Հայոց լեզու

1.Կրկնի՜ր Վերաբերակնները և սովորի՜ր Կապ, շաղկապը,մակբայը։

2.Ընտրի՜ր և շարադի՜ր․

  • Խոհեր կյանքի մասին
  • Իմ երևակայական աշխարհը

Խոհեր կյանքի մասին

Ամեն մարդ պետք է ունենա սեփական հետաքրքրություններով կյանքը ու ամեն մարդ պետք է մտածի առաջնահերթ իր խնդիրների մասին, հետո ուրիշ մարդկանց խնդիրների մասին: Ամեն մարդ պետք է ունենա իր տարերքը կամ հոբբին, որովհետև դրանց բացակայության ժամանակ կյանքն անհետաքրքրանում է: Օրինակ իմ տատին լինելով պարզ և զվարթ մարդ ունի շատ և շատ հոգսեր՝ նրա վատ կողմն այն է, որ նա ոչ միայն իր խնդիրների մասին է մտածում այլ առաջնահերթ ուրիշ մարդկանց խնդիրների մասին է մտածում և այդ պատճառով նրա կյանքը բարդանում է: Ամեն մարդ նաև պետք է հանգիստ և զուսպ լինի:

Հայոց լեզու

12.02.25

1.Ա և Բ նախադասությունների տարբերությունները գտի´ր: Մնացած նախադասություններն ինքդ փոխի՛ր (կրավորակա´ն դարձրու):

Ա. Ծուխը մրոտել էր առաստաղն ու պատերը:
Բ. Առաստաղն ու պատերը մրոտվել էին ծխից:
Ա. Պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացի փրկել էր նրան:
Բ. Նա փրկվել էր պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացու կողմից:
Ա. Սպիները ծածկել էին նրա ամբողջ մարմինը:
Բ. Նրա ամբողջ մարմինը սպիներով էր ծածկվել:

Անցած տարիները կնճռոտել էին կնոջ դեմքը:

Կնոջ դեմքը կնճռոտվել էր անցած տարիների կողմից:
Դահլիճը լավ կահավորել էին:

Դահլիճը լավ կահավորվել էր:
Մեր ժողովուրդը մշակութային շատ արժեքներ է ստեղծել:

Շատ մշակութային արժեքներ է ստեղծվել մեր ժողովուրդի կողմից:

2.Տրված բայերը դարձրու կրավորական: Ինչի՞օգնությամբ դարձրիր: Օրինակ`

գտնել — գտնվել, նետել — նետվել:

Գրել-գրվել, գրավել-գրավվել, ծեծել-ծեծվել, թրջել-թրջվել, թխել-թխվել, տաշել-տաշվել, վրդովել-վրդովվել, կապել-կապվել, սպանել-սպանվել, նկարել-նկարվել, կեղտոտել-կեղղտոտվել:

3.Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական:

Քամին երկնքով մեկ հալածում էր ամպերին: Ամպերը հալածվում էին երկնքով մեկ քամու կողմից:
Ամպերը երկնքով մեկ հալածվում էին քամուց: Քամուց ամպերը հալածվում էին երկնքով մեկ:
Այս նկարը պատին պապս է ամրացրել: Այս նկարը ամրացվել է պապուս կողմից:
Այս գիրքը նաև ընկերս է կարդացել: Այս գիրքը նաև կարդացվել է ընկերոջս կողմից:
Առավոտյան ցողը թրջել էր ոտքերը: Ոտքերը թրջվել էին առավոտյան ցողով:
Տերը շանը կապել էր ծառից: Շունը կապվել էր ծառից տիրոջ կողմից:
Տարբեր մարդիկ տարբեր ձևով էին պատմում առավոտվա դեպքը: Առավոտվա դեպքը տարբեր ձևերով էր պատմվում տարբեր մարդկանց կողմից:
Սարքերը թեթև ցնցում գրանցեցին: Թեթև ցնցում գրանցվեց սարքերի կողմից:
Ինստիտուտի աշխատակիցները մարդկանց զգուշացրին սպասվող փոթորկի մասին: Մարդիկ զգուշացվել էին ինստիտուտի աշխատակիցների կողմից սպասվող փոթորկի մասին:
Անտառում այդ երեխային որսորդներն էին գտել: Երեխան գտնվել էր որսորդների կողմից անտառում:

4.Նախադասություններն ըստ օրինակի փոխի՛ր (դարձրո՛ւ ներգործական): Օրինակ`

Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:
Աղջկա մի ժպիտը գերեց սիրտը։
Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:
Գանձը ինչ-որ մեկը թաղել էր ծառի տակ։
Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:
Անձրևից ու քամուց քարը մաշել էր և դարձել հարթ։
Արտերը խանձվել էին բարկ արևից:
Բարկ արևը խանձել էր արտերը։
Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից:
Միայն չափահաս քաղաքացիներն են լրացնում քարտը։
Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից:-Նրան իտալական դատարանի կողմից տուգանել են ու դատապարտել ազատազրկման։
Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից:-Ընկերները ութ տարի տղամարդ համարեցին։
Դյութվել էր ալիքների ու քամու երգով:-Ալիքները դյութել էին քամու երգով
Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:-Հետաքրքրասերների մեծ խումբը շրջապատել էր աղջկան։
Ընկերս համերգի է հրավիրված:Ընկերոջս համերգի են հրավիրել։

5.Դո՛ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դառնալ, և դարձրո՛ւ:

Օրինակ`

փնտրել — փնտրվել:

Վազել երգել, ցրել-ցրվելկոտրելկոտրվել, դնել-դրվել, թռչել, թրջել-թրջվել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել-հեռվացնել, հնարել-հնարվելներել-ներվել, լուսանալ, մթնել, մթնեցնել, բարձրանալ, թխել-թխվել, մրմռալ, մաքրել-մաքրվել, դողալ, վախենալ, սրբել-սրբվել, կարել, հավաքել-հավաքվել, սարսռալ, հաչել, սիրել-սիրվել, մլավել, ծիծաղել, խոսել, հուզել-հուզվել, վիճել: 

6.Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:

Միջին ասիա-Միջին Ասիա, բելոռուսի հանրապետություն-Բելոռուսի Հանրապետություն, ուրմիա լիճ-Ուրմիա լիճ, ռուսաստանի դաշնություն-Ռուսաստանի Դաշնություն, հնդկական օվկիանոս-Հնդկական օվկիանոս, կարմիր ծով-Կարմիր ծով, գեղամա լեռնաշղթա-Գեղամա լեռնաշղթա, մխիթարյան միաբանություն-Մխիթարյան միաբանություն, սև ծով-Սև ծով, շարայի լեռներ-Շարայի լեռներ, մայրաքաղաք երևան-մայրաքաղաք Երևան, ձենով օհան-Ձենով Օհան, սասունցի դավիթ-Սասունցի Դավիթ, անբան հուռի-Անբան Հուռի, պարզ լիճ-Պարզ լիճ, սյունիքի մարզ-Սյունիքի մարզ, տիգրան մեծ-Տիգրան Մեծ, ախուրյան գետ-Ախուրյան գետ, պարույր սևակ-Պարույր Սևակ, արտաշես բարեպաշտ-Արտաշես Բարեպաշտ, նորքի զանգված-Նորքի զանգված:

Հայոց լեզու

Կրկնի՜ր Բայի սեռը։

1.Յուրաքանչյուր տողում գրի՜ր նշանակությանը համապատասխան անունը և նշի՜ր օրինակներ։

Ա. Առարկա ցույց տվող բառեր-Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական բառեր, օրինակ՝ շենք, մարդ, սեղան, աթոռ, հեռուստացույց:

Բ. Առարկայի հատկանիշ ցույց տվող բառեր-Առարկայի հատկանիշ ցույց տվող բառերը կոչվում են ածականներ, օրինակ՝ կարմիր, գեղեցիկ, տգեղ, համեղ, սպիտակ:

Գ. Հատկանիշի հատկանիշ ցույց տվող բառեր-Հատկանիշի հատկանիշ ցույց տվող բառերն կոչվում են մակբայներ, օրինակ՝ արագ վազել, դանդաղ քայլել:

Դ. Կապակցական նշանակություն ունեցող բառեր-Կապակցական նշանակություն ունեցող բառերը կոչվում են կապակցվող բառեր, օրինակ՝ հետ, առաջ:

Ե. Վերաբերմունք արտահայտող բառեր-Վերաբերմունք արտահայտող բառերը կոչվում են վերաբերականներ, օրինակ՝ բարեբախտաբար, դժբախտաբար:

2.Ընդգծի՛ր տրված անորոշ, անկատար, վաղակատար, հարակատար դերբայների ա)ել, ալ, բ)ում, գ)ել, դ)ած վերջավորություններից առաջ ընկած մասերը (հիմքերը) և պատասխանի՛ր հարցերին:

Ա Զգ+ալ, ծեր +(սոսկածանց)ան+ալ, կպ+(սոսկածանց)չ+ել, տես+(սոսկածանց)ն+ել: Բ. Զգ+ում (է), ծերա+(սոսկածանց)ն+ում (է), կպ+չ(սոսկածանց)+ում (է), տես+(սոսկածանց)ն+ում (է): Գ. Զգա+(սոսկածանց)ց+ել (է), ծեր+(սոսկածանց)աց+եք (է), կպ+ել (է), տես+ել (Է է): Դ. Զգ+աց+ած, ծերա+ցած, կպ+ած, տես+ած:

3.Փակագծում դրված բայերն այնպես գրիր, որ ի՞նչ արեց (ի՞նչ արեցի, արեցիր, արեցինք, արեցիք, արեցին) հարցին պատասխանեն:

Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա ամրացրիք(ամրացնել) այդ վանդակը: Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում արածեցրիր(արածեցնել): Հավերը երկարեցրին (երկարեցել) վզները դեպի ներքև, նայեցին դես ու դեն: Նա իր ձիուն մեծացրել էր (մեծացնել) չամչով ու գարիով: Ես հավանաբար ձանձարեցի (ձանձրացնել) ունկնդիրներին: Մենք անզգուշորեն թռցրինք (թռցնել) արևկող անող թռչուններին:

4.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:

Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեն (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեն (ստեղծել) և, հավանաբար, կկարողանան (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:

Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեին (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեին (ստեղծել) և, հավանաբար, կկարողանաին (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:

5.Սխալ գործածված ժամանակաձևերը գտի՛ր և ուղղի՛ր:

Դժվար է ասել, թե մեր ժամանակներում քանի՛ օր կպահանջվեր աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարվի նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլինի:

Ժյուլ Վեռնի «Ութսուն օրում աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշել (որոշում) է իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահաղացումը:

Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն զգում (չեն զգա):

Մի մարդ ընկերոջը մի սնդուկ արծաթ պահ տվեց ու գնաց ճանապարհորդության: Երբ վերադարձավ, գնաց իր ապրանքը վերցրեց, տուն բերեց: Բացեց ու ի՜նչ տեսավ… Սնդուկի մեջ միայն երկաթի կտորանք էր: Ի՞նչ աներ(Ի՞նչ անի), ինչպե՞ս աներ (անի), որ իր փողերը ետ բերեր(բերի): Մտածեց, մտածեց ու հնարը գտավ:

Հայոց լեզու

Ես որոշեցի թարգմանեմ <<Չարի վերջը>> Հովհաննես Թումանյանի հեքիաթներից, լոռու բառբառից-աշխարհաբարյան հայերենով:

Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ-Այն սարում մի ծառ,
Էն ծառում փըչակ-Այն ծառում մի փչակ,
Փըչակում մի բուն,
Բընում երեք ձագ-Բնի մեջ երեք ձագ,
Ու վըրեն Կըկուն-և վրան կկուն։
— Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ,
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր-Երբ դուք պետք է թևեր ունենաք,
      Թըռչե՜ք, գընաք,
     Ուրախանաք…
Երգում էր մարիկ Կըկուն-Երգում էր մայրիկ կկուն.
Մին էլ, ըհը՛, Աղվեսն եկավ-Մեկել հանկարծակի աղվեսը եկավ.
      — Էս սարը իմն է-Այս սարը իմն է,
      Էս ծառը իմն է-Այս ծառը իմն է,
     Ծառում փըչակ կա-ծառի մեջ մի փչակ կա,
      Փըչակում՝ մի բուն-իսկ փչակի մեջ էլ մի բուն,
      Էս ո՞վ է եկել
      Տիրացել թաքուն։

Կարոտ Վահան Տերյան

Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում…
Եվ ես արթնացա խնդության ցավից .—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում…

Հայոց լեզու

05.02.25

1.Տրված նախադասություններն ուղղի՛ր:

