԵՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ

ՀԱՅԿԱԶՈՒՆԻ ԵՐՎԱՆԴՈՒՆԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Արտաշեսյան վերջին գահակալները

Արտաշեսյան վերջին գահակալները
Հարցեր
• Ներկայացրեք Մեծ Հայքի գահին իշխած Արտաշեսյան վերջին արքաներին։

Արըաշես երկրորդը ազատագրեց Պարթևստանից Հայաստանը և ջախջախեց Ատրպատականի արքային և տարածքը միացրեց Հայաստանին։ Արտաշեսը շենացրեց Հայատանը և հատեց դրամներ իր պատկերով։ Արտաշես երկրորդի սօանությունից հետո գահ բարձացավ նրա որդին Տիգրան Երրոդը։ Հռոմեացիները նրան գահ էրն բարջրացրել այն հոըսով, որ Հայաստանի հաջորդ արքային էլ նրան պիտի նշանակեն։ Բայց Տիգրան Երրոդը գերադասեց հայերի շահերը։ Նրա մահվանից հետո գահ բարձրացավ նրա որդին՝ Տիգրան Չորրորդը։ Սակայն հռոմեացիները չհաշտվին այդ մտքի հետ և ուժով գահ բարջացրին Արտավազդ երրորդին, ով խիստ հռոմեասեր գործիչ։ Այդ իսկ պատճառով հայերը գահընկեց արին նրան և գահ բարջրացավ Տիգրան Չորրոդը իր քրոջ՝ Էրատոյի հետ։ Հյուսիսային լեռնականների դեմ պատերազմում Տիգրան Չորրորդը զոհվում է, իսկ Էրատոն հրաժարվում է գահից։ Այդպես անկում է ապրում Արտաշեսյանների արքայական տոհմը։

Ինքնաստուգում

•Ի՞նչ նշանակություն ունեցավ Մագնեսիայի ճակատամարտը հայերի համար։

Արտաշես-I ինը Ք.ա 189թ-ին օգտվելով Մագնեսիայի ճակատամարտից, նա և Զարեհը Ծոփքում, իսկ Արտաշեսը մեծ Հայքում վերականգնեցին անկախությունը:


• Ո՞րն էր Արտաշես l-ի գլխավոր նպատակը։

Վերամիավորել մեծ հայքի անջատած տարածքները:


• Ի՞նչ բարեփոխումներ է իրականացրել Արտաշեսը։

Իր նորահռչակ թագավորությունը հզորացնելու նպատակով Արտաշես I-ը մեծ բարեփոխումներ կատարեց։ Նա Հայկական բանակը բածանեց չորս սահմանակալ զորավարությունների՝ ըստ աշխարհի չորս կողմերի։
Վարչական բարեփոխմամբ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների։


• Ու՞մ որդին էր Տիգրան Մեծը, ինչու՞ էր նա որպես պատանդ հայտնվել Պարթևստանում։

Նա Տիգրան 2-ի որդին էր, նա գնաց պատանդ Պարթևստան որովհետև Պարթևստանի արքան կարծում էր, որ պարտությունից հետո հայերը վրեժ են լուծելու։ Եվ աապահովագրվելու համար գերի են վերցրել Տիգրանին։



• Ներկայացրեք Տիգրան Մեծի գործունեությունը։

Տիգրան Մեծը իշխել է մինչև Քա. 95թհետո գերի ընկնելուց հետո վերադառնալով նա թագադրվեց Աղձնիք նահանգումհետագայում նա այդտեղ կառուցեց իր Մայրաքաղաք Տիգրանակերտը։ Նաև նա վերամիավորեց Ծոփքը։


• Ներկայացրեք Հայ-պոնտական հարաբերությունները Տիգրան Մեծի օրոք։

Քա. 112թՓոքր Հայքը միացել էր Պոնտոսինիսկ այդ ժամանակ իշխում էր Մեհրդատ VI-ընա նա ուժեղ պետությոոծւն էր կազմել Սև ծովի ավազանում և նպատակ ուներ ուներ Հռոմից դուրս հանելու Փոքր Ասիայից և Հունաստանից։ Մեհրդատ VI- ը պատրաստվում էր արշավել դեպի Արևմուտքիսկ Հայոց արքան՝ դեպի արևելքհարավև հարավարևմուտք։ Այդ պլանները չէին խանգարի Մեհրդատին նվաճել այդ տարածքները։ Երկու պետություններին էլ ամուր թիկունք էր հարկավորդրա համար էլ նրանք Քա. 94թ.-ին կնքեցին դաշինք։