Տասը փաստ գլխուղեղի մասին

1.Մարդու գլխուղեղն ունի 2 մեծ կիսագունդ:

2.Մարդու գլխուղեղի զանգվածը տատանվում է 1300-1400 գր սահմանում:

3.Գլխուղեղից տարածվում են 12 զույգ նյարդեր, որոնք կարգավորում են ներքին օրգանների աշխատանքը:

4.Մարդու գլխուղեղն իր աճի վերջնական շրջանին է հասնում 20 տարեկանում:

5.Մարդու շարժումները կարգավորում է ուղեղիկը: Դրա վնասվածքի դեպքում մարդն ունենում է շարժումների կատարման կորուստ:

6.Գլխուղեղն ունի մի-քանի բաժիններ՝ միջանկյալ ուղեղ , միջին ուղեղ, ուղեղիկ, երկարավուն ուղեղ, կամուրջ:

7.Մարդու տեսողության և լսողության առաջնային արձագանքի պատասխանատուն միջին ուղեղն է:

8.Շնչառական,սիրտ-անոթային,մարսողական համակարգերի աշխատանքը ապահովում է երկարավուն ուղեղը:

9.Մարդու վարքագիծը և գիտակցական գործունեությունը նույնպես վերահսկում է գլխուղեղը:

10.Մարդու գլխուղեղը կազմված է 15-33 միլիարդ նեյրոններից:

Տասը փաստ երկնքի մասին

1.Երկինքը օդային թաղանթ է,որը կոչվում է մթնոլորտ և այն կազմված է ազոտից ու թթվածնից:

2.Մթնոլորտը թթվածնով հարստացնում են բույսերը:

3.Երկնքում ՝ անձրևից հետո, հայտնվում է բազմագույն մի երևույթ,որը անվանում են ծիածան:

4.Երկնքի կապույտ գույնը, մայրամուտից հետո, փոխվում է սևի,իսկ արևի ծագման շնորհիվ երկնում հայտնվում են կարմիր, դեղին և նարնջագույն գույներ:

5.Երկինքն ունի 2000-3000 կմ բարձրություն:

6.Երկինքն ունի 4 շերտ:Դրանք են՝ ներքնոլորտը, վերնոլորտը, օզոնային շերտը և արտաքին թաղանթը:

7.Ներքնոլորտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, քամին, կարկուտը:

8.Երկնքում մշտապես կան ջրային գոլորշիներ,որոնց միջին պարունակությունը կոչվում է օդի խոնովություն:

9.Արտադրական արտանետումները ունեն բացասական ազդեցություն մթնոլորտի օզոնային շերտի վրա: Դրանց հետևանքով օզոնային շերտը զգալի քայքայվել է:

10.Օզոնային շերտը պաշտպանում է Երկիր մոլորակը արևի թունավոր ճառագայթներից:

 

Ես ու իմ դասընկերները ընկեր Մարիամի հետ կատարել ենք ածիկացան: Ես ածիկի համար ցանել եմ ոսպ: Նախօրոք երկու օր առաջ թրջել եմ ոսպը, որպեսզի շուտ ծլի:Ես ածիկը տեղափոխել եմ պատուհանի մոտ,որպեսզի արևի լույսը նրան ջերմացնի և արագ աճի: Ես երկու օրը մեկ ջրում եմ ածիկը, և այսօր այն արդեն ութից տաս սանտիմետր բարձրություն ունի:92398040_806731959735340_7021794564251844608_n

Ճամփորդություն դեպի լուսին

Կար-չկար մի տղա կար: Մի օր տղան իր հանրագիտարանը թերթելիս է լինում և տեսում էջերից մեկի վրա պատկերված լուսնին: Լուսինը մռայլ էր,մոխրագույն,քարքարոտ և փոշոտ: Տխրում է տղան և մտածում, որ լավ կլիներ, որ լուսինը լիներ կանաչապատ՝ ծաղիկներով, այգիներով, ծառերով, խոտ ու ծիլով: Նա այնքան է տարվում այդ մտքով,որ մի գիշեր ամուր փակում է աչքերը ու պատկերացնում, թե ինչպես է տիեզերանավով ճանապարհորդում դեպի լուսին: Եվ այդպես քնում է: Երազի մեջ նա հայտնվում է լուսնի վրա, մաքրում է հողը քարերից, ծաղիկներ ու ծառեր է տնկում: ՈՒրախ-զվարթ վազվզում է իր կանաչ այգիներում, բարձրանում ծառերի վրա, ցատկոտում, երգում, պարում: Նա լուսնին անվանում է <<Կանաչ գնդակ>> և մտածում ՝ երանի միշտ այստեղ մնամ:Երկար խաղալուց հետո հիշում է իր ծնողներին և իր տունը, որ արդեն կարոտել էր ու այդ պահին արթնանում է: Վազում է, փաթաթվում իր ծնողներին և պատմում գիշերային արկածների մասին: