Ի՞նչ սովորեցրեց ինձ իմ ձմեռային ճամբարը։ Ես ձմեռային ճամբարին չեմ եկել:
2.Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:
Քանի՛ տարի ապրումեք մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները: Եթե մի երկու ամիս էլ ապրեք այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը: Մի քանի օր այստեղ ապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:
Ձեր դասարանի մասին պատմի՛ր և պատմությունդ վերնագրի՛ր: Այնպե՛ս արա, որ տրված հարցերի պատասխաններն էլ լինեն պատմությանդ մեջ: Առանձին մարդկանց մասին գրելուց մի՛ խուսափիր:
Մեր դասերը շատ լավ են անցնում, բայց շատ աղմկոտ: Մեր դասարանը շատ-շատ տարօրինակ և հետաքրքիր դասարան է: Շատ եմ սիրում իմ հետաքրքիր դասարանը, մեր ամենալավ դասամիժոցը դա 25 րոպեանոց դասամիջոցն է՝ որի ժամանակ բոլորը վազելով գնում են տարբեր խանութներով ուտելիք գնելու համար: Դասերից հետո ճիշտն ասած ես, գնում եմ իմ պապիկի հետ տուն և այդ պատճառով չգիտեմ թե դասերից հետո իմ դասարանցիները ինչ են անում:
Գոյականները կարող են ցույց տալ մեկ առարկա կամ մեկից ավելի միատեսակ առարկաներ: Ըստ դրա՝ գոյականները լինում են եզակի և հոգնակի: Դա գոյականի թիվն է:
Գոյականի թիվը ցույց է տալիս առարկաների քանակ:
Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, oրինակ՝ գիրք, աթոռ, տուն:
Հոգնակին ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ, oրինակ՝ թռչուններ, աթոռներ, տղաներ, տներ:
Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր կամ ներ վերջավորություններով:
Եր վերջավորություն ստանում են միավանկ բառերը, oրինակ՝ տուն-տներ
Ներ վերջավորություն ստանում են բազմավանկ բառերը, oրինակ՝ քաղաք-քաղաքներ:
Ն -ով վերջացող բազմավանկ բառերը հոգնակիում ունենում են կրկնակի ն, ինչպես՝ սեղան-սեղաններ:
2․Թվարակի՜ր ածականի տեսակներ և ներկայացրու համեմատության աստիճանները։
Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն` այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային` անկախ ուրիշ առարկաներից՝ ամուր պատ, պայծառ աստղ, սառը ջուր:
Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի վերաբերությունը կամ հարաբերությունը, այսինքն` արտահայտում են առարկայի կապը ուրիշ առարկաների հետ՝ փայտե դուռ, գիշերային զովություն, բժշկական գործիքներ, միրուքավոր ծերունի:
Այս կապակցությունների մեջ փայտե, գիշերային, բժշկական, միրուքավոր ածականները ցույց են տալիս դուռ, զովություն, գործիքներ, ծերունի գոյականների հարաբերությունը, կապը փայտ, գիշեր, բժիշկ, միրուք գոյականների հետ (դուռ, որ փայտից է սարքած, զովություն, որ գիշերվան է հատուկ, գործիքներ, որ բժիշկներն են օգտագործում, միրուք, որն ունի ծերունին):
Որակական ածականները ցույց են տալիս համեմատելի հատկանիշ, այսինքն` տվյալ հատկությունը տարբեր առարկաներ կարող են ունենալ տարբեր չափերով` բարձր լեռ, ավելի բարձր լեռ, ամենաբարձր լեռը, շոգ ամառ, նվազ շոգ ամառ և այլն:
Հարաբերական ածականները սովորաբար ցույց են տալիս առարկաների ոչ համեմատելի հատկանիշ: Չի կարելի ասել` ավելի բրդե (վերարկու), ավելի լեռնային (լճակ) և այլն: Հարաբերական ածականներ են կազմվում ական (մանկ),ային (ձմեռային), գին (թախծագին), ե (երկաթե), եղեն (քարեղեն), ենի (մայրենի), յա (ստորերկրյա), յան (նախնադարյան) և այլ ածանցներով:
Որակական ածականների համեմատության աստիճանները
Որակական ածականները ցույց են տալիս առարկաների համեմատելի հատկություններ, այսինքն՝ առարկայի հատկանիշի չափը այլ առարկաների նույն հատկանիշի համեմատությամբ կամ հարաբերությամբ:
Համեմատության աստիճանները երեքն են` դրական, բաղդատական, գերադրական:
1. Դրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկությունը՝ առանց ուրիշ առարկաների նույն հատկության հետ համեմատելու՝ կարճ (ճանապարհ), փարթամ (բուսականություն), բարձր (սյուն):
2. Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը ուրիշ առարկայի (կամ առարկաների) նույն հատկության համեմատությամբ:
Օրինակ
Այս տաճարը մյուսից ավելի հին է:
Բաղդատական աստիճանը կազմվում է .
• ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով ավելի բառը, ինչպես՝ ավելի հին, ավելի շոգ, ավելի քաղցր և այլն. սա կոչվում էառավելական բաղդատական, • ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով պակաս, քիչ կամ նվազ բառը, ինչպես` նվազ ընդունակ, պակաս ամուր, քիչ զգայուն.սա կոչվում է նվազական բաղդատական:
3. Գերադրական աստիճանը ցույց է տալիս, որ տվյալ առարկայի մեջ հատկանիշը դրսևորվում է ամենաբարձր չափով:
Գերադրական աստիճանը կազմվում է՝
• դրական աստճանի ձևից՝ ամենա- նախածանցով, ինչպես՝ ամենազվարթ, ամենագեղեցիկ կամ ամենից բառով՝ ամենից մեծ, ամենից երկար, • դրական աստիճանի ձևին ավելացնելով -(ա)գույն վերջածանցը, ինչպես՝ բարդագույն, նրբագույն, խոշորագույն:
Ամենա նախածանցով գերադրական աստիճան է կազմվում համարյա բոլոր ածականներից, սակայն գույն ածանցը դրվում է քիչ թվով ածականների վրա:
Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ, ինչպես՝ ամուլ, ստերջ, արու, բոբիկ, բուն, համր, էգ, խուլ, կաղ, կույր, հավասար, ձրի, հղի, ճաղատ, մերկ, տկլոր, օժանդակ, նախկին:
3.Դերանուն․պատմի՜ր այս խոսքի մասին։
Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:
Այս դերանուններին հարցական դերանուն են անվանում, որովհետև այս դերանունները հարց են արտահայտում: Այս դերանունների միջոցով ենք մենք նախադասությունը սարքում հարցաքական նախադասունթյուն:
Հարաբերականդերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:
4. Թվական խոսքի մաս․տեսակները։
Օրինակ
Երկրորդ տարին է արդեն, ինչ նա շաբաթը երեք անգամ հաճախում է մարզումների:
Այս նախադասության մեջ երկրորդ բառը ցույց է տալիս թվային կարգ, իսկ երեք բառը՝ քանակ: Դրանք թվականներ են:
Կան թվային իմաստ արտահայտող այլ խոսքի մասեր ևս, ինչպես՝ տասնյակ, եռակի, հազարավոր, շատ, այդքան, քանի, հինգանոց, եռակողմ: Սակայն սրանք թվականներ չեն: Մեր նախադասության մեջ գործածված թվականները կարող են գրվել նաև թվերով՝ 2-րդ, 3, իսկ վերը նշված բառերը թվերով արտահայտվել չեն կարող:
Առարկաների թիվ կամ թվային կարգ ցույց տվող բառերը կոչվում են թվականներ:
Թվականները լինում են երկու տեսակի` քանակական և դասական:
Թվականների գործածությունը գոյականաբար
Թվականները նախադասության մեջ սովորաբար լինում են գոյականական անդամի լրացում, սակայն հաճախ ածականների նման կարող են գործածվել գոյականաբար: Այդ դեպքում թվականը հանդես է գալիս գոյականին բնորոշ պաշտոններով, քանի որ իր մեջ պարունակում է այն գոյականի իմաստը, որը նախադասության մեջ չի նշվում կամ չի կրկնվում, բայց իմաստով հասկացվում է: Նման կիրառության մեջ թվականը կարող է գոյականի նման հոդ ստանալ և հոլովվել:
Օրինակ
Իմ մարզիկները լավ են պատրաստվել. երեքից էլ գոհ եմ: Քսանյոթերորդը մեր բնակարանն է:
Այս նախադասության մեջ երեքից և քսանյոթերորդ թվականները գործածվել են գոյականաբար, որովհետև երեքից թվականը դրված է բացառական հոլովով և արտահայտում է երեք մարզիկներից իմաստը, իսկ քսանյոթերորդ թվականը՝ որոշյալ առումով և արտահայտում է քսանյոթերորդ բնակարանը իմաստը:
Ուշադրություն
Երկու թվականը հոլովվելիս և հոդ ստանալիս ունենում է երկուս ձևը՝ երկուսը, երկուսի, երկուսին, երկուսից, երկուսով, երկուսում:
Թվականների գրությունը
Բարդ և բարդածանցավոր թվականներն իրենց կազմությամբ կցական կամ հարադիր բարդություններ են:
Կցական բարդություններ են այն բոլոր թվականները, որոնք կազմված են տասնավորից ու միավորից՝ 11 -ից մինչև 99-ը: Այս թվականների բաղադրիչները գրվում են միասին:
Հարադիր բարդություններ են 100-ից բարձր բոլոր թվականները, 100,1000 և ավելի բարձր թիվ ցույց տվող թվականների բաղադրիչները գրվում են առանձին՝ չորս հազար, հարյուր քսանվեց:
Դասական թվականները կազմվում են բացարձակ թվականներին ավելացնելով -րորդ կամ –երորդ վերջածանցները. երկու, երեք, չորս թվականներին ավելացվում է -րորդ, ինչպես՝ երկրորդ, երրորդ, չորրորդ, բոլոր մյուս թվականներին` – երորդ ածանցը, ինչպես՝ հինգերորդ, վեցերորդ, քսաներորդ, երեքհարյուրերորդ և այլն:
Դասական թվականները կազմվում են՝ 2,3,4 բացարձակ թվականներին ավելացնելով -րորդ, մնացածներին՝ –երորդ վերջածանցները:
Երեսուն թվականը գրվում է ր-ով, քառասուն-ը՝ ռ-ով: 9-ը միշտ գրվում է երեք տառով՝ ինն կամ ինը: 80-ի ճիշտ ձևն է՝ ութսուն:
Տասը թվականի ը հոդը բառակազմության մեջ փոխվում է ն-ի՝ տասնչորս:
Թվականները կարող են արտահայտվել հայերեն այբուբենի տառերով` նրանց թվական արժեքի համապատասխան` Ա (1 կամ 1-ին), Բ (2 կամ 2-րդ), ժ (10 կամ 10-րդ), ԺԴ (14 կամ14-րդ), Ճ (100 կամ100-րդ) Ռ (1000 կամ1000-րդ) և այլն:
5. Բայ․դիմավոր և անդեմ բայեր։
Դիմավոր և անդեմ ձևեր
Բայ խոսքի մասի մեջ միավորվում են այն բառերը, որոնք արտահայտում են գործողություն, օրինակ՝ գրել, վազել, կառուցեցին, կարդում եմ, խաղաց և այլն։ Գործողության, ընթացքի գաղափարը բայերն արտահայտում են իրենց բնորոշ քերականական կարգերով։ Դրանք են սեռի, եղանակի, դեմքի, թվի, ժամանակի կարգերը։ Սակայն ոչ բոլոր բայաձևերն ունեն այս բոլոր կարգերը։ Ըստ այս կարգերի դրսևորման՝ բայը խոսքում գործածվում է երկու ձևով՝ դիմավոր և անդեմ։ Անդեմ ձևերն ունեն սեռի կարգ, իսկ դիմավոր ձևերը՝ նաև մյուս կարգերը, օրինակ՝ գրել, գրած բայերն անդեմ են, որովհետև պարզ չէ նրանց դեմքը, այսինքն՝ գործողության և կատարողի հարաբերությունը, իսկ գրում եմ, կգրես բայերը դիմավոր են, քանի որ հասկանալի է, որ գրում եմ ես, կգրես դու։ Բայի անդեմ ձևերը կոչվում են դերբայներ։ Ժամանակակից հայերենում կա ութ դերբայ։
Իմ կարծիքով ամեն մարդու համար տարբեր են ամենակարևոր բաները՝ մեկի համար ամենակարևոր բանը դա փողն է, մյուսի համար հեռախոսային խաղերն են, մյուսի համար դա ընտանիքն է, մյուսի համար իր տունն է և այլն: Իմ համար ամենակարևոր բաններն են իմ ընտանիքը և իմ զբաղմունքները ներառյալ շախմատը: Իրականում ես մտածում եմ, որ ամեն մարդու համար հեշտ չէ մտածելը՝ թե, որն է նրա համար ամենակարևոր բանը, իմ կարծիքով՝ օրինակ հայտնի և հարուստ մարդկանց համար դժվար է հասկանալ թե որն է նրանց ամենակարևոր բանը՝ նրանց փողերը, նրանց մեքենաները, նրանց տունը թե նրանց ընտնանիքները, իսկ աղքատ մարդկանց համար իմ կարծիքով հեշտ է հասկանալ նրանց ամենակարևորը բանը, դա է օրինակ՝ տուն-տեղ, լինել հարուստ, ունենալ ուտելիք և այլն:
Ես ամանորին միշտ սիրում եմ, դիտել տարբեր ամանորյա ֆիլմեր օրինակ՝ Գրինչը, տանը մենակը, Ռիչիռիչը, Տանը մենակը 2: Սիրում եմ լինել ընտանիքիս հետ, իջնել բակ խաղալ, միշտ սիրում եմ Հունվարի մեկին գնալ տատիկիս տուն: Եվ ուտել համեղ բաներ, նաև բդով բրդուճ:
1.Պատմի՜ր ամանորյա քո սիրած ֆիլմի մասին,ամփոփի՜ր և ներկայացրո՜ւ բլոգում հետաքրքիր նկարով։
Իմ ամենասիրած ֆիլմը ամանորյա, դա տանը մենակն է: Ես այն սիրում եմ նրա համար, որովհետև իմ կարծիքով այդ ֆիլմը իմ ճաշակով է և շատ հետաքրքիր: Ֆիլմը պատմում է մի տղայի՝ Քևինի մասին է, ում հանգստի մեկնող ընտանիքը իրարանցման մեջ, պատահաբար մոռանում է վերցնել Քևինին և թողնում է տանը մենակ։ Քևինն սկզբում վայելում է ազատությունը, բայց շուտով ստիպված է լինում դիմանալ երկու գողերին որոնք, որ փորձում են գողություն անել և նա ստիպված սկսում է տեղադրել բազմաթիվ թակարդներ:
2. Ծաղկի ո՞ր տեսակը քեզ համար ունի ամանորյա խորհուրդ, ինչո՞ւ․ մեկնաբանիր:
Վեց տարեկան ու արդեն երեք ամսական Դոնալդ Իֆոն կանգնել էր 3-րդ պողոտայի և 37 – րդ փողոցի անկյունում, որտեղ նրա բարկացած հայրիկը՝ Հարին, մի ժամ առաջ պատվիրել էր մի րոպե սպասել մինչև ինքը մտնի խանութ ու որոշ բաներ առնի Ալիսի համար, որը հիվանդ պառկած էր, անընդհատ հազում էր ու լաց լինում: Ալիսը երեք տարեկան էր և ամբողջ գիշեր բոլորին արթուն էր պահել: Դոնալդի բարկացած հորը՝Հարիին այդ աղմուկ-աղաղակը բոլորովին դուր չէր եկել, ու նա ամեն ինչի մեղքը գցել էր մայրիկի վրա: Մայրիկի անունը Մէյբլ էր: ՛՛Մէյբլ Լուիզա Աթքինզ Ֆերնանդես, նախքան Հարի Իֆոյի հետ ամուսնանալս՛՛, մի անգամ տղան լսեց, որ մայրն այդպես ասաց իրենց խոհանոցի կոտրված ապակին փոխող մարդուն: ՛՛Ամուսինը մոր կողմից կիսով չափ հնդկացի է, ես էլ հորս կողմից եմ կիսով չափ հնդկացի: Ճիշտ է, Ֆերնանդեսը ավելի շուտ իսպանացու կամ մեքսիկացու ազգանուն է, քան հնդկացու, բայց մեկ է՝ հայրս կիսով չափ հնդկացի էր: Չնայած մենք երբեք նրանց մեջ չենք ապրել, ինչքան կիսով չափ հնդկացիներից ոմանք են անում: Միշտ էլ ապրել ենք մեծ քաղաքներում՛՛:Տղան բանվորական լայն շալվար էր հագել ու մի հին, վանդակավոր պիջակ, որը հոր վրայով փոքրացել էր և կարող էր տղային վերարկուի տեղ ծառայել, եթե նրա հագին այդքան անշնորհք չնստեր: Ուղղակի պիջակի թևերն էին կարճացրել, որպեսզի տղայի վրա մի կերպ հարմարեցնեն և ուրիշ ոչինչ: Բայց գրպաններն այնքան կախ էին, որ տղան անվերջ ձեռքերը շփում էր տաքանալու համար: Արդեն առավոտյան ժամը տասնմեկն էր: Դոնալդի հայրիկը մտել էր խանութ, շուտով դուրս կգար, և նրանք տուն կգնային, մայրիկը կաթ ու դեղ կտար Ալիսին, և Ալիսը էլ լաց չէր լինի ու հազա, և մայրիկն ու հայրիկը էլ չէին կռվի ու գոռգոռա:Այդ խանութ ասվածը ոմն Հեգըրթիինն էր: Երկու մուտք ուներ՝ մեկը պողոտայի անկյունից, մյուսը կողքի՝ 37-րդ փողոցից: Հարի Իֆոն ներս մտնելուց հինգ րոպե հետո դուրս էր եկել հենց 37-րդ փողոցի մուտքով: Նա չէր մոռացել իրեն սպասող տղային, պարզապես ուզեցել էր մի պահ անջատվել ամեն ինչից՝ թե տղայից, թե մնացած բոլորից: Ընդամենը մի կում հացի օղի էր խմել, որն իմիջիայլոց, շատ թանկ էր նստել: Ախր քսանհինգ սենթ էր վճարել, իսկ դա անաստված թանկ է մի պստիկ բաժակ հացի օղու դիմաց: Նա մի շնչով դատարկել էր բաժակը, շտապ դուրս եկել ու քայլել- գնացել՝ միտք ունենալով մի քանի րոպեից հետ գալ, վերցնել տղային, հետո ուտելիք ու դեղ առնել և վերադառնալ տուն, որ տեսնի, թե ինչ կարելի է անել իր փոքրիկ աղջկա հիվանդության համար, բայց ինչպես էր պատահել, կամա, թե ակամա, քայլելով հեռացել էր:Վերջիվերջո, Դոնալդը ներս մտավ խանութ ու միանգամից նկատեց, որ սա իր տեսած խանութներից ոչ մեկին նման չի: Սպիտակ պիջակով մարդը նայեց նրան ու ասաց.- Քեզ չի կարելի էստեղ մտնել: Գնա տուն:- Ուր է հայրիկս:- Էս տղայի հայրիկը ներսն է, — ձայն տվեց մարդը, և ներսում եղածները՝ ուղիղ յոթ տղամարդ, շուռ եկան ու նայեցին Դոնալդին: Միայն մի պահ նայեցին, հետո նորից անցան խմելուն ու զրուցելուն:- Քո հայրիկն էստեղ չի, — ասաց մարդը, — ով էլ որ լինի: — Հարին է, — ասաց Դոնալդը, — Հարի Իֆոն:- Ես Հարի Իֆո անունով ոչ մեկի չգիտեմ: Դե, գնա տուն:- Նա ասաց, որ մի րոպե դրսում սպասեմ:-Հա հասկացանք: Էհ, էստեղ հազար ու մի մարդ է մտնում խմելու, հետո թողնում գնում: Երևի նա էլ է էդպես արել: Եթե քեզ ասել է, որ դրսում սպասես, ավելի լավ է դրսում սպասես: Քեզ էստեղ չի կարելի մնալ:- Դրսում ցուրտ է, — ասաց բարմենը: Բայց էստեղ քեզ չի կարելի մնալ: Կամ հորդ պատվիրածի պես՝ դրսում սպասիր, կամ էլ գնա տուն:- Չգիտեմ ոնց գնամ, — ասաց տղան:- Ձեր հասցեն գիտես:Տղան ակնհայտորեն չհասկացավ հարցի իմաստը, ուստի բարմենը փորձեց հարցն այլ ձևով տալ:-Ձեր տան համարն ու փողոցի անունը գիտես:-Չէ: Մենք քայլելով եկանք: Եկանք՝ դեղ առնենք Ալիսի համար: Հա, հասկասանք, — համբերությամբ ասաց բարմենը: — Հասկացանք, որ դրսում էլ ցուրտ է, բայց մեկ է՝ լավ կանես էստեղից դուրս գաս: Փոքր տղաները էստեղ մտնելու իրավունք չունեն:Հիվանդոտ տեսքով, մոտ վաթսուն տարեկան մարդ՝ համարյա հարբած ու կիսամեռ, վեր կացավ սեղանից ու մոտեցավ բարմենին.-Ես ուրախությամբ տղային տուն կտանեմ, եթե նա կարողանա ճանապարհը ցույց տալ:-Գնա նստիր, — ասաց բարմենը: — Տղան ճանապարհը չգիտի:-Միգուցե գիտի, — ասաց մարդը: Ես էլ եմ երեխեքի տեր, իսկ փողոցը փոքր տղայի տեղը չէ: Ես ուրախությամբ նրան տուն կտանեմ՝ մոր մոտ: -Հասկացանք, — ասաց բարմենը: Բայց գնա նստիր:-Ես քեզ տուն կտանեմ, որդիս, — վրա բերեց ծերուկը:-Ասացինք՝ նստիր, — գրեթե գոռաց բարմենը, ու ծերուկը մնաց շվարած:-Լսիր դու ինձ ինչի տեղ ես դնում, կամացուկ ասաց նա: — Տղան վախեցել է, մրսել ու մորն է ուզում:-Ինչ կլինի նստես, — ասաց բարմենը: — Ես տղայի մասին ամեն ինչ էլ գիտեմ: Բայց դու չէ, որ պիտի նրան տուն տանես:-Ախր մեկնումեկը պիտի նրան տուն տանի՝ մոր մոտ, — կամացուկ ասաց ծերուկն ու զկռտաց: Նրա հագին այնպիսի հնամաշ ու ճմռթված շորեր էին, որ բարմենը համոզված էր՝ դրանք հաստատ ինչ-որ բարեգործական հիմնարկից են սրան բաժին ընկել: Երևի գրպանում էլի մի երեսուն-քառասուն սենթ կունենար գարեջրի համար, դա էլ, ամենայն հավանականությամբ, մուրալով էր ձեռք գցել:-Ծննդյան տոներից ընդամենը երեք օր է անցել, — շարունակեց ծերուկը: — Էնքան էլ շատ չի, որ մեզնից ամեն մեկը իրեն թույլ տա մոռանալ, թե փոքրիկ տղային պիտի օգնել տուն հասնի:-Հը, ինչ է պատահել, — նստած տեղից հարցրեց մի ուրիշ խմող:-Ոչ մի բան, — ասաց բարմենը: — Էս տղայի հայրը պատվիրել է, որ դրսում իրեն սպասի, եղած-չեղածն էդ է: Բարմենը դարձավ Դոնալդ Իֆոյին: — Եթե չգիտես, թե ոնց տուն հասնես, ուրեմն հորդ պատվիրածի պես՝ դրսում սպասիր, քիչ հետո նա կգա ու քեզ տուն կտանի: Դե, գնա, դուրս արի էստեղից:-Տղան դուրս եկավ ու նորից կանգնեց այնտեղ, ուր մի ժամից ավել արդեն կանգնած սպասել էր: — Ծերուկը փորձեց գնալ տղայի հետևից:Բարմենը դուրս թռավ իր տեղից, հասավ ծերուկին, պտուտադռան մոտ բռնեց ուսերից, թափով հետ շրջեց ու բերեց աթոռին նստեցրեց:-Այ էսպես, նստիր, — ասաց նա հանգիստ: — Դու էիր մնում, որ տղայի հոգսը քաշես: Դու քո հոգսը քաշիր: Ես կհետևեմ, որ տղային բան չպատահի:-Լսիր, դու ինձ ինչի տեղ ես դնում, — նորից ասաց ծերուկը:Պտուտադռան մոտ կանգնած ու աչքը դուրսը, որպեսզի փողոցը վերից վար տեսնի, բարմենը՝ մի կարճլիկ, ծանրամարմին իռլանդացի, ոչ հազիվ էր հիսունը բոլորել, շուռ եկավ ու ասաց.-Էս վերջերս քեզ հայելում նայել ես: Դու տղայի ձեռքը բռնած՝ մինչև մոտակա անկյունն էլ չես հասնի:-Էդ ինչի, — զարմացավ ծերուկը:-Որովհետև ոչ հայրիկի ես նման, ոչ պապի, ոչ բարեկամի, ոչ էլ չգիտես թե ում:-Ախր ես էլ եմ երեխեքի տեր, — ասած ծերուկը խեղճացած:-Հասկացանք, — ասաց բարմենը: — Բայց տեղդ սուս -փուս նստիր: Որոշ մարդկանց իրավունք է հասնում, որ երեխեքին բարություն անեն, որոշ մարդկանց էլ՝ չէ, էդքան բան:Նա մի շիշ գարեջուր բերեց ու դրեց ծերուկի սեղանին՝ սրա դատարկ բաժակի կողքին:Էս շիշն իմ հաշվին, — ասաց: — Ինձ իրավունք է հասնում, որ ինձ պես բարեկամներին մեկ-մեկ բարություն անես, բայց քեզ իրավունք չի հասնում մի փոքրիկ տղայի բարություն անել, երբ նրա հայրը հաստատ էստեղ մոտերքում է:Տեղդ սուս – փուս նստիր ու գարեջուր խմիր:-Պետքս չի քո կեղտոտ գարեջուրը, — ասաց ծերուկը: — Դու ինչացու ես, որ քո կեղտոտ պանդոկում ինձ գերի պահես:-Սուս – փուս նստիր, մինչև տղայի հայրը գա ու նրան տուն տանի, իսկ դրանից հետո, թե սիրտդ կուզի, կարող ես էստեղից վազեվազ էլ գնալ:-Ես հիմա եմ ուզում գնալ, — ասաց ծերուկը: — Աշխարհում ոչ մեկից միտք չունեմ վիրավորանքներ կուլ տալ: Եթե քեզ մի երկու բան պատմեի, թե ով եմ, ինչ եմ, դու էլ էդ ձևով հետս չէիր խոսի, գիտեմ:-Դե լավ, — ասաց բարմենը: Նա չէր ուզում գործը բարդացնել, չէր ուզում գլխացավանքի մեջ ընկնել, ու զգում էր, որ տեղի տալով, երևի կարողանա ծերուկի մտքից վանել տղային անպայման օգնելու ցանկությունը: — Շատ լավ, մի երկու բան պատմիր, թե դու ով ես, ինչ ես, ու միգուցե ես իրոք էլ էս ձևով հետդ չխոսեմ:-Ասում եմ՝ չես խոսի, էլի, — վրա բերեց ծերուկը:-Բարմենը ուրախացավ՝ տեսնելով, որ ծերուկը գարեջուր է լցնում իր բաժակի մեջ:Հայացքը չէր կտրում նրանից. Ծերուկը բաժակի մեկ երրորդը պարպեց ու հետո ասաց.-Իմ ազգանունը Էլգեյլեր է, այ թե ինչ:Ծերուկն էլ խմեց, իսկ բարմենը սպասում էր, որ խոսքը շարունակի: Նա հիմա վաճառասեղանի ծայրում էր կանգնել, որ աչքը փողոցում սպասող տղայի վրա պահի: Տղան ցրտից ձեռքերն էր շփում, բայց ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ էր: Ըստ երևույթին, նա հազար տեսակ նեղ օրեր էր տեսել ու արդեն կոփվել, և փողոցում այդպես հորը սպասելը նրա համար այնքան էլ սարսափելի չէր: -Էլգեյլեր, — կրկնեց ծերուկն ու քթի տակ շարունակեց խոսել: Բարմենը չէր լսում, թե նա ինչ է ասում, բայց դա կարևոր էլ չէր, որովհետև գիտեր՝ ծերուկի կողմից արդեն վտանգ չի սպառնում: Նա նորից խորասուզվել էր ինքն իր մեջ, ամբողջովին իր սեփական աշխարհում էր:Մի կին, որ վերջին շաբաթվա ընթացքում ամեն օր կեսօրին այս բարն էր գալիս, ներս մտավ կապը վզին մի պստիկ շան հետ ու ասաց.-Էստեղ՝ դիմացը, մի փոքրիկ տղա է ցրտին կանգնած սպասում: Ում տղան է, դե:Կինը դնովի ատամները սեղմեց ու հայացքը սահեցրեց խմողների վրայով, իսկ շունը պտտվում էր կնոջ ոտքերի մոտ՝ քիչ-քիչ ընտելանալով ներսի տաքությանը:-Ամեն ինչ կարգին է, — ասաց բարմենը: Նրա հայրը գործով տեղ է գնացել:Մի երկու րոպեյից կգա:էհ, լավ կլիներ իսկապես մի երկու րոպեից գար, — ասաց կինը:Իմ ամենաչսիրած բանն է, որ հայրը տղային փողոցում է թողնում:-Էլգեյլեր, — շուռ եկավ ծերուկն ու ազդարարեց իր ամբողջ ձայնով:-Ինչ ասացիր, հարբած անբան, մի սրան տես՝ ծեր էլ մարդ է, — բորբոքվեց կինը: Նրա շունը վզի կապը ձգելով՝ հարձակվեց ծերուկի վրա ու մի քանի անգամ հաչեց:-Կարիք չկա անհանգստանալ, — վրա բերեց բարմենը քաղաքավարությամբ: — Նա ուղղակի իր ազգանունն ասաց:- Հա, լավ է, որ ուրիշ բան չասաց, — ավելացրեց կինը՝ դնովի ատամները կրկին սեղմելով:Շունն էլ փոքր – ինչ խաղաղվեց, բայց ներսի տաքությունից դեռ շարունակում էր դեսուդեն պտտվել: Նրա հագին վերարկուանման մի բան կար, որը տիրուհին միշտ էլ ցուրտ եղանակին կապիչներով ամրացնում էր վրան, բայց ինչ օգուտ, վերարկուն շան ոտքերը չէր ծածկում, իսկ ոտքերը ամենամրսկան տեղն են:Բարմենը մի բաժակ գարեջուր լցրեց կնոջ համար, և նա վաճառասեղանի մոտ կանգնած՝ սկսեց խմել: Հետո բարձրացավ ու նստեց կլոր աթոռիկին՝ ավելի հարմար տեղավորվելու համար, իսկ շունը դադարեց պտույտներ տալուց ու շուրջն էր նայում:Բարմենը մի շիշ գարեջուր էլ դրեց Էլգեյլերի սեղանին՝ էլի անվճար, և առանց խոսքի, առանց նույնիսկ հայացք փոխանակելու, նրանք համաձայնության եկան, որ այս ձևով լեզու կգտնեն:Մոտ երեսունհինգ տարեկան մի տղամարդ, որի դեմքն ու խնամքով կոկված բեղը բարմենին թեթևակի ծանոթ թվացին, ներս մտավ 37- րդ փողոցի մուտքից ու մի բաժակ ցորենի վիսկի պատվիրեց, և խմիչքը լցնելուց հետո, բարմենը շատ կամաց, որ ուրիշ ոչ ոք չլսի ասաց.-Դրսում կանգնածը ձեր տղան է, հա:Տղամարդը փոքրիկ գավակը մոտեցրել էր շուրթերին՝ առանց աչքերը վիսկիից կտրելու, բայց այդ հարցը լսելուն պես՝ հայացքը գցեց բարմենի վրա, հետո մի շնչով դատարկեց բաժակն ու անխոս շարժվեց դեպի դիմացի պատուհանը՝ տղային նայելու: Ի վերջո շրջվեց բարմենի կողմն ու գլուխը տարուբերեց: Մի բաժակ էլ վիսկի պատվիրեց, խմեց, հետո դուրս եկավ ու քայլեց, անցավ տղայի կողքից՝ նրա վրա հազիվ ուշք դարձնելով: Գարեջրի երկրորդ ձրի շիշը վերջացնելուց հետո Էլգեյլերն արդեն նստած տեղը ննջում էր, իսկ շնիկով կինը, սկսեց բարմենին իր շան մասին պատմել:-Ծնված օրից Թիփին կողքիս է, — ասում էր նա, — և մենք անընդհատ միասին ենք: Ամեն մի վայրկյան:-Տասներկուսն անց տասնհինգ բավական լավ հագնված, երեսունին մոտ, մի երիտասարդ մտավ ու շոտլանդական ընտիր վիսկի պատվիրեց, հետն էլ՝ սառույց ու մի կում ջուր, բայց տեղնուտեղն էլ ավելի ցածրորակ վիսկիով բավարարվեց և խմելուց հետո, ասաց.-Հեռուստացույցն ուր է:-Հեռուստացույց չունենք:-Չունենք, — ուրախ-զվարթ հարցրեց երիտասարդը:- Բա էլ ինչ բար: Ես չգիտեի, որ Նյու Յորքում առանց հեռուստացույցի բար կա:Իսկ մարդիկ ինչ են նայում էստեղ, հը:-Մեր ունեցած – չունեցածը մի նվագարկիչ է:-Դե լավ, ինչ արած, — ասաց երիտասարդը:- Եթե ունեցած – չունեցածներդ դա է, ուրեմն դա է: Ինչ կուզեիք լսել:-Հարմարությանդ նայիր, — ասաց բարմենը:Երիտասարդը կարդաց ավտոմատ նվագարկիչի մեջ զետեղված ձայնագրությունների ցանկն ու հետո հարցրեց.-Ինչ կասես «Ղողանջուն զանգակների» մասին՝ Բենի Գուդմանի կատարմամբ:-Հարմարությանդ նայիր, — ասաց բարմենը:-Շատ լավ, — ասաց երիտասարդը՝ մի հինգ սենթանոց գցելով նվագարկիչի մեջ: — Թող «Ղողանջուն զանգակները»լինի:Ավտոմատը գործի ընկավ, իսկ երիտասարդը նորից նստեց վաճառասեղանի մոտ, և բարմենը նրա համար մի բաժակ էլ սառույցով վիսկի պատրաստեց: Երաժշտությունն սկսվեց, բայց մի պահ ականջ դնելուց հետո, երիտասարդն ասաց.-Է, սա «Ղողանջուն զանգակները» չի, ուրիշ բան է:-Սխալ համար ես սեղմել:-Ահ, — ասաց երիտասարդը սիրալիր, — ոչինչ: Ինչ անենք, ոչինչ: Սա էլ վատը չի:Տղան կրկին ներս մտավ, բայց նվագարկիչի հանած աղմուկը շատ բարձր էր, որպեսզի բարմենը կարողանար առանց գոռալու տղային դուրս անել, այնպես որ մոտեցավ նրան ու տարավ փողոց՝ էլի իր տեղը:-Ուր է հայրիկս, — ասաց Դոնալդ Իֆոն:-Հիմա ուր որ է, կգա: Դու էստեղ սպասիր:Սա շարունակվեց մինչև ժամը երկուսն անց կես, երբ սկսեց ձյուն գալ: Բարմենը մի հարմար պահ ընտրեց, որ դուրս գա ու տղային ներս բերի: Իսկ հետո գնում-գալիս էր խոհանոց, տղայի համար ուտելիք կրում: Տղան նստել էր մի արկղի վրա, վաճառասեղանի հետևում՝ կողմնակի աչքից հեռու և ուտում էր մի ուրիշ արկղի վրա գցած սեղանից:Ուտելուց հետո տղայի քունը սկսեց տանել, բարմենն էլ գարեջրի դատարկ արկղների վրա նրա համար անկողին պատրաստեց. Ներքնակի տեղ իր վերարկուն էր փռել, իսկ վերմակի տեղ՝ լվացքի զամբյուղից երեք հատ հին գոգնոց բերել ու իր դրսի պիջակը գցել: Բարմենն ու տղան ոչ մի բառ չէին փոխանակել՝ այն պահից ի վեր, երբ նա տղային ներս էր տարել և հիմա, քունը գլխին, պառկած՝ տղան միաժամանակ կարծես ժպտում էր ու հեծկլտում:Առավոտյան բարում խմողները արդեն գնացել էին: Նրանց հետ նաև Էլգեյլերն ու դնովի ատամներով և շնիկով կինը, ու մինչ տղան քնած էր, հաճախորդների կազմը մի անգամ էլ էր փոխվել:Հինգից տասնհինգ էր պակաս, երբ տղան արթնացավ ու տեղում նստեց: Քնից սթափվելով՝ բարմենին հիշեց, բայց նրանք էլի չխոսեցին: Տղան նստել էր, ասես տանը, իր անկողնում լիներ ու քիչ անց, մի տասը րոպե բաց աչքերով երազելուց հետո, ցած իջավ տեղից:Դրսում արդեն մութ էր, և ձյունն այնպես էր թափվում, ինչպես բքի ժամանակ է լինում: Տղան մի պահ նայեց ձյան փաթիլներին, իսկ հետո շրջվեց ու աչքերը բարձրացնելով՝ հառեց բարմենի երեսին:-Հայրիկս եկավ, — ասաց:-Դեռ չէ, — ասաց բարմենը:Նա ծնկի իջավ տղայի հետ խոսելու համար:-Մի քանի րոպեից ես գործս կվերջացնեմ, ու եթե դու կարենաս ձեր տան տեղը ցույց տալ, կփորձեմ քեզ տուն հասցնել:-Ուրեմն հայրիկս չի եկել:-Չէ, չի եկել: Երևի մոռացել է, թե քեզ որտեղ է թողել:-Նա հենց էստեղ էլ ինձ թողեց, — ասաց տղան այնպիսի եղանակով, կարծես դա անհնար է մոռանալ:- Հենց էստեղ՝ դիմացը:-Գիտեմ:-Գիշերային հերթի բարմենը՝ սպիտակ պիջակը հագին, դուրս եկավ խոհանոցից ու նկատեց տղային:-Էս ով է, Ջոն: Քո երեխեքից է:-Հա, — ասաց բարմենը, որովհետև չէր ուզում պատահածը մյուս բարմենին պատմել:-Էդ պիջակը որտեղից է ճարել:-Տղան կծկվեց ու աչքերը հատակին գցեց:-Իմ հին պիջակն է, — ասաց բարմենը: — Նա իհարկե, վերարկու ունի, բայց չգիտես ինչի էս պիջակն է սիրում:-Տղան միանգամից աչքերը բարձացրեց ու ապշահար նայեց բարմենի երեսին:-Հա, բոլոր երեխեքն էլ էդպես են, Ջոն, — ասաց գիշերային հերթի բարմենը: Միշտ ուզում են մեծերին նմանվել:-Ճիշտ է, — ասաց մյուսը:-Նա իր սպիտակ պիջակը հանեց, հագավ դրսի պիջակն ու վերարկուն և տղայի ձեռքը բռնեց:-Բարի գիշեր, — ասաց:Գիշերային հերթի բարմենը պատասխանեց նրան ու հայացքով ճանապարհեց մինչև դուրս:Տղան ու բարմենը լուռումունջ քայլելով՝ տների երեք շարք անցան, հետո մտան մի դեղատան կից սրճարանն ու նստեցին վաճառասեղանի մոտ:-Ինչ ըմպելիք ես ուզում՝ շոկոլադի, թե վանիլի:-Չգիտեմ:-Մեզ շոկոլադի ըմպելիք տվեք ու վանիլի պաղպաղակով մրգաջուր, — ասաց բարմենը վաճառողին, և երբ ըմպելիքները մատուցվեցին, բարմենն անմիջապես անցավ իր մրգաջուրը խմելուն: Տղան էլ հաճույքով շոկոլադի ըմպելիքը խմեց, իսկ հետո նրանք նորից դուրս եկան ձյան տակ:-Դե, հիմա փորձիր հիշել, թե որն է ձեր տան ճամփան: Կարող ես: Բարմենը կանգնել էր ձյան տակ ու մտածում էր, թե ինչ ելք գտնի, բայց նեղն էր ընկել ու ոչ մի ելք չգտավ: -Լավ, — ասաց նա վերջապես, — ինչ կարծիքի ես գիշերը մեր տանը, իմ երեխաների հետ անցկացնելու մասին: Ես երկու տղա ունեմ ու մի փոքրիկ աղջիկ:Մենք քեզ համար քնելու տեղ կսարքենք, իսկ վաղը հայրիկդ կգա ու քեզ կտանի:-Կգա որ:-Իհարկե կգա:-Նրանք քայլեցին հուշիկ ու անձայն թափվող ձյան փաթիլների տակ, և հանկարծ բարմենի ականջին հասավ, որ տղան կամացուկ լաց է լինում: Նա չփորձեց տղային մխիթարել, որովհետ գիտեր՝ տղայի համար մխիթարանք չկա: Տղան չէր ուզում գնալ, բայց կամացուկ լաց էր լինում և քայլում իր բարեկամի կողքից: Նա լսել էր, որ կան օտար մարդիկ ու լսել էր, որ կան թշնամիներ և եկել այն համոզման, թե դրանք նույնն են, բայց ահա մեկը, որին նա առաջ երբեք չէր տեսել, ոչ օտար էր, ոչ թշնամի: Չնայած միևնույն է՝ նա իրեն սարսափելի մենակ էր զգում առանց իր բարկացած հայրիկի:-Նրանք սկսեցին բարձրանալ ինչ – որ ձյունածածկ աստիճաններով, և տղայի բարեկամն ասաց.-Այ էստեղ ենք մենք ապրում: Հիմա տաք ճաշ կուտենք, ու դու կպառկես քնելու, մինչև վաղը հայրիկդ գա ու քեզ տանի տուն:-Երբ կգա, — ասաց տղան:-Առավոտյան, ասաց նրա բարեկամը:-Երբ նրանք հայտնվեցին լույսով ողողված սենյակում, բարմենը տեսավ, որ տղան էլ լաց չի լինում, և գուցե էլ երբեք լաց չի լինի:
Խուլ, աճեցուն, զայրագին մի շշուկ գրավել էր նրան։ Հսկա կաղնիները բուռն շարժումով կռանում էին դեպի հացիներ, թեղին ու լորին վրդովված՝ շշնջում էին։ Թփերն անգամ, անճոռնի բաղեղներով գալարված, ոտները ճահճի մեջ, գաղջ հողի վրա պառկած՝ անհանգիստ էին․․․ Անտառն ամբողջ հուզված էր։ Անսովոր մի դեպք էր տեղի ունենում այդ բազմադարյան ճահճային աշխարհում, ուր ծառերը մինչև այդ՝ աճում էին, մեռնում, ուտում էին, ապրում, գիջության մեջ բորբոսնում, պարազիտներով լեցվում, բաղեղներով կաշկանդվում և ուր բոլորը գոհ էին, ոչնչի չէին ձգտում։
Բայց ահա մի օր ծառերից մի քանիսը պատռել էին ամեն պատուտակ, անցել ամեն ճահիճ, և արմատները, փոխանակ ըստվաղեմիավանդության դեպի ձորն ի վար իջեցնելու, սկսել էին դեպի լեռն ի վեր պարզել։ Այդ անսովոր էր, խիստ անբնական և անտառն ամբողջ իզուր չէր հուզվել։
Ի՜նչ․․․ արհամարհել պապենական սովորությունը, թողնել ճահիճն ու ձորերը, ճգնել ազատվելու պատուտակներից և որ գլխավորն է, դեպի լե՜ռը մագլցել։ Ինչի՜ նման էր այդ։
Նոր ծառերը, սակայն, անվրդով, անզգա կարծես այդ բոլոր հուզման՝ անցել էին գիջությունը, անցել գծված սահմանը, գնում էին դեպի վեր՝ ոստնելովժայռերի վրայից,արհամարհելով արգելքները, պատռելով հողի կուրծքը։ Եվ որը առավելն է, այդ ամբողջ նոր ճյուղավորության ծայրում:
սկսել էր ծնվել մի առողջ, առույգ և հպարտ ոստերով ծառ, որ վեսությամբ նայում էր արևին, իր ոտների մոտ փռված հին անտառին և իր հպարտ շարժումով կարծես ծաղրում էր ճահճի մեջ ապրող հին ընկերներին։
— Դարձե՛ք, խելահեղնե՛ր,— գոչում էին հները։
— Խենթացել են,— գոռում էին կաղնիները։
— Կոչնչանան,— շշնջում էին թփերը։
Իսկ նոր ծառը բարձրանում էր, անհագ բարձրանում և բոլոր այդ աղմուկի վրա ժպտում ու զվարճանում։
— Բայց այդ ո՞ւր ես գնում, մոլորվա՜ծ,— կանչեց վերջապես մի հսկա կաղնի.— ի՞նչ գործ ունիս այդ բարձրությունների վրա, ուր տիրում է սառնամանիք, ուր քամին սոսկալի է, ուր ջուր չկա և ուր ժայռերը կոշտ են, ճանապարհը՝ դժվար․․․
— Բարձրանում եմ,— ժպտաց նոր ծառը։
— Բարձրանո՜ւմ ես,— ապշեց մեծ կաղնին,— խենթ, ի՞նչ կա բարձրանալու մեջ, եթե ոչ՝ միմիայն կորուստ։ Ավելի լավ չէ՞, որ իջնես դեպի ձորը, գետակի ափին, ուր ստվեր կա, առատ ջուր, սննդարար հող, և ուր քամին անզոր է, կայծակն՝ անհասանելի․․․
— Բարձրանում եմ,— համառեց ծառը և մի րոպե իսկ կանգ չառավ։
— Դու կոչնչանաս,— կանչեցին ծառերը։
— Բարձրության վրա․․․
— Կայծակին զո՛հ կլինիս։
— Լեռների ծայրին․․․
— Դու անոթի կմնաս, ծարավ, պապակվա՜ծ։
— Բայց բարձր կլինեմ․․․
Ու բարձրանում էր, անհագ բարձրանում։Անտառն ամբողջ այժմ լուռ, դողդոջուն, դարձած դեպի բարձրացող ծառը, սրտատրոփ դիտում էր նրա քայլերը, ուրախանում նրա հաճախ ապարդյուն ճիգերի վրա, չարամտորեն ժպտում, երբ նա մի խոշոր ժայռի դեմ էր առնում և նենգամիտ, կծու խոսքեր նետում, երբ ծառը պապակված ու հոգնած՝ կանգնում էր շունչ առնելու և կամ, երբ քամին զորեղ տարուբերում էր նրան այս֊այն կողմ, ծռում, գետնին էր քսում, կամ տերևներն ու ճյուղերը միմյանց խառնելով՝ գլխին դիզացնում․․․
Փչում էր քամին, այրում էր արևը, անձրևն ու հեղեղները թրջում էին նրան, ամպերը գլխին որոտում, փոթորիկը նրան ժայռեժայռ խփում, կայծակը նրա շուրջը շանթիչ գծեր պարզում․․․ և սակայն ծառը համառ, անդրդվելի՝ ելնում էր, ելնում և մշուշոտ, բարձր կատարների ձգտում․․․
Եվ երկա՜ր֊երկա՜ր տանջվելուց հետո կես ճղակոտոր, տերևները կորցրած, հոգնած, ուժասպառ, խաղալիք քամիների, որոտումների տակ, կայծակի գծերի մեջ, անձրևներով թրջված՝ հասնում էր բարձր կատարին։ Այժմ նա մշուշին ցած էր թողել ճահիճների մեջ մնացած իր ընկերներին ծածկելու․ այժմ նա արևին էր տարածում իր թևերը, բայց, այժմ քան երբեք, նա մենակ էր, անընկեր, հեռու գետակից, հեռու ձորակից։
Եվ չէր ափսոսում։ Այդտեղ, բարձրության վրա հանգչած, զմայլվում էր նա հեռավոր հորիզոնով, փայլուն արևի տակ ողողված լեռների կատարներով։ Անձրևը նրան ջուր էր տալիս, լեռան հողը՝ սնունդ։ Այնտեղ նա երազում էր իրենից մի նոր, բարձր կանգնած սերունդ ստեղծել, բռնել կատարը, արևի լույսի մոտ լինել, ամպերի խոնավությունից հեռու կենալ և ճահճային պատվանդանիցմիշտ ազատ մնալ։
Իսկ ցածի անտառը նայում էր դեռ նրան ծիծաղելով, նայում էր մենավորին, խենթուկին ու ասում.
— Կոչնչանա, կայծակը կփշրի նրան, քամիները կկործանեն հանդուգնին․․․
Գալիս էին քամիները, փշրում նրա ճյուղերը, ցրիվ տալիս տերևները․ գալիս էր անձրևը, մերկացնում էր նրա ոստը, ճկուն արմատները հեղեղների տակ ողողում․ գալիս էր և կայծակը, աղմկում, վժժում, շրջակա ժայռերը ցնցում, այս-այն թփիկն այրում-սևացնում և գոչում ծառին․
— Հանդո՛ւգն, ո՞ւր ես եկել ինձ մոտ, կայրեմ քեզ։ — Այրի՛ր,— ասում էր ծառը,— կայրվեմ այստեղ, բայց կայրվեմ բարձրության վրա․․․Այդպես էլ եղավ։ Մի չարագուշակ, փոթորկալից գիշեր քամիները ճղակոտոր արին ծառին, հեղեղը մերկացրեց արմատները և այրող, նախանձոտ կայծակն եկավ վժժալով ու նրա կրծքին խփեց․․․
Ծառը բռնկեց, սկսեց այրվել։
— Այրվում է՛…— քրքջաց ներքևից ճահճային անտառը։
— Նրա վերջն այդ էր,— ասում էին թփիկները։
— Տեսա՞ր, հանդո՛ւգն արարած,— կանչեց մեծ կաղնին,— մեռնում ես այժմ ահա․․․
— Բարձրության վրա՛…— մրմնջաց ծառը։ Եվ խոր ու խավար գիշերվա մեջ նրա բոցը փայլում էր հեռվից՝ մի կրակոտ աստղի նման։ Ճարճատում էր նա, ծուխ-մուխ արձակում, իր մահը խնկում․ մահ այդքա՛ն շքեղ, այդքա՛ն բարձր․ և հողը նրա շուրջը կարծես տեղ էր բաց անում, ընդունելու իր ծոցի մեջ նրան, որ բարձրի ձգտեց և բարձրության վրա՛ էլ մեռավ․․․
Հարցեր և առաջադրանքներ: 1. Անծանոթ բառերը դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել: բաղեղ-շաղապատուկ, գաղջ-զզվելի, եղկ, գիջություն-թաց, կաշկանդվել-նեղվել, պատուտակ-Պատատուկազգիների ընտանիքին պատկանող բույս, վաղեմի-հին, վեսություն-գոռոզություն, ոստնել-ցատկել, անհագ-անկուշտ, դողդոջուն-երերուն, սրտատրոփ-անհամբեր, ճիգ-ջանք, կենալ-բնակվել, պատվանդան-հենարան, պապակված-ծարավ: 2. Բացատրել հետևյալ բառերի գործածությունը, դրանց միջոցով ի՞նչ վերաբերմունք է արտահայտվում: -Այրվում է,- քրքջաց ներքևից ճահճային անտառը, Այս նախադասությունը օգտագործվում է փոխաբերական իմաստով: 3. Բնութագրել ըմբոստ ծառին ՝ օգտագործելով հատվածներ ստեղծագործությունից: Նա ուզում էր անհնդատ աճեր, անցներ իր ընկերներից և ինչքան կարող էր վերև բարձրանալ:
Իսկ նոր ծառը բարձրանում էր, անհագ բարձրանում և բոլոր այդ աղմուկի վրա ժպտում ու զվարճանում։
— Բայց այդ ո՞ւր ես գնում, մոլորվա՜ծ,— կանչեց վերջապես մի հսկա կաղնի.— ի՞նչ գործ ունիս այդ բարձրությունների վրա, ուր տիրում է սառնամանիք, ուր քամին սոսկալի է, ուր ջուր չկա և ուր ժայռերը կոշտ են, ճանապարհը՝ դժվար․․․
— Բարձրանում եմ,— ժպտաց նոր ծառը։
— Բարձրանո՜ւմ ես,— ապշեց մեծ կաղնին,— խենթ, ի՞նչ կա բարձրանալու մեջ, եթե ոչ՝ միմիայն կորուստ։ Ավելի լավ չէ՞, որ իջնես դեպի ձորը, գետակի ափին, ուր ստվեր կա, առատ ջուր, սննդարար հող, և ուր քամին անզոր է, կայծակն՝ անհասանելի․․․
— Բարձրանում եմ,— համառեց ծառը և մի րոպե իսկ կանգ չառավ։
— Դու կոչնչանաս,— կանչեցին ծառերը։
— Բարձրության վրա․․․
— Կայծակին զո՛հ կլինիս։
— Լեռների ծայրին․․․
— Դու անոթի կմնաս, ծարավ, պապակվա՜ծ։
— Բայց բարձր կլինեմ․․․
Ու բարձրանում էր, անհագ բարձրանում։Անտառն ամբողջ այժմ լուռ, դողդոջուն, դարձած դեպի բարձրացող ծառը, սրտատրոփ դիտում էր նրա քայլերը, ուրախանում նրա հաճախ ապարդյուն ճիգերի վրա, չարամտորեն ժպտում, երբ նա մի խոշոր ժայռի դեմ էր առնում և նենգամիտ, կծու խոսքեր նետում, երբ ծառը պապակված ու հոգնած՝ կանգնում էր շունչ առնելու և կամ, երբ քամին զորեղ տարուբերում էր նրան այս֊այն կողմ, ծռում, գետնին էր քսում, կամ տերևներն ու ճյուղերը միմյանց խառնելով՝ գլխին դիզացնում․․․
Փչում էր քամին, այրում էր արևը, անձրևն ու հեղեղները թրջում էին նրան, ամպերը գլխին որոտում, փոթորիկը նրան ժայռեժայռ խփում, կայծակը նրա շուրջը շանթիչ գծեր պարզում․․․ և սակայն ծառը համառ, անդրդվելի՝ ելնում էր, ելնում և մշուշոտ, բարձր կատարների ձգտում:
4. Ո՞րն է ստեղծագործության հիմնական ասելիքը: Ստեղծագործության ասելիքը այն է, երբ դու ունես նպատակ, դու պետք է ամեն գնով հասնես դրան և հետ չքաշվես դժվարություններից:
Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու:
Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:
Հարցական դերանունները արտահայտում են հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի և այլնի մասին՝ առանց դրանք անվանելու:
Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:
Որոշյալ դերանունները մատնացույց են անում առարկաների կամ անձերի հայտնի, որոշյալ ամբողջություն` միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած, առանց դրանք անվանելու:
Որոշյալ դերանուններն են՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:
Անորոշ դերանունները մատնացույց են անում անորոշ անձ, առարկա և կամ անձի ու առարկայի անորոշ հատկություն, քանակ` առանց դրանք անվանելու:
Անորոշ դերանուններն են` ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:
Ժխտական դերանունները մատնացույց են անում ամբողջությամբ ժխտվող առարկաներ կամ անձեր, առանց դրանք անվանելու:
Ժխտական դերանուններն են` ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:
1 Փորձի՛ր պատասխանել:
ա) ով ե՛րբ է ասում «ես»,
ես ասում եմ:
բ) ով ո՛ւմ է ասում «դու»,
դու նրանց ասում ես:
գ) ո՛ւմ մասին է ասում «նա»
նա ասում է:
2 Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:
Ոչ ոք (իմանալ-չիմացավ), թե որտեղի՛ց հայտնվեց:
Ոչ մեկը (փորձել-չփորփեց) հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր:
Բոլոր (ճանապարհորդները-ճանապարհորդներին) մի տեղ (տանել-են տարել) :
Բոլորը (հրավիրվել-հրավիրվել էին) կիրակի օրվա հավաքին:
Կարծես թե ամբողջ (քաղաք-քաղաքը) հրապարակ է (լցվել-լցվել):
Ամբողջ (դառնալ-դարձան) կրակի բաժին:
3 Հոլովման աղյուսակում գրի՛ր տրված դերաննուների համապատասխան ձևերը և պատասխանի՛ր հարցերին:
Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ:
Ուղղական-ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ: Սեռական-իմ, քո, նրա, իր, մեր, ձեր, նրանց,ում: Տրական-ինձ, քեզ, նրան, իր, մեզ,ձեզ, նրանց, ու՞մ: Բացառական-ինձնից, քեզնից, նրանից, իրենցից, մեզնից, ձեզնից, նրանից, ու՞մից: Գործիական-ինձնով, քեզնով, նրանով, իրենով, մեզնով, ձեզնով, նրանով, ու՞մով: Ներգոյական- իմ մեջ, քո մեջ, նրա մեջ, իր մեջ, մեր մեջ, ձեր մեջ, նրա մեջ, ու՞մ մեջ: Հայցական-ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ:
4 Տրված դերանուններով (սեռական հոլով) նախադասություններ կազմի՛ր և լրացրո՛ւ նախադասությունը:
Իմ, քո, նրա, իր, մեր, ձեր:
Իմ գիրքը հետաքրքիր է։ Քո գիրքը անհետաքրքիր է։ Նրա գիրքը շատ հաստ։ Իր մեքենան երկար է։ Մեր մեքենան կարճ է։ Ձեր մեքենան կարմիր է։ Սեռական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան,…:
Ածականները, ըստ իրենց արտահայտած իմաստի, բաժանվում են երկու հիմնական խմբերի` որակական և հարաբերական:
Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն` այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային` անկախ ուրիշ առարկաներից՝ ամուր պատ, պայծառ աստղ, սառը ջուր:
Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի վերաբերությունը կամ հարաբերությունը, այսինքն` արտահայտում են առարկայի կապը ուրիշ առարկաների հետ՝ փայտե դուռ, գիշերային զովություն, բժշկական գործիքներ, միրուքավոր ծերունի:
Այս կապակցությունների մեջ փայտե, գիշերային, բժշկական, միրուքավոր ածականները ցույց են տալիս դուռ, զովություն, գործիքներ, ծերունի գոյականների հարաբերությունը, կապը փայտ, գիշեր, բժիշկ, միրուք գոյականների հետ (դուռ, որ փայտից է սարքած, զովություն, որ գիշերվան է հատուկ, գործիքներ, որ բժիշկներն են օգտագործում, միրուք, որն ունի ծերունին):
Որակական ածականները ցույց են տալիս համեմատելի հատկանիշ, այսինքն` տվյալ հատկությունը տարբեր առարկաներ կարող են ունենալ տարբեր չափերով` բարձր լեռ, ավելի բարձր լեռ, ամենաբարձր լեռը, շոգ ամառ, նվազ շոգ ամառ և այլն:
Հարաբերական ածականները սովորաբար ցույց են տալիս առարկաների ոչ համեմատելի հատկանիշ: Չի կարելի ասել` ավելի բրդե (վերարկու), ավելի լեռնային (լճակ) և այլն: Հարաբերական ածականներ են կազմվում ական (մանկ),ային (ձմեռային), գին (թախծագին), ե (երկաթե), եղեն (քարեղեն), ենի (մայրենի), յա (ստորերկրյա), յան (նախնադարյան) և այլ ածանցներով:
Որակական ածականների համեմատության աստիճանները
Որակական ածականները ցույց են տալիս առարկաների համեմատելի հատկություններ, այսինքն՝ առարկայի հատկանիշի չափը այլ առարկաների նույն հատկանիշի համեմատությամբ կամ հարաբերությամբ:
Համեմատության աստիճանները երեքն են` դրական, բաղդատական, գերադրական:
1. Դրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկությունը՝ առանց ուրիշ առարկաների նույն հատկության հետ համեմատելու՝ կարճ (ճանապարհ), փարթամ (բուսականություն), բարձր (սյուն):
2. Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը ուրիշ առարկայի (կամ առարկաների) նույն հատկության համեմատությամբ:
Օրինակ
Այս տաճարը մյուսից ավելի հին է:
Բաղդատական աստիճանը կազմվում է .
• ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով ավելի բառը, ինչպես՝ ավելի հին, ավելի շոգ, ավելի քաղցր և այլն. սա կոչվում էառավելական բաղդատական, • ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով պակաս, քիչ կամ նվազ բառը, ինչպես` նվազ ընդունակ, պակաս ամուր, քիչ զգայուն.սա կոչվում է նվազական բաղդատական:
3. Գերադրական աստիճանը ցույց է տալիս, որ տվյալ առարկայի մեջ հատկանիշը դրսևորվում է ամենաբարձր չափով:
Գերադրական աստիճանը կազմվում է՝
• դրական աստճանի ձևից՝ ամենա- նախածանցով, ինչպես՝ ամենազվարթ, ամենագեղեցիկ կամ ամենից բառով՝ ամենից մեծ, ամենից երկար, • դրական աստիճանի ձևին ավելացնելով -(ա)գույն վերջածանցը, ինչպես՝ բարդագույն, նրբագույն, խոշորագույն:
Ամենա նախածանցով գերադրական աստիճան է կազմվում համարյա բոլոր ածականներից, սակայն գույն ածանցը դրվում է քիչ թվով ածականների վրա:
Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ, ինչպես՝ ամուլ, ստերջ, արու, բոբիկ, բուն, համր, էգ, խուլ, կաղ, կույր, հավասար, ձրի, հղի, ճաղատ, մերկ, տկլոր, օժանդակ, նախկին:
Ուշադրություն
Ածականակերտ ամենա, գույն, գին ածանցները այլ դեպքերում նաև արմատներ են:
Այսպես՝
• գին գոյականը չպետք է շփոթել գին ածանցի հետ. դառնագին բառը նշանակում է խիստ դառն. այստեղ գին-ը ածանց է, իսկ փրկագին նշանակում է փրկելու գինը. այս դեպքում գին-ը արմատ է, • ամենա և գույն բաղադրիչներով ածականները ոչ միշտ են ցույց տալիս գերադրական աստիճան, օրինակ՝ ամենամեծը նշանակում է բոլորից մեծ. սա գերադրական աստիճան է, իսկ ամենագետ-ը նշանակում է ամեն ինչ իմացող. այստեղ ամեն-ը արմատ է, լավագույն նշանակում է ամենից լավ. սա գերադրական աստիճան է, իսկ վարդագույն-ը նշանակում է վարդի գույն ունեցող. այստեղ գույն-ը արմատ է,
Ուշադրություն
Գերադրական աստիճան կազմող ամենա և գույն ածանցները միաժամանակ միևնույն բառի հետ գործածելը սխալ է. կարելի է ասել խստագույն կամ ամենախիստ, բայց չի կարելի ասել ամենախստագույն:
Դրական-երկար ճանապարհ, երկար քանոն, մեծ պայուսակ:
Բաղդադական-Այս սեղանը այն սեղանից մեծ է, այս ուտելիքը այն ուտելիքից համեղ է, այս խաղաքարը այն խաղաքարից մեծ է:
Գերադրական