Ես իմ անուշ հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Գտիր մակդիրներ, և բացատրիր թե ինչ՞ է մակդիրը:

արևահամ բար, լացակումած լար,  բույրը վառման, վիշապաձայն բուքը:

ճամփորդություն հովհաննես թումանյանի տուն-թանգարան 04.03.2022

Բարև ձեզ ես Արենն եմ: Երեկ մենք ճամփորդել ենք Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, ես արդեն այնտեղ գտնվում էի երկրորդ անգամ: Գնալուց առաջ ես մտածում էի՝ էլ ին՞չ պետք է ինձ հետաքրքրի այնտեղ, բայց երբ մենք տեղ հասանք, ես նրա մասին բոլոր հուշերը հազար անգամ ավելի ուշադիր կարդացի, քան անցած անգամ: Ես իմացա, որ նա ամուսնացել է տասնինը տարեկանում, Մարիամ-Օլգա Մաճկալյանի հետ, նրանք ունեին տաս երեխա: Երեխաների անուններն են՝


Մուշեղ Թումանյան
Աշխեն ԹումանյանԱրտավազդ ԹումանյանՆվարդ ԹումանյանԹամար ԹումանյանՀամլիկ ԹումանյանԱրեգ ԹումանյանԱնուշ ԹումանյանԱրփենիկ Թումանյան և Սեդա Թումանյան

Ես նկատեցի նաև, որ նրանց տունը այդ թվականների համար վատը չէր կահավորված, միգուցե ավելի լա՞վն է քան մեր տները: Նա շատ էր սիրում կեռաս ուտել:

Իացա նաև, որ նրա տղան՝ Արտավազդ Թումանյանը, մահացել է 26 տարեկանում: Վերջում դիտեցինք մի ֆիլմ, որը ես դիտել էի երկու տարի առաջ, և կարծիք գրել իմ բլոգում առանց copy past-ի:

Իսկ եթե դուք էլ էք ուզում դիտել այդ ֆիլմը, հղումը այստեղ է՝

Շատ-շատ ծիծաղելի ֆիլմ է, որովհետև պարզվում է նա փոքր ժամանակվանից բեղեր ուներ, և նա և նրանց ընկերները չունեին ոտքեր զննեք Հովհաննեսին և կտեսնեք ահա՝:

Իմ ընկեր նեսոն 28.02.2022

Մի խումբ ընկեր երեխաներ էինք։ Գյուղացի երեխաներ։

Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն․ ազատ էինք միանգամայն ու խաղում էինք, ի՜նչքան էինք խաղում։ Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել։ Սոված ժամանակներս էլ՝ վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ։ Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեքիաթ պատմում։

Մի ընկեր ունեինք, անունը Նեսո։ Է՜նքան հեքիաթ գիտեր, է՜նքան հեքիաթ գիտեր, ոչ ծեր ուներ, ոչ տուտը։

Ամառվա լուսնյակ գիշերները մեր դռան գերանների վրա շուրջբոլոր նստոտում էինք, հիացած պլշում Նեսոյի՝ ոգևորությունից գեղեցկացած դեմքին։ Ու պատմում էր նա Հուրի փերիներից, Զմրուխտ Ղուշից, Լիս ու մութ աշխարհից․․․

— Նեսո ջան, Նեսո, հիմի էլ Կուր Թագավորի հեքիաթը պատմի, հիմի էլ Թութի ղուշի հեքիաթը պատմի․․․ հիմի էլ Քաչալի ու Քոսակի հեքիաթը պատմի․․․II

Էնպես պատահեց, որ մեր գյուղում ուսումնարան բաց արին։ Ինձ ուսումնարան տվին, ինձ հետ էլ մի քսան-երեսուն երեխա։ Ամեն մի երեխի համար տարեկան երեք ռուբլի վարձ էին ուզում․ էս պատճառով էլ գյուղի երեխաներից շատերը, որոնց ծնողները չէին կարող տարեկան երեք ռուբլի տան, մնացին դուրսը։ Դուրսը մնացին և իմ խաղընկերների մեծ մասը, նրանց հետ և Նեսոն։

Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը, առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսս աղքատ։ Դեռ էսօր էլ ականջումս է Նեսոյի լացի ձենը, որ իրենց դռանը թավալ գալով գոռում էր, թե՝ ես էլ եմ ուզում ուսումնարան գնամ։ Եվ դեռ ականջումս է նրա հոր ձենը, որ կանչում էր. «Կա ո՜չ, կա ո՜չ, ա՛յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ․․․ Երեք մանեթ ունենամ՝ կտանեմ, հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած․ կա ո՛չ․․․»

Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս գալիս էին ուսումնարանի շեմքում հավաքվում՝ մեզ մտիկ անում, բայց վարժապետը թող չէր անում, էնտեղից քշում էր։ Դասամիջոցներին խաղի ժամանակ էլ չէր թողնում մեզ հետ խաղան, ասում էր՝ կողմնակի, օտար երեխաները իրավունք չունեն աշակերտների խաղերին խառնվելու։ Եվ նրանք գնում էին ուսումնարանի պատի տակին նստոտում՝ սպասում էին մինչև դասներս վերջանար, որ միասին գնայինք։

Էսպեսով էլ առաջին տարին ուսումնարանում ես մոտեցա նոր ընկերների հետ, Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս էլ տարվա վերջը էլ չէին գալիս ուսումնարանի պատի տակին նստոտում ու սպասում ինձ։III

Մի երկու տարի մեր գյուղի ուսսւմնարանումը կարդալուց ետը հերս ինձ տարավ մեր կողմերի գյուղաքաղաքը, էնտեղի ուսումնարանը տվավ։ Էս արդեն բոլորովին ուրիշ աշխարհք էր։ Տները սիպտակ, կարմիր տանիքներով, ժողովուրդը զուգված ու մաքուր, ուսումնարանն էլ մեծ ու գեղեցիկ, ու ոչ թե մի վարժապետ, ինչպես մեր գյուղումն էր, այլ մի քանի վարժապետ ու մինչև անգամ վարժուհիներ, որ նորություն էր ինձ համար ու զարմանալի, սակայն շատ դուրեկան։

Տեղին ու դպրոցին վայել իմ հագուստն էլ փոխեցին։ Քաղաքացի աշակերտի շորեր հագա, գեղեցիկ, մաքուր ու էսպես կերպարանափոխված էլ տոների արձակուրդին վերադարձա մեր գյուղը։

Նեսոն ու հին ընկերներս իմացել էին, թե վերադարձել եմ, առավոտից եկել էին մեր տան չորս կողմը պտտվում էին ու պատատակերիցը ծիկրակում։ Դուրս եկա, գնացի մոտեցա։ Չեմ հիշում ինչպես բարևեցինք, միայն էն է միտս մնացել, որ նրանք էլ առաջվա նման մտերիմ ու համարձակ չէին ինձ հետ։ Ամենից առաջ ուշադրություն դարձրին իմ շորերի վրա։ Նեսոն մինչև անգամ իմ աշակերտական կարճ բլուզն ակնարկելով մի սրախոսություն արավ, մյուսներին դառնալով՝ ասավ․ «Կասենաս՝ պոչատ կաչաղակ ըլի․․․»։ Նրանք ծիծաղեցին։ Ես վշտացա, բայց բան չասացի։ Ապա թե Նեսոն ձեռքը քսեց իմ շորերին, նրան հետևեցին մյուսները ու զարմանք հայտնեցին, թե ինչ փափուկ են։ Էդ օրը առաջին անգամն էր, որ ես էլ ուշք դարձրի նրանց շորերի վրա ու նկատեցի, թե ինչքան էին կեղտոտ ու պատռտված։ Եվ առհասարակ մեր ամբողջ գյուղը թվաց աղքատ ու կեղտոտ։IV

Երկու տարուց հետո էստեղից էլ հերս ինձ տարավ մեծ քաղաք, ավելի մեծ ուսումնարան։ Երբ էնտեղից էլ վերադարձա՝ իմ առաջվա խաղընկերները, որ արդեն մեծ տղերք էին, եկան բարևեցին մյուս գյուղացիների նման ու նրանց հետ էլ հեռու կանգնեցին։ Միայն մի անգամ, խոսակցության մեջ, երբ ուրիշները ինձ հարցնում էին, թե հիշո՞ւմ եմ արդյոք, որ միասին կարդում էինք, Նեսոն էլ հարցրեց թե՝ «Միտդ ա, որ ձեր դռան գերանների վրա գիշերները հեքիաթ էինք ասում․․․»։

— Վա՜, ի՞նչպես չի միտս․․․ Մի՞թե կմոռանամ։ Էդ իմ մանկության ամենալավ հիշողություններից մինն է,— պատասխանեցի ես։

Նեսոն կարծես թե ուրախացավ, բայց դարձյալ մնաց օտար ու հեռու։

Իսկ քաղաք վերադառնալու ժամանակ էնպես պատահեց, որ Նեսոյի հոր ձին վարձեցինք, որ ես հեծնեմ։ Նեսոն էլ պետք է ձիու հետ ոտով գար։ Եվ երբ ճանապարհ ընկանք, ես ձիու վրա, իսկ Նեսոն իր ցնցոտիներով ու պճեղները դուրս պրծած տրեխներով ոտքով՝ ձիու ետևից, ինձ սաստիկ ծանր եկավ։ Մի քիչ անցնելուց հետո հայտնեցի, թե ես ոտով գնալն ավելի եմ սիրում քան ձիով, ու ձիուց իջա։ Եվ այնուհետև կամ միասին ոտով էինք գնում, կամ հերթով էինք ձի նստում։ Նեսոն սրա վրա ուրախացավ, բայց նկատեցի, որ նա իմ արածը վերագրում է ոչ թե իմ բարեսրտությանն ու ընկերական զգացմունքին, այլ իմ հիմարությանը։ Ես վշտացա իմ մեջը, բայց ավելի մեծ վիշտը առաջս էր։

Ճանապարհին մի տեղ իջանք, հանգստացանք ու հաց կերանք։ Ձմերուկ ուտելու ժամանակ իմ գրպանի դանակը հանեցի տվի Նեսոյին, որ ձմերուկը կտրի։ Ճամփա ընկնելու ժամանակ դանակը կորավ։ Նեսոն պնդում էր, թե դանակն ինձ տվավ, գրպանս դրի։ Ես թեև լավ գիտեի, որ ինձ չէր տվել, բայց գրպաններս ման եկա ու ճանապարհ ընկանք։ Ես պարզ նկատեցի, որ նա իմ դանակը տակով արավ, վերջն էլ ուրիշները տեսել էին ձեռին։ Եվ ճանապարհ ընկանք սրտումս մի ծանր վիշտ, որ ոչ թե դանակս եմ կորցնում, այլ մի ուրիշ շատ թանկագին բան, որ Նեսոյի համար անհասկանալի էր․․․ Իսկ երբ տեղ հասանք, ու Նեսոն պետք է ետ վերադառնար՝ ես նրա համար մի ալխալուղացու առա նվիրեցի, բացի ձիու վարձը, իսկ նա ինձ դիմեց թե՝ «Բա մի չայի փող չես բաշխո՞ւմ․․․»։

Ես սաստիկ ամաչեցի ու էդ չայի փողն էլ տվի։ Բայց նրանից հետո, ամեն անգամ, երբ հիշում էի իմ մանկության օրերը և էն երեկոները, գերանների վրա, լուսնյակի տակ նստած մեր խումբը ու Նեսոյին՝ հեքիաթ ասելիս, ամեն անգամ սիրտս լցվում էր ցավով ու ափսոսանքով։V

— Նեսոն աղքատ է․․․ Նեսոն տգետ է․․․ Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով․․․ Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր, ապահով լիներ՝ լավ մարդ կլիներ, գուցե ինձանից էլ շատ ավելի լավը․․․  Այժմ Նեսոյին հիշելիս միշտ էսպես եմ մտածում ու աշխատում եմ արդարացնեմ, լավացնեմ ու նորից սիրեմ էնպես, ինչպես սիրում էի էն ժամանակ։ Ուզում եմ՝ շարունակ էն խաղաղ, աստղալի լուսնյակ գիշերների Նեսոյի պատկերը լինի աչքիս առաջին, մտքիս միջին, բայց չի լինում, էլ չի լինում․ իսկույնևեթ առաջ է գալիս մի ուրիշ պատկեր, մի շատ ամոթալի ու ցավալի պատկեր։

Երբ արդեն ուսումս ավարտած, կյանք մտած մարդ էի, մի անգամ էլ մեր գյուղը վերադարձա ու գնացի գյուղամեջ։ Գյուղամիջում ժողովուրդը հավաքված աղմկում էր ու աղաղակում, իսկ մեջտեղը մի հաչից թոկով ամուր կապած ու գլխակոր կանգնած էր նեսոն։

Իմ հարցին պատասխանեցին, թե գողություն է արել։ Ես միջամտեցի, բաց թողնել տվի նրան։ Բայց իմ երևակայության մեջ նա դեռ մնում է թեժ արևի տակ թոկերով հաչիցը կապած ու գլխակոր, իսկ շուրջն աղմկում է մեր գյուղը։

Մեր գյուղում սովորական բան է և՛ գողությունը, և՛ հաչիցը կապելը, և՛ ծեծելը, բայց էս մինը իմ աչքի առաջից ու մտքի միջից չի հեռանում, ինչպես չի հեռանում և էն մանուկ Նեսոն, լուսնյակ գիշերներին գերանների վրա նստած հեքիաթ ասող Նեսոն, մաքուր ու միամիտ Նեսոն, իմ մանկության ընկեր Նեսոն։

Առաջադրանքներ

  1. Բնութագրի՛ր պատմվածքի գլխավոր հերոսին։
    Հովհաննես Թումանյանը շատ ընկերասեր էր, շատ բարի, լավ հիշողություն ուներ, հիշում էր իր ընկերներին։

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր գլխավոր հերոսին բնորոշող հատվածները։
    Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն․ ազատ էինք միանգամայն ու խաղում էինք, ի՜նչքան էինք խաղում։ Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել։ Սոված ժամանակներս էլ՝ վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ։ Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեքիաթ պատմում։

    Այս հատվածը պատմում է իր և իր ընկերների մասին։

  1. Բնութագրի՛ր Նեսոյին։
    Նեսսոն շատ հետաքրքրասեր էր, շատ բարի և մի քիչ խորամանկ։

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր Նեսոյին բնորոշող հատվածները։
    Մի ընկեր ունեինք, անունը Նեսո։ Է՜նքան հեքիաթ գիտեր, է՜նքան հեքիաթ գիտեր, ոչ ծեր ուներ, ոչ տուտը։

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր ամենահուզիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։
    Դեռ էսօր էլ ականջումս է Նեսոյի լացի ձենը, որ իրենց դռանը թավալ գալով գոռում էր, թե՝ ես էլ եմ ուզում ուսումնարան գնամ։ Եվ դեռ ականջումս է նրա հոր ձենը, որ կանչում էր. «Կա ո՜չ, կա ո՜չ, ա՛յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ․․․ Երեք մանեթ ունենամ՝ կտանեմ, հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած․ կա ո՛չ․․․»

  1. Ինչպիսի՞ ընկեր էր Նեսոն։ Հիմնավորի՛ր պատասխանդ։
    Նեսոն ավելի շատ պետքական ընկեր էր քան լավ ընկեր, որովհետև նրա հետ շատ հեքիաթներ կարելի է իմանալ։ Նա շատ բարի էր:

  1. Պատմվածքի հերոսը ճի՞շտ էր վարվում, որ ներում էր մանկության ընկերոջը։

Ինձ թվում է որ նա ճիշտ չէր անում, որ ներում էր իր ընկերոջը, որոհետև դանակը գողանալուց, փող ուզելուց և վիրավորլուց հետո իմ կարծիքով անհնար է ընկերոջը ներել։

Վարժություններ մայրենիից

206. Անտառ բառը տարբեր ձևերով գործածելով՝ նախադասություններ կազմի՛ր: Անտառում կան շատ-շատ կենդանիներ, իմ սիրած կենդանին դա վագրն է։ Աշնանը անտառի ծառերը գույնզգույն երանգներ են ստանում։ Անտառից լսվում էր գայլերի ոռնոցը։ Խոսրովի անտառը արգելոց է։ Անտառով անցնում էր մի երկար կածան որը մեզ տանում էր գյուղ։ Մարդիկ պետք է խնամքով վարվեն անտառին։

207. Տրված բառերի բոլոր հնարավոր ձևերը գրի՛ր:

Պահարան, պահակ, խողովակներ, դարակներ:

Ուղղական-Պահարան, պահակ, խողովակներ, դարակներ:

Սեռական-Պահարանի, պահակի, խողովակների, դարակների։

Տրական-Պահարանին, պահակին, խողովակներին, դարակներին։

Հայցական-Պահարանը, պահակը, խողովակները, դարակները։

Բացառական-Պահարանից, պահակից, խողովակներից, դարակներից։

Գործիական-Պահարանով, պահակով, խողովակներով, դարակներով։

Ներգոյական-Պահարանում, պահակի մեջ, խողովակներում, դարակներում։

209. Բոլոր նման բառաձևերը խմբավորի՛ր: Ո՞րն է նմանությունը:
Ափից, շենք, գյուղին, շենքով, գյուղում, ափ, գյուղով, շենքում, ափով, գյուղից, գյուղ, շենքից, ափին, շենքին:

Բացառական-Ափից, գյուղից, շենքից։

Ուղղական-Շենք, գյուղ, ափ։

Տրական-Գյուղին, ափին, շենքին։

Գործիական- Շենքով, ափով, գյուղով։

Ներգոյական-Գյուղում,շենքում։

210. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններով փոխարինի՛րՏրված բառերից ո՞րը ի՞նչ ձևով գրեցիր:

Գիրքը որտե՞ղ է:
Պայուսակ, գրադարակ, հեռուստացույց, պահարան, սեղան, ձեռք, աթոռ, լիճ:

Գիրքը պայուսակում է։ Գիրքը գրադարակում է։ Գիրքը հեռուստացույցի վրա է։ Գիրքը պահարանում է։ Գիրքը սեղանի վրա է։ Գիրքը իմ ձեռքում է։ Գիրքը աթոռի վրա է։ Գիրքը լճի ափին է։

211. Բառակապակցություններ և նախադասություններ կազմի՛ր հարցում արտահայտող որտե՞ղ բառի փոխարեն տրված գոյականները գրելովՏրված բառերից ո՞րը ի՞նչ ձևով գրեցիր:

Որտե՞ղ լինել:
Երեխան որտե՞ղ է:
Դպրոց, տուն, դասարան, բակ, փողոց, մանկապարտեզ:

Երեխան դպրոցում է։ Երեխան տանն է։ Երեխան դասարանում է։ Երեխան բակում է։ Երեխան փողոցում է։ Երեխան մանկապարտեզում է։

Թմկաբերդի առումը

Նախերգանք

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,

Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,

Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.

Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։

I
Նադիր Շահը զորք հավաքեց,

Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար։

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

— Մի՛ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.
Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,

Սարը միշտ կա անսասան։

Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,
Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի։

Ու քառսուն օր, քառսուն գիշեր,
Կըռիվ տըվին անդադար,
Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար։

Իրան, Թուրան ողջ եկել են,

Թաթուլն անհաղթ, աննկուն,

Զորք ու բաբան խորտակվել են,
Նըրա բերդը միշտ կանգուն։

Ու միշտ ուրախ, հաղթանակով
Իր ամրոցն է դառնում նա.
Սպասում է էնտեղ կինը,
Ջահել կինը սևաչյա։

Առաջադրանքներ՝ 

  1. Նախերգանքը ուշադիր կարդացեք և գրեք, թե ըստ հեղինակի ինչն է անմահ:              Մարդու գործն է անմահ։

  1. Կարդացեք համացանցում և գրեք, թե Նադիր շահը որ երկրի թագավորն է եղել:

Նադիր շահը պարսկաստանի թագավորն է եղել:

3․Համացանցում կարդացեք Թաթուլ իշխանի (Թաթուլ Վանանդեցի) մասին և գրեք, թե ինչ            պատասխան է տվել Տուղրիլին:

1054 թ․ Տուղրիլ սուլթանի գլխավորությամբ Հայաստանն ասպատակող սելջուկյան զորքերին Վանանդում հերոսական դիմադրություն ցույց տվեցին Կարսի Բագրատունյաց վերջին թագավոր Գագիկ Ա-ի և Թաթուլ զորավարի գլխավորած ուժերը։ Սակայն Կարսի ճակատամարտում հերոսական մարտեր մղելիս Թաթուլը գերի է ընկնում, որին Տուղրիլը խոստանում է ազատել, եթե նրա կողմից վիրավորված իր ազգական իշխանի որդին ապաքինվի։ Թաթուլը հպարտ ու ինքնավստահ պատասխանել է` «…եթե իմ զարկածն է, ապա չի ապրի»: Վիրավորի մահից հետո Թաթուլը մահապատժի է ենթարկվում։
Ջ․ Ձասսո, «Քաջ Թաթուլ Վանանդեցին բռնակալ Տուղրիլի առջև:

4.Նարնջագույնով նշված բառերի բացատրությունները գտեք բառարանում, սովորեք:

պարծենալ-պանծալից

գոռոզ — Ինքնահավան

անսասան-անհաղթելի

հավլունի-առասպելական մեծ սուր՝ գերբնական հատկություններով, որ ըստ ավանդության պատկանելիս է եղել Տրդատ թագավորին։

աննկուն-Դիմացկուն

կանգուն-պատրաստ:

5․ Կանաչով նշված հատվածները բացատրեք:

Մահը մերն է, մենք մահինը,-Որ մենք բոլորս էլ մի օր մահանալու ենք:

Երնե՜կ նըրան, որ իր գործով Կապրի անվերջ, անդադար-Երանի նրան, որ նա այնպիսի գործ կանի, որ միշտ կհիշվի:

Զորք հավաքեց անհամար, Եկավ Թըմկա բերդը պատեց, Ինչպես գիշերն էն խավար-Նադիր Շահը իր զորքով շրջապատեց Թմբկաբերդը։

Ընկան քաջեր, անթիվ քաջեր Բերդի գըլխին հավասար-Այնքան քաջ զինվորներ էին մահացել, որ նրանց դիակների բարձրությունը հասնում էր բերթին։

6․Բնութագրեք Թաթուլ իշխանին:

Պատ՝. Բարի, խիզախ, քաջ և անպարտելի։

Թումանյանն իր մասին

Ինքնակենսագրություն

Մեծ բախտ է լավ ծնողներ ունենալը, մանավանդ լավ մայր․ մայրը՝ ամեն ինչ է։ Իմ մայրը շատ էր վայրենի․․․ նա սարի պախրա էր, եղջերու․․․ արտաքինով շատ գեղեցիկ, զարմանալի առողջ և տաք սրտի տեր․ շատ էր ջիգյարով, իհարկե, դեպի իրեն երեխաները, և ինչ որ սարերի բան իմ մեջ-նանիցն է։

Մինչև տասը տարիս ապրել եմ գյուղում և կյանքիս մեծ մասը անց եմ կացրել սարերում։ Իմ մերը թռչող կին էր․ արծվի թռիչք ուներ։ Ամենաբարձր սարերում, ծաղկոտ տեղերում է պահել ինձ, կանաչներում, աղբյուրների մոտ․․․ Շատ ան է տվել ինձ, շա՜տ․․․ իհարկե, դա բնազդական սեր է, բայց շատ էր սիրում ինձ։

Ուրիշ բան էր իմ հերը-լավ մարդու կատարյալ տիպը։ Մեծ մարդ էր, զարմանալի խորը մարդ․ անդունդի խորություն ուներ լայն հոգի, շատ մեղմ, նուրբ ժպիտը միշտ դեմքին․ զարմանալի սրախոս էր, լուրջ սրախոս։ Երբեք իր նյութական պակասություններից չէր խոսի, իրեն միշտ հարուստ էր ցույց տալիս։

Շատ էր սիրում երգել, մեկ-մեկ էլ ինքը երգեր էր հորինում․ չունգուր ուներ, ածում էր իրիկունները։ Լավ զրից անող էր։

Իմ հոր տունը շեն տուն էր, առատ, հարուստ։

Մեծ սենյակ ունեինք, օջախը միշտ վառած, երկու կողմից երկար թախտ, դոշակներ ու մութաքաներ դարսած․ բոյահայելի՝ կողքին սազը կախած, մոմակալն ու մաղաշը, նկարներ․․․

Իմ հերը չէր սիրում քիչ բան առնել՝ խաղողը բեռնով էր առնում, քիշմիշ՝ խուրջինով։ Նրա ամենափոքր չափը խախալն էր։

Առատ էր պապոնցս տունը։ Ուրախ էի և անհոգ։ Շատ էին երես տալիս տատերս, երկու տատիս ծոցումն եմ մեծացել։

Տասը տարեկան գնացի Ջալալօղլի։

90 թվականին, երբ գիրք առաջին անգամ լույս տեսավ, իմ հերը շատ էր ուրախացել, ասել էր՝ <Հիմի ինձ էլ մահ չկա՜․․․>։ Շատ էր սիրում երեխաներին, ամեն երեխի ծնվելով գալիս էր Թիֆլիս։ Երբ առանձին բնակարան վարձեցի, էն տարին էլ գնացքի ճանապարհը շինում էին, շատ էր ուրախացել, ասում էր՝ <Հիմ շուտ-շուտ կգամ քաղաք, հենց որ տանը ինձ նեղացնեն՝ կնստեմ ու կգամ երեխանցս տեսնելու․․․>։

Բայց հենց էն տարին, նրա կյանքի վերջին տարին էր․ առաջին գնացքը ձորով անցնելիս ձայնն էր լսել միայն․․․>։

Ձևաբանություն

Գոյականի հոլովումը

196. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):

Այգում մի մարդ ինչո՞վ  գործ էր անում:
Բահ, մկրատ, թիակ: Բահով:

197. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):

Հիանում էր ինչո՞վ: Աշխարհով:
Երգ, աշխարհ, ընկերներ, շարժումներ:

198. Տրված նախադասությունները լրացրո՛ւ դպրոց բառով՝ ուշադրություն դարձնելով վերջավորություններին:

Ամեն առավոտ դպրոց եմ գնում:
Մի մեքենա մոտեցավ մեր դպրոցին:
Այսօր Արան վերջինը դուրս եկավ դպրոցից:
Մեր դպրոցով բոլորս էլ հիանում ենք:
Ես ու քույրս սովորում ենք դպրոցում:

199. Բառակապակցություններ կազմի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելովԲառերին ի՞նչ վերջավորություններ ավելացան:

Պառկել որտե՞ղ: Ծովափում, ավելացավ-ում վերջավորությունը:
Ծովափ, մահճակալ, անդունդի եզր, գետի ափ, անտառի բացատ անկողին, հիվանդանոց:

200. Բառակապակցություններ կազմ՛իր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով:

Ծանոթանալ ո՞ւմ հետ: Ծանոթանալ ինչի՞ն: Ծանոթանալ զբոսաշրջիկի հետ, ծանոթանալ գրքին:
Մրցակից, կարծիք, տեսակետ, գիրք, մեքենա, աղջիկ, տղա զբոսաշրջիկ (կարող ես ուրիշ բառեր էլ գրել):

201. Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառի փոխարեն գոյականներ գրելով:

Սիրահարվել ո՞ւմ. Սիրահարվել ինչի՞ն:
Սիրել ո՞ւմ: Սիրել ի՞նչ:

202. Հիվանդ, գազան բառերին ավելացրո՛ւ ի, ից, ներ, ով, ը վերջավորությունները և ստացված բառաձևերով նախադասություններ կազմիր:

203. Կետերի փոխարեն գրի՛ր ածանց կամ վերջավորություն բառերը:

Երբ արմատին կամ բառին … ենք ավելացնում, եղած իմաստը փոխվում է, և նոր բառ է ստացվում: Իսկ երբ … ենք ավելացնում, բառի արտահայտած իմաստը չի փոխվում, փոխվում է նրա ձևը՝ նախադասության մյուս բառերին կապվելու համար:
… բառ կազմող մասնիկ է: … օգնում է, որ բառը խոuքի մեջ կապվի ուրիշ բառերի հետ:
Բառի հիմքը … առաջ եղած մասն է:

204. Տրված բառերով կազմի՛ր
ա) ածանցավոր բառեր,
բ) բառաձևեր:
Ջուր, ձայն, ձեռք

Ահմադը

Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում:

Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այնտեղ էի լինում: Իմ քեռիներից ամենից փոքրը` Ահմադը, հովիվ էր:

Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարճի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգը ու ածում:

Ու աստղալի, լուսնյակ գիշերները, ահագին խարույկի շուրջը բոլորած, ծափ էին տալի, խնդում էին իմ պապն ու տատը, իմ քեռիները, իսկ ես թիթեռի նման թրթռում, պար էի գալի նրանց շրջանի մեջ:

Ահմադը թուրքի անուն է, դրա համար էլ երբ մենք խոզի միս էինք ուտում, միշտ տանեցիք հանաք էին անում, ծաղրում, ծիծաղում էին Ահմադի վրա, թե` Ահմադը հայացավ, Ահմադը հայացավ…

Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է. բայց հենց ներս մտներ, տեսներ թե Ահմադը ինչպես է ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ նա տան սիրելի տղան է:

Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում: Աղքատը ողորմություն ուզեր թե հարևանը հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր, տալի: Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս: Անասունների համար հոգին տալիս էր: Մինը հիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում: Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին: Ահմադը հիվանդանում էր թե չէ, մեր ուրախությունն էլ հետը կտրում էր: Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե էլ ուրիշ ինչ կուզի սիրտը:

Բ

Մի առավոտ էլ վեր կացա, տեսնեմ` բոլոր տանեցիք տխուր են:

Իմ տատը արտասվելով քթքթում էր, ման էր գալի անկյուններում ու ինքը չէր իմանում, թե ինչ էր անում: Հարսներն ու աղջկերքը լուռ, տխուր ներսուդուրս էին անում: Վրանի դռան կողքին նստած խոսում էր իմ պապը, իսկ մի քիչ հեռու գլխակոր նստած էին քեռիներս:

— Աստված լինի քո օգնականը, բալա ջան, — խոսում էր պապս: — Չոր քարին գնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար: Պակաս օրդ խնդությունով անց կենա… Դե, վեր կաց, օրն անց է կենում, ճամփեդ երկար է: Վեր կաց, բալա ջան, աստված բարի ճամփա տա, ոտդ ոչ դիպչի քարի…

Ահմադը չուխի փեշով աչքերը սրբեց, վեր կացավ, եկավ մոտեցավ իմ պապին: Պապս գրկեց, համբուրեց Ահմադին, ու աչքերը լցվեցին արտասուքով:

— Քո աշխատանքը մեզ հալալ արա, Ահմադ ջան, մեր աղ ու հացն էլ քեզ հալալ լինի, քո մոր կաթնի պես: Մեզ մտիցդ գցես ոչ: Թե աջողություն ունենաս` իմացրու, որ մենք էլ ուրախանանք, թե պակասություն ունենաս` իմացրու, որ հարեհաս լինենք: Դե, գնա, քեզ մատաղ, աստված բարի ճամփա տա:

Ապա թե տատս գրկեց, համբուրեց Ահմադին, հետո մնացածները լաց լինելով ձեռն առան: Ապուշ կտրած փոքրերիս էլ Ահմադը համբուրեց և մի երկու կով, հորթ, գոմեշ, ձագ, մի կտրկան ոչխար, մի բարձած էշ առաջն արած, մի երկու շուն էլ ետը գցած, ճանապարհ ընկավ: Մյուս քեռիներս ուղեկցում էին Ահմադին:

— Աստված բարի ճամփա տա, Ահմադ ջան, գնաս բարով, բալա ջան, — ձեռքը ճակատին դրած ետևից ձայն էր տալիս պապս:

Գ

Ահմադը անցավ սարի մյուս կողմը, մյուս քեռիներս վերադարձան: «Բայց ինչո՞ւ էին լաց լինում մեր տանը, քեռի Ահմադը ո՞ւր գնաց», մտածում էի ես:

— Ահմադը ո՞ւր գնաց, նանի — հարցրի իմ տատին:

— Իրենց տունը գնաց, — պատասխանեց տատս:

— Իրենց տունը ո՞րն է…

— Ուրիշ տեղ է:

— Ահմադը ո՞վ էր որ…

— Ահմադը թուրք էր, մեր ծառան էր: Է՜, քանի տարի մեր տանն էր… Հիմի իր իրավունքն առավ ու գնա՜ց…

— Բա էլ չի՞ գալու:

— Չէ՜, բալա ջան, գնա՜ց…

Վահան տերյան

ՏԵՐՅԱՆԻ <<ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ>>

Վահան Տերյանի համար իր գեղեցիկ բանաստեղծությունները գրելու չափ կարևոր էր գործածելիք թուղթը: Գրելը ինքնին Վ. Տերյանի համար մի սրբազան արարողություն էր, որի առաջին և կարևորագույն մասը թղթի, գրչի և թանաքի ընտրությունն էր: Նյութական համեստ միջոցներով ապրող ուսանող Վ. Տերյանը Մոսկվայում թղթավաճառից թղթավաճառի էր գնում իր փնտրած ընտիր թուղթը գտնելու համար:
Չափազանցություն չի լինի ասել, թե արտաքին ձևին այնքան կարևորություն տվող Տերյանը ավելի շուտ կհրաժարվեր գրել իր բանաստեղծությունները, քան կհամաձայներ այդ բանաստեղծությունները գրի առնել խանութպանի հին հաշվետետրից փրցված և մեկ էջը գրոտված թերթերի վրա…

ՎԱՐԴԳԵՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ

300-201002109

Տերյանի նկարներ

Վահան Տերյան Վիքիպեդիա

Պատմում է Հովհաննես Թումանյանը Վահան Տերյանի մասին

Բանաստեղծություններ Տերյան