Իսկ մողեսները, երբ արևը տաքացնում էր քարերը, նրանք պառկում էին քարերին-Երբ արևը տաքացնում էր քարերը, մողեսները պառկում էին քարերին: Փորձված որսորդը, երբ գիշերը եղեգները խշշում են, նա լարում է լսողությունը-Երբ գիշերը եղեգները խշշում են, փորձված որսորդը՝ լարում է լսողությունը: Սննդաջիլերը, որոնք երկար ժամանակ ավելորդ էին համարվում, այժմ ակնհայտ է, որ այդ նյութերն անհրաժեշտ են ստամոքսային համակարգի գործունեության համար-Սննդաջիլերը, որոնք ավելորդ էին համարվում, այժմ ակնհայտ է, որ այդ նյութերն անհրաժեշտ են ստամոքսային համակարգի գործունեության համար: Ընկերս, որպեսզի մինչև մութն ընկնելը հասներ տեղ, նա լուսաբացին ճանապարհ էր ընկել- Ընկերս՝ լուսաբացին ճանապարհ էր ընկել, որպեսզի մինչև մութն ընկնելը հասներ տեղ: Նա հուզված պատկերացնում էր այն աղմուկը, որ քաղաքում կառաջացնի իր հայտնագործությունը, և մարդիկ կխոսեն այդ մասին-Նա հուզված պատկերացնում էր իր հայտնագործության հետ կապված աղմուկը, որ քաղաքում մարդիկ կխոսեն դրա մասին:

2. Սխալները գտի՛ր և

ա) ըստ կազմված խոսքի՝ կետադրությունը ճշտի՛ր, բ) ըստ կետադրության՝ խոսքը ճշտի՛ր:

Մի առիթով Սոֆոկլեսն ասաց, որ իմ մի ստեղծագործության երեք տողի վրա՝ երեք օր աշխատել եմ: -Երեք օ՜ր,- բացականչեց մեկ ուրիշ բանաստեղծ և ավելացրեց,- որ նույն ժամանակում ինքը հարյուր տող կստեղծեր: Սոֆոկլեսը պատասխանեց, որ միանգամայն հնարավոր է, բայց այդ ստեղծագործությունն ընդամենը երեք օր կապրեր:

Նախադասություններն ավարտի´ր:

Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչին որ չէինք սպասում։
Հաճախ պատահաբար ենք  գտնում այն, ինչ որ փորձում էինք գտնել, բայց չէինք գտնում:

Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչից որ շատ ենք փնտրել :

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, իսկ չփնտրածը չենք գտնում:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, այսինքն՝ լավ, է որ գտնում ենք:

Հաճախ տարիներով  փնտրածը պատահաբար գտնում ենք, բայց և այնպես գտածը չենք կարևոորում:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, քանի որ այդպես էլ է պատահում:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, որպեսզի հավատանք հրաշքի:

3. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ նոր բարդ բառեր  ստացիր:
Օրինակ՝ բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ):  
ա) Ջրահարս, ծովանկար-Ջրանկար, ծովահարս,
բ) ժանգապատ, արծաթագույն-Ժանգագույն, արծաթապատ։
գ) հողմածին, ջրաղաց-Ջրածին, հողմաղաց։
դ) զորագունդ, երկրամա-Զորամաս, երկրագունդ։
ե) հեռախոս, գրագիր-հեռագիր, գրախոս։

4) Կետերի փոխարեն գրիր ամբողջ (ողջ) կամ բոլոր (ը) դերանունները:

Բոլոր նախադասությունները ճիշտ են գրված:

Ողջ գիրքը մի օրում կարդաց:

Բոլոր խնդիրները փորձի´ր լուծել:

Ողջ խնդրագիրքն արդեն վերջացրել է:

Բոլորը վազում էին ինչ-որ մեկի հետևից:

Ամբողջ ժողովուրդն է սպասում քեզ:

Բոլոր մարդիկ ինչ-որ բանի են սպասում:

Ամբողջ հոտը շարժվեց ձայնի ուղղությամբ:

Բոլոր գառներն ու ուլերը ցրվեցին:

Ողջ աշխարհը ոտքի տակ է տվել:

Բոլոր երկրներում եղել Է:

Բոլորը նույն բանն են պնդում:

Ողջը հրդեհից այրվեց:

Ճամբարային շրջանի ամփոփում

1.Պատմի՜ր և ամփոփի՜ր հունվար ամիսդ,ինչպիսի՞ նոր հմտություններ ձեռք բերեցիր այդ ընթացքում։ Ես հունվար ամսին ճամբար չեմ եկել՝ փոխարենը ամբող օրը շախմատ և դպրոցի դասեր եմ արել:

2. Կարոտե՞լ էիր արդյոք մայրենիի դասընթացները։ Ես ոչ միայն մայրենիի դասընթացներն էի կարոտել, այլ դպրոցը:

3. Նշի՜ր ճամբարային շրջանի կարևորությունը․․․ Իհարկե, ես ճամբար չեմ եկել, բայց ճամբարը ստեղծված է ճամփորդելու, նոր ընկերներ ձեռք բերելու և դպրոցի դասերից մի քիչ ազատվելու համար:

4. Ունեցա՞ր նոր ծանոթություներ,պատմի՜ր նրանց մասին։ Ցավոք սրտի՝ ոչ:

«Դպրոցն իմ ուրախությունն է» վերնագրով գրի՜ր մտքերդ։ Դպրոցն իմ ուրախությունն է, որովհետև այնտեղ դու քո ընկերների հետ կարող ես շփվել, խաղալ և սովորել, դպրոցն իմ ուրախությունն է, որովհետև ես այնտեղ ունեմ լիքը ընկերներ, ոմանք իմ ամենամոտ ընկերներն են:

Հայոց լեզու

1Կետադրի՛ր:

Մենք՝ ես ու Ցոլակը, մտանք բակ:
Ընկերներս՝ գլխաբաց, չթե հասարակ շապիկով երկու տղա, քայլում էին գետափով:
Ես ու իմ ընկերը՝ Անդոն, հաց ենք տանում նրա հոր՝ բրուտ Ավագի համար:
Կարմիր շորերով աղջիկը՝ այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն՝ դուստրը իմ վաղեմի ծանոթի:
Քամին՝ աշխարհի հզոր ու անսանձ ոգին, վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը:
Մեր՝ երեխաներիս, աչքը չէր հեռանում արագիլներից:
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը՝ Բաֆուտի Ֆոնը:
Ծառերից՝ հազարամյա կաղնիներից կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:

2.Տրված պարզ նախադասությունները բարդեցրո՛ւ` ավելացնելով փակագծերում տրված հարցերին պատասխանող երկրորդական նախադասություններ:

Այս սայլը տեղից միայն մի ուժ կարող է շարժել: (ե՞րբ)
Այս սայլը տեղից միայն մի ուժ կարող է շարժել, երբ բոլորը համախմբվեն։

Քչերը գիտեն: (ի՞նչ)
Քչերը գիտեն իմ վախերի մասին։

Փորձարարները զղջում էին: (ինչո՞ւ)
Փորձարարները զղջում էին, քանի որ նրանց մոտ ոչինչ չստացվեց։

Նա բոլորովին չէր վախենում: (ինչի՞ց)
Նա բոլորովին չէր վախենում մթությունից։

Բոլորի հայացքներն ուղղվեցին նավի կողմը: (ո՞ր)
Բոլորի հայացքներն ուղղվեցին նավի կողմը, որը շուտով պետք էր շարժվեր։

Հայոց լեզու

1.Ամանաորյա բարեմաղթանքներ գրիր․․․

  1. Թող, որ գալիք ամանորը երջանիկ և ուրախ անցնի, բոլորի համար:
  2. Մաղթում եմ, որ մյուս տարի ձեր երազանքներն իրականան:

2.Պատմի՜ր քո սիրած ամանորյա ֆիլմի մասին։ Իմ սիրած ամանորյա ֆիլմը, դա տանը մենակն է: Այդ ֆիլմը, պատմում է մի ընտանիքի մասին, որը նոր տարվան ուզում էր, հանգսնտանալ ուրիշ երկրում, բայց նրանց տղան՝ Կեվինը մնում էր տանը, չգնալով իր ընտանիքի հետ և ընկնում բազում արկածների մեջ:

3.Սխալ գործածված ժամանակաձևերը գտի՛ր և ուղղի՛ր:

Դժվար է ասել, թև մեր ժամանակներում քանի՛ օր կպահանջվեր աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարվի նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլինի:

Թերևս մի ուրիշ բան չկար, որ մարդկային կյանքի մեջ այնքան շատ փոփոխություն մտցներ, որքան տրանսպորտը: Ժյուլ Վեռնի «Ութսուն օր աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշեց իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահղացումը: Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն զգա:

Մի մարդ ընկերոջը մի սնդուկ արծաթ պահ տվեց ու գնաց ճամփորդության: Երբ վերադարձավ, գնաց, իր ապրանքը վերցրեց, տուն բերեց: Բացեց ու ի՜նչ տեսավ… Սնդուկի մեջ միայն երկաթի կտորտանք էր: Ի՞նչ անի, ինչպե՞ս անի, որ իր փողերը ետ բերի: Մտածեց, մտածեց ու հնարը գտավ: Երբ հերթական զոհերին են տանում հրեշի մոտ, նրանց միանում է թագավորի տղան, որ հաղթեր ջրի ճամփան փակողին ու մարդկանց ազատեր ահավոր տառապանքներից: Ի՞նչ կանեիր, եթե հայտնվեր ու ամեն ինչ բացատրեր: Ի՞նչ կտաս, որ քեզ մի իսկական շուն նվիրեի: Ինչե՜ր կանեի, թե նորից սկսելու հնարավորություն ունենամ: Ի՜նչ ասես չէի տա, որ ուզածիս հասնեի:

4.Նախադասությունները տրված շաղկապական բառերից յուրաքանչյուրով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն: Երկրորդական նախադասություններն ընդգծի՛ր:

ա) Երբ, բ) թե չէ, գ) որ:

Գետը զայրանում է: Կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:

ա) Գետը զայրանում է, երբ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:
բ) Գետը զայրանում է թե չէ, կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:
գ) Գետը զայրանում է, որ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:

5..Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես:

Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների և դրանք տանում են դեպի այգիները:
Զրույցը լռում էր, քանի որ նրանք լսում էին ջրերի ձայնը:
Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ , երբ քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Վեր բարձրանալիս որսորդը զգաց որ մեկը հետևում է իրեն:
Անունը Ծիրանի տափ է և ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:
Ժամանակին հսկաներ են ապրել և իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ և կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
Ես ուրախ կլինեմ եթե ամեն ինչ կկարգավորվի:
Դու քաջ ես ու անձնվեր ու դու կարդարացնես մեր հույսերը: Մարդու արյունատարմազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հագար կիլոմետրի է հասնում, ու դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:

Հայոց լեզու

Գրիր փոխաբերական բառ պարունակող երեք նախասասություն:

1.Զրույցի ընթացքում լեզուս մաշվեց։

2.Քաղաքը եռում էր։

3. Նա անպոչ գդալի պես լսում էր մեր զրույցը։


5. Գրիր հետևյալ բառերի հոգնակին և բացատրի՛ր՝ եթե շեղվել են, որտե՞ղ են շեղվել օրինաչափությունից․

  • աստղ, արկղ, վագր, անգղ, սանր

Աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սանրեր:

Ա խմբում բոլորին բառերին ուղակի ավելացավ եր վերջավորությունը:

գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ: Գառներ, դռներ, մատներ, մկներ, թոռներ, ձկներ, լեռներ, բեռներ:

  • Երկրորդ խմբի բառերում շեղում է կատարվել։

  • բեռնակիր, ծովածոց, քարտաշ,, սուզանավ, լեռնագործ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լեռնագործ, լրագիր, գրագիր
  • Բեռնակրեր, ծովածոցեր, քարտաշեր, սուզանավեր, լեռնագործեր, դաշտավայրեր, շնագայլեր, հեռագրեր, լրագրեր, գրագրեր:
  • Երրորդ խմբի բառերի վերջին արմատը պարզ բառ է և ավելանում է -եր։
  • մարդ, կին
  • Մարդիկ, կանայք
  • Չորրորդ խմբի բառերը բացառություններ են և նրանց հոգնակին այլ կերպ է կազմվում։


Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայե՛ր կազմիր:

Ա. Ծաղիկ, քար, անուն, քարոզ, ձև: Գոյական
Բ. Մեծ, բարձր, կարմիր, տափակ, սուր: Ածական
Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ: Դերանուն
Դ. Կրկին, արագ, դանդաղ, հաճախ: Մակբայ
Ե. Վա՜յ, մկըկը, տը՜զզ, թրը՛խկ: Ձայնարկություն

2․ Տրված նույնանուններից կազմի՛ր նախադասություններ
անցավ, բազուկ, կուրանա, զատիկ, վայրի, անտառ
Ժամանակը անցավ աննկատ։
Ոտքս կոտրեցի, բայց ի զարմանս ինձ անցավ էր։
Ես շատ եմ սիրում բազուկ։
Նա ուներ ուժեղ բազուկներ։
Նա իմ արածը կուրանա։
Հեռախոսի դիմաց շատ նստելով կկուրանա։
Նոր տարուց հետո, հաջորդում է Սուրբ զատիկը։
Ես զատիկ որսացի մեր բակից։
Ես վայրի անտառներում միայնակ էի։
Այն վայրի կենդանի էր։
Անտառը կանաչապատ էր։
Չինարենի այբուբենը անտառ է։

3․ Տրված բառերը բաժանի՛ր բառակազմական բաղադրիչների (արմատների և ածանցների):

Ա. Թվական-թիվ, ական
Պատմություն-պատում, ություն
Աղյուսակ-աղյուս, ակ
Գրիչ-գիր, իչ
Ազդեցություն-ազդել, ություն
Խորություն-խոր, ություն:

Բ. Արևելք-արև, ել, ք
Արևմուտք-արև, մուտ, ք
Կենսագիր-կենս, գիր
Օտարամուտ-օտար, մուտ
Ծովագնաց-ծով, գնալ
Ինքնատիպ-ինքը, տիպ:

Գ. Արևելյան-արև, ելք, յան
Կենսագրություն-կենս, գիր, ություն
Արևադարձային-արև, դարձ, ային
Անուշահոտություն-անուշ, հոտ, ություն
Բազմատեսակություն-բազում, տեսակ, ություն:

4․Գրի՛ր տասը այնպիսի բառեր, որոնց մեջ հնչյունների և տառերի քանակները չհամապատասխանեն։
Ողորկ – արև – ոզնի – աշխարհ – ճանապարհ – վայրկյան – երամ – ուղղակի – ոգեշունչ – ղանակ – երկուշաբթի

Գրի՛ր՝ ինչ հնչյունափոխություն է կատարվել․

ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)
համբույր-համբուրել (ույ-ու)
հին-հնամենի (ի-ն գաղտնավանկի ը)
բազուկ-բազկաթոռ (ու-ն սղվել է)
պատիժ-պատժել (ի-ն սղվել է)
ողջույն-ողջունել (ույ-ու)
աշխույժ-աշխուժություն (ույ-ու)
մատյան-մատենագիր (յա-ն դարձել է ե)
պարտեզ-պարտիզան (ե-ն դարձել է ի)
գլուխ-գլխավոր (ու-ն սղվել է)
էշ-իշամեղու (է-ն դարձել է ի)

5․ Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպրում քերականորեն և արամաբանորեն ճիշտ նախաասություն կստացվի:

Արևը վաղուց թեքվել էր դեպի մայրամուտ, և մութն էլ քիչ-քիչ ընկնում էր, ………… դաշտում դեռ աշխատող գեղջուկներ կային:

1) քանի որ

2) քանի դեռ

3) բայց և այնպես

4) ինչքան էլ

6. Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպքում քերականորեն և տրամաբանորեն ճիշտ նախադասության կստացվի:

Ծանր ժամանակներից ի վեր թեև շատ բան էր փոխվել մեր կյանքում, ………………………..մայրիկիս սրտում վախ կար վաղվա օրվա հանդեպ:

1) այնուամենայնիվ
2) քանզի
3) ուստի
4) ուրեմն

Պատրաստվիր գրել մտքերդ՝ Կյանքը դա ճանապարհ է, նպատակ և պարգև վերնագրով։Աշխատելու ենք դասարանում։

Կյանքը ճանապարհ է, որը անցնում ենք մենք բոլորս՝ շատ ցավերով ու դժվարություններով, բայց այդ ճանապարհին թաքնված են մեր բազում հաջողությունները ու աճը։ Մարդիկ ընտրում են տարբեր ուղիներ, որոնցով նրանք կարող են հասնել իրենց նպատակի գագաթնակետին, բայց այդ ամենին հասնելը շատ բարդ գործ է:

Կյանքի նպատակը տարբեր է յուրաքանչյուրի համար, ամեն մեկը ընտրում է այն, որը նրան դուր է գալիս, կամ նա հասկանում է, որ դա նրան բնորոշ է, իմ համար դա շախմատն է: