Ինչ-որ կարևոր բան տեղի կունանա այս գյուղում։ Գարսիա Մարկես

Պատկերացրե՛ք մի շատ փոքրիկ գյուղ, որտեղ մի ծեր կին է ապրում, որն ունի երկու երեխա` մեկը տղա` 17 և մյուսը աղջիկ` 14 տարեկան: Նրանց նախաճաշ է մատուցում և անհանգիստ տեսք ունի: Երեխաները նրան հարցնում են, թե ինչ է նրան պատահել, և նա պատասխանում է.

— Չգիտեմ, բայց գիշերը լուսացրել եմ այն կանխազգացմամբ, որ ինչ-որ կարևոր բան է պատահելու այս գյուղին:

Նրանք ծիծաղում են մոր վրա: Ասում են, որ դրանք ծեր կնոջ կանխազգացումներ են, սովորական բան: Որդին գնում է բիլիարդ խաղալու, և հենց այն պահին, երբ պատրաստվում է մի պարզագույն կարամբոլ անել, մյուս խաղացողը նրան ասում է.

— Մի պեսոյով գրազ գանք, որ չես կարողանա:

Բոլորը ծիծաղում են: Նա էլ է ծիծաղում: Նետում է կարամբոլն ու չի կարողանում: Վճարում է իր պեսոն, և բոլորը նրան հարցնում են, թե ինչ պատահեց, եթե մի պարզ կարամբոլ էր: Պատասխանում է.

— Ճիշտ է, բայց մոտս մի անհանգստություն է մնացել, որովհետև առավոտյան մայրս ասաց, թե ինչ-որ կարևոր բան է պատահելու այս գյուղին:

Բոլորը ծիծաղում են նրա վրա, և նա, ով շահել էր իր պեսոն, վերադառնում է տուն՝ մոր մոտ, կամ թոռնիկի, կամ էլ, վերջիվերջո, ինչ-որ ազգականի: Երջանիկ իր պեսոյով` ասում է.

— Այս պեսոն ամենապարզ ձևով շահեցի Դամասոյից, որովհետև նա հիմարի մեկն է:

— Եվ ինչո՞ւ է նա հիմար:

— Ա՛յ մարդ, որովհետև չկարողացավ մի պարզագույն կարամբոլ անել` խառնված այն մտքից, որ մայրն առավոտյան ասել էր, թե ինչ-որ կարևոր բան է պատահելու այս գյուղում:

Այդ ժամանակ նրա մայրն ասում է.

— Մի՛ ծաղրիր մեծահասակների կանխազգացումները, որովհետև դրանք երբեմն կատարվում են:

Շահողի ազգականը, դա լսելով, գնում է միս գնելու: Նա ասում է մսավաճառին.

— Տո՛ւր ինձ մեկ ֆունտ միս,- և այն պահին, երբ միսը կտրում են նրա համար, ավելացնում է:- Ավելի լավ է՝ երկու ֆունտ, քանի որ ասում են, որ ինչ-որ կարևոր բան է պատահելու, և ավելի լավ է պատրաստ լինել:

Մսավաճառը վաճառում է միսը, և երբ գալիս է մեկ այլ կին՝ մեկ ֆունտ միս գնելու, նրան ասում է.

— Երկո՛ւսը տարեք, որովհետև այս կողմերում մարդիկ ասում են, որ մի շատ կարևոր բան է պատահելու, և պատրաստվում են ու գնումներ են անում:

Այդպիսով տարեց կինը պատասխանում է.

— Մի քանի երեխա ունեմ, տե՛ս, ավելի լավ է՝ չորս ֆունտ տուր:

Տանում է չորս ֆունտը, և պատմությունը չերկարացնելու համար կասեմ, որ մսավաճառը կես ժամում սպառում է միսը, մեկ այլ կով է մորթում, ամբողջը վաճառում է, և լուրը գնալով տարածվում է: Գալիս է պահը, երբ բոլորը գյուղում սպասում են, որ ինչ-որ բան պատահի: Կաթվածահար է լինում ողջ աշխուժությունը, և հանկարծ ցերեկվա ժամը երկուսին սովորական շոգն է սկսվում: Ինչ-որ մեկն ասում է.

— Հասկանո՞ւմ եք, թե ինչ շոգ է:

— Բայց այս գյուղում միշտ էլ շոգ է եղել:

(Այնքան շոգ, որ այս գյուղում երաժիշտները գործիքները խեժով կցմցում էին և միշտ ստվերում էին նվագում, որովհետև եթե նվագեին արևի տակ, դրանք կտոր-կտոր կլինեին:)

— Այնուամենայնիվ,- ասում է մեկը,- այս ժամին երբեք այսքան շոգ չի եղել:

— Բայց ցերեկվա ժամը երկուսը հենց  ամենաշոգ ժամն է:

— Այո՛, բայց ոչ այնքան շոգ, որքան հիմա:

Ամայացած գյուղի ամայացած հրապարակում հանկարծ մի թռչուն է ընկնում, և շշուկներ են տարածվում.

— Հրապարակում մի թռչուն կա:

Եվ բոլորը խառնված գալիս են թռչնակին տեսնելու:

— Բայց, պարոնա՛յք, միշտ էլ եղել են թռչնակներ, որ ընկել են:

— Այո՛, բայց երբեք՝ այս ժամին:

Գյուղի բնակիչների մոտ գալիս է մի այնպիսի ճնշման պահ, որ բոլորը հուսալքված ուզում են հեռանալ և դրա համար քաջություն չեն ունենում:

— Ես իսկական տղամարդ եմ,- գոռում է մեկը:- Ես հեռանում եմ:

Հավաքում է իր գույքը, իր երեխաներին, իր կենդանիներին, նրանց դնում է կառքը և կտրում-անցնում է կենտրոնական փողոցը, որտեղ խեղճ գյուղը նայում է նրան: Մինչ այն պահը, երբ ասում են.

— Եթե սա համարձակվեց, այդ դեպքում մենք էլ կհեռանանք:

Եվ սկսում են բառացիորեն դատարկել գյուղը: Տանում են իրերը, կենդանիներին, ամեն ինչ:

Եվ գյուղը վերջին լքողներից մեկն ասում է.

— Հանկարծ դժբախտություն չթափվի՜ այն ամենի վրա, ինչ մնում է մեր տնից,- և այդպիսով այն կրակի է տալիս, և մյուսները նույնպես կրակի են տալիս իրենց տները:

Փախչում են սարսափի ու իսկական խուճապի մեջ, ասես պատերազմի զանգվածային տեղահանման ժամանակ, և նրանց մեջտեղից գնում է այն կինը, որ կանխազգացում էր ունեցել` բղավելով.

— Ես ասացի, որ մի շատ կարևոր բան էր պատահելու, իսկ ինձ ասացին, որ խելագարվել եմ:

1․ Կարդացե՛ք պատմվածքը։ Դո՛ւրս գրեք անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրե՛ք։ Պեսո-փողի միավոր Մեքսիկայում, կարամբոլ-բիլիարդի տեսակ:

2․ Հիմնավորված գրե՛ք ձեր կարծիքը պատմվածքի մասին

Իմ կարծիքով՝ պատմվածքը նրա մասին էր, որ պետք չէ հավատալ այդպիսի բաների։ Ճիշտ է, լինում են դեպքեր, որ կանխագուշակումները ճիշտ են լինում, բայց պետք չէ սպասել, որ այդպիսի բան լինի, որովհետև դրանից ավելի է լարվում իրավիճա

3․ Ո՞րն է պատմվածքի գաղափար՝ հեղինակի ասելիքը։

Ինձ թվում է հեղինակի ասելիքը նրա ասած վերջին նախադասությունն էր՝

— Ես ասացի, որ մի շատ կարևոր բան էր պատահելու, իսկ ինձ ասացին, որ խելագարվել եմ:

Գրականություն

Համո Սահյան

ՕՏԱՐԻ ՏՈՒՆ ԴՈՒ ՉԳՆԱՍ ԵՎ ՉՏԱՍ ՔՈ ՏՈՒՆՆ ՕՏԱՐԻՆ

Վերջին անգամ արի նստենք,
Մի քանի բառ ասեմ, գնամ,
Քեզ ուխտավոր ասեմ, ինձ էլ
Մատաղի գառ,- ասեմ, գնամ:

  • Օտարի տուն դու չգնաս
    Եվ չտաս քո տունն օտարին
    Տանդ մնա և միշտ պահիր
    Օջախդ վառ,- ասեմ, գնամ:

-Ոտքերիդ տակ փռված մնան
Թավշյա փեշերը դաշտերի,
Ծիվ-ծիվ կանչեն գլխիդ վերև
Ծիտ ու ծիծառ,- ասեմ, գնամ:

Արդար բաշխիր հացդ արդար
Սովյալներին և անկյալին,
Տուր թող ուտեն, չխնայես
Ոչ մի պատառ,- ասեմ, գնամ:

  • Հողն է տվել քեզ ամեն ինչ,
    Բաշխիր հողին, ինչ որ ունես,
    Որ պարտեզը պարտեզ մնա,
    Անտառն՝ անտառ,- ասեմ, գնամ:

  • Քեզ համար ի՞նչ սառնամանիք,
    Հրեղեն է մեր հողը, և
    Նրա մի բուռ ձյունի մեջ էլ
    Կա մի ամառ,- ասեմ, գնամ:

Մի բուռ ազգ ենք ու հող մի բուռ,
Եվ այդ հողում ամենից շատ
Քարերն են շատ, ամեն քարին
Ես արծվի թառ,- ասեմ, գնամ:

Ծաղիկն ու միրգն ո՞վ վայելեց,
Որ ինձ փուշը մնաց բաժին,
Ես իմ բաժին ամեն փշին
Դրախտի ծառ,- ասեմ, գնամ:

Ու երբ կանգնի գլխիս վերև
Հարկահավաքն անէության,

Բարով եկար, ուշ ես գալիս,
Արևս առ,- ասեմ, գնամ:

Կարդա՜ և վերլուծի՜ր բանաստեղծությունը․

իմ կարծիքով այս բանաստեղծության իմաստը այն է, որ դու պետք է գոհ լինես ամեն ինչից, որը ունես քո կյանքում, որովհետև մարդիկ կան ովքեր ոչինչ չունեն:

Դուրս գրի՜ր հականիշները:

եկար-գնամ, սառնամանիք-հրեղեն:

Ո՞ր բառն է հաճախ կրկնում բանաստեղծը և ինչու՞ (գրիր կրկնվող բառի խորհուրդն ու բովանդակությունը ըստ քեզ)

Բանաստեղծության մեջ բանաստեղծը շատ է կրկնում ասեմ, գնամ բառը: Ըստ ինձ բառի խորհուրդն այն է, որ նա ընդմիշտ կատարել նրա խոսքերից:

«Բարո՜վ եկար․․․» կամ «Օտարներ չկան» վերնագրով գրի՜ր մտքերդ․․․

Օտարներ չկան

Օտարներ չեն լինի այս աշխարհում՝ եթե մարդիկ լինեն սիրալիր: Եթե ամեն մի մարդ հարգի դիմացին, ապա այս աշխարհում օտարներ չեն լինի և ոչ միայն օտարներ՝ այլ նաև չեն լինի պատերազմներ, կռիվներ և այլն: Եթե մարդիկ ագահ չլինեն, աշխարհը կարող է աճել և հասնել իր գագաթնակետին:

Փոքր քայլերի արվեստը։ Սենտ Էքզյուպերի

Աստված իմ,
ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:

Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:

Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:

Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:

Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:

Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:

Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:

Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:

Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:

Իմ առանձնացրած մտքերը այս տեքստից

Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:

Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:

Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:

Արևի մոտ

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած` կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:

-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…

Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…

Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց:

-Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…

Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:

Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.

-Ո՞վ ես, ու՞ր ես գնում:

-Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ:

Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.

-Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:

-Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր…

-Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:

Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:

-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:

Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:

Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…

  1. Կարդալ պատմվածքը։ Կարդացի:
  2. Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։ Անհասկանալի բառեր չկային:
  3. Ինչպիսի» հակադրություններ կային պատմվածքում։ Օրինակ՝ երեխան միայնակ և որբ է, իսկ ուրիշները ունեին ընտանիք:
  4. Բնութագրիր ներկայացված մարդկանց երկու աշխարհները: Ստեղծագործության մեծ երկու աշխարհներ կային, հարուստները և աղքատները: Հարուստները շատ անխիղճ էին: Տղային արհամարեցին: Աղքատները, որոնք ապրում էին փոքր տանը, նրանք խղճացին այդ որբ տղային, տանելով իրենց տուն: 

Գրականություն

Սովորել անգիր

Նեղվում եմ, խփում են կրծքիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ, 
Ներում եմ, նստում են գլխիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
     
Առնում են ու ետ չեն տալիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս, 
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։

Այս բանաստեղծությունը պատմում է տխրության և կյանքի անարդար պահերի մասին, որը բոլորիս հետ էլ պատահում է:

Բառքամոցի

ստուգաբանություն

  1. ստուգ
  2. ստուգաբան
  3. բան
  4. գունատ
  5. Գանա
  6. թույն
  7. ուս
  8. ուստա
  9. նյութ
  10. սուտ
  11. սյուն
  12. ստույգ
  13. անբան
  14. ստույգություն
  15. Աննա
  16. բուսաբան
  17. մութ
  18. բութ
  19. բնություն
  20. ութ
  21. գույն
  22. սագ
  23. բուն
  24. գուսան
  25. թագ
  26. բույր
  27. բույս
  28. գան
  29. գութան
  30. թումբան
  31. նագան
  32. նուգա
  33. նույն
  34. նաբաթ
  35. ստաբան

Գրականություն

Նիկոլաևյան երկաթգծի կայարանում հանդիպեցին երկու ծանոթ մարդիկ՝ մեկը հաստլիկ, մյուսը նիհար։ Հաստլիկը հենց նոր էր ճաշել կայարանում, և նրա յուղոտ շրթունքները հասած բալի պես փայլում էին։ Նրանից գալիս էր խերեսի ու ֆլյոր֊դ’օրանժի բուրմունք։ Իսկ նիհարը նոր էր դուրս եկել վագոնից ու ծանրաբեռնված էր ճամպրուկներով, կապոցներով ու տուփերով։ Նրանից դալիս էր խոզի ապուխտի ու սուրճի հոտ։ Նրա ետևում կանգնած էին երկար կզակով մի նիհար կին՝ նրա կինը, և աչքի մեկը կկոցած մի բարձրահասակ գիմնազիստ՝ տղան։

— Պորֆիրի՜,— բացականչեց հաստլիկը, նկատելով նիհարին։— Այդ դո՞ւ ես։ Սիրելի՜ս։ Ինչքա՞ն ժամանակ է, որ միմյանց չենք տեսել։

— Աստված իմ,— զարմացավ նիհարը։— Մի՜շա։ Մանկությանս ընկե՜ր։ Որտեղի՞ց հայտնվեցիր։

Բարեկամները երեք անգամ համբուրվեցին և իրար վրա ուղղեցին արցունքով լի աչքերը, Երկուսին էլ համակել էր հաճելի զարմանքը։

— Սիրելիս,— համբուրվելուց հետո սկսեց նիհարը։— Բոլորովին չէի սպասում։ Ա՜յ սյուրպրիզ, Ապա մի լավ նայիր ինձ։ Նույն սիրուն տղան ես, ինչպես որ առաջ։ Նույն պաշտելին ու կոկիկ հագնվելու սիրահարը։ Տե՜ր իմ աստված։ Դե, ինչպե՞ս ես։ Հարո՞ւստ ես։ Ամուսնացե՞լ ես։ Ես, ինչպես տեսնում ես, արդեն ամուսնացել եմ… Ահա սա կինս է՝ Լուիզան, ծագումով Վանցենբախ… լութերական… Իսկ սա տղաս է՝ Նաֆանաիլը, III դասարանի աշակերտ։ Սա, Նաֆանաիլ, մանկությանս ընկերն է։ Գիմնազիայում միասին էինք սովորում։

Նաֆանաիլը մի պահ մտածեց ու հանեց գլխարկը։

— Գիմնազիայում միասին էինք սովորում,— շարունակեց նիհարը։— Հիշո՞ւմ ես, թե ինչպես էին քեզ ծաղրում։ Քեզ անվանում էին Հերոստրատ այն բանի համար, որ դու պետական գիրքը ծխախոտով այրեցիր, իսկ ինձ՝ Էֆիալտ, որովհետև սիրում էի չարախոսել։ Հը՛, հը՛… Երեխաներ էինք։ Մի վախենա, նաֆանյա, մոտեցիր նրան… Իսկ սա իմ կինն է, ծագումով Վանցենբախ… լութերական…

Նաֆանաիլը փոքր֊ինչ խորհեց ու թաքնվեց հոր ետևում։

— Դե, դու ո՞նց ես ապրում, սիրելիս,— հարցրեց հաստլիկը, հիացմունքով նայելով ընկերոջը։— Ծառայո՞ւմ ես որևէ տեղ։ Աստիճան ունե՞ս։

— Ծառայում եմ, սիրելի բարեկամս։ Երկրորդ տարին է, որ կոլեգիական ասեսոր եմ, Ստանիսլավի շքանշան ունեմ։ Ռոճիկս անբավարար է… դե՛, ինչ արած։ Կինս երաժշտության դասեր է տալիս, ես մասնավոր կերպով փայտից ծխախոտի տուփեր եմ պատրաստում։ Հիանալի տուփեր։ Հատը մեկ ռուբլով եմ վաճառում։ Եթե որևէ մեկը վերցնում է տասը հատ կամ ավելի, նրան, երևակայիր, զեղչ եմ անում։ Մի կերպ յոլա ենք գնում։ Ծառայում էի, ուրեմն, դեպարտամենտում, իսկ այժմ փոխադրել են այստեղ դիվանապետի պաշտոնով, նույն գերատեսչության գծով… Այստեղ պետք է ծառայեմ։ Իսկ դու ինչպե՞ս ես։ Հավանաբար, արդեն պետական խորհրդական ես։ Հը՞։

— Ո՛չ, սիրելիս, ավելի վեր բարձրացիր,— ասաց հաստլիկը։— Ես արդեն գաղտնի խորհրդականի աստիճան ունեմ… Երկու աստղով եմ պարգևատրվել։

Նիհարը հանկարծ գունատվեց, քարացավ, բայց շատ չանցած նրա դեմքը իսպառ ծռմռվեց ընդարձակ ժպիտով, թվում էր, թե նրա դեմքից ու աչքերից կայծեր թափվեցին։ Նա կծկվեց, կորացավ, դարձավ նեղ… Նրա ճամպրուկները, կապոցներն ու տուփերը կուչ եկան, խորշոմեցին։ Կնոջ երկար կզակն ավելի երկար դարձավ, Նաֆանաիլը դիք ձգվեց ու կոճկեց մունդիրի բոլոր կոճակները…

— Ես, ձերդ գերազանցություն… Շա՛տ ուրախ եմ։ Մանկության, այսպես ասած, ընկերս ու հանկարծ դարձել եք մեծ իշխանավոր։ Հի՛֊հի՛…

— Դե, վերջ տուր,— խոժոռվեց հաստլիկը։— Ո՞ւմ է պետք այդ տոնը։ Մենք մանկության ընկերներ ենք և այդպիսի աստիճանավորության կարիք չկա։

— Ներեցեք… Ինչպե՜ս կարելի է…— քծնանքով ծիծաղեց նիհարը՝ ավելի ևս կծկվելով։— Ձերդ գերազանցության բարեհաճ ուշադրությունը… մի տեսակ կենարար թարմություն է… Ահա սա, ձերդ գերազանցություն, իմ որդի Նաֆանաիլն է… Կինս՝ Լուիզան, լութերական, որոշ տեսակետով…

Հաստլիկը ցանկացավ հակաճառել, սակայն նիհարի դեմքին դրոշմված այնքան ակնածանք, քաղցրություն և հարգանաց թթվություն կար, որ գաղտնի խորհրդականի սիրտը խառնեց։ Նա իր դեմքը շուռ տվեց նիհարից ու հրաժեշտի համար մեկնեց ձեռքը։

Նիհարը սեղմեց նրա երեք մատը, խոնարհվեց ամբողջ մարմնով ու չինացու պես ծիծաղեց՝ «հի՛-հի՛֊հի՛»։ Կինը ժպտաց, Նաֆանաիլը մեծարանքով քստքստացրեց ոտքերը ու ձեռքից վայր գցեց գլխարկը։ Նրանց երեքին էլ համակել էր հաճելի զարմանքը։

  1. Կարդացեք պատմվածքը:
  2. Դուրս գրեք ձեզ անհասկանալի բառերն ու բառարանի օգնությամբ բացատրեք: Այս տեկստում ինձ անհասկանալի բառ չկար:
  3. Դուրս գրեք այն հատվածները, որտեղ երևում է, որ.
  • երկու մանկության ընկերներ հանդիպել են իրար և  նրանց հարաբերությունները շատ մտերմիկ են

— Պորֆիրի՜,— բացականչեց հաստլիկը, նկատելով նիհարին։— Այդ դո՞ւ ես։ Սիրելի՜ս։ Ինչքա՞ն ժամանակ է, որ միմյանց չենք տեսել։

— Աստված իմ,— զարմացավ նիհարը։— Մի՜շա։ Մանկությանս ընկե՜ր։ Որտեղի՞ց հայտնվեցիր։

Բարեկամները երեք անգամ համբուրվեցին և իրար վրա ուղղեցին արցունքով լի աչքերը, Երկուսին էլ համակել էր հաճելի զարմանքը։

  • նիհարը սկսում է քծնել, երբ իմանում է հաստլիկի զբաղեցրած պաշտոնի մասին,
  • հաստլիկին դուր չի գալիս քծնանքը

— Դե, դու ո՞նց ես ապրում, սիրելիս,— հարցրեց հաստլիկը, հիացմունքով նայելով ընկերոջը։— Ծառայո՞ւմ ես որևէ տեղ։ Աստիճան ունե՞ս։

— Ծառայում եմ, սիրելի բարեկամս։ Երկրորդ տարին է, որ կոլեգիական ասեսոր եմ, Ստանիսլավի շքանշան ունեմ։ Ռոճիկս անբավարար է… դե՛, ինչ արած։ Կինս երաժշտության դասեր է տալիս, ես մասնավոր կերպով փայտից ծխախոտի տուփեր եմ պատրաստում։ Հիանալի տուփեր։ Հատը մեկ ռուբլով եմ վաճառում։ Եթե որևէ մեկը վերցնում է տասը հատ կամ ավելի, նրան, երևակայիր, զեղչ եմ անում։ Մի կերպ յոլա ենք գնում։ Ծառայում էի, ուրեմն, դեպարտամենտում, իսկ այժմ փոխադրել են այստեղ դիվանապետի պաշտոնով, նույն գերատեսչության գծով… Այստեղ պետք է ծառայեմ։ Իսկ դու ինչպե՞ս ես։ Հավանաբար, արդեն պետական խորհրդական ես։ Հը՞։

— Ո՛չ, սիրելիս, ավելի վեր բարձրացիր,— ասաց հաստլիկը։— Ես արդեն գաղտնի խորհրդականի աստիճան ունեմ… Երկու աստղով եմ պարգևատրվել։

Նիհարը հանկարծ գունատվեց, քարացավ, բայց շատ չանցած նրա դեմքը իսպառ ծռմռվեց ընդարձակ ժպիտով, թվում էր, թե նրա դեմքից ու աչքերից կայծեր թափվեցին։ Նա կծկվեց, կորացավ, դարձավ նեղ… Նրա ճամպրուկները, կապոցներն ու տուփերը կուչ եկան, խորշոմեցին։ Կնոջ երկար կզակն ավելի երկար դարձավ, Նաֆանաիլը դիք ձգվեց ու կոճկեց մունդիրի բոլոր կոճակները…

— Ես, ձերդ գերազանցություն… Շա՛տ ուրախ եմ։ Մանկության, այսպես ասած, ընկերս ու հանկարծ դարձել եք մեծ իշխանավոր։ Հի՛֊հի՛…

— Դե, վերջ տուր,— խոժոռվեց հաստլիկը։— Ո՞ւմ է պետք այդ տոնը։ Մենք մանկության ընկերներ ենք և այդպիսի աստիճանավորության կարիք չկա։

— Ներեցեք… Ինչպե՜ս կարելի է…— քծնանքով ծիծաղեց նիհարը՝ ավելի ևս կծկվելով։— Ձերդ գերազանցության բարեհաճ ուշադրությունը… մի տեսակ կենարար թարմություն է… Ահա սա, ձերդ գերազանցություն, իմ որդի Նաֆանաիլն է… Կինս՝ Լուիզան, լութերական, որոշ տեսակետով…

Հաստլիկը ցանկացավ հակաճառել, սակայն նիհարի դեմքին դրոշմված այնքան ակնածանք, քաղցրություն և հարգանաց թթվություն կար, որ գաղտնի խորհրդականի սիրտը խառնեց։ Նա իր դեմքը շուռ տվեց նիհարից ու հրաժեշտի համար մեկնեց ձեռքը։

Նիհարը սեղմեց նրա երեք մատը, խոնարհվեց ամբողջ մարմնով ու չինացու պես ծիծաղեց՝ «հի՛-հի՛֊հի՛»։ Կինը ժպտաց, Նաֆանաիլը մեծարանքով քստքստացրեց ոտքերը ու ձեռքից վայր գցեց գլխարկը։ Նրանց երեքին էլ համակել էր հաճելի զարմանքը։

Հայոց լեզու

  1. Կազմել բարդ բառեր` տրված արմատները գործածելով մի դեպքում բառասկզբում, մյուս դեպքում`բառավերջում:
    Զրույց-զրուցակից, հարցազրույց:
    գույն-գույնզգույն, ծիրանագույն:
    վեճ-վիճահարույց, բանավեճ:
    տուն-տնամերձ, մենատուն:
    բույս-բուսաբան, մշակաբույց:
    մատյան-մատենագիր,գրամատյան:
    երկու-երկտող,տասներկու:
    սեր- սիրալիր, բազմասեր:
    ձայն-ձայնազուրկ,բաղաձայն:
    ուղի-ուղեցույց, ճոպանուղի:

  2. . Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:
    Լեղին ճաքել- ընկերոջս լեղին ճաքում էր մութ տեղերից:
    արյունը գլխին խփել– նրա արյունը գլխին էր խփել՝ Արմանի հիմար խոսքերից:
    հոգին ավանդել- ծեր շունը հոգին ավանդեց:
    անարգանքի սյունին գամել- նրա պատիվը անարգանքի սյունին գամեցին:
    ճամփա պահել- ընկերս ինձ համար ճամփա էր պահել:
    ականջի հետև գցել-նա իր գործը ականջի հետև էր գցում:

  3. .Համացանցից գտնել Աստվածաշունչ մատյանից առաջացած հետևյալ թևավոր խոսքերի նշանակությունը:
    Արգելված պտուղ
  4. Աստվածաշնչի «Ծննդոց» գրքում կարդալով արարչագործության պատմությունը՝ տեսնում ենք, որ Աստված առաջին մարդուն՝ Ադամին, ասել էր. «Պարտեզի ամեն ծառից կարող ես ուտել որքան ուզում ես։ Բայց ինչ վերաբերում է բարին ու չարը գիտենալու ծառին, դրանից չուտես, քանի որ այն օրը, երբ դրանից ուտես, անշուշտ, պիտի մեռնես»։  Այս խոսքերը հստակ ցույց են տալիս, որ եթե Ադամը հնազանդվեր Աստծու պատվերին, չէր մահանա և կշարունակեր ապրել Եդեմի պարտեզում։Ցավոք, Ադամը, փոխանակ հնազանդվեր Աստծուն և ապրեր հավիտյան, արհամարհեց Աստծու տված պատվերը և կերավ արգելված պտուղը, որն իր կինը՝ Եվան, տվեց իրեն ։ Մինչ օրս ողջ մարդկությունը կրում է նրանց անհնազանդության հետևանքները։ Պողոս առաքյալը այդ հետևանքների մասին գրել է. «Մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին»։ Այդ «մեկ մարդը», ինչ խոսք, Ադամն էր։
  5. Սոդոմ և Գոմոր
  6. Չորս քաղաքներ` Սոդոմ, Գոմոր, Ադմա և Սեբոյիմ, երկնային կրակով բնաջնջվեցին երկրի երեսից: Այս քաղաքների սրբապիղծ ու գարշելի մեղքերը իրենց վրա հրավիրեցին Տիրոջ բարկությունը: Տերը Աբրահամին հայտնեց, որ Սոդոմը պետք է կործանվի: Աբրահամը այս մեղավոր քաղաքի համար խնդրեց և Տերը նրան խոստացավ քաղաքը չկործանել, եթե այնտեղ գտնվեն թեկուզ 10 արդարներ: Սակայն այդպիսիք չգտնվեցին: Եվ ահա թե ինչ պատահեց: Սոդոմում, իր կնոջ և երկու աղջիկների հետ, ապրում էր մի արդար մարդ` Ղովտը: Աստված այս քաղաքն ուղարկեց, մարդկային կերպարանք ստացած, երկու հրեշտակների: Սա լինում է երեկոյան: Հյուրասեր Ղովտը նրանց ընդունեց իր հարկի տակ, առանց իմանալու, թե դրանք հրեշտակներ են: «Դեռ չէին պառկել, և ահա ամբողջ ժողովուրդը քաղաքի բոլոր կողմերից, այսինքն Սոդոմի մարդիկ, երիտասարդներից մինչև ծերերը, տունը շրջապատեցին: Եվ Ղովտին կանչեցին ու նրան ասացին. «Ու՞ր են այն մարդիկ, որ այս գիշեր քեզ մետ եկան. նրանց դուրս բեր մեզ մոտ, և գիտենանք նրանց: Եվ Ղովտը բակ դուրս եկավ նրանց մոտ և դուռը փակեց իր ետեևիցը և ասաց. «Եղբայրնե՛րս, աղաչում եմ ձեզ, չարություն մի՛ արեք…նրանց ոչինչ մի´ արեք, քանի որ նրանք եկել են իմ հարկի տակ»: Սակայն նրանք ասացին…«Պանդխտության համար եկավ, և ուզում է դատաստան անել: Հիմա քեզ  նրանից վատ կանենք»:Եվ Սոդոմցիք  մոտեցան Ղովտին որպեսզի դուռը կոտրեն:
  7. քավության նոխազ
  8. Հին Կտակարանի Ղևտական գրքում ներկայացվում է քավության նոխազի՝ սակրալ զոհի նպատակը։ «Ահարոնը երկու նոխազի համար վիճակ պետք է գցի. մի վիճակը՝ Եհովայի, մյուսն ազազելի համար։ Ահարոնը պետք է մոտեցնի այն նոխազը, որը վիճակով կընկնի Եհովայի համար, և մատուցի որպես մեղքի ընծա։ Իսկ այն նոխազը, որը վիճակով կընկնի ազազելի համար, պետք է կենդանի կանգնեցվի Եհովայի առաջ, որպեսզի դրա համար քավություն արվի, և ազազելի համար այն կարձակվի դեպի անապատ։ Ահարոնն իր երկու ձեռքերը պետք է դնի կենդանի նոխազի գլխին ու դրա վրա խոստովանի Իսրայելի որդիների բոլոր անօրենությունները, նրանց բոլոր հանցանքներն ու բոլոր մեղքերը, դրանք պետք է դնի նոխազի գլխին և նշանակված մարդու ձեռքով այն դեպի անապատ արձակի։ Նոխազը նրանց բոլոր անօրենությունները կտանի դեպի ամայի երկիր. այդպես նրա նոխազը դեպի անապատ կարձակի»։Ըստ մեկ վարկածի, Ազազելը անապատում գամված դևն է, մյուսով՝ Ազազել էին անվանում այն ժայռը, որից ցած էին գլորում նոխազին։ Երբեմն Ազազել են անվանում նաև քավության նոխազ ընտրված այծին։ Նոխազի վրա է դրվում «Իսրայելի որդիների բոլոր անօրենությունների» մեղքը։ Ըստ փիլիսոփա Ռընե Ժիրարի տեսության՝ սակրալ զոհաբերությունը հանրությանը փրկում է համատարած բռնության և վրեժխնդրության վտանգից։ Ուլին անապատ ուղարկելը խորհրդանշում է բոլոր մեղքերից մաքրվելը և հետագայում կատարվելիք մեղքերից խուսափելու համար ապաշխարելը։ Ուլն իր վրա է վերցնում մեղքերը՝ մյուսներին ազատագրելով այդ մեղքերից։
  9. բաբելոնյան աշտարակաշինություն
  10. Նոյի սերունդները, համաշխարհային ջրհեղեղից հետո բազմանալով, Արարատ լեռան կողմերից աստիճանաբար սկսեցին շարժվել դեպի Սենաարի երկիրը (հնում այսպես էին կոչում Միջագետքը): Դա մի ընդարձակ հարթավայր էր, որը ոռոգվում էր Տիգրիս եւ Եփրատ գետերի ջրերով: Նրանք խոսում էին մեկ լեզվով: Քանի որ նրանց մեջ էլ սկսեց զարգանալ մեղքը, հիշելով ջրհեղեղի պատիժը՝ իրենց ապահով չէին զգում: Եվ փոխանակ զղջալով ապավինելու Արարչի ողորմածությանը, նրանք միաբանվելով որոշեցին մի քաղաք կառուցել եւ այնտեղ՝ մինչեւ երկինք հասնող մի բարձր աշտարակ, որի մեջ պատսպարվելով՝ կխուսափեին հնարավոր նոր պատուհասից: Բազում տարիներ նրանք կառուցում էին աշտարակը, բայց այն անավարտ մնաց, քանի որ նրանց նպատակը հաճելի չէր Տիրոջը: Նա չհանդուրժեց այդպիսի ամբարտավանություն եւ խառնեց այդ մարդկանց լեզուները, եւ նրանք դադարեցին հասկանալ միմյանց, որի պատճառով ընդհատվեց աշտարակի կառուցումը:
  11. Եվ այդպես, Աստծո կամքով, չիրականացավ այդ խելահեղ ու մեծամիտ ծրագիրը, եւ մարդիկ ցրվեցին աշխարհով մեկ: Նրանցից էլ առաջացան տարբեր ժողովուրդներ, որոնք առ այսօր խոսում են տարբեր լեզուներով:
  12. Այդ քաղաքը կոչվեց Բաբելոն, որ նշանակում է խառնակություն:
  13. Գիտական տվյալները փաստում են, որ աշտարակի չափերն իրոք հսկայական էին. միայն շինանյութը պատրաստելու համար կպահանջվեր մոտ 3 տարի, իսկ կառուցելը կտեւեր առնվազն 22 տարի:
        

4.Ընդգծված բառերը փոխարինի´ր  տրված հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատի´ր (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):
Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացող, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:
Ճանապարհի եզրով(ճամփի կողքով), շղթա կազմած, դանդաղ ընթանում են(գնում են) ուղտերը: Նրանք ներկված են անապատի երանգով(գույնով)սապատները(կուզերը) մաշված են ու կախված(ծռված) են մի կողքի: Սլացող(գնացող) ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի(ամպի) նման պարուրում է(պատել են) նրանց, բայց ուղտերն անվրդով շրջում(անտարբեր թեքում)  են գլուխները: Անապատը տաղտկալի(ձանձրալի) է  ու միօրինակ, նա հեռու հորիզոնում ձուլվում է(խառնվում է) իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
Ո´չ բլուր(սար) է երևում, ո´չ ցածրավայր: Ահա(Հենց) այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափարակ(տափակ) է:

5.Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած թշերով (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի ծիծաղում (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա զտարյուն (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց խորտակվում (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը խորտակվում (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

6.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

Մնացուկ-մնացորդ, թափոն, թերմացք, թափթփուկ, ավելցուկ
Ոստ-շյուղ, շիվ, ճյուղ
Մառան-նկուղ, շտեմարան
Կասկած-տարակույս, տարակուսանք, երկմտություն:
Նախատինք-պարսավանք, հանդիմանություն, կշտամբանք, անարգանք
:

7.Ընտրիր ընդգծված բառերից ճիշտը և տեղադրիր նախադասության մեջ:

1. Նրա խոսքի վերջին մասը բուռն քննարկումների տեղիք տվեց:
2. Հարևանի քար անտարբերությունը վրդովել էր ծերունուն:
3. Մեր նախնիների մասին ավանդույթը  պատմում է նրանց սխրանքների մասին:
4. Դու շատ թյուր կարծիք ունես իմ ընդունակությունների մասին:
5. Այս տարի մեր գյուղում այգաբացը սկսվեց մարտի վերջին:
6. Աշխենի գեղեցիկ գանգուրները ծածանվում էին քամուց:
7. Հենց բլրի վրա էլ Արգիշտին զարկեց իր վրանը:
8. Վկաները ցուցմունք տալիս շատ էին հուզվում:
9. Հեղինեի հնչուն ծիծաղը շատ էր ոգևորել բոլորին:
10.Հանձինս ընկերների նա շատ լավ բարեկամներ ուներ:

Հայոց լեզու

Ուղղագրական բառարանի օգնությամբ կետերի փոխարեն լրացրեք ջ, ճ կամ չ

ա/  ալոճ, ակնակապիճ, աղճատել, աղջամուղջ, աճպարար, գեղջկական, անաչառ, անզիջում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղջիկ, փախչել, փարջ (կավե գավաթ), քրքիջ:

բ/  աչք, առաջին, առողջություն, առնչություն, բաղարջ (գաթա), բաճկոն, գաղթօջախ, գաղջ (խոնավ, բորբոսնած), գաճաճ (թզուկ, փոքր), գեղջուկ (գյուղացի), թռչուն, թռչել, թրջել, թրջոց, հորջորջել (անվանել, կոչել), մեջտեղ, միջակ, միջօրե, ողջույն, վերջին, մխրճվել, մռնչյուն, մրջյուն, շիճուկ, ողջագուրվել, անընդմեջ, պճնանք (զարդարանք), պչրանք(նազանք), քուրջ:

գ/ առաջնորդ, գոճի, դաջել, եղջերու, երկարաճիտ, զեղջել, զիջել, զղջալ, Էջմիածին, ընչացք (բեղ), ընչաքաղց (ագահ), թարթիչ, ի հեջուկս (հակառակ մեկի), իջնել, լայնալիճ, լաջվարդ (կապույտ), կտրիճ (կտրող գործիք),կտրիչ (քաջ), հառաչանք,  առնչվել, միջամտել, միջավայր, միջօրե, նախճիր (կոտորած), տարեվերջ, ուռճանալ, ուռչել, խոճկոր:

դ/ առջև, արջաորս,  ամբողջ, առաջնորդ, առէջ, բարեհաճ, դարչնագույն, խառնիճաղանճ (խայտաբղետ), խոճկոր, խրճիթ, ծխամորճ, կառչել, կարիճ, կճղակ, կճմթել, կնճիթ, կոճկել, կորչել, կռճիկ, հարճ, ճանճ, ճղճիմ, մահճակալ, մաճկալ, մարջան, մեջբերում, մեջք, մինչև, միջև, միջադեպ, նկարչական, շեղջ (կույտ), սոճի, Սոչի, վայրէջք, վերջաբան:

 Ուղղագրական բառարանի օգնությամբ կետերի փոխարեն լրացրեք Մ կամ Ն:

Ռմբակոծել, բմբուլ, անբախտ, ամբողջովին, անբասիր, անբարտավան, ամբոխ, ամպագոռգոռ, ամբողջ, ամփոփել, ինքնամփոփ, համբույր, ճամփա, ըմպանակ, անբավ, ամբար, ամբիծ, ըմբոստ, ըմբռնել, բանբեր, անբարբառ, ըմբոշխնել, Մանվել, Սամվել, ամփույթ, ամբարյացակամ, ճամփորդ, անբերրի, ճամբար,  բամբասել, բանսարկու, ճամպրուկ, անպաճույճ, շամփուր, սիմֆոնիա, ամպրոպ, անպատճառ, բանվոր, ամպշող, ամպայման, անբարիշտ, ամբարտավան, թմբուկ: