մայրենի

1. Որոշեք՝ ընդգծված բառերը որ հոլովով են դրված:

Նրանք մետեցան կախարդական ծառին:

Հայրենիքից հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է:

Դա մի շքեղ շինություն էր, որը գտնվում էր քաղաքից հեռու բլրի վրա:

Մոտենալով կարկաչուն գետակինտղան փայտով ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի մեջ:

Երկնքի կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը, որոնք ավետում էին պայծառ օր: Ծառին – Տրական, Հայրենիքից-Բացառական, մարդը-հայցական, քաղաքից-բացառական, բլրի- սեռական, գետակին-տրական, փայտով-ներգոյական, ոտքը-հայցական, ջրի – սեռականում, երկնքի-սեռականում, արևի – սեռականում,շողերը-հայցականում, օր-ուղղականով:

2. Հոլովեք հետևյալ բառերը՝ քար, քաղաք, սահնակ, մայր, աշուն, գլուխ, բնություն:

Քար-ուղղականով, քարի-սեռական, քարով-ներգոյական, քարը-հայցականում, քարին-տրական, քարից-բացառական, քարով-գործիականումով,քարի մեջ-ներգոյական:

Քաղաք-ուղղականով, քաղաքով, գործիականումով, քաղաքի-սեռական, քաղաքին-տրական,քարով-գործիականումով, քաղաքը-հայցականում,քաղաքից-բացառական, քաղաքի մեջ-ներգոյական:

Սահնակ-ուղղական, սահնակով-գործիականում, սահնակի մեջ – ներգոյական, սահնակից-բացառական, սահնակը-հայցականում, սահնակին-տրական:

Մայր-ուղղական, մայրով-գործիականում, մայրից-բացառական, մայրին-տրական, մայրի մեջ-ներգոյական, մայրը-հայցականում,  մայրի-սեռականում:

Աշուն-ուղղական, աշունով-գործիականումով, աշունի-սեռականում, աշունից-բացառական, աշունի մեջ-ներգոյական, աշունին-տրական, աշունը-հայցականում:

գլուխ-ուղղականով, գլուխից-բացառական, գլուխը-հայցական, գլուխին-տրական, գլուխով-գործիականումով, գլուխի մեջ – ներգոյական, աշունի-սեռական:

բնություն-ուղղականով,բնությունից-բացառական, բնությունին-տրական, բնությունի-սեռական, բնությունի մեջ-ներգոյական, բնությունով-գործիականումով:

3. Լրացրեք աղյուսակը

Հարցական բառ3 գոյականՀոլովի անունը
Ո՞վմայր ուղղականով
Ո՞ւմնրան ուղղականով
Ինչի՞ց ինձնից բավցառական
Ինչո՞վ մեքենայով գործիականումով
Ո՞ւմ մեջ ամանի մեջ ներգոյական
Ինչի՞ աթոռի սեռական
Ինչի՞ն համակարգչին տրական

Չախչախ թագավորը

Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:

Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում՝ բաղարջը չկա։

Էս ՛ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ Ինձ մի սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք։ Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։

— Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։— Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տուր, տանենք ոսկին չափենք, հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս։

— Օֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Միթե ճշմարիտ սրանք կոտով ոսկին են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

Առաջադրանքներ

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, սովորեք:ջաղացպան- ջաղացպանի, ջաղացպաններ,փոստալ- Մորթե հնամաշ գլխարկ,լինգ- Մեկ կամ երկու կողմից սրված ծայրով մետաղյա ձող, որով քանդում՝ փորում են կամ ծանրություններ բարձրացնելու համար օգտագործում որպես լծակ:բաղարջ- Չթթված խմորից

թխած,կոտ-  Փայտե աման,վեզիր- Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում՝ բարձրաստիճան պալատական պաշտոնյա՝ խորհրդական:

  •  
  • Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք: ալրոտ-ալյուր,ոտ,կիավեր-կիս,վեր,մոխրոտ-մոխիր,լավություն-լավ,ություն,թագավորի-թագ,ավոր,աղբանոց-աղբ,անոց:
  • Կանաչով նշված դարձվածքի իմաստը գրեք, մի դարձվածք էլ ինքներդ ավելացրեք:Վազ է տալիս-վազում է,պար է գալիս-պարում է:
  • Փորձեք բացատրել հեքիաթի վերնագիրը՝ ուշադրություն դարձնելով դրա ուղղագրությանը:Չախ Չախ թագավորը նշանակում է:Ջրաղացի կրիճակին ամրացված ու ծայրով քարի վրա ընկած փայտե շերտիկ, որի ցնցումները:
  • Մուգ կարմիրով նշված նախադասության միջից դուրս գրեք կոչականն ու նրա լրացումը, ուշադրություն դարձրեք կետադրությանը և գրեք, թե ով ու ում  հետ է խոսում:Խոսում է պառավը կոչականը գողն է:
  • Հեքիաթի այս հատվածից դուրս գրեք ներգոյական հոլովով դրված 4 գոյական:Աղբանոցում,ջաղացում,շեմքում,ճեղքում:

մայրենի

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց—
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Առաջադրանքներ․

1․Բանաստեղծությունից դուրս գրեք 7 գոյական։Գարուն,կրակ,փողոց,բոց,վարդ,շրթունք,սիրտ:

2․Բանաստեղծությունից դուրս գրեք գաղտնավանկ ունեցող 4 բառ։Լսում,սրտերը,բոլորը,վարդե:

3․ Բանաստեղծությունը մի քանի անգամ կարդացեք և գրեք՝ ի՞նչ ձայներ եք լսում, ի՞նչ գույներ եք տեսնում, ի՞նչ եք զգում։ Դեղին, կանաչ ,կապույտ, նարնջագույն :

4․ Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրեք, տեղադրեք բլոգում։

մայրենի

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց—
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Առաջադրանքներ․

1․Բանաստեղծությունից դուրս գրեք 7 գոյական։Գարուն,կրակ,փողոց,բոց,վարդ,շրթունք,սիրտ:

2․Բանաստեղծությունից դուրս գրեք գաղտնավանկ ունեցող 4 բառ։

3․ Բանաստեղծությունը մի քանի անգամ կարդացեք և գրեք՝ ի՞նչ ձայներ եք լսում, ի՞նչ գույներ եք տեսնում, ի՞նչ եք զգում։ Դեղին, կանաչ ,կապույտ, նարնջագույն :

4․ Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրեք, տեղադրեք բլոգում։

մայրենի

Առավոտը վաղ տերության պաշտոնյաները կտրեցին Հասանի աղքատ տնակի դուռը։ — Էստե՞ղ է կենում քեֆ սիրող Հասանը։

— Ես եմ,— պատասխանեց զարմացած Հասանը։

— Թագավորի հրամանով հետևիր մեզ։

Ուղիղ պալատը տարան Հասանին։ Հայտնեցին, որ թագավորը իրեն պալատականի պաշտոն է տվել։ Պալատականի զգեստ հագցրին, մի թուր էլ կապեցին մեջքը ու կանգնեցրին պալատի մուտքերից մեկի առջև։ Ամբողջ օրը էն մուտքի առջև պարապ կանգնեց Հասանը։ Իրիկունը որ մթնեց, դատարկ ճամփու դրին տուն, թե՝ գնա՛, առավոտը ետ կգաս քո տեղը կանգնելու։

Գիշերը դարձյալ դերվիշի շոր մտավ Հարուն Ալ Ռաշիդ թագավորն ու գնաց քաղաքը շրջելու։

Գնաց, մոտեցավ Հասանի տանը։ Ականջ դրեց։ Զարմանքով լսեց, որ դարձյալ հնչում են երգն ու երաժշտությունը։ Հասանը քեֆ է անում դարձյալ։ Ներս մտավ։

— Դերվի՜շ, դերվի՜շ, քո տունը չքանդվի, արի, է՛․ երեկվա խոսքդ էլ կատարվեց, թագավորն ինձ պալատում պաշտոն է տվել։

— Ի՜նչ ես ասում։

— Աստված վկա։

— Եվ երևի շատ փող է տվել․․․

— Չէ՜, ինչ փող․ մի գրոշ չտվին։ Դատարկ տուն ղրկեցին։

— Հապա որտեղի՞ց ես փող գտել, որ դարձյալ քեֆ ես անում։

— Նստի՛ր, ասեմ որտեղից։ Մի թուր են կապել մեջքս։ Իրիկունը տուն գալիս մտածեցի, թե՝ հո ես մարդ չեմ սպանելու։ Տարա, պողպատի շեղբը ծախեցի, պողպատի փոխարեն փայտե շինել տվի, մեջը դրի, եկա տուն։ Եկա պողպատի փողով քեֆ սարքեցի։ Լավ եմ արել, չէ՞, դերվիշ․ ավելի լավ է ուրախություն ունենալ, քան մարդ սպանելու սուր։

— Հա՛, հա՛, հա՛,— ծիծաղեց դերվիշը։— Լավ անելը՝ լավ ես արել, Հասան, բայց եթե էգուց քեզ թագավորը հրամայի, թե՝ կտրի էս հանցավորի գլուխը, ի՞նչ ես անելու։

— Բերանդ բարի բաց արա, ա՛յ չարագուշակ դերվիշ,— բարկացավ Հասանը։ Հակառակի նման ինչ էլ ասում ես, կատարվում է․ չե՞ս կարող մի լավ բան ասել․․․

Ու շատ վշտացավ Հասանը։ Սիրտը երկյուղ ընկավ, ամ բողջ գիշերը չկարողացավ քնի։

Ե

Իրավ որ, մյուս օրը թագավորը կանչեց Հասանին ու ամբողջ արքունիքի առջև հանդիսավոր հրամայեց, որ մի հանցավորի գլուխը կտրի։

— Հանիր թուրդ ու կտրի էս հանցավորի գլուխը։

— Ապրած կենաս, մեծ թագավոր,― պատասխանեց սարսափած Հասանը,— ես իմ օրում մարդու գլուխ չեմ կտրել, չեմ կարող։ Փորձված մարդիկ շատ կան քո պալատում․ հրամայի մի ուրիշը կտրի․․․

— Ես քեզ եմ հրամայում,— սաստեց թագավորը,— եթե մի վայրկյան էլ ուշացրիր, գլուխդ կթռչի։ Հանի՛ր թուրդ․․․

Էս խոսքի հետ թշվառ Հասանը մոտեցավ հանցավորին, ձեռքերը տարածեց ու աղաղակեց դեպի երկինք․

— Տեր աստված, արդարն ու մեղավորը ղու գիտես։ Եթե էս մարդը մեղավոր է, ինձ ուժ տուր, որ մի զարկով թռցնեմ սրա գլուխը, իսկ եթե արդար է, թող փայտ դառնա իմ թուրը․․․

Ասավ, դուրս քաշեց թուրը․․․ Փա՜յտ։ Հրաշքի վրա պալատականները մնացին ապշած։ Էստեղ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը փառ-փառ ծիծաղեց ու ամեն բան բաց արավ, պատմեց իր պալատականների առջև։ Շատ ծիծաղեցին պալատականները ու շատ գովեցին թե՛ ուրախություն սիրող Հասանին, թե՛ թագավորին։ Ծիծաղեց մինչև անգամ էն դժբախտ հանցավորը, որ չոքած, վիզը մեկնած սպասում էր թրի զարկին։ Թագավորը բաշխեց հանցավորին իր կյանքը, իսկ Հասանին դառնալով՝ հռչակեց նրան իր սիրելի մարդը ամբողջ տերության մեջ ու լավ պաշտոն տվեց, որ միշտ աշխատի ու անպակաս ուրախ ապրի, ուրիշներին էլ սովորցնի ուրախ ապրել աշխարհքում։

Առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դուրս գրել, բառարանի օգնությամբ բացատրել, սովորել Ա-Դ հատվածների բոլոր բառերի իմաստները: Անծանոթ բառ չկա:
  2. Գտնել տեքստում և բացատրել հետևյալ բառերն ու արտահայտությունները՝ դերվիշի շոր մտած, ածել, բարեմաղթել, սիրտը երկյուղ ընկնել, չնչին, ապրուստ, խուլ փողոց, ճամփա դնել, ընթրիքի շուրջ բոլորոծ: դերվիշի շոր մտած-դերվիշի շոր հագած,
  3. ածել-նվագել,
  4. բարեմաղթել-մի բարի բան ցանկանալ,
  5. սիրտը երկյուղ ընկնել-վախենալ,
  6. չնչին-ոչ կարևոր,
  7. ապրուստ-ապրելու միջոցների ու հնարավորությունների ամբողջությունը,
  8. խուլ փողոց-անաղմուկ փողոց,
  9. ճամփա դնել-ճանհապարել,
  10. ընթրիքի շուրջ բոլորոծ-երբ ընտանիքով ընթրում են:

մայրենի

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

18 գոյական-բնություն,թափ,քարեր,փրփուր,ծերունին,թոռնիկ,անտառ,արձագանք,ջուր,համերգ,ունկընդիր,ժայռ,լսել:6 ածանցավոր – հավերժական,բնության,2 բարդ բառ-ունկնդիր,անհանգիստ:


մայրենի

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թ-ի փետրվարի 19-ին Դսեղ գյուղում:Հովհանեսս Թումանայանին անվանել են իր պապի անունով, ով զինվորական էր:Սովորաբար նրա ծննդյան օրը նշվում էր Սուրբ Հովհաննեսի հիշատակի օրը:Նրանից հետո ծնվեցին ևս 7 երեխաներ:Հովհաննեսը չարաճճի էր և լացկան,նա շատ շուտ էր սկսել քայլել:Օրերից մի օր պատից բռնվելով գնացել էր բակ և կովը նրան հարվածել էր : Մի անգամ էլ եղել էր,որ Հովիկը ուզեցել է գլուխը մցնել ծտի բնի մեջ, և փոքր դեղին ծտի ծագուկները ծղրտացել են, և նա վախեցել է:Նա և իր ընկերները ուզեցել են ընկուզենու հաստ, լայն ծառը գրկել:Նրանք լավ խաղում էին կոճի:Հովհաննեսը 10 տարեկան էր,երբ ընդունվեց Ջալալօղու դպրոց:Նրա ուսուցիչը Տիգրան Տեր-Դավթյանը աշխարհ տեսած մարդ էր:Նա իր տանը ուներ շատ-շատ գրքեր և այդ ամենից Հովհաննեսը օգտվում էր:Նա կարդում է և սիրահարվում տեսուչի աղջկան ՝ Վերգինեին:Հովհաննեսը 14 տարեկանում իր հոր հետ ձիով հասնում է Թիֆլիս:Նա սիրում էր պատմության ուսուցիչ Ծերենցիի դասերը : Թիֆլիսում Հովհաննեսը իր ընկերների հետ գաղտնի կազմակերպություն են ստեղծում, և նրանք ցանկանում էին փրկել բոլոր հայկական եկեղեցիները,դպրոցները:Վերարկուն վաճառում են և գնում ատրճանակ, որ գնա,վրեժ լուծի, բայց չի կարողանում գնալ Արևմտյան Հայաստան, որովհետև շատ է գարեջուր խմում և կեռաս ուտում և հիվանդանում է: Նա 17 տարեկանում գրում է <<Շունն ու կատուն>>: 19 տարեկանում նա ամուսնանում է:1980 թ. Հովհաննես Թումանյանի գրած գրքերի լինում է առաջին ժողովածուն:Հետո նա ունենում է 10 երեխա:1901 թ. երբ նա միք-իչ հիվանդեր գնաց է Աբասթուման առողջավայր այնտեղ ել առողջանում է:Երբ Թումանյանը դարձավ 43 տարեկան նա բանտում էր:Նա մահանում է 1923 թ. մարտի-23ին: Նրա փոքր որդին Արեգը գողանում է բժիշկներից հոր սիրտը:

մայրենի

  • Ա
  • Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։
  • — Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,— ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տանտիրոջը։
  • — Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,— խնդրում է տանտերը։
  • Դերվիշին էլ նստեցնում են իրանց հետ ու շարունակում են քեֆը։
  • Գիշերվա մի ժամին տանտերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տանտիրոջը հարցնում է․
  • — Անունդ ի՞նչ է, բարեկամ։
  • — Հասան։
  • — Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։ — Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,— պատասխանում է տանտերը։— Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Երեկոները բերում եմ, մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է, ավելի լավ։
  • — Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։
  • — Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա։
  • — Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք․ հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի։
  • — Է՜հ, թագավորի դարդը կտրե՞լ է, ընկնի փինաչիների ետևից․․․ կամ ի՞նչ են արել նրան փինաչիները։ Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք, այժմ քնենք, դերվիշ բաբա։ Աստված ողորմած է․ քեֆ անողին քեֆ չի պակսիլ։ Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես, էնպես էլ կերթա։
  • — Լա՛վ, աստված տա, որ էդպես լինի,— բարեմաղթում է դերվիշն, ու քնում են։
  • Բ
  • Առավոտը վաղ դերվիշը գնում է։ Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան, էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու։ Անհնազանդների գլուխները կթռչեն։
  • Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում։
  • Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաքը շրջելու։ Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։ Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։ Ներս է մտնում։
  • — Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։
  • Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր։
  • Կեսգիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են, հեռանում։ Մնում են տանտերն ու հյուրը։
  • — Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։
  • — Ի՞նչ պատահեց։
  • — Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց, մեր արհեստն արգելեց․․․
  • — Ի՞նչ ես ասում,― զարմանում է հյուրը։— Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։
  • — Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։ Օրական ինչ աշխատում եմ, մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը՝ երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։
  • — Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի՝ էն ժամանակ ի՞նչ ես անելու։
  • — Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբոր կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։
  • — Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ո՛վ Հասան,— բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։
  • Գ
  • Առավոտը վաղ ամբողջ Բաղդադը թնդում է մունետիկների ձենից, թե Հարուն Ալ Ռաշիդ թագավորն էսպես է հրամայում, ջուրը աստծունն է, և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի փողով ծախելու։ Պատռել բոլոր ջրկիրների տիկերն ու ջարդել նրանց կժերը։
  • Աղքատ Հա սանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում։ Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու։ Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը։ Դարձյալ ուրախության ու երգի ձայներ։ Ներս է մտնում։
  • — Ա՜, դերվիշ բաբա՛, համեցե՜ք, համեցե՜ք, նստիր քո տեղը, քեֆ անենք, ցերեկը երկարացնենք, գիշերը կարճացնենք։ Ուրախանանք, դերվիշ բաբա, ավելի լավ է ուրախանալ, քան տրտմիլ։
  • — Իհարկե, ուրախությունը ավելի լավ է։ Ամենքս էլ մեռնելու ենք, ո՛վ կարող է՝ թող ուրախանա,— բացականչում է դերվիշն ու նստում Հասանի կողքին։
  • Գիշերվա մի ժամին երգիչներն իրենց վարձն առնում են ու հեռանում։ Մնում են դերվիշն ու տանտերը։
  • — Հասան ախպեր, էսօր ի՛նչ լսեցի, ասում են՝ թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք։
  • — Ի՜նչպես չէ, ի՜նչպես չէ, ամենքիս ջրի ամաններն էլ ոչնչացրին։ Ա՛խպեր, դու կատարյալ մարգարե ես եղել․ ինչ ասում ես՝ մյուս օրը կատարվում է։
  • — Հապա ի՞նչպես է, օր դու դարձյալ քեֆ ես անում։ Ո՞րտեղից ես գտել էս փողը։
  • — Երանի թե մարդու պակասը փողը լինի։ Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա։ Գնացի մի գործատիրոջ մշակ մտա, օրական մի բան է տալիս, բերում եմ մի մասը ապրուստիս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս ու շարունակում եմ իմ քեֆը։ Բանը մարդու սիրտն է, դերվիշ բաբա։
  • — Ես իմ հոգին, արժե, որ էդ սրտով թագավորի պալատականը լինեիր դու,— բացականչեց դերվիշը։
  • — Վա՜հ, դերվիշ, քո ասածները կատարվում են ճշտությամբ, հիմի որ էս խոսքդ էլ կատարվի՞։
  • — Ինչո՞ւ չի կատարվիլ, աշխարհքում անկարելի բան չկա,— պատասխանեց դերվիշն, ու բաժանվեցին։
  • Նարնջագույնով նշված բառերի բացատրությունները գտեք բառարանում և սովորեք: տիկերն- Կենդանիների (առավելապես՝ այծի և ոչխարի), բիզը-ծակող գործիք, վզակոթին-վզին, մունետիկները-թագավորի ծառաները, փինաչի- Հնակարկատ, զվարճանում-ուրախանալ, դերվիշի- Մահմեդականների թափառական կրոնավոր, կարպետ-գորգ:
  • Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք: ջրկիրների-ջուր, կիր, Անհնազանդների-անհնազանդ,ների, կեսգիշեր-կես,գիշեր, Անպակաս-ան,պակաս, Ամենաչնչին-ամեն,չնչին, ապրուստն –ապրուստ, տանտիրոջը-տան,տիրոջը, խոնարհություն-խոնարհ,ություն:
  • Բնութագրեք Հասանին:Հասանը Բարի էր աղքատ, միամիտ:

Դինոզավրերի մասին

  1. Տեքստից դուրս գրեք երկու քանակական թվական, դարձրեք բաշխական: 1923- հազար ինը հարյուր քսաներեքական,10-ական,40-ական:
  2. Դուրս գրեք երկու ածանցավոր բառ, այդ ածանցներով նոր բառեր կազմեք: Ցամաքային, մարդկությանը,մսեղեն, խմորեղեն, հզորական,ռոբոտային,մեծական,կաթնեղեն:
  3. Տեքստի  վերջին նախադասությունը դարձրեք հարցական:Ահռելի չափերով այս կենդանիները միշտ հետաքրքրե՞լ են մարդկությանը:
  4. Տեքստի վերջին նախադասությունը գրեք ապառնի ժամանակով: Ահռելի չափերով այս կենդանիները միշտ կհետաքրքրեն  մարդկությանը:
  5.  

Անխելք մարդը

1.Անխելք մարդը սովորեցնում է, որ դու աղքատ ես պետք չէ գնաս գտնես աստծուն և նրան խնդրես, որ քեզ հարստացնի:

2.Իմ մեջ ամենաշատը տվավորվեց վերջը,երբ աղքատը գայլին ասում է

-Գնա քամի բռնի: Որովհետև այդ մասը ծիծաղելու էր և ես հիշում եմ այդ մասը:

3.Ես նրան կասեյ.

-Ծառի տակից ոսկին հանի հարստացի:

4.Ես ոչինչ չեմ ուզում ասի անխելք մարդը աստծուն: