Հայոց լեզու

Հայոց լեզուն անցել է զարգացման երեք փուլ՝ գրաբար, միջին հայերեն, աշխարհաբար։ 

 Գրաբարը հայ ժողովրդի ընդհանուր լեզուն էր, իր երկու տարբերակով (գրական ու խոսակցական) և բարբառային որոշ տարբերակային ձևերով։ Այս դարաշրջանի գրաբարը բաժանում են դասական կամ մեսրոպյան, հնում՝ «ոսկեդարյան» (գրերի գյուտից մինչև 5-րդ դարի կեսը), ետդասական կամ ետմեսրոպյան, հնում՝ «ետոսկեդարյան» (5-րդ դարի երկրորդ կեսից մինչև 8-րդ դարի կեսերը) և ետին կամ նախամիջին (8-10 դդ.) շրջանների։ Առաջին երկու շրջաններին բնորոշ է գրաբարի և խոսակցական լեզվի, որպես մեկ լեզվի գրական ու խոսակցական տարբերակների, միասնությունը։ Երկրորդ շրջանին բնորոշ է նաև գրական լեզվի մեջ գիտական լեզվի տարբերակի ձևավորումը և առանձնացումը, որ բնութագրվում է հունաբանությամբ։

Գրաբարը համարվում է աղոթքի լեզու, այն անաղարտ է:

Եկեղեցական ծեսերը հասկանալու, արդի հայոց լեզվի նրբություններն ընկալելու համար շատ կարեւոր է ծանոթ լինել գրաբարին:

Տեղադրում եմ գրաբարով առաջադրանքներ, փորձեք աշխատել բացատրված բառերի օգնությամբ։

ա)ովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)

գովեսցէ — գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է

զքեզ — քեզ

եւ մի՛ — և ոչ, ոչ թե

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

բ) Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ-Ով տալիս է չար բարու փոխարեն, չարը նրա տնից չի պակասի։

(Աոակք ԺԷ, 13)

որ — ով, ով որ

հատուցանէ — հատուցում է, տալիս է

փոխանակ բարւոյ — բարու փոխարեն

ի տանէ նորա — նրա տանից

մի պակասեսցէ — չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

Գրաբա՛ր դարձրու այս նախադասությունը.

Բարու փոխարեն չարով մի՛ հատուցիր (մի՛ հատուցաներ), չարը տանիցդ (ի տանէ քումմէ) չի պակասի։

Որ հատուցե չարով փոխանակ բարւոյ չար ի տանե նորա մի պակասեցե:

Երկու նախադասությունների արտահայտած մտքերը տարբերվո՞ւմ են (փաստարկված պատասխանի՛ր)։

Առաջին նախադասությունը վերաբերում է այն դեպքին, երբ պետք է հատուցել չարին, իսկ երկրորդը, երբ պետք է հատուցել բարուն:

Պատմի՛ր մի պատմություն (կարդացած, լսած, կամ հորինած), որի հետևությունն այս խրատը լինի։

Լինում է չի լինում մի կախարդ է լինում: Մի անգամ երբ, ես շատ փոքր էի մասնակցում էի մի շախմատի մրցաշարի: Երկրորդ տուրին պարտվեցի: Շախմատային սենյակից ես դուրս եկա լացելով, և ինչ-որ տատիկ ինձ վրա ծիծաղում էր: Մյուս օրը պետք է խաղայի այդ տատիկի երեխայի հետ նրա անունն էր Ռոբերտ: Ես հաղթեցի նրան և այդ օրը սենյակից դուրս եկավ այդ տատիկի թոռնիկը լաց լինելով:

գ) Որ տայ պատասխանի բան մինչչեւ լուեալ իցէ ինչ` անզգամութիւն է նմա եւ նախատինք։ (Առակք ԺԸ, 13) Ով մինչև ինչ-որ բան լսելը պատասխան է տալիս ՝ անմտությունն նրան ամոթանք:

տայ — տալիս է

պատասխանի — պատասխան

լուեալ — լսած

իցէ — լինի, կլինի, պիտի լինի

ինչ — ինչ-որ բան, մի բան

անզգամութիւն — անմտություն, անխոհեմություն

նմա — նրան

Ստեփան Զորյան

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։

Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր երբ մեր տանը բոլորս քնած էինք հանկարծ զարթնեցինք ինչ որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը ճանկռոտում և մի տեսակ մռռոցի նման ձայներ հանում։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։

Շունը կլանչելով հեռացավ։

Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։

— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։

Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։

Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։

— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։

— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։

— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…

Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:

— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։

Ասաց ու ինքն էլ վեր կացավ։

Եվ մինչ հայրս հրացանը կլցներ, ես հագնվեցի արագ, գայլ տեսնելու ցանկությամբ տարված։ Շատ էի լսել գայլերի մասին, բայց չէի տեսել։

Ճրագը գտա, վառեցի և հորս հետ դուրս եկա։

Դուռը բաց արինք թե չէ` Չալանկը, կապի կտորը վզին, դիպավ հորս ոտներին, կլանչեց ու առաջ վազեց։

Բայց հայրս կանգ առավ շուրջը նայելու։

Ես նույնպես նայեցի. գայլ չի՞ երևում արդյոք…

Ցուրտ էր, ձյուն… Գետինը,տանիքները, պատերը, ծառերը— ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Թեև անլուսին գիշեր էր, բայց սպիտակ ձյուների վրա ամեն ինչ երևում էր պարզ։

Գայլ չկար… այսինքն՝ չկային զույգ ճրագի պես վառվող աչքեր, ինչպես նկարագրել էր մայրս։

«Երևի գոմի մոտ է», մտածեցի։

Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։

Հայրս, հրացանը պատրաստ բռնած, դարձյալ չորս կողմն աչք ածելով, ես էլ նրա հետ, քայլ առ քայլ գնացինք շան ետևից։

Չալանկը վազում-գնում էր մինչև գոմի դուռը, այնտեղից վազում, գալիս էր հորս մոտ, կլանչում և դարձյալ գնում դեպի գոմը։

Այս բանը Չալանկը կրկնեց մի քանի անգամ, և հայրս, էլ առանց շուրջը նայելու, շտապեց դեպի գոմը։

— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։

Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։

Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։

Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։

Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։

Հայրս իսկույն վերցրեց հորթը, մաքրեց, աղ արավ ու դրեց մոր առաջ…

Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…

Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։

— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։

Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։

Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։

Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։

— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…

Առաջադրանքներ

  1. Կետադրի՛ր հետևյալ հատվածը.

Ու ահա, ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ որ տարօրինակ ձայներից: Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ մռռոցի նման ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս  սովորաբար  խոր էր քնում. մինչև չհրեիր, չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին` արթնացրեց հորս:

 -Տե՝ս մի էն ին՞չ է,  որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց,  նորից մեկը դիպավ դռանը,  և լսվեց զսպված կլանչոց։

-Շու”ն է հարցրեց հայրս տարակուսած  անկողնում նստելով:

Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց, մայրս չթողեց դուռը բանալ։

Հոլովներ

Հոլովներ

Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:

Ուղղական հոլովը որևէ վերջավորություն չունի: Պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Ուղղական հոլովը ունի և՛ անորոշ, և՛ որոշյալ առումներ՝ գիրք-գիրքը:

Նախադասության մեջ ուղղական հոլովով դրվում են ենթական, ստորոգյալի մաս կազմող բառը, գոյականական անդամի որոշիչ լրացումը, կոչականը:

Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան:

Սեռական հոլովը պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ , ինչերի՞   հարցերին:
Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է: Ընդ որում՝ տարբեր բառեր փոփոխվում են տարբեր ձևերով: Այդ փոփոխությունները կոչվում են հոլովումներ:

Սեռական հոլովում բառը կարող է ունենալ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց  վերջավորություններ, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել ո -ի կամ ա -ի:

Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան և կամ որին հանգում է ենթակայի գործողությունը:

Տրական հոլովով դրվում են բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ այն առարկան, որին հանգում է գործողությունը, նպատակ, տեղ, ժամանակ:

Տրական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ինչի՞ (ն), ինչերի՞ (ն), ինչի՞ համար, ե՞րբ, որտե՞ղ հարցերին:

Ուշադրություն

Տրական հոլովն իր ձևով նման է սեռականին, բայց ի տարբերություն սեռականի` կարող է գործածվել թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով:

Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:

Հայցական հոլովով դրվում են բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ այն առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը, տեղ, ժամանակ, չափ ու քանակ:

Հայցական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը),ո՞ւր, որքա՞ն, որքա՞ն ժամանակ, ե՞րբ  հարցերին:

Ուշադրություն

Հայցական հոլովը յուրահատուկ ձև չունի, նա նման է կամ ուղղականին, կամ տրականին:

Հայցական հոլովը գործածվում է թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով:

Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը:

Բացառական հոլովը կազմվում է -ից  կամ -ուց վերջավորությամբ և պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, որտեղի՞ց, երբվանի՞ց  հարցերին:

Բացառական հոլովով են դրվում բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը, տեղ, ժամանակ, պատճառ:

Բացառական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:

Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:

Գործիական հոլովով դրվում են բայական անդամի որոշ լրացումներ, որոնք ցույց են տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը, տեղ, ժամանակ, ձև, ինչպես նաև գոյականական անդամի որոշիչ լրացումներ:

Գործիական հոլովը պատասխանում է ումո՞վ, ինչո՞վ, որտեղո՞վ, ե՞րբ, որքա՞ն ժամանակով, ինչպե՞ս հարցերին:

Գործիական հոլովը կազմվում է ով  կամ բ վերջավորություններով: Գործիական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:

Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը:Ներգոյական հոլովով դրվում են բայական անդամի երկու լրացումներ, որոնք ցույց են տալիս տեղ կամ ժամանակ:

Ներգոյական հոլովը կազմվում է ում  վերջավորությամբ և պատասխանում է որտե՞ղ, ինչո՞ւմ (կամ ինչի՞ մեջ), որքա՞ն ժամանակում հարցերին:

Ներգոյական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:

Հարցեր և առաջադրանքներ։

  1. Երկինք և մարդ բառերի տրված բառաձևերը տեղադրի´ր հոլովման աղյուսակում:

Երկնքում, երկնքից, երկինքը(ը), երկնքով, երկնքի(ն), մարդով, մարդու(ն), մարդ(ը), մարդուց:

Ուղղական- երկինքը, մարդը:

Սեռական-երկնքին, մարդուն:

Տրական- մարդու, երկնքի:

Հայցական-մարդը, երկինքը:

Բացառական-մարդուց, երկնքից:

Գործիական- երկնքով, մարդով, մարդուց.

Ներգոյական-մարդու մեջ, երկնքում:

Նախադասության միտքն այնպես արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում տրված հոլովով լինի:

Գերմանիայի Շտրեբեկ գյուղի-գյուղում բնակիչները մոտ հազար տարի շախմատ են խաղում: (գյուղում) Ավելի քան հարյուր տարի է (հարյուր տարուց ավել է), ինչ աշակերտները պարտադիր քննություն են հանձնում, որի ժամանակ և´ շախմատի մասին գիտելիքներն են ստուգվում, և´ խաղալու կարողությունը (տարուց):

Փարիզում կայացած միջազգային մրցաշարերից մեկի-մրցաշարի ժամանակ վերջին տեղը գրավեց-Չեմպիոն ազգանունով մի շախմատիստ: անգլիացի մի շախմատիստ, որի ազգանունը Չեմպիոն էր: (մրցաշարի, ազգանունով)

Սիրելի թիմին-թիմը պարտվելու ամոթից փրկելու համար արգենտինացի ֆուտբոլասերները ընդմիջման ժամանակ դարպասների տակ ռումբ էին դրել: (թիմը) Այդպես խաղի ընդհատման պատճառը դարձավ պայթյունը-պայթյունի պատճառով, և խաղը չեղյալ հայտարարվեց: (պատճառով, պայթյունի)

2. Ընկեր, սրճարան գոյականները հոլովի´ր:

Ողղական- ընկերը, սրճարանը:

Սեռական- ընկերոջ, սրճարանի:

Տրական-ընկերոջը, սրճարանի:

Հայցական- մարդը, սրճարանը:

Բացառական-մարդուց, սրճարանից:

Գործիական- մարդու միջոցով, սրճարանով:

Ներգոյական- մարդու մեջ, սրճարանում:

Ի՞նչ հարցի է պատասխանում հոլովներից յուրաքանչյուրը:

3.Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բնության մեջ համատարած լռություն (լռել) չկա:

Աղմուկը կարող է հիշողության հիշել) կոչի (կոչել) պատճառ դառնալ:

Աշխատանքից (աշխատել) հոգնած մարդու վրա ազդում է քաղաքային երթ ու գալի (երթալ ու գալ) աղմուկը, բարձրաձայն խոսքը (խոսել):

Կա ենթադրություն (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ մոլորակի (մոլորել) վրա է շատ:

Մարդագետները (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած:

Բժշկության խորհրդանիշը (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը:

4. Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ տիեզերագնացների(տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային ճանապարհորդության (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի արագությունը (արագ) շատ մոտ է լույսի արագությանը(արագ), և ժամանակը երկրայինի համեմատությամբ (համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջադրանք (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի մոլորակներից (մոլորել) մեկի վրա, ըստ որոշ ենթադրությունների (ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ցնծությունը (ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

Փոքր քայլերի արվեստը։ Սենտ Էքզյուպերի

Աստված իմ,
ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:

Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:

Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:

Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:

Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:

Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:

Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:

Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:

Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը։

Նյութը՝ Արևիկ Ներսիսյանի բլոգից։

1. Փորձիր հասկանալ, թե ինչ ասել է ,,փոքրիկ քայլերի արվեստ,,:

Փոքրիկ քայլերով կարելի է հասնել մեծ բարձունքների:

  • Մի քանի ,,փոքրիկ քայլ,, էլ դու ավելացրու՝ շարունակելով հերոսի խնդրանքները:

Տուր ինձ պինդ առողջություն, քանի որ առողջությունն ամենակարևորն է, եթե առողջ լինես ամեն ինչի կհասնես։

3. Քո կարծիքով ո՞րն է ամենակարևոր խնդրանքը: Այն վերնագի՛ր դարձրու և ստեղծագործի՛ր: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:

Հայոց լեզու

  1. Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բնության մեջ համատարած լռություն (լռել) չկա:

Աղմուկը կարող է հիշողության (հիշել) կորստի (կոչել) պատճառ դառնալ:

Աշխանտանքից (աշխատել) հոգնած մարդու վրա ազդում է քաղաքային երթևեկի (երթալ ու գալ) աղմուկը, բարձրաձայն խոսքը (խոսել):

Կա ենթադրություն (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ մոլորակների (մոլորել) վրա է շատ:

Գիտնականները (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած:

Բժշկության խորրդանիշ (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը:

2. Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր:

Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ, օրացույց:

ԵզակիՀոգնակի
ՄարմիՄշակույթներ
ԴաշտՆյութեր
ՆյութՄարմիններ
Շարժումօրացույցներ
Ժամանակշարժումներ
ՃանապարհԴաշտեր
ՄշակույթՃանապարհներ
ՕրացույցԺամանակներ

Հայոց լեզու

1.Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն և բառարանով ստուգի՛ր:

Անպաճույճ-Անզարդ, անշուք, պարզ, հասարակ, համեստ, , ամբարտակ-պատնեշ, անփարատ-չկարեքցող, ամբասիր-մաքուր, ջինջ, անբերան-լռակյաց, չխոսացող, ամպրոպ-փոթորիկ, մրրիկ, համբերություն-համբերատարություն, հանպատրաստից-հապուրակի, անփառունակ-անփառ, անշուք, անպատեհ-անհարմար, անդեպ, անբարոյական-վարքից թույլ մարդ:

Կոմիտաս

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։

Բեռլին, 1896, օգոստոսի 3

Բեռլին, 1896, օգոստոսի 3

Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայում` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան:  Կոմիտասը ուսանել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի և Մաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ։ 1899 թ.-ին դառնում է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներում հանդես գալիս հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով:

Սանահին, 1902, հուլիսի 18

Սանահին, 1902, հուլիսի 18

1907 թ. Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։

1910 թ. աշնանը Կոմիտասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որի միջավայրն առավել նպաստավոր էր համարում իր գործունեության համար: Այստեղ հիմնում է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներ տալով տարբեր քաղաքներում։ Շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը, հանդես գալիս հոդվածներով և զեկուցումներով։

1912 թ. Լայպցիգում հրատարակվում է Կոմիտասի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն, որը ներառում էր հայ ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային մշակումներ: 1914 թ. Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտական ընկերության հինգերորդ համաժողովին՝ ներկայացնելով երեք զեկուցում հայ հոգևոր երաժշտության, ժողովրդական երաժշտության և խազագրության մասին։ Այս շրջանի ստեղծագործական նվաճումն է խմբերգային արվեստի գլուխգործոցներից մեկը՝ «Պատարագը» արական երգչախմբի համար։

Կ.Պոլիս, 1912

Կ.Պոլիս, 1912

Էջմիածին, 1890, մարտի 17

Էջմիածին, 1890, մարտի 17

Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։

1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։ 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։

Երևան, 1901, դեկտեմբերի 10

Երևան, 1901, դեկտեմբերի 10

Էջմիածին վերադառնալով՝ Կոմիտասը երաժշտա-հասարակական բազմակողմանի գործունեություն է ծավալում։ Զբաղվում է հայ գեղջկական և հոգևոր երգերի գրառմամբ և գիտական ուսումնասիրությամբ։ Ճեմարանի քառաձայն երգչախմբով համերգներ է տալիս Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում և Բաքվում։ Հետևողականորեն աշխատում է հայկական միջնադարյան երաժշտության գրառման համակարգի՝ խազերի վերծանման ուղղությամբ:

Կոմիտասը հայ երաժշտությանը վերաբերող ելույթ-դասախասություններով հանդես է գալիս Եվրոպայի և Արևելքի մի շարք քաղաքներում (Փարիզ, Բեռլին, Ցյուրիխ, Ժնև, Լոզան, Վենետիկ, Ալեքսանդրիա, Կահիրե)։ Նրա ելույթներն ամենուր խանդավառ ընդունելություն են գտնում և արժանանում ժամանակի առաջադեմ երաժիշտների (Լուի Լալուա, Ռոմեն Ռոլան, Կլոդ Դեբյուսի, Պետեր Վագներ և այլք) բարձր գնահատականին ու հիացական կարծիքին:

Փարիզ, 1906

Փարիզ, 1906

1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։

Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին  Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։

  1. Կոմիտասը իր տանը խոսում էր միայն թուրքերեն:
  2. Կոմիտասը կորցրել էր իր մորը 1 տարեկանում, իսկ հորը 11 տարեկանում:
  3. Երբ Կոմիտասը ծնվեց, մայրը 16 տարեկան էր:
  4. Հիանալի երգում էր: Քյոթահիայում նրան անվանում էին «Թափառական փոքրիկ երգիչ»։  
  5. Նա խոսում էր Հայաստանի տարբեր բառբառներով:

Հայոց լեզու

Տրված բառերն ու արտահայտությունները գրի՛ր հոմանիշ դարձվածքների փոխարեն և համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:

Կոտրվել, գտնել, ամբողջովին, վերադարձնել, ագահ, ուրախանալ, ժլատ, իհարկե, շոշափել, հառաչել:

Մի մարդ ձեռքը փակ-ժլատ հարևանից կավե աման վերցրեց: Ամանը պատահաբար ջարդ ու փշուր-կոտրվեց եղավ: Հարևանի հետ հարաբերությունները չփչացնելու համար մարդը նոր՝ ավելի մեծ ու գեղեցիկ, տակից գլուխ-ամբողջովին ջնարակված աման ձեռք բերեց-գտավ ու ժլատի ձեռքը տվեց-վերադարձրեց: Ժլատը աշխարհով մեկ եղավ-ուրախացավ: Բայց մարդու աչքը ծակ —ագահ է չէ՞. երբ ձեռք տվեց-շոշափեց ամանին, ախ ու վախ-հառաչեց արեց.
-Նորը, խոսք չկա-իհարկե, շատ լավն է, բայց իմ ամանը յուղով էր ներծծված:

Բառերի ուղիղ և փոխաբերական տարբեր իմաստների, նրանց ձևաիմաստային խմբերի (հոմանիշներ, հականիշներ, նույնանուններ) գործածությունը գեղեցկացնում ու հարստացնում է խոսքը: Դրանց տեղին գործածությունը նաև արտահայտում է խոսողի վերաբերմունքը հաղորդող մտքի նկատմամբ: Քանի որ խոսքի ոճավորումը կատարվում է բառերով, խոսքում շատ կարևոր է բառի ընտրությունը:

Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում մեջտեղում և վերջում:

Ձեռք, հյուր, հույս, վերջ, գետ, (գիտ), գետ:

ձեռնափայտ, հյուրատուն, հուսախափ, վերջավորություն, գետնանցում, գետնանուշ:

Ամստերդամցի նավաստին։ Գիյոմ Ապոլիներ

  1. Կարդալ պատմվածքը, անհասկանալի բառերը դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել:

  1. Համառոտ ներկայացնել․ ձեր կարծիքով ի՞նչ էր պատահել իրականում։
    Նախ ասեմ, որ բավականին հետաքրքիր և շատ համոզիչ ներկայացված պատմվածք էր: Կարծում եմ կարդալիս բավականին հասկացա տվյալ իրավիճակը: 

Համեմունքով և այլազան թանկարժեք ապրանքներով բեռնված հոլանդական «Ալկմաար» առագաստանավը վերադառնում էր Ճավայից:Նավը կանգ առավ Սաութհեմփթընում, և նավաստիները թույլտվություն ստացան իջնել ափ:Նրանցից մեկը` Հենդրիյկ Վերստեեգը, աջ ուսին դրել էր մի կապիկ, ձախ ուսին` մի թութակ և կրծքին էր սեղմել հնդկական գործվածքի մի հակ, որը ցանկանում էր, ինչպես և կենդանիներին, քաղաքում վաճառել:Գարնան սկիզբն էր, և օրը շուտ էր մթնում: Հենդրիյկ Վերստեեգը գազի լապտերների աղոտ լուսավորության տակ լայն քայլերով անցնում էր մշուշապատ փողոցներով: Նավաստին մտածում էր, որ շուտով վերադառնալու է Ամստերդամ, երեք տարվա ընդմիջումից հետո տեսնելու է մորը, տեսնելու է Մոնիկենդամում իրեն սպասող նշանածին: Նա մտքում ծանրութեթև էր անում, թե ինչ եկամուտ են բերելու կենդանիներն ու գործվածքը և փնտրում էր որևէ խանութ, որտեղ կկարողանար վաճառել այս չնաշխարհիկ ապրանքները:Ըբավ Բար փողոցում նրան մոտեցավ վայելչատես մի պարոն և հարցրեց, թե չէ՞ր կամենա արդյոք թութակը վաճառել:― Իմ ուզածը,― ասաց պարոնը,― հենց այս թռչունն է: Ինձ անհրաժեշտ է մեկը, որ հետս խոսի` առանց սպասելու իմ պատասխանին:Եվ հետո, ես մենակ եմ ապրում:Ինչպես և հոլանդացի նավաստիների մեծ մասը, Հենդրիյկ Վերստեեգը անգլերեն խոսում էր: Նա ասաց իր գինը, որին անծանոթը համաձայնեց:― Հետևե՛ք ինձ,― ասաց վերջինս,― ես բավական հեռու եմ ապրում: Դուք ինքներդ թութակին կդնեք իմ տանը եղած վանդակը: Հետո ցույց կտաք գործվածքները, և գուցե ճաշակիս համեմատ մի բան ճարվի:Երկնային պարգևից այնքան երջանիկ Հենդրիյկ Վերստեեգը հետևեց ջենտլմենին և սկսեց կապկի գովքն անել` հուսալով, թե սրան էլ կհաջողվի ծախել: Նա ասում էր, թե կապիկը հազվագյուտ ցեղից է, որի ներկայացուցիչները լավագույնս դիմանում են Անգլիայի եղանակին և շատ արագ են վարժվում իրենց տիրոջը:Բայց շուտով Հենդրիյկ Վերստեեգը դադարեց խոսել: Զուր տեղն էր ջանք վատնում, քանի որ անծանոթը չէր պատասխանում և կարծես նույնիսկ չէր լսում:Նրանք լուռ կողք-կողքի շարունակեցին ճամփան: Միայն մառախուղից ահաբեկված կապիկը, կարոտելով հարազատ անտառները, արևադարձային օդը, երբեմն արձակում էր նորածնի ճիչ հիշեցնող աղաղակներ, և մեկ-մեկ էլ թութակն էր թևերը թափահարում:Մոտ մի ժամ քայլելուց հետո անծանոթը հանկարծ ասաց.― Մոտենում ենք իմ տանը:Նրանք քաղաքից դուրս էին եկել. ճամփեզրին երկաթյա ճաղերով պատնեշված լայնարձակ պարտեզներ կային:Մերթ ընդ մերթ ծառերի արանքից փայլփլում էին որևէ մենատան լուսավորված պատուհանների ցոլքերը: Ժամանակ առ ժամանակ հետևում մնացած ծովից հասնում էր սիրենաների չարագուշակ ճիչը:Անծանոթը կանգ առավ երկաթյա ցանկապատի առաջ, գրպանից հանեց բանալիների տրցակը, բացեց դարպասը ու, հենց որ Հենդրիյկը ներս մտավ, իսկույն փակեց:Վախը պատեց նավաստուն. պարտեզի խորքում նա աղոտ նշմարեց բավականին գեղեցիկ մի առանձնատուն, որի փակված փեղկերից սակայն ոչ մի լույս չէր սպրդում:Լռակյաց անծանոթ, անկյանք տուն` այս ամենը շատ էր չարագուշակ: Բայց Հենդրիյկը հիշեց, որ անծանոթը մենակ է ապրում:«Խենթի մեկն է»,― մտածեց նա, և քանի որ հոլանդացի նավաստի ասածդ հարկ եղածին չափ հարուստ չէ, որպեսզի մի մութ անկյուն քաշվի ու կողոպտվի, ամաչեց րոպեական իր կասկածից:

  • * *

―Եթե լուցկի ունեք, լուսավորեք, ― ասաց անծանոթը` բանալին մտցնելով մենատան դռան կողպեքի մեջ:Նավաստին հնազանդվեց: Հենց որ ներս մտան, անծանոթը բերեց մի լապտեր, որի շողքի տակ շուտով երևաց ճաշակով կահավորված մի սրահ:Հենդրիյկ Վերստեեգը միանգամայն խաղաղվել էր: Արդեն հույս ուներ, որ արտառոց ուղեկիցը կգնի նաև գործվածքի մեծ մասը:Անծանոթը, որ դուրս էր եկել սրահից, վերադարձավ` ձեռքին վանդակ:― Թութակը մեջը դրեք,― ասաց նա, ― թառի վրա կտեղափոխեմ միայն այն ժամանակ, երբ ընտելանա և կարողանա ասել այն, ինչ որ ես եմ ուզում:Հետո շլմորած թութակի վրա փակելով դռնակը` նավաստուն խնդրեց վերցնել լապտերը և գնալ հարևան սենյակը, որտեղ իր ասելով գործվածքը փռելու հարմար սեղան կար:Հենդրիյկ Վերստեեգը հլու հնազանդ գնաց նշված սենյակը: Դուռը իսկույն ևեթ փակվեց իր հետևից, և լսեց, թե ինչպես է բանալին պտտվում կողպեքի մեջ: Նա բանտարկված էր:Շվարած նավաստին լապտերը դրեց սեղանին և փորձեց հրելով դուռը ջարդել:Բայց մի ձայն կանգնեցրեց նրան:― Եվս մի քայլ և դուք մեռած եք, նավաստի:Գլուխը բարձրացնելով` Հենդրիյկը տեսավ մի երդիկ, որ մինչ այդ չէր նկատել, և որտեղից իրեն էր նայում ատրճանակի փողը: Նա սարսափից քար կտրեց:Իմաստ չուներ դիմադրելը, տվյալ դեպքում նրա դանակն անզոր էր: Նույնիսկ ատրճանակը անօգուտ կլիներ: Անծանոթը, որի ողորմածությանն էր հանձնված, պատսպարվել էր պատի ետևում երդիկի կողքին, որից հետևում էր նավաստուն և միայն ատրճանակ պահած ձեռքն էր դուրս հանել:― Ուշի ուշով լսեք ինձ,― ասաց անծանոթը,― և հնազանդվեք: Հարկադիր ծառայությունը, որ ինձ եք մատուցելու, կհատուցվի: Թեև ընտրության հնարավորություն էլ չունեք: Պետք է անվարան հնազանդվեք ինձ, թե չէ շանսատակ կանեմ: Բացեք սեղանի գզրոցը… Այնտեղ վեցկրականի ատրճանակ կա` մեջը հինգ փամփուշտ… Վերցրեք այն:Հոլանդացի նավաստին ենթարկվում էր գրեթե անգիտակցաբար: Ուսից կառչած կապիկը սարսափահար ճիչեր էր արձակում և ամբողջ մարմնով դողում: Անծանոթը շարունակեց.― Սենյակի խորքում վարագույր կա: Ետ քաշեք:Հենդրիյկը վարագույրը ետ քաշեց և տեսավ մահճակալին փռված մի կնոջ, որի ձեռքերն ու ոտքերը կապկպված էին, բերանը` լաթով խցկված: Կինը պաղատագին հայացքը սևեռել էր նավաստուն:― Արձակեք այդ կնոջ կապերը,― ասաց անծանոթը,― և բերանի լաթը հանեք:Հենց որ հրամանը կատարվեց, մատղաշ ու հրաշագեղ կինը ծունկի նետվեց ու նայելով երդիկի կողմը, բղավեց.Հարրի, այս ինչ խարդախ դարան եք լարել: Մի՞թե ինձ այս տունն եք բերել, որ սպանեք: Չէ՞ որ ասում էիք, որ վարձել եք, որ այստեղ անցկացնենք հաշտվելու առաջին շաբաթները: Կարծում էի, թե ապացուցել եմ: Կարծում էի` վերջնականապես համոզվել եք, որ ես երբեք չեմ մեղանչել… Հարրի, Հարրի, ես անմեղ եմ:― Չեմ հավատում,― շեշտակի ասաց անծանոթը:― Հարրի, ես անմեղ եմ,― կրկնեց երիտասարդ կինը խեղդուկ ձայնով:― Սրանք ձեր վերջին խոսքերն են, և ես լավ, շատ լավ կհիշեմ: Այդ բառերը հնչելու են ականջիս ողջ կյանքիս ընթացքում,― անծանոթի ձայնը մի պահ դողդողաց, բայց անմիջապես վերստացավ իր նախկին ուժգնությունը:― Որովհետև ես ձեզ դեռևս սիրում եմ,― ավելացրեց նա,― եթե ավելի քիչ սիրեի, ինքս կսպանեի: Բայց չեմ կարող, որովհետև սիրում եմ ձեզ…Իսկ այժմ, նավաստի, եթե մինչև տասը հաշվեմ, ու դուք գնդակը չմխրճեք այս կնոջ գլուխը, մեռած կթավալվեք նրա ոտքերի տակ: Մեկ, երկու, երեք…Եվ մինչ անծանոթը կհասցներ հաշվել չորսը, սարսափահար Հենդրիյկը կրակեց կնոջ վրա, որը դեռևս ծնկաչոք` նավաստուն էր գամել հայացքը: Կինը բերանքսիվայր ընկավ գետնին: Գնդակը դիպել էր ճակատին: Երդիկից արձակված կրակոցը նույն պահին խոցեց նավաստու աջ քունքը: Նա փռվեց սեղանին, մինչդեռ ահաբեկված կապիկը, ճղճղան ճիչեր արձակելով, պահ մտավ նրա թիկնոցի մեջ:

  • * *

Հաջորդ օրը անցորդները, որ Սաութհեմփթընի արվարձանի մենատնից հասած տարօրինակ ճիչեր էին լսել, այս մասին հայտնեցին ոստիկանատուն: Շուտով ոստիկանները եկան դեպքի վայրը և ջարդեցին դռները:Նրանք գտան երիտասարդ կնոջ ու նավաստու դիակները:Հանկարծ, տիրոջ թիկնոցից դուրս պրծած կապիկը ցատկեց ոստիկաններից մեկի դեմքին: Նա բոլորին այնքան ահաբեկեց, որ մի քանի քայլ ընկրկելով և չհամարձակվելով նորից մոտենալ` սրանք ատրճանակը պարպեցին կապիկի վրա:Հետաքննությունը հանգեց միանգամայն պարզորոշ հետևության. նավաստին սպանել էր կնոջը, հետո էլ` ինքնասպան եղել: Այսուհանդերձ, ողբերգության հանգամանքները առեղծվածային էին թվում: Երկու դիակների ինքնությունը առանց դժվարության հաստատվեց, բայց թե ինչպես կարող էր լեդի Ֆինգալը` Անգլիայի պերի կինը, գյուղական այդ մեկուսի տանը մեն-մենակ գտնվել նախօրեին Սաութհեմփթըն ժամանած նավաստու հետ` այդպես էլ անհասկանալի մնաց:Մենատան տերը ոչ մի տեղեկություն չկարողացավ տալ, որ պարզաբանվեր եղելությունը: Մի շաբաթ առաջ տունը վարձով էր տվել մի ոմն մանչեսթերցի Քոլինգի, որի հետքերը այդպես էլ չգտնվեցին: Այս Քոլինգը ակնոցավոր էր և ուներ կարմրահեր երկար մորուք, որը ամենայն հավանականությամբ կարող էր և դնովի լինել:Լոնդոնից շուտափույթ ժամանեց լորդը: Նա պաշտում էր կնոջը, և նրա վիշտը հնարավոր չէր տեսնել առանց կիսկիծի: Ինչպես բոլորը, նա ևս այս ամենից ոչինչ չէր հասկանում:Այս դեպքից հետո լորդը հեռացավ աշխարհիկ կյանքից: Հիմա նա ապրում է Քենսինգթընի իր տանը` ընկերակցությամբ մի համր ծառայի և մեկ էլ մի թութակի, որը շարունակ կրկնում է.― Հարրի, ես անմեղ եմ:Նկարը՝ Ալինա Արզումանյանի