Հոր զղջումը

Լիվինգսթոն Լարնեդ. «Հոր զղջումը»

«Բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում»: Էքզյուպերի

Լսի՛ր, տղա՛ս: Ես արտասանում եմ այս բառերը, երբ դու քնած ես. քո փոքրիկ ձեռքը դրված է այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ: Ես ծածուկ մտա քո սենյակ: Մի քանի րոպե առաջ, երբ նստած էի գրադարանում և լրագիր էի կարդում , ինձ վրա թափվեց զղջման ծանր ալիքը: Ես եկել եմ քո մահճակալի մոտ՝ գիտակցելով իմ մեղքը:
Ահա թե ինչի մասին էի մտածում, տղա՛ս. ես քո գլխին թափեցի իմ վատ տրամադրությունը:
Ես քեզ կոպտեցի, երբ դպրոց գնալու համար հագնվում էիր, քանի որ դու միայն թաց սրբիչը դեմքիդ քսեցիր: Ես քեզ նկատողություն արեցի կոշիկներդ չմաքրելու համար: Բարկացա, գոռացի քեզ վրա, երբ հագուստներիցդ մեկը հատակին նետեցիր:
Նախաճաշի ժամանակ նույնպես քեզ կշտամբեցի: Դու շրջեցիր թեյի բաժակը: Չափազանց հաստ շերտով կարագ քսեցիր հացին: Իսկ հետո, երբ գնացիր խաղալու, իսկ ես շտապում էի հասնել գնացքին, դու շրջվեցիր, ինձ ձեռքով արեցիր և բացականչեցիր. «Ցտեսությո՜ւն, հայրիկ», իսկ ես հոնքերս կիտեցի և պատասխանեցի. «Ուսերդ ուղղի՛ր»:
Այնուհետև օրվա վերջում ամեն ինչ նորից սկսվեց: Տուն վերադառնալիս նկատեցի քեզ, երբ ծունկի իջած գնդիկներով խաղ էիր անում: Քո գուլպաների վրա անցքեր կային: Ես քեզ նվաստացրի ընկերներիդ մոտ՝ ստիպելով տուն գնալ իմ առջևից: Գուլպաները թանկ արժեն, այ, եթե դու ստիպված լինեիր դրանք գնել սեփական դրամով, ապա ավելի կոկիկ կլինեիր: Դու միայն պատկերացրու տղա՛ս, որ դա ասել է քո հայրը…
Հիշո՞ւմ ես, թե դրանից հետո ինչպես մտար գրադարան, որտեղ ես կարդում էի՝ երկչոտ, տխուր: Երբ ես լրագրի վրայից թեթևակի քեզ նայեցի՝ գրգռված, որ ինձ խանգարել են, դու անվճռական կանգ առար դռան մոտ: «Ի՞նչ ես ուզում»,-կոպիտ հարցրի ես:
Դու ոչինչ չպատասխանեցիր, բայց կտրուկ նետվեցիր դեպի ինձ, վզովս ընկար և համբուրեցիր: Քո ձեռքերը սեղմում էին ինձ սիրով, որն Աստված դրել է քո սրտի մեջ և որը չվերացավ նույնիսկ իմ արհամարհական վերաբերմունքից: Այսպես ուրեմն, տղա՛ս, դրանից անմիջապես հետո լրագիրը սահեց իմ ձեռքերից, և ինձ համակեց ահավոր, նողկալի սարսափը: Ի՞նչ է արել ինձ սովորությունը: Կշտամբելու, նախատելու սովորությունը. Ահա իմ պարգևը քեզ այն բանի համար, որ դու փոքրիկ ես: Բայց չէ՞ որ չի կարելի ասել, որ ես քեզ չէի սիրում, ամբողջ բանն այն է, որ ես չափազանց շատ բան էի սպասում քո պատանեկությունից և չափում էի քեզ իմ սեփական տարիների չափանիշով:
Իսկ քո բնավորության մեջ այնքա՜ն առողջ, հրաշալի և անկեղծ բաներ կան: Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա: Դա արտահայտվեց քո բնազդական պոռթկման մեջ, երբ դու նետվեցիր ինձ համբուրելու՝ մինչև քնելու գնալդ: Այսօր ոչ մի բան այլևս նշանակություն չունի, տղա՛ս: Ես եկել եմ քո մահճակալի մոտ մթության մեջ և ամոթահար ծունկի եմ իջել քո առջև:
Սա չնչին քավություն է: Ես գիտեմ, որ դու դրանք չես հասկանա, եթե քեզ ասեմ այդ ամենը, երբ դու արթնանաս: Սակայն վաղը ես իսկական հայր կլինեմ: Ես կդառնամ քո ընկերը, կտառապեմ, երբ դու տառապես և կծիծաղեմ, երբ դու ծիծաղես: Ես կկծեմ լեզուս, երբ նրանից պատրաստ կլինի դուրս թռչելու որևէ գրգռված բառ: Ես շարունակ կկրկնեմ, որպես կախարդանքի խոսք՝ «Չէ որ նա ընդամենը երեխա է, փոքրիկ տղա»:
Վախենում եմ, որ մտովի քո մեջ հասուն տղամարդու եմ տեսել: Բայց հիմա, երբ տեսնում եմ քեզ, տղա՛ս, հոգնած կուչ եկած քո մահճակալում, ես հասկանում եմ, որ դու դեռ երեխա ես: Դեռ երեկ դու մորդ ձեռքերին էիր՝ գլուխդ դրած նրա ուսին: Ես չափազանց շատ բան էի պահանջում, չափազանց շատ…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

նողկալի- Զզվելի, գարշելի:

կշտամբել-Մեղադրել, պարսավել:

քավություն-Մեղքերի՝ զանցանքների ևն ներում՝ թողություն:

  1. Գրի՛ր պարգև, արշալույս,նվաստացնել, երկչոտ, խոնավ, ծածուկ, տառապել բառերի հոմանիշները:

պարգև-նվեր

արշալույս-Արևածագ

նվաստացնել-Ստորացնել

երկչոտ-վախկոտ

ծածուկ-գաղտնի

խոնավ-թաց

տառապել-տանջվել

  1. Պատահե՞լ է, որ  սրտնեղել ես մեծերի դիտողություններից և նեղացել նրանցից:

Այո, շատ անգամներ:

  1. Ի՞նչ ես կարծում, հե՞շտ է հայր կամ մայր լինելը: Քննարկի՛ր ծնողներիդ հետ, հարցրո՛ւ, թե նրանք քեզնից ի՛նչ են սպասում:

Իմ կարծիքով ոչ, որովհետև բացի երեխաների վրա գումար ծախսելուց կան ուրիշ բաներ,

Օրինակ՝

Երեխաներին տանել պարապմունքների:

Երեխաներին տանել դպրոց, և այլն:

Առաջադրանք գործնական քերականությունից

16. Տրված բառերից առանձնացրո’ւ  հոմանշային զույգեր:
 Ա.Շրջել, խորհրդածել, կողոպտել, խենթանալ, արտասվել, մտածել, գողանալ, ցնորվել,
մտորել,շրջագայել, հափշտակել, մտմտալ, թալանել, խելագարվել, խորհել, հեկեկալ,
ցնդել, հեծկլտալ, ողբալ, հիմարանալ, գռփել, թափառել, լալ, գժվել, պտտել:

Շրջել-պտտել, խորհրդածել-մտածել-մտորել, կողոպտել-գողանալ-հապշտակել-գռփել, խենթանալ-հիմարանալ, -խելագարվել-ցնդել-գժվել-ցնորվել, արտասվել-լալ-ողբալ-հեկեկալ-կեծկլտալ, մտածել-խորհել, շրջագայել-թափառել:

Բ.Կազմե’լ երկուական պատմողական, հարցական, հրամայական,բացականչական նախադասություններ։

Պատմողական նախադասություն

Առավոտյան նապաստակը գնաց քայլելու։

Երեխաները գիշերը վախենում էին։

Հարցական նախադասություն

Դու քնել էիր գիշե՞րը։

Առավոտյան հաց կերե՞լ ես;

Բացականչական նախադասություն

Այ՜ո, դասերը սկսվեցին։

Ջա՜ն, ընկերուհիս մեզ հյուր եկավ։

Հրամայական նախադասություն

Ինձ համար ճաշ պատրաստի՝ր։

Հագուստս բե՝ր։

17.Տրված ածանցներով կազմել ածանցավոր բառեր-։

Ան- Անամոթ,

Ապ- ապորինի,

Դժ- դժգոհ, դժվարին

Տ- տնային

Չ- չկամեցող

-Ական -նյութական

-Ային- Մրգային 

-Որեն – Քնքշորեն, մեղմորեն:

-Ություն -ապշություն

18. Գրել բայեր և համապատասխան ածանցներ ավելացնելով դրանք դարձնել գոյականներ, օրինակ՝ գրել-գրիչ։

Սանրել-սանր

կախել-կախիչ

նստել-նստարան

փակել-փակ

բացել-բաց

մտնել-մուտք

19. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ։ Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տտոթակեզ անանձրև կլիմայի պատճառով անչափ շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիություը աճում է: Աղերը Մեռյալ ծովի քանորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլոն տոննա է:

Առաջադրանքներ գործնական քերականությունից

12.Տեքստը համառոտի՛ր ։
 Երկու ընկեր անապատով գնում էին:
Ընկերներից մեկը ծարավից թուլացավ, ընկավ: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, ոչ օգնեց ընկերոջը, ոչ էլ նույնիսկ ջուր տվեց: Թողեց, հեռացավ: Աղետյալը վերջին շնչում ընկած մնաց:
Բարեբախտաբար եկավ, մի քարավան հասավ այդտեղ: Մարդիկ կիսամեռ տղային գտան, ջուր տվեցին ու նրան ուշքի բերեցին:
Տղան, նորից առույգացած, շարունակեց ճամփան:
Գնա՜ց, գնա՜ց, հասավ ընկերոջը: Բան չասաց, լուռումունջ շարունակեց ճամփան:
Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց, ընկավ ու չկարողացավ ոտքի կանգնել: Ոտքը կոտրվել էր:
Ընկերը նրան շալակն առավ, մեծ դժվարությամբ տարավ հայրենի քաղաքը, հասցրեց տուն, կնոջ մոտ: Ու հրաժեշտ տվեց.
-Է՜հ, մնաս բարով, եղբա՛յր: Քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից:

Երկու ընկեր անապատով գնում էին: Ընկերներից մեկը թուլացավ ընկավ,մյուսը թողեց հեռացավ։Մի քարավան հասավ այդտեղ,և ուշքի բերեցին տղային։Տղան շարունակեց ճանապարհը և հասավ ընկերոջը։Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց, ընկավ ու չկարողացավ ոտքի կանգնել:Ընկերը նրան շալակն առավ,հասցրեց տուն:

Հրաշեժտ տալուց ասաց․

-Է՜հ, մնաս բարով, եղբա՛յր: Քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ  շալակից:

13. Տեքստը փոխադրի՛ր` ուղղակի խոսքեր ավելացնելով:
Անցյալ դարի  վերջին վիեննացի աստղագետ Պալիսը հայտնաբերեց նոր աստղակերպ: Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ: Նա հայտարարեց, որ վաճառում է նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը: Իսկույն հայտնվեց գնորդը: Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր: Միլիոնատիրոջ  ցանկությամբ աստղակերպն անվանվեց նրա կնոջ՝ Բետինայի անունով:

14.Ապրել բայն համապատասխան փոփոխության ենթարկի’ր եւ գրի’ր կետերի փոխարեն։
Նրա ՝ապրելու  երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելով,  հիշում էր իր անապատը, խանձված ավազը:Կարտոֆիլի արտում ապրելով բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ ապրեր՝ հեռու մի դաշտում:

Եթե մի երկու ամիս էլ ապրեք այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ կապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:Այստեղ ապրելու ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ես ապրել  այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

15.Հետևություն արա՝ կարդալով հետևյալ առակը.
Մի անգամ մի մարդ է գալիս իմաստուն արքայի մոտ և հարցնում է.
— Ասա ինձ, տիրակալ, աշխարհում կա՞ ազատություն:
— Իհարկե,- ասում է արքան:- Դու քանի՞ ոտք ունես:
Մարդը նայում է իրեն` զարմացած նման հարցից:
— Երկուսը, տիրակալ:
— Իսկ դու կարո՞ղ ես կանգնել մեկ ոտքի վրա:
— Կարող եմ:
— Դե փորձիր, բայց սկզբում որոշիր, թե որ ոտքի վրա…
Մարդը մի փոքր խորհելով` բարձրացնում է աջ ոտքը` հենվելով ձախի վրա:
— Լավ,- ասում է արքան,- իսկ հիմա բարձրացրու նաև մյուս ոտքդ:
— Ինչպե՞ս: Դա անհնար է, տիրակալ:
— Տեսնու՞մ ես: Ահա հենց դա է ազատությունը: Դու ազատ ես միայն առաջին որոշման

ժամանակ, իսկ հետո ազատությունն ավարտվում է:

Մարդն ունի ազատություն, բայց դա չի նշանակում, որ ինչ ուզի կարող է անել:

Բառաընթերցման ֆլեշմոբ

Արևածագ

Ես կանգնած եմ վայրի ժայռի կատարին,
Բա՜րձր, բա՜րձր,— հեռավոր ու մենավոր.
Այնտեղ, ցածում, դեռ նիրհում են դաշտ ու ձոր,
Դեռ խավար է այնտեղ՝ դաժան ու լռին։
Սակայն շուտով կատարներից հեռանիստ
Արևն այնտեղ հուր կըթափե և ոսկի,
Եվ կըցնծան դաշտերը՝ լուռ ու հանգիստ,
Երկիրն անհուն կարոտ կյանքի և խոսքի։
Եվ դու կերգես, զարթնած աշխարհ, իմ առաջ,
Կարձագանքես իմ ողջույնին սիրառատ,
Կըլսեմ ես դարձյալ աղմուկ ու շառաչ
Ու կըսիրեմ հեքիաթային առօրյադ։
Լռություն է, մութ է այնտեղ, սակայն իմ
Սրտում արդեն արշալույս է՝ հարությո՜ւն.—
Ողջո՜ւյն ձեզ մութ ուղիներում երկրային,
Ւմ եղբայրնե՛ր, հեռուներում և բանտում…

մենավոր-միայնակ

հուր-կրակ

արշալույս-արևածագ

նիրհել-ննջել, կիսաքուն լինել

Դու կգաս

Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես,
Լուսերես կըցրես մառախուղն իմ հոգու,
Ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես միայն դու։

Կըփարվես մեղմորեն, կըփռես, կըվառես անթառամ
Կուսական աշխարհիդ ծաղիկներն անծանոթ,
Կընստենք իրար մոտ, և հեռու կլինի առօրյան միաձայն ու աղոտ։

Սև թախիծն՝ իմ սրտից, մութ խոհերն՝ իմ հոգուց կըգնան
Լույսիդ դեմ կըցրվեն ըստվերները մռայլ,
Տառապանքը քեզ հետ՝ քաղցր հուշ, և խոսքերը՝ խորհուրդ կըդառնան, կըհագնեն ուրիշ փայլ։

Մթագին գիշերում, աշխարհում մթամած, խավարում,
Կըվառենք չմեռնող, չմարող կըրակը մեր հոգու,
Մեր ողջույնը սիրով կընետենք և՛ մարդկանց, և՛ երկրին, և՛ հեռուն ես ու դուն։

դյութել-կախարդել, հմայել

աանթառամ-թարմ, չթառամող

թախիծ-տխրություն

խոհ-մտածմունք

Հրաժեշտի խոսքերից

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։
Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…

տրտունջ-դժգոհություն, գանգատ, բողոք, դժկամություն

դժկամ-դժգոհ, անհոժար, անտրամադիր

գթալ-կարեկցել, խղճալ

հուսաբեկ-հուսահատ

երկունք-ծնունդ

Սիրտըս ցավում է անցած գնացած օրերիս համար

Սիրտըս ցավում է անցած գնացած
                                     Օրերիս համար.
— Մեկը շշուկով պատմում է կամաց
Մեկը իմ հոգին տանջում է համառ։


Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ.
                                     Մի թովիչ երազ.
— Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությունով նայում է վրաս։

Սակայն չեմ կարուղ ես նրան ատել —
                                     Սիրում եմ նրան.
— Ւմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան…

Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
                                     Օ՜, քաղցր արբանք։
— Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ,
Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք…

թովիչ-գրավիչ, դյութիչ, հրապուրիչ, հմայիչ

հեգնություն-հեգնանք, ծաղր

հանգրվան-օթևան

արբանք-հարբեցում

ցնորք-պատրանք, խելագարություն

Առաջադրանքներ գործնական քերականությունից

10.Պարզ նախադասությունները փակագծում գրված բառերով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):

Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել: Եգիպտոսի տեղը չգիտի (որովհետև կամ քանի որ)
Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր: Ձմռան պարապությունից  ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում: (որովհետև կամ քանի որ)
Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան: Այնտեղ նավաշինարարներն սկսեցին նրան ծաղրել ու բարկացնել: (որտեղ)
Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ: Նրան հարցրեց ճանապարհի մասին:  (որպեսզի, որ)
Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան: Քերականություն սովորիր: (որ, որպեսզի)


Մայրենի

Հետաքրքրաշարժ մայրենի

1.Դասավորիր տառերն այնպես, որ բառ ստացվի:

նաշու-աշուն, նղասե-սեղան, մաիտան-մատանի, նագուր-գարուն, կոփիթոր-փոթորիկ, թոռա-աթոռ, լագդ-գդալ;

2․Ախոյան, աղմուկ, հարկատու, սուլոց, ելակետային, անեզր, բոլորովին, անհավանական, հաղարջենի, դեղձի բառերի մեջ ի՞նչ կենդանիներ ես տեսնում: Մուկ, կատու, կետ, ուլ, եզ, հավ, ավանակ, արջ, ձի,

 3. Ո՞ր թվականը ունի հականիշ, որը, սակայն, թվական չէ: 

առաջին-վերջին:

4․Կարապետ բառին նայելով  քանի՞ գոյական ես տեսնում:
Կարապետ, կարապ, պետ, կար:

Գրի ՛ր գոյականներ, որոնց առաջին կամ վերջին տառը փոխելով կստանաք թվականներ:

թաս-տաս,

ուլ-ութ,

մաս-տաս,

վեց-ցեց,

Աղքատի պատիվը

Կարդա՛ Հ․ Թումանյանի «Աղքատի պատիվը» պատմվածքը։

ա․Տեքստից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր:

սակավ-քիչ

օղլուշաղ-ընտանիք

չութ-արար

գութան-վար անելու գործիք

լծկան-Լծելու անասուն

դրացի-հարևան

մացառ-փշոտ

բ․Գրի՚ր պատմվածքի ասելիքը:

Մարդկանց համար ամենակարևորը փողն է ու պաշտոնը։ Սիմոնը արդար մարդ էր, բայց քանի որ աղքատ էր, նրան ոչ մեկ բանի տեղ չէին դնում, ու բոլորը ծաղրում էին։

ինքնակենսագրություն

Կարդա’ Հ․ Թումանյանի ինքնակենսագրությունը։

Առաջադրանքներ`

1.Ընթերցելուց հետո 7-8 նախադասությամբ գրի’ր խոհերիդ, զգացողություններիդ մասին։

Ինձ դուր եկավ, թե ինչպես է պատմում Հովհաննես Թումանյանը իր ինքնակենսագրությունը։ Նա շատ ազնիվ ու բարի մարդ էր։ Շատ ցավալի էր, որ այդպես վատ էին վերաբերվում երեխաներին: Իսկ մեր դպրոցներում մեր հետ վարվում են շատ լավ:

2. Ինքնակենսագրականից ելնելով բնութագրի’ր Թումանյանի ծնողներին։

Հովհաննես Թումանյանի հայրը ՛Տեր Թադեոս քահանա էր, նա ազնիվ մարդ էր և առատաձեռն, առակախոս ու զվարճաբան։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացաձիգ էր ձի նստող :

Հովհաննես Թումանյանի համար ամենակարևոր, ամենաթանկագին բանը դա իր հայրն էր:

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։

3.Ինչպիսի՞ն էր գյուղական ուսումնարանը։ Կա՞ն արդյոք նմանություններ ներկայիս դպրոցների եւ այդ ուսումնարանների միջեւ։

Գյուղակա ուսումնարանում երեխաներին ծեծում էին ու դա շատ վատ է, իսկ մեր դպրոցում այդպես չէ: Վարչապետ Սահակը շատ խիստ ուսուցիչ էր, ծեծում էր երեխաներին, բայց միևնույն է նրան սիրում էին ու հիշում։

Գործնական քերականություն

5. Կետերի փոխարեն գրի´ր տրված հոմանիշներից ամենահարմարը:

Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:

Ջուրը շատ պաղ էր, ճիշտ օրվա նման։

…. (սիրտ շուռ  եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հալված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:

Ալեկոծված ծովը ծեծում էր ափերը։

Ինչո՞ւ ես այդպես … (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:

Ինչո՞ւ ես այդպես անշարժ նստել ՝ փայտ կուլ տվածի նման։

Մարդն այնպես … (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Մարդն այնպես արագ էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր։

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո … (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո համարձակվեց ու մոտ եկավ։

6.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Դժբախտ, հին, փնթփնթան, հնամենի, անկայուն, տոկուն, երերուն, թշվառ, դիմացկուն, հնօրյա, դժգոհ, անբախտ, պինդ, հինավուրց, չարաբախտ, ամուր, վաղեմի, անհաստատ, խախուտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, դողդոջուն:

Դժբախտ Հին Փնթփնթան Անկայուն Տոկուն

Թշվառ հնամենի դժգոհ երերուն պինդ

անբախտ հնօրյա դժկամ անհաստատ ամուր

չարաբախտ հինավուրց խախուտ

ապերջանիկ վաղեմի դողդոջուն

տարաբախտ

7.Տրված դարձվածքներն արտահայտել մեկական բառերով:

  • Պատի ծեփ դառնալ — գունատվել
  • պայման կապել — պայմանավորվել
  • քիթը կախել —  տխրել
  • բերանը բաց մնալ — զարմանալ
  • իրեն պատեպատ տալ — զայրանալ—–

8.Տրված բառերը գործածելով՝ հորինի՛ր պատմություն: Աշխարհ, շնորհք, ճանապարհ, խոնարհ, արհամարհել:

Աշխարհում շնորհքով մարդիկ խոնարհ մարդիկ ավելի քիչ են, քան արհամարող մարդիկ։Եթե այսպես շարունակվի աշխարհի ճանապարհի վերջը շատ վատ կվերջանա։

9.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղ ադրյալ բառերով:

Մեր հանրապետություն (հանուր, պետ, ություն) թռչնաշխարհի (թռչուն, աշխարհ) տարատեսակ (տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են Իրանական (Իրան, ական),… (մեջ, երկիր, ական) միջերկրական ծովի և  (կովկաս, յան) կովկասյան թռչուններ: Դրանցից համընդհանուր (համ, ընդ, հանուր) ճանաչում (ճանաչ, ում) ունեն մարդու հարևանության (հարևան, ություն) ապրողները և նրանք, որոնց կենսակերպը (կենս, կերպ) առնչվում է մարդու (տուն, տես, ական) տնտեսական գործունեության հետ:

Գործնական քերականություն

5. Կետերի փոխարեն գրի´ր տրված հոմանիշներից ամենահարմարը:

Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:

Ջուրը շատ սառն էր, ճիշտ օրվա նման։

…. (սիրտ շուռ  եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հալված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:

Ալեկոծված ծովը ծեծում էր ափերը։

Ինչո՞ւ ես այդպես … (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:

Ինչո՞ւ ես այդպես անշարժ նստել ՝ փայտ կուլ տվածի նման։

Մարդն այնպես … (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Մարդն այնպես արագ էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր։

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո … (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո սիրտ առավ ու մոտ եկավ։

6.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

1․Մնացուկ,մնացորդ,ավելցուկ,թերմացք  2․Շյուղ,ճյուղ,շիվ,ոստ  3․Մառան,նկւղ,  4․Նախատինք,հանդիմանություն,կշտամանք,անարգանք  5․Կածան,երկմտություն, տարակուսանք (6․ավելորդ  բառեր թափթփուկ, թափոն,տառակույս։)

7.Տրված դարձվածքներն արտահայտել մեկական բառերով:

  • Պատի ծեփ դառնալ — վախենալ
  • պայման կապել — պայմանավորվել
  • քիթը կախել —  տխրել
  • բերանը բաց մնալ — զարմանալ
  • իրեն պատեպատ տալ — չարչարել

8.Տրված բառերը գործածելով՝ հորինի՛ր պատմություն: Աշխարհ, շնորհք, ճանապարհ, խոնարհ, արհամարհել:

Աշխարհում շնորհքով մարդիկ խոնարհ մարդիկ ավելի քիչ են, քան արհամարող մարդիկ։Եթե այսպես շարունակվի աշխարհի ճանապարհի վերջը շատ վատ կվերջանա։