ԼՈՒՑԿԻՆԵՐՈՎ ԱՂՋԻԿԸ

Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները, որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի:

Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում: Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Ձյան փաթիլները նստում էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին, բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր: Ահա թե ինչի մասին էր նա մտածում:

Վերջապես աղջիկնը տան ելուստի ետևում անկյուն գտավ: Նա նստեց ու կծկվեց՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ տուն վերադառնալ չէր համարձակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Բացի դրանից, մտածում էր նա, տանն էլ է ցուրտ. նրանք ձեղնահարկում են ապրում, որտեղ քամին անարգել շրջում է, չնայած պատերի ամենամեծ ծակերը փակած են ծղոտով ու փալասներով:

Նրա թաթիկները լրիվ փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը… Միայն թե նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել: Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ:

Զարմանալի մոմ… Աղջկան թվում էր, թե նա նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց,: Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկի մնաց:

Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Աղջիկն իր առաջ սենյակ տեսավ, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան, որի վրա թանկարժեք հախճապակե սպասք էր: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն էր, որը հիասքանչ բույր էր տարածում: Ու ամենահիանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց սեղանից ու, ինչպես կար՝ դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլեց գետնի վրայով: Նա ուղիղ աղջկա մոտ էր գալիս, բայց… լուցկին հանգավ, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնեց անթափանց, խոնավ պատը:

Աղջիկը ևս մի լուցկի վառեց: Հիմա նա նստած էր շքեղ տոնածառի մոտ: Եղևնին ավելի բարձր էր ու ավելի լավ էր զարդարված, քան այն մյուսը, որը տեսել էր Սուրբ Ծննդի նախօրեին՝ հարուստ վաճառականի տան պատուհանից ներս նայելիս: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր էին վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում էին աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին հանգավ: Կրակները սկսեցին ավելի ու ավելի վերև գնալ ու շուտով պարզ աստղեր դարձան: Դրանցից մեկը գլորվեց երկնքով՝ իր ետևից երկար լուսավոր հետք թողնելով:

«Ինչ-որ մեկը մահացավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա վերջերս մահացած ծեր տատիկը՝ աշխարհում միակ մարդը, որ սիրում էր աղջկան, հաճախ էր ասում. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»: Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:

– Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղեվնին:

Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:

Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:

– Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ:

Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…

Ածական-զարմանալի, կանաչ, գեղեցկություն, միանալ,թանկարժեք,փոքրիկ, ոտաբոբիկ, թափանցիկ, համեղ:

Մակբայներ-միասին դիմավորել, ցրտից սրսրթալ, հանկարծ ցատկեց, հապշտապ չխկացրեց,

բայ-լուսավորել, տաքանալ, վառել:

Գոյական-ցուրտ, տաք,վախ, երեկո, եղևնի, ցոլք, ժպիտ, տարի:

Անհատական նախագիծ

Աշխատանք անհատական նախագծերով

Աշխատանքի բնութագրությունը

Երեխեք ջան, ամեն մեկդ ներկայացրեք ձեր անհատական նախագիծը։ Նախագծի թեման ձեր հետաքրքրություններն են։ Յուրաքանչյուրդ փորձեք աշխատել այն թեմայի շուրջ, որի միջոցով նաև ինքներդ կներկայանաք։

Աշխատանքի բովանդակությունը

Նախասիրության մասին պատմող տեսանյութ կամ ռադիոնյութ

Հետաքրքիր փաստեր կամ տեղեկություններ համացանցից։

Ֆոտապատում

Ի՞նչն է ձեզ գրավում կամ առավել հետաքրքրում այդ ամենի մեջ։

Ինչպե՞ս է օգնում ձեզ զարգանալ, ինքնակրթվել։

Իմ առաջին նախասիրությունն

Բարև Ձեզ, ես Արենն եմ: Իմ նախասիրությունները շատ-շատ են, բայց ամենասիրելի զբաղմունքը դա շախմատն է: Շախմատով սկսել եմ զբաղվել վեց տարեկանից: Ունեմ շախմատի 2-րդ որակավորման կարգ: Շատ եմ սիրում գնալ շախմատի պարապմունքի:Ես շախմատի մեջ ունեմ հետաքրքրություն, որովհետև ես երբ փոքր էի, համակարգչիս մեջ տեսա այդ խաղը, բայց քանի որ երբեք չէի լսել դրա մասին, սկսեցի ուղղակի խաղալ: Եվ դրանից անցավ մեկ տարի և ես արդեն գիտեի քայլերը, գիտեի խաղաքարերի միավորներն և այլն, ինձ սովորացրել է շախմատ իմ պապիկը և իմ ուսուցիչը՝Առնոլդ Միքայելյանը:

Իմ երկրորդ նախասիրությունն

Երկրորդ նախասիրությունս դա համակարգչային խաղերն են:Այդ ամենն ինձ սովորացրել է իմ ամենալավ ընկերը Ալեն Հովսեփյանն: Երբ ես դեռ արևմտյան դպրոց չէի հաճախում, այդքան չէի սիրում հեռախոսային կամ համակարգչային խաղեր: Ալենն ինձ ասաց մի խաղի մասին որի անունն է geometry dash հայերեն նշանակում է երկրաչափական պատկեր: Սկզբում Ալենին մերժում էի և ասում.

-Ալե՛ն, այս խաղն իմ դուրը չի գալիս: Իսկ նա.

-Իմ դուրն էլ չեր գալիս, երբ ես չէի խաղում բայց հիմա այս խաղը իմ ամենասիրած խաղն է դարձել:

Այդպես անցավ մեկ կիսամյակ և իմ դուրն էլ եկավ այդ խաղը:

20 Հետաքրքիր փաստեր շախմատի մասին

  1. 1985 թվականին էրիկ Նոպերտը 68 ժամում խաղաց 10 րոպեանոց շախմատի 500 պարտիա:
  2. Ալբերտ Էյնշտեյնը շախմատի աշխարհի չեմպիոն Էմանուել Լասկերի լավ ընկերներից էր: 1936 թվականին ”Նյու Յորք Թայմզի” հետ հարցազրույցում Ալբերտն ասաց.” Ես որևիցե խաղ չեմ խաղում: Դրա համար ժամանակ չունեմ: Իսկ ազատ ժամանակ տանել չեմ կարողանում զբաղվել այնպիսի բաներով, որոնք մտքի աշխատանք են պահանջում: Չնայած դրան՝ Էյնշտեյնը երիտասարդ հասակում զբաղվել էր շախմատով:
  3. 1882 թվականին Լոնդոնում տեղի ունեցած Մեսոն – Մքենզի պարտիայի ժամանակ ” Թագուհի” խաղաքարով կատարվեց 72 անընդմեջ քայլ:
  4. Առանց ”շախ անելու” քայլերի ռեկորդը գրանցվել է 1992 թվականին Թորթոնի և Ուոլքերի միջև կայացած պարտիայի ժամանակ,որի ընթացքում կատարվել է 100 քայլ:
  5. Սկսնակ խաղացողները կոչվում են ”ռուքի”, որը գալիս է անգլերեն ”ռուք” բառից: Այն թարգմանաբար նշանակում է ”նավակ”: Սովորաբար նավակները վերջինն են գործողության մեջ մտնում: Նույնը վերաբերում է սկսնակ շախմատիստներին:
  6. 1988 թվականին Կալիֆորնիայում ” Խոր միտք” կոչվող համակարգչային ծրագիրն առաջին անգամ հաղթեց միջազգային գրոսմաստերի:
  7. Կույր շախմատը բացառիկ հմտություն է, որին տիրապետում են բարձրակարգ և ուժեղ շախմատիստները: Այն պահանջում  է մի շարք ունակություններ, մասնավորապես խաղատախտակը պարզորոշ հիշելը: Սա հատկապես դժվար է դառնում կատարված բազմաթիվ քայլերից հետո: Ռեկորդը գրանցվել է 1960 թվականին Բուդապեշտում, երբ հունգարացի Ջենոս Ֆլեշը, ով միաժամանակ կույր շախմատ էր խաղում 52 մրցակիցների դեմ, հաղթեց դրանցից 31-ում:
  8. Շախմատում կա սկբնախաղի ավելի քան 1000 տարբերակ, ներառյալ դրանց ենթատեսակները` հարձակվողական, պաշտպանողական սկզբնախաղ և այլն:
  9. Հոգեբանները շախմատը անվանում են հիշողության գործառույթը բարելավելու աշխատող տարբերակ: Այն հնարավորություն է տալիս լուծել համակարգային խնդիրներ, և զարմանալի չէ, որ շախմատը խորհուրդ է տրվում Այցհայմերի հիվանդության ժամանակ: Շախմատը բարելավում է մարդու ինտելեկտը: Դրա ազդեցությունը երիտասարդների վրա հանգեցրեց նրան, որ դրանով սկսեցին զբաղվել տարբեր երկրների դպրոցներում: Շախմատը բարելավում է երեխաների ուսման առաջադիմությունը, ինչպես նաև թողնում է մի շարք դրական ազդեցություններ:
  10. ՖԻԴԵ-ն հապավում է, որը նշանակում է ” Շախմատի Համաշխարհային Ֆեդերացիա”:
  11. Անգլերեն լեզվով տպագրված երկրորդ գիրքը շախմատի մասին է:
  12. Շախմատի առաջին համաշխարհային խաղը ստեղծվել է 1951 թվականին Ալան Թուրինգի կողմից: Այնուամենայնիվ, ոչ մի համակարգիչ ունակ չէր ”ինքնուրույն” քայլեր կատարել, այդ պատճառով Թուրինգը ծրագիրը փորձարկեց ` ինքնուրույն հաշվարկներ կատարելով և յուրաքանչյուր քայլի համար պահանջվում էր մի քանի րոպե:
  13. Պատմության մեջ ամենահին շախմատային խաղը վերագրվում է 900-ական թվականներին: Պարտիան տեղի է ունեցել Բաղդադի պատմաբաններից մեկի և նրա ուսանողի միջև:
  14. Ամենահին շախմատային խաղատախտակը հայտնաբերվել է Լյուիսի կղզում, Շոտլանդիայի հյուսիսում և վերագրվում է 12-րդ դարին: Այն հավանաբար պատրաստվել է կա’մ Իսլանդիայում,  կա’մ Նորվեգիայում, և դրա արտաքին տեսքն օգտագործվել է Հարի փոթերում և Սորսրի ”Քարը” ֆիլմում կախարդական շախմատային քարեր ստեղծելու գործում:
  15. Մոտավորապես 600.000.000 մարդ ամբողջ աշխարհում գիտի շախմատ խաղալ:
  16. Բազմաթիվ երկրներում ”Զինվոր” խաղաքարը ներկայացված է հենց զինվորի տեսքով, սակայն Գերմանիայում և Իսպանիայում փոխարենն օգտագործում են կա’մ այգեգործ, կա’մ գեղջուկ:
  17. Պատճառներից մեկը, թե ինչու ավանդական շախմատի խաղաքարերը չունեն զինվորի, փղի, թագավորի տեսք, այն է, որ մինչ շախմատի` Եվրոպա հասնելը, այն անցել է իսլամական աշխարհի օրենքների միջով: Իսլամն արգելում է մարդկանց կամ կենդանիների պատկերներով ֆիգուրներ ստեղծել, այդ պատճառով էլ շախմատի խաղաքարերը որոշակի տեսք չունեին: Երբ շախմատը տարածվեց Եվրոպայի քրիստոնեական երկրներում, խաղաքարերի տեսքի մեջ առանձնապես փոփոխություններ չեղան:
  18. Հնդկաստանում շախմատը տարածվեց Գուպտայական կայսրության ժամանակահատվածում` տարածվելով պարսկական Սասանիդյան կայսրությունից, իսկ մուսուլմանների` Պարսկակստանը գրավելուց հետո շախմատը տարածվեց նաև Միջին Ասիայում: Այդտեղից էլ այն տարածում գտավ Եվրոպայում և Ռուսաստանում:
  19. Նախկինում ”Թագուհի” խաղաքարը կարող էր անկյունագծերով ընդամենը մեկ վանդակով տեղաշարժվել: Ավելի ուշ թույլատրվեց երկու վանդակով տեղաշարժվել: Սակայն Իսպանիայում տեղի ունեցած հայտնի ”Ռեկոնկիստա”-յից հետո թագուհի Իզաբելլան կարգադրեց, որ ”Թագուհի” խաղաքարը խաղատախտակի վրա լինի ամենաուժեղը:
  20. Ճատրակում, որը շախմատի նախնին է, ”Թագուհին” հանդես է գալիս որպես նախարար, կա’մ վեզիր: Այսօր էլ տարբեր երկրներում ”Թագուհին” շարունակում է այդպես ընկալվել:

3 geometry dash-ի մասին

1.geometry dash խաղը ստեղծել է շվեցարյացի robert topala-ն:

2. առաջին փուլի անունն, որ ստեղծվել է խաղում streo madnes-է:

3.Ամենահայտնի փուլը խաղում retrey-ն է:

խաղի նկարներ

12 փաստ աշխարհի լեզուների մասին 08.12.2021

  1. Աշխարհի ամենաերկար այբուբենն ունի կամբոջերենը՝ 74 տառ:

  1. Մի ժամանակ ամպերսենդ (&) նշանը անգլերենի այբուբենի տառ էր:

  1. Տակի լեզուն, որը տարածված է Ֆրանսիական Գվինեայում բաղկացած է ընդամենը 340 բառից:

  1. Բենջամին Ֆրանկլինը 18-րդ դարում անգլերեն լեզվում գտել էր drunk (արբած) բառի 200 հոմանիշ:

  1. Պապուա Նոր Գվինեայի բնակիչները խոսում են մոտ 700 լեզվով: Դա մոտավորապես աշխարհի բոլոր լեզուների 15% է:

  1. ՄԱԿ-ում ընդունված է 6 պաշտոնական լեզու՝ անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, չինարեն, ռուսերեն և իսպաներեն:

  1. Չինարեն լեզվի «Մանդարին» անվանմամբ բարբառը աշխարհի ամենատարածված լեզուն է: Այդ լեզվով խոսում են ավելի քան 885 միլիոն մարդ: Երկրորդ տեղում իսպաներենն է՝ 332 միլիոն, երրորդը՝ անգլերեն – 322 միլիոն:

  1. Աֆրիկական մայրցամաքում ավելի քան 1000 տարբեր լեզու գոյություն ունի:

  1. Չինարենը ունի ավելի քան 40 000 հիերոգլիֆ: ,,Դժվարություն,,, ,,անհաջողություն,, հերոգլիֆը պատկերվում է նույն զույգ հերոգլիֆով ինչ ,,կին,, բառը:

  1. Հոգևորականները, իրավաբանները և բժիշկները իրենց առօրյայում օգտագործում են մոտ 15000 բառ: Որակավորված աշխատողները՝ 5000-7000 բառ, իսկ ֆերմերները՝ մոտ 1600 բառ:

  1. Վիրուս բառը լատիներենից թարգմանած նշանակում է թույն, իսկ անտոլոգիան՝ ծաղկեփունջ:

  1. Աշխարհի լեզուների մեծ մասում մայր բառը սկսում եմ «Մ» տառով:

Ես ամենաշատը զարմացա այս փաստից՝

Պապուա Նոր Գվինեայի բնակիչները խոսում են մոտ 700 լեզվով: Դա մոտավորապես աշխարհի բոլոր լեզուների 15% է: Սկզբում ես մտածեցի, որ 700 լեզուն աշխարհի բոլոր լեզուներն են:

մԱՅՐԵՆԻԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

https://wordpress.com/view/mnacakanhttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blogyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.blohttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blogg

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

https://wordpress.com/view/mnacakanyan.school.bloghttps://wordpress.com/view/mnacakanyan.school.blog

Երգի հրապույրը 30.11.2021

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ  հոտով(Բուրմունքով)  լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մարդիկ չար էին ու անգութ(Անխիղճ): Մի որբ ու աղքատ(Չքավոր)  մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի(Դատարկ) ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում(Պաշտպանվում) էր անձավների(քարանձավների) մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ(Գաղտնի), իր մատներով շոշափում էր ու զննում(Ուսումնասիրում) մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շա¯տ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.

— Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե(Կցանկանա), ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.

— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց(խորհուրդ տվեց) ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական(կախարդական), անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների(անօթևաների), նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …

Առաջադրանքներ

  • Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր: Դրանցից մի քանիսը գործածի՛ր նախադասությունների մեջ:
    Թրթռուն — դողդոջուն
    Անգութ — անխիղճ
    Պատսպարվել — մի բանից պաշտպանվել
    Ապառաժ — կարծր քարի տեսակ
    Հոգեվարք — մահանալու գործընթած
    թալիկ-թալիկ տալ — թռվռալ
  • Կարդա՛ և ընդգծի՛ր երկհնչյուն պարունակող բառերը:
    Ո — որբ
    Ե — երբ, եկավ, ես, եղեգն, երգ
    և — առջև
  • Առանձնացրո՛ւ համեմատությունները և բացատրի՛ր:
    Չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն — Ծաղիկները համեմատում է թիթեռների հետ, որովհետև նրանք նման են գույնով և երբ որ քամի է լինում ծաղիկները շարժվում են ոնց որ թիթեռներ։
  • Լրացուցիչ աշխատանք տեքստից հանիր 15 գոյական, և 15 ածական:Գոյականներ-տղա, աղքատ, ծովափ, հրապարակ, աղբյուր, երեխա, մանուկ, մարդիկ, քար, աչք, սրինգ, չարքաշ, ծաղիկ, քաղաք, երգ:
  • Ածականներ-հազարավոր, հրաշալի,անգութ, ծածուկ, անտեր, գեղեցիկ, շողշողուն, ամայի, կախարդական, պայծառ, կարկաչուն, խորհուրդ, հոտով,խորքը:

    Պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես — Աղբյուրը քանի որ թռչկոտում է ոնց որ երեխան, նրան նմանացնում են մանուկի։
  • Ընդգծված բառերը փոխարինի՛ր դրանց հոմանիշներով: Միտքը ինչպե՞ս փոխվեց: Համեմատի՛ր:
    Բառերը, որ ես փոխեցի միտքը չփոխվեց։
  • Ընդգծված բառերը փոխարինի՛ր դրանց հականիշներով: Ի՞նչ ստացվեց: Կարդա՛ և մեկնաբանի՛ր:
    Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ անբուրությամբ  լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: — Միտքը դարձավ անհասկանալի

    Բայց այնտեղ մադիկ չար էին ու խղճով: — Միտքը դարձավ հակասական

    Մի որբ ու հարուստ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: — Միտքը դարձավ հակասական

    Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ լի ժայռերի մեջ: — Միտքը դարձավ հակասական

    Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և թափառում  էր դաշտերի մեջ։ — Պարզապես փոխվեց միտքը:

    Բայց, բոլոր մարդկանցից բացահայտ, իր մատներով շոշափում էր ու չեր ուսումնասիրում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից։ — Միտքը դարձավ հակասական

    Բարի տղա, ինչ որ սիրտդ չուզի, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն: — Միտքը դարձավ անիմաստ

    Այսպես խորհուրդ չտվեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը։ — Պարզապես փոխվեց միտքը:

    Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին սովորական, անուշ հնչյունները: — Պարզապես միտքը դարձավ քիչ տպավորիչ:

    Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տուն ունեցողների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: — Միտքը դարձավ հակասական
  • Առանձնացրո՛ւ պատմվածքի ,,բանալի ,, մտքերը, կարդա՛ և մեկնաբանի՛ր:

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ:

Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ:

Մի որբ ու աղքատ  մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու:

Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից:

Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար:

Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շա¯տ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով․

— Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.

— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր:

Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ:

Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց:

Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար:

Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց:

Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները:

Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը:

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …

Արջն ու օձը Ավետիք Իսահակյան

Ինչպես եղավ, որ մի անգամ
Արջն ու օձը դարձան ընկեր,
Ընկեր դարձան ու բարեկամ:
-Մեկըս քնի,
Մեկըս հսկե,
Իրար շահենք,
Իրար պահենք,
Ընկերովի կյանք վայելենք:
Այսպես ասին, եր երդվեցին,
Իրար ազնիվ խոսք տըվեցին
Օձը՝ արջին, արջը՝ օձին:
Անցավ այս կերպ մի ժամանակ:
Եվ շարունակ
Երկու ընկեր սիրով, սրտով
Նստան-ելան ու քուն մտան
Կարգով, հերթով:
Սակայն օձի սողքը բեկբեկ
Դուր չէր գալիս արջին երբեք:
Օրվա մեկը արջը ժայռին
Թիկն էր տվել արևկողի,
Հանկարծ օձը` ոլոր-մոլոր
Եկավ, ասես, գաղտագողի:
Վախ ու կասկածն առավ արջին,
Ելավ կանգնեց նստած տեղում:
Ես ծուռ ու մուռ գնացողին,
Ընկեր լինի թե կաթնախպեր,
Չէ, չեմ սիրում, ես չեմ ուզում:
Գոռաց այսպես և թաթն ուժգին
Դըրեց, սեղմեց օձի գլխին
Ու մյուս թաթը օձի մարմնով
Մինչև պոչը քաշեց թափով.
Ապա մոտիկ հոսող գետին
Հանձնեց օձի անկենդան դին:
Եվ նայելով ջրերի հետ
Նետի նման սարող օձին`
Գոհ մրթմրթաց բեղերի տակ.
-Ա՛յ ընկերը էսպես շիտակ
Պիտի լինի,
Դե՛հ, շիփ-շիտակ գընա հիմի:

Արագածին

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

Կրթահամալիրի հոմանիշները 24.11.2021

Առաջին հերթին ես կարծում եմ, որ մեր դպրոցը տարբերվում է բլոգավարության ուսուցմամբ, որովհետև ուրիշ դպրոցներում չկա բլոգավարություն: Մենք ավելի շատ ենք գնում ճամփորդության: Մենք շատ-շատ-շատ բաներով տարբերվում ենք այլ դպրոցներից:Մեր դպրոցում կա նաև ագարակ, որտեղ խնամում ենք կենդանիներին: Մենք նաև ունենք լողավազան, որտեղ լողում ենք: Մեր դպրոցը շատ հարուստ է խոտածածկ այգիներով, որտեղ կան շատ ծաղիկներ, պտղատու ծառեր:Մեր կրթահամալիրում նաև կա գինեգործական մառան, որտեղ տրորում ենք խաղողը և մյուս մրգերը, որոնցից ստանում ենք գինի:Մեր կրթահամալիրը տարբերվում է նրանով որ մեր դպրոցում, կան բազմազան ծեսեր՝ թթուդրիկի ծես, հարիսայի ծես, ամանորյա տոնակատարություններ: Ես սիրում եմ մեր դպրոցը:

  1. Միաբանություն
  2. Կրթական պարտեզ
  3. Արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիա
  4. Մրջնանոց
  5. Արշավախումբ
  6. Ընտանիք
  7. Համույթ
  8. Ծաղկանոց
  9. բակ-պարտեզ
  10. Պատուհան-լուսամուտ
  11. աթոռ-նստարան
  12. Լանջ-խոտ
  13. Մաթեմ-մաթեմաթիկա
  14. Համակարգիչ-թվային գործիք
  15. Համակարգչային խաղեր-ռոբոտաշինություն
  16. ջերմոց-լաբորատորիա
  17. Սպորտ-լող, հեծանիվ
  18. Կոմիտաս-երգ, պար
  19. Երաժշտական կենտրոն-դաշնամուր, ջութակ
  20. Լողավազան
  21. Ճաշարան
  22. Առողջ սնունդ
  23. Քանդակ
  24. Կավագործություն
  25. Ծառատունկ
  26. Կարատե, շախմատ
  27. Ճամփորդություններ
  28. Բժշկական սենյակ
  29. Ֆլեշմոբ
  30. Ազատ հագուստ
  31. Բլոգավարություն
  32. ելեկտրոնային
  33. ուսումնական ճամբար
  34. քարից ճանապարհ
  35. Նկուղ
  36. outlook

Արտագրություն համակարգչի մեջ ինքնակրթություն

Համո Սահյան

Կոմիտաս

Քո երգերի մեջ գութանի վար է,

Ծիրանի ծառ է ու խնկի ծառ,

Սիրավոր լոր է ու Սոնա յար է,

Թուխ այտի խալ է ու ծնկի ծալ:

Մոր լցված աչքը որդու գալուն է,

Շեմքի քարին է զրկված հարկի,

Ամպոտ երկինք է, ձյունոտ գարուն է,

Կուց-կուց արուն է արոր հավքի :

Կրակի բոցը դանդաղ մարում է,

Մեռնող սրտի պես դանդաղ բաբախում,

Եվ կրակի մոտ տխուր մայում է

Մատաղի գառը վանքի բակում…

Ծանր նստել ու հոնքը կախել է

Տանտիրոջ տերը – հոգսը խրթին:

Արևի շողքը երդից կաթել է

ՈՒ փշրվել է թոնրի շրթին:

Ճաշթողի պահ է, սուփրան փռած է,

Քրտնած գավաթ է, համեմ ու հաց:

Դեզի շվաքում երեխի լաց է,

Դեզին Թիկնած է հարսը շիկնած …

Լուսնյակ գիշեր է, կավե կտուր է,

Կավե սափոր է, կավե գավաթ:

Լացող սրտի մեջ լավի սարսուռ է,

Լավի կարոտ է, լավի հավատ…

Գաղթը մոտիկ է, բախտը հեռու է,

Հոգնած ճամփա է ու հոգնած ոտք:

Ցավն՝ անտակ, հույսը ցամաք առու է

Խոսքերը լաց են, լացը՝ աղոթք:

Այսպես է երգը… Երգը հնչում է,

ՈՒ ներշնչվում են ցամաք ու ծով,

Մի բուռ երգի մեջ ապրում, շնչում է

Անդարձ աշխարհն իր անցուդարձով:

Հասուն արտ

Հասուն արտ

Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:

Արտըս ոսկո՜ւն է…
Երկինքն է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:

Արտըս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ,
Քիստերուն մեջեն
Կ’անցնին զերդ փայլակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Մերթ կ’ելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ: