Իմ բլոգի QR կոդը

Սկզբում խոսել են QR կոդերի մասին․ ինչի համար են դրանք պետք, որտեղ են օգտագործվում, ոնց են դրանք ստեղծվում։ Հետո ուսումնասիրել եմ QR կոդեր սարքելու հարմար հարթակներ, ընտրել ենք մեր հավանած կայքը և պատրաստել ենք մեր բլոգների QR կոդերը մեր նախընտրած ձևավորմամբ։

QR կոդեր կարող եք պատրաստել, օգտվելով այս կայքերից․

Իմ բլոգի Qr-ը՝ ներքևում։

ՀՀ կիսաեզրափակիչ առաջնություն դասական և բլից

Այսօր վերջացավ ՀՀ կիսաեզրափակիչ շախմատի պատանիների և աղջիկների առաջնությունը: Առաջնությունը սկսելուց առաջ բլից մրցաշարն էր, որտեղ ես հավաքեցի 9-ից 6 ու կես միավոր՝ գրավելով 4-րդ տեղը, իսկ ամսի 22-ից սկսվեց դասական մրցաշարը, որտեղ ես հավաքեցի 9-ից 6 միավոր և չկարողացա գրավել 1-ից 7-րդ հորիզոնականները որպեսզի անցնեմ եզրափակիչ առաջնություն:

Մալաթիա սեբաստիա համայնքի շախմատի սպարտակիադա

Մարտի 14-ին ես մասնակցել եմ 2025 թվականի Մալաթիա-Սեբաստիա վարչաշրջանի սպարտակիադային և մեր թիմը գրավել է պատվավոր առաջին հորիզոնականը: Իսկ մեր մարզիչն էր՝ Թովմաս Հովհաննիսյանը:

Ձախից՝ Մանվել Առաքելյան, Արեն Մնացականյան, Հայկ Մաղաքյան, Սոնա Կրկրյաշարյան, Տատիաննա Կուդրյաշևա և Թովմաս Հովհաննիսյան:

Դպրոցականների շախմատի օլիմպիադա

Մարտի 11-ին ես, Արթուր Բազիկյանը, Գևորգյան Ալեքսանդրը և Անանյան Ռոզին մասնակցել ենք Դպրոցականների 19-րդ օլիմպիադային ներկայացնելով Մալաթիա-Սեբաստիա համայնքը: Գրավել ենք պատվավոր 2-րդ հորիզոնականը, բոլորս ստացել ենք հավաստագրեր: Իսկ մեր մարզիչն էր՝ Առնոլդ Միքայելյանը:

Ձախից՝ Արթուր Բազիկյան, Ալեքսանդր Գևորգյան, Մնացականյան Արեն, Առնոլդ Միքայելյան և Անանյան Ռոզի: