համաշխհարային պատերազմ

Ներածություն

XX դարի սկզբին աշխարհն արդեն լարված էր քաղաքական, տնտեսական և ռազմական մրցակցությամբ։ Առաջին համաշխարհային պատերազմը դարձավ այն աղետը, որը փոխեց ամբողջ աշխարհի քարտեզը և մարդկության պատմությունը։ Պատերազմի պատճառներն ու հետևանքները հսկայական ազդեցություն ունեցան հատկապես այն ժողովուրդների վրա, որոնք ապրում էին կայսրությունների սահմաններում, օրինակ՝ հայ ժողովրդի։

Սկիզբ

Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց 1914 թ. հունիսի 28-ին, երբ Ավստրո–Հունգարիայում սպանվեց Ֆրանց Ֆերդինանդը։ Պատերազմի պատճառները տարածքային, տնտեսական, ռազմական և գաղափարական էին։ Ավստրո–Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային, Ռուսաստանը սկսեց զորահավաք, Գերմանիան հարձակվեց Ռուսաստանի վրա, և հակամարտությունը վերաճեց համաշխարհային։ Անտանտին էին պատկանում Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և մի շարք այլ պետություններ, Կենտրոնական տերություններին՝ Գերմանիան, Ավստրո–Հունգարիան, Օսմանյան կայսրությունը և Բուլղարիան։

Ընթացք և ավարտ

Պատերազմը ընթանում էր մի քանի ռազմաճակատներում։ Արևմտյան ռազմաճակատում Գերմանիան կռվում էր Ֆրանսիայի և Բելգիայի դեմ՝ խրամատային պատերազմով։ Արևելյան ռազմաճակատում Ռուսաստանը պատերազմ էր վարում Գերմանիայի և Ավստրո–Հունգարիայի դեմ՝ շարժուն մարտերով։ Հարավային ռազմաճակատում ներգրավված էին Սերբիան, Բուլղարիան, Հունաստանը և Ռումինիան, իսկ Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններ տեղի ունեցան Օսմանյան կայսրության տարածքում՝ Մեսոպոտամիայում, Պաղեստինում և Կովկասում։ Աֆրիկայում եվրոպական գաղութներն էլ դարձան բախման կետեր։

Առաջին համաշխարհայինում կիրառվեցին նոր զինատեսակներ՝ գազային զենքեր, տանկեր, սուզանավեր, ռազմական օդանավեր և մեքենայացված գնդացիրներ։ Օսմանյան կայսրությունը միացավ Կենտրոնական տերություններին և պատերազմեց Ռուսաստանին, Ֆրանսիային ու Մեծ Բրիտանիային։ Այդ ընթացքում սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ զանգվածային տեղահանություններով, սպանություններով և բռնի մահվան երթերով, որի հետևանքով զոհվեց ավելի քան մեկուկես միլիոն հայ։ Ռուսաստանը մարտնչեց Կենտրոնական տերությունների դեմ Արևելյան ռազմաճակատում, բայց 1917-ին դուրս եկավ հեղափոխության պատճառով, իսկ ԱՄՆ-ը 1917-ին միացավ Անտանտին՝ օգնելով հաղթել Գերմանիային տնտեսական և ռազմական աջակցությամբ։

Պատերազմը ավարտվեց 1918 թ. նոյեմբերի 11-ին՝ Կոմպիենում զինադադարի ստորագրումով։ Գերմանիան և նրա դաշնակիցները պարտվեցին, և պատերազմը ավարտվեց Անտանտի հաղթանակով։ 1919 թ. Վերսալյան պայմանագրով ամփոփվեց պատերազմը։ Գերմանիան կորցրեց տարածքներ, սահմանափակվեց զինված ուժերը և պարտավորվեց վճարել փոխհատուցումներ։ Առաջացան նոր պետություններ՝ Չեխոսլովակիա, Լեհաստան, Ֆինլանդիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Հունգարիա, Ավստրիա, Յուգոսլավիա։

Վերջնարդյունք

Առաջին համաշխարհային պատերազմը ցույց տվեց, որ համաշխարհային հակամարտությունները կարող են խորը ազդեցություն ունենալ ոչ միայն ռազմաճակատներում, այլև խաղաղ բնակչության վրա։ Օսմանյան կայսրության մասնակցությունն ու Հայոց ցեղասպանությունը բացահայտեցին, թե ինչպիսի աղետալի հետևանքներ կարող են ունենալ պատերազմի և քաղաքական ուժերի սխալ գործելաոճը։ Այս պատերազմը մեզ սովորեցնում է հասկանալ խաղաղության և պետականության արժեքը, ինչպես նաև անհրաժեշտությունը՝ կանխելու նման մարդկային ու ազգագրական աղետները ապագայում։

Պատմություն

Ես թարգմանել եմ Տիգրան Հայրապետյանի հոդվածներից <<մտքեր և խոհերը>> -ը հայերենից ռուսերեն:

«Дух нисходит, когда хочет, куда хочет и к кому хочет» — тем не менее, без плодородной почвы ни одно семя не прорастет.

Поскольку перед народами стояла важнейшая задача осуществить победоносную революцию и демократизацию, ни один из них не заботился о национальной мысли, идеологической основе, руководящем электоральном слое, тактике и стратегии развития.

Театральная сцена самовыражения малых народов ограничена рамками политической и дипломатической борьбы.

Հայաստանը XV դարում

Հայաստանը XV դարում

Սկսած XI դ. սելջուկների, իսկ այնուհետև XII դ. մոնղոլների արշավանքներից, ինչպես արդեն գիտենք, Հայաստանում սկսել էին վերաբնակվել թյուրքմենական ցեղեր։ Արդեն XIV դ. վերջերին հատկապես աճեցին կարա-կոյունլու և ապա ակ-կոյունլու ցեղերի ազդեցությունն ու քաղաքական հզորությունը։ Նրանք պայքարում էին տարածաշրջանային գերակայության համար և իրենց գերիշխանությունը հաստատեցին Հայաստանի տարբեր շրջաններում։
Իրադրությունը Հայաստանում XVդարում։ XIV դ. վերջերին Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական ծանր վիճակին զուգահեռ, ուժեղացան նաև արտաքին ճնշումերը։ Հատկապես աղետալի հետևանքներ ունեցան Լենկ Թեմուրի (Թամերլանի) արշավանքները։ Նա իր դաժանությամբ գերազանցեց նույնիսկ մոնղոլներին: Նրա բազմաքանակ զորքերը 1386-1402 թթ. բազմիցս ասպատակեցին Հայաստանը։ Հերթական անգամ բնակչությունը կոտորվեց կամ տարվեց ստրկության, թեև եղան նաև համառ դիմադրություններ։ Այդ տարիներին ամայացան Հայաստանի բազմաթիվ շրջաններ։ Քաղաքային կյանքը կանգ առավ։ Արհավիրքը դադարեց միայն 1405 թ. Լենկ Թեմուրի մահվամբ։ Լենկ Թեմուրի մահվանից հետո նրա ստեղծած
հսկայածավալ կայսրությունը տրոհվեց, և սկիզբ առան գահակալական կռիվեր։ Իրավիճակից
օգտվեցին կարա-կոյունլուները, որոնք կարճ ժամանակում կարողացան իրենց հսկողության տակ
առնել հսկայածավալ մի տիրույթ, որն ընդգրկում էր նաև Հայաստանի զգալի մասը։ Նրանք իրենց
հզորության գագաթնակետին հասան Ջհանշահի (1437-1467) օրոք։ Վերջինս իր դիրքերն ամրապնդելու նպատակով օգտվեց նաև հայերի աջակցությունից։ Դա հնարավորություն տվեց, որ հայ իշխանական որոշ տներ՝ Գուգարքում, Սյունիքում,Վայոց ձորում, Արցախում և մի քանի այլ վայրերում վերականգնեն իրենց իշխանությունները՝ ստանալով մելիք տիտղոսը։

Կաթողիկոսական աթոռի վերահաստատումը Էջմիածնում։ Սկսած XV դարի 40-ական թվականներից՝ զգալիորեն բարձրացավ Այրարատյան աշխարհի հասարակականքաղաքական դերը։ Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանների վարչական կենտրոն դարձավ Երևանը։
Այդպիսով, զգալիորեն բարձրացավ Այրարատյան նահանգի հասարակական-քաղաքական դերը։ Նշանակալի քայլ եղավ 1441 թ. Ջհանշահի համաձայնությամբ Ամենայն Հայոց Հայրապետական
Աթոռը Էջմիածնում վերահաստատելը։ Կաթողիկոս ընտրվեց Կիրակոս Ա Վիրապեցին։ Այս իրադարձությունը, բացի կրոնականից, ուներ նաև քաղաքական նշանակություն. հայոց եկեղեցին հեռու էր ում պապականության ազդեցությունից և հնարավորություն էր ունենում մասնակցելու հայ ժողովրդի հետագա համախմբմանը Հայաստանում։ Հայոց թագավորության վերականգնման փորձ. Սմբատ Սեֆեդինյան (Արծրունի)։ Ջհանշահի կառավարման տարիներին հայոց կյանքում տեղի ունեցած մեկ այլ նշանակալի իրադարձություն էր Հայոց թագավորության վերականգնման կարճատև փորձը։ Այդ գործում մեծ էր Զաքարիա Աղթամարցու ներդրումը։ Վերջինս, միավորելով Աղթամարի և Էջմիածնի կաթողիկոսությունները, քայլեր ձեռնարկեց նաև երկրի քաղաքական միավորման ուղղությամբ։ Ծրագիրը, սակայն, իրագործվեց նրա եղբորորդի Ստեփանոս Դ կաթողիկոսի ժամանակ։ Այդպիսով՝ 1465 թ. Ջհանշահի համաձայնությամբ հնարավոր եղավ Սմբատ Սեֆեդինյան-Արծրունուն, որը Ստեփանոսի եղբայրն էր, օծել Հայոց թագավոր։ Նրա իշխանությունը սահմանափակվում էր միայն Աղթամար կղզով և առափնյա մի քանի գյուղերով։ Սմբատ Սեֆեդինյան-Արծրունու թագավորությունը թեպետ շատ կարճ տևեց, բայց փորձն ինքնին վկայում էր, որ հայոց պետականության վերականգնման գաղափարը կենսունակ էր և կարող էր ծառայել իբրև նախադեպ։

Ակ-կոյունլուների տիրապետությունը և Հայաստանը։ Ջհանշահի օրոք ավարտվեց ակ-կոյունլուների և կարա-կոյունլուների միջև հակամարտությունը։ Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 1467 թ.։ Ջհանշահը և նրան սատարող ուժերը պարտվեցին ակ-կոյունլուներին։ Կարճ ժամանակ անց Հայաստանի կառավարիչ դարձան ակ-կոյունլուները։ Նրանց տիրակալ Ուզուն Հասանը (1453-1478) գիտակցելով տնտեսության վերականգնման կարևորությունը, հարկերը կառավարելու համար հրապարակեց կանոնագիր՝ «Կանուննամե»։ Այդտեղ սահմանված էին հարկերի չափերը և դրանց գանձման եղանակները։ Չնայած այս ջանքերին՝ հպատակ
ժողովուրդների, այդ թվում հայերի տնտեսական դրությունն էականորեն չբարելավվեց։ Անփոփոխ
աց նաև նրանց իրավական կարգավիճակը։ Ավելին՝ Ուզուն-Հասանի և նրա հաջորդի վարած
քաղաքականության արդյունքում հայ իշխանական շատ տոհմեր կորցրին իրենց կալվածքներն ու
դուրս մղվեցին քաղաքական ասպարեզից։ Նրանցից ոմանք անգամ իսլամ ընդունեցին։
Ակ-կոյունլուների իշխանությունը, սակայն, նույնպես կարճ տևեց։ XV դ. վերջին ծագած գահակալական վեճերի արդյունքում նրանց իշխանությունը մեծապես թուլացավ և շուտով զիջեց իր դիրքերը։ Ներքին վեճերին գումարվեցին արտաքին ճնշումերը, որոնք ի վերջո հանգեցրին ակ-կոյունլուների կործանմանը: Նրանց հաջորդեցին Սեֆյանները։

Լուսավորական դարաշրջան

1. Ի՞նչ է լուսավորական շարժումը։
Լուսավորական շարժումը մտավորական, մշակութային և գաղափարախոսական շարժում էր, որը ձևավորվեց 17-18-րդ դարերում Եվրոպայում։ Այն հիմք էր դնում գիտելիքի, բանականության և գիտական մեթոդի կիրառմանը՝ կրոնական, քաղաքական և սոցիալական հարցերի լուծման համար։ Լուսավորությունը պայքարում էր անհեթեթ հավատալիքների, կրոնական ծիսակատարությունների և դոգմաների դեմ՝ առաջ քաշելով ազատություն, իրավահավասարություն և ժողովրդավարություն։ Այս շարժումը մեծապես ազդել է եվրոպական հասարակությունների զարգացման վրա՝ նպաստելով ֆրանսիական հեղափոխությանը, ազատականության տարածմանը և ժամանակակից պետությունների ձևավորմանը։

2. Ո՞վ է Ջոն Լոկը։ Ինչ տեսություն է նա զարգացրել։
Ջոն Լոկը (1632-1704) անգլիացի փիլիսոփա էր և լուսավորականության հիմնադիրներից մեկը։ Նա զարգացրել է բնական իրավունքների և հասարակական պայմանագրի տեսությունը։

  • Բնական իրավունքներ. Լոկն առաջ քաշեց, որ բոլոր մարդիկ ունեն ծնունդով տրված իրավունքներ՝ կյանք, ազատություն և սեփականություն։
  • Հասարակական պայմանագիր. Ըստ նրա, հասարակությունը և պետությունը ձևավորվում են ժողովրդի կամքով՝ իշխանության վերապահմամբ կառավարիչներին, բայց եթե կառավարությունը խախտում է բնական իրավունքները, ժողովուրդը իրավունք ունի դիմադրելու։

Լոկի գաղափարները մեծ ազդեցություն ունեցան քաղաքական փիլիսոփայության վրա և հիմք դարձան ժամանակակից լիբերալիզմի և սահմանադրական ժողովրդավարության համար։

3. Ովքե՞ր են լուսավորյալ միապետները։
Լուսավորյալ միապետներ են համարվում 18-րդ դարի եվրոպական միապետները, ովքեր փորձեցին իրենց երկրներում իրականացնել լուսավորականության գաղափարներին համապատասխան բարեփոխումներ՝ պահպանելով միապետական կարգը։ Նրանք հավատում էին, որ ուժեղ և լուսավորված առաջնորդությունը կարող է բարելավել ժողովրդի կյանքը։

  • Ֆրիդրիխ II (Մեծը)՝ Պրուսիա. Կրթական բարեփոխումներ, օրենքների կոդավորում, կրոնական հանդուրժողականություն։
  • Կատարինա II (Մեծը)՝ Ռուսաստան. Խթանեց կրթության զարգացումը, օրենքների բարեփոխում, սակայն պահպանեց ճորտատիրությունը։
  • Յոզեֆ II՝ Ավստրիա. Հակաճորտական օրենքներ, կրոնական ազատություն, պետական կառավարման արդիականացում։

Այս առաջնորդները փորձեցին համատեղել իրենց բացարձակ իշխանությունը և լուսավորականության գաղափարները՝ նպաստելով հասարակական և տնտեսական զարգացմանը։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Ռեֆորմացիա — Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում կաթոլիկ եկեղեցու
բարեփոխման համար XVI դ. առաջին կեսին սկսված հասարակական–քաղաքական շարժում:
Հակառեֆորմացիա— Հռոմի պապի գլխավորությամբ Ռեֆորմացիայի դեմ
ծավալված շարժում։
Նիդերլանդական հեղափոխություն — 1566–1609 թթ. Իսպանիայի դեմ Նիդերլանդների մղած ազգային–ազատագրական պատերազմը։
Ինդուլգենցիա — Մեղքերի թողության վկայագիր։
Բողոքականներ — Բողոքական եկեղեցու հետևորդներ։ Նրանք ժխտում էին
եկեղեցու՝ որպես Աստծո և մարդկանց միջև միջնորդի մասին ուսմունքը:
Անգլիկան եկեղեցի — Անգլիական բողոքական եկեղեցու անվանումը։
Ինկվիզիցիա — Կաթոլիկ եկեղեցու դատարան. ստեղծվել էր 1215 թ., իրականացնում էր հավատաքննություն և դաժան պատիժներ սահմանում մեղավոր ճանաչվածների նկատմամբ։ Դարձել էր գործիք եկեղեցու հակառակորդներին հալածելու համար:
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Մարտին Լյութեր — Ռեֆորմացիայի հիմնադիրը. գերմանացի աստվածաբան
(1483–1546 թթ.)։
Հենրիխ VIII — Անգլիայի թագավոր, գահակալել է 1509–1547 թթ.։
Ժան Կալվին — Ֆրանսիացի աստվածաբան (1509–1564 թթ.)։
«Հիսուսի ընկերություն» — Կաթոլիկ վանական միաբանություն: Հիմնադրվել է
1534 թ.: Դրա անդամները հայտնի են ճիզվիտներ անունով՝ Հիսուս անվան
լատ. ձևից։ 2013 թ.՝ պատմության մեջ առաջին անգամ, այս միաբանության
անդամ Ֆրանցիսկ I-ն ընտրվել է Հռոմի պապ։

Դաս 1
Ռեֆորմացիայի սկիզբը
Միջնադարյան մարդու կյանքն ամբողջովին կառուցված էր կրոնական աշխարհայացքի վրա։ Հավատացյալի համար հատկապես կարևոր նշանակություն ուներ գործած մեղքերից փրկվելու խնդիրը:Հոգևորականները քարոզում էին, որ առանց եկեղեցու օգնության հնարավոր չէ փրկություն գտնել։ Դրա համար անհրաժեշտ է ամեն օր այցելել եկեղեցի, զբաղվել բարեգործությամբ, եկեղեցու կարիքների համար դրամ հատկացնել: Եկեղեցին սկսեց կիրառել նաև մեկ այլ միջոց: Հռոմի պապի անունից հավատացյալներին վաճառում էին ինդուլգենցիաներ։ Այն գնողն ազատվում էր բոլոր մեղքերից: Դրա դեմ սկսեց պայքարել Մարտին Լյութերը, որը
Գերմանիայի Վիտենբերգ քաղաքի համալսարանի պրոֆեսոր էր։ Նա հրապարակայնորեն այրեց մեղքերի քավության մասին պապի հրովարտակը և 1517 թ. հոկտեմբերի 31–ին Վիտենբերգ քաղաքի տաճարի դռանը մի թուղթ փակցրեց: Այն պարունակում էր 95 դրույթներ: Նա ասում էր, որ մարդը կարող է փրկվել միայն իր հավատով, այլ ոչ թե ինդուլգենցիաներ գնելով: Նրա կարծիքով պապն իրավունք չունի խառնվելու աշխարհիկ իշխանության գործերին, իսկ եկեղեցին պետք է ենթարկվի պետությանը։ Ռեֆորմացիայի կողմնակիցները քրիստոնեական հավատքի միակ աղբյուր ճանաչեցին Աստվածաշունչը։ Իսկ կաթոլիկ եկեղեցին Սուրբ Գրքի հետ միաժամանակ որպես հավատքի աղբյուր ընդունում էր նաև տիեզերական ժողովների կանոնները և պապերի որոշումները։ Շուտով Ռեֆորմացիան վերածվեց հասարակական լայն շարժման, քանզի դրան մասնակցում էին հասարակության բոլոր խավերը։ Սրբազան հռոմեական կայսրության կայսր Կարլոս V–ը հրամանագիր արձակեց Լյութերի քարոզած գաղափարներն արգելելու մասին։ Դրա դեմ բողոքեցին Լյութերի կողմնակիցները։ Այդտեղից էլ լյութերականներին սկսեցին անվանել բողոքականներ:Լյութերականները բարեփոխումներ կատարեցին գերմանական կաթոլիկ եկեղեցում: Արդյունքում՝ Գերմանիայում առաջացավ բողոքական (լյութերական) եկեղեցի: Հաստատվեց «Ում իշխանությունը, նրա էլ՝ հավատը» սկզբունքը: Այսինքն՝ կայսրության տվյալ տարածքի իշխանն էր որոշում իր հպատակների հավատը՝ կաթոլիկ կամ բողոքական:

Բողոքական եկեղեցիների առաջացումը
Եվրոպական այլ երկրներում նույնպես առաջացան բողոքական եկեղեցիներ:
Անգլիայի Հենրիխ VIII թագավորը 1534 թ. հրապարակեց գերագահության մասին օրենքը: Այն սահմանում էր, որ անգլիական եկեղեցու առաջնորդը ոչ թե Հռոմի պապն է, այլ Անգլիայի թագավորը: Եկեղեցական հողերը բռնագրավվեցին: Ժամասացությունը սկսեց կատարվել անգլերենով: Եպիսկոպոսներին պաշտոնների էր նշանակում Անգլիայի խորհրդարանը: Հոգևորականները վարձատրվում էին պետական գանձարանից։ Արդյունքում ձևավորվեց անգլիկան եկեղեցին: Ռեֆորմացիայի հայտնի մյուս երկիրը Շվեյցարիան էր: Այստեղ շարժումը գլխավորեց Ժան Կալվինը։ Նա մշակեց բարեպաշտության և օրինակելի վարքի նոր կանոններ: Կալվինի գաղափարներն այնքան տարածվեցին, որ Ժնև քաղաքի իշխանությունները
գործադրեցին դրանք: Արգելվեցին զվարճությունները, երաժշտությունը, լավ հագնվելը, թղթախաղը: Ժամանակակիցները Կալվինին անվանում էին «Ժնևի պապ»։
Բողոքական այս եկեղեցին նրա անունով կոչվեց կալվինական։

Առաջադրանք 1

>պատմել դասը

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

Դաս 1

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Վերածնունդ (ֆրանս.՝ Ռենեսանս) — Հասարակական–քաղաքական և մշակութային շարժում. սկսվել է Իտալիայում XIV դարում:
Բարձր Վերածնունդ — Վերածննդի զարգացման բարձրակետը. ընդգրկում է
XV դարի վերջից մինչև XVI դարի կեսերն ընկած ժամանակահատվածը:
Ուտոպիա — Իդեալական հասարակարգի ստեղծման ուսմունք: Այն սովորաբար
անիրատեսական է։

Նոր մշակույթի առաջացման պատմական պայմանները:
Վերածննդի մշակույթի առաջացումը կապված էր քաղաքների և ապրանքադրամական հարաբերությունների զարգացման հետ։ Քաղաքների հարուստ առևտրականներն ու արհեստավորները իրենց հարստության մի մասը ծախսում էին շքեղ պալատներ, շենքեր կառուցելու, երեխաներին կրթության տալու համար։ Աճեց մի շարք մասնագետների՝ ճարտարապետ, ճարտարագետ, նկարիչ, ուսուցիչ, պահանջարկը։ Մինչև նոր մշակույթի երևան գալը միջնադարի մտածողները առավելապես գրում էին Աստծո մասին, իրենց խնդիրն էին համարում դավանաբանական հարցերի պարզաբանումը։
Իտալիայի քաղաքների տնտեսական և մշակութային բուռն զարգացումը փոխեց վերաբերմունքը հոգևոր և աշխարհիկ կյանքի հանդեպ: XIV դարից սկսած՝ փորձեր էին արվում վերականգնելու մոռացության մատնված անտիկ մշակույթը և օգտագործելու դրա կարևոր նվաճումները։

Վերածննդի բովանդակությունը
Սկիզբ առնող նոր մշակույթի ներկայացուցիչները խոնարհվում էին հունահռոմեական արվեստի և գիտության առջև, այն համարում էին մշակույթի «ոսկեդար»։ Վերածննդի գործիչներն ուսումնասիրում էին ոչ միայն Սուրբ Գիրքը, այլև անտիկ հեղինակներին, որոնց
ուշադրության կենտրոնում հիմնականում մարդն էր։ Դասական լատիներենը դարձավ պաշտոնական հաղորդակցության ու գիտության լեզու:Վերածննդի ներկայացուցիչները սկսեցին հետաքրքրություն դրսևորել մարդու և նրա երկրային կյանքի նկատմամբ։ Մարդը դարձավ նոր մշակույթի ուսումնասիրման և ճանաչողության առանցքը։ Այդ պատճառով Վերածննդի գործիչներին սկսեցին անվանել հումանիստներ: Հումանիստներն իրենց հիմնական նպատակը
համարում էին մարդուն ճանաչելը։ Նրանց կարծիքով մարդն ունի արժանապատվություն, անհատական արժեք և ամեն ինչի հասնելու ունակություն: XV դ. հումանիզմը վերածվեց մշակութային շարժման, քանի որ հումանիստներն իրենց գաղափարները տարածում էին հասարակության տարբեր խավերում։ Այսպես սկսեցին վերածնվել անտիկ հասարակության բազմաթիվ արժեքներ։ Ահա թե ինչու XIV–XVII ­դդ. առաջին կեսն ընկած ժամանակաշրջանը ստացավ Վերածնունդ (Ռենեսանս) անվանումը:

Վասկո դա գամա

Վասկո դա Գամա (Vasco da Gama) եղել է պորտուգալացի ծովագնաց, ով հայտնի է իր պատմական ուղևորություններով, հատկապես Ասիա հասնելու համար: Նա ծնվել է 1460-ականներին Պորտուգալիայում և մահացել 1524 թվականին:

Դա Գաման պորտուգալական զինված ուժերի ծովային հրամանատար էր, որի գլխավոր նվաճումը 1498 թվականին Հնդկական օվկիանոսի հատումն ու Ինդիայում Կալիկուտ (այժմյան Կոճիկոդ) պորտուգալական առևտրի կայանի հաստատումն էր: Այս ուղևորությունը մեծ նշանակություն ուներ Պորտուգալիայի համար, քանի որ բացեց ուղի դեպի Ասիայի հարուստ շուկաներ, ինչը խթանեց եվրոպական առևտուրը Հնդկական օվկիանոսի հարևան տարածաշրջանում:

Վասկո դա Գամայի ճանապարհը և նավարկությունը զգալի դեր խաղացին Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային կապերի զարգացման մեջ, հատկապես համաշխարհային առևտրի նոր ուղիների ձևավորման մեջ: Նրա ճանապարհորդությունները ոչ միայն հզորացրին Պորտուգալիայի գաղութային կայսրությունը, այլև նպաստեցին եվրոպական զավթողական քաղաքականությանը:

Վասկո դա Գամայի կյանքն ու դերը պատմական առումով մեծ նշանակություն ունեն, և նա դեռևս հանդիսանում է Պորտուգալիայի ազգային հերոսներից մեկը:

«Նոր աշխարհի» հայտնագործումը

«Նոր աշխարհի» հայտնագործումը
Պորտուգալիան, Իսպանիան և այլ երկրներ մեկը մյուսի հետևից ձեռնարկեցին ծովային արշավախմբեր՝ նպատակ ունենալով գտնելու Հնդկաստան տանող ուղին։ Իսպանիայի արքան ֆինանսավորեց և նավեր տրամադրեց Քրիստափոր Կոլումբոսին։ Վերջինս 1492 թ. կազմակերպեց արշավախումբ, որը Ատլանտյան օվկիանոսով ուղևորվեց դեպի արևմուտք։Կոլումբոսը հոկտեմբերի 12-ին ափ իջավ Ամերիկա աշխարհամասի կղզիներից մեկում։ Նա համոզված էր,
որ հասել է բաղձալի նպատակին, սակայն իրականում հայտնաբերել էր եվրոպացիներին անհայտ մի աշխարհամաս: Իտալացի Ամերիգո Վեսպուչին առաջինը հասկացավ, որ Կոլումբոսի հայտնաբերածը Հնդկաստանը չէ: 1498 թ. պորտուգալացի Վասկո դա Գամայի արշավախումբը, շրջանցելով Աֆրիկան, հայտնագործեցՀնդկաստան տանող ծովային կարճ ճանապարհը:
1519–1521 թթ. Ֆեռնան Մագելանի արշավախումբը, որին նույնպես միջոցներ էր հատկացրել իսպանական արքունիքը, կատարեց ծովային առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։
Աշխարհագրական հայտնագործությունները հետագայում ևս շարունակվեցին: Եվրոպացիները բացահայտեցին Ավստրալիան, Նոր Զելանդիան և այլ երկրներ ու կղզիներ: Աշխարհագրական մեծ հայտնագործություններիշնորհիվ եվրոպացիները մուտք գործեցին Ամերիկա,Ավստրալիա, Աֆրիկայի ու Ասիայի իրենց անծանոթ շրջաններ և այլ տարածքներ:
Այսպես՝ Մեծ հայտնագործությունները կապող օղակ դարձան միջին և նոր դարերի միջև։

Մեծ հայտնագործությունների հետևանքները
Աշխարհագրական մեծ հայտնագործությունները կարևոր դեր են խաղացել մարդկության հետագա զարգացման համար։ Հաղորդակցության նոր ուղիների ստեղծման արդյունքում Եվրոպայի կապերն Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի հետ դարձան ոչ միայն մշտական, այլև բազմաբնույթ։ Փոխվեցին եվրոպացիների պատկերացումներն աշխարհի վերաբերյալ, որը հիմք դարձավ գիտության արագ զարգացման համար։ Եվրոպացիները հայտնագործված երկրները յուրացնելու համար դրանք դարձնում էին իրենց գաղութները։ Սկզբում Պորտուգալիան և Իսպանիան, ապա Նիդերլանդները, Անգլիան, Ֆրանսիան և այլ երկրներ հիմնեցին բազմաթիվ գաղութներ աշխարհի տարբեր մասերում։Գաղութներից Եվրոպա էին ներմուծում գյուղատնտեսական մթերքներ, համեմունք, թանկարժեք իրեր, օգտակար հանածոներ և այլն։ Արտահանում էինարդյունաբերական գործիքներ, բազմատեսակ ապրանքներ և այլն։ Ընդհանուր առմամբ՝ Եվրոպայի հետ կանոնավոր շփումները նպաստեցին տարբեր աշխարհամասերի միջև տնտեսական և մշակութային կապերի ամրապնդմանը՝ հիմք դնելով աշխարհի միասնացման գործընթացին։ Սակայն աշխարհագրական հայտնագործություններն ունեցան նաև բացասական հետևանքներ։Գաղութարարները ոչնչացրին տեղական բազմաթիվ քաղաքակրթություններ և բնիկ ժողովուրդների։ Գաղութներն ու նրանց բնակչությունը թալանի և
դաժան շահագործման էին ենթարկվում։ Արդյունքում՝ եվրոպացի գաղութարարների և առևտրականների ձեռքում մեծ քանակությամբ հարստություն կուտակվեց։ Օրինակ՝ Իսպանիան 1521–1660 թթ. Ամերիկայից իր երկիր տեղափոխեց 18 հազար տոննա արծաթ և 200 տոննա ոսկի։ Այսպես՝ խախտվեց գաղութացված երկրների ու ժողովուրդների ինքնուրույն և յուրահատուկ զարգացման ընթացքը։

գորդյան հանգույց

Գորդյան հանգույց, գրական ակնարկություն։ Ըստ հին հունական ավանդության՝ փռյուգիական տոհմապետ Գորդիոսը Զևսի տաճարին է նվիրում իր կառքը։ Վերջինիս լուծը քեղիին էր կապված այնպիսի հնարամտությամբ, որ հնարավոր չէր հանգույցի ծայրերը գտնել ու արձակել։ Ում հաջողվեր, նա պետք է տիրեր Ասիային։ Ալեքսանդր Մակեդոնացին, պարսկական արշավանքից առաջ, Գորդիոսի հանգույցը լուծեց թրի մի հարվածով։ Այստեղից էլ «Գորդյան հանգույց» արտահայտությունը՝ անլուծելի, կնճռոտ խնդիր իմաստով և «Գորդյան հանգույցի լուծում» արտահայտությունը, որ նշանակում է բարդ, խճճված իրադարձությունների ժամանակ կայացնել արագ ու խիզախ վճիռ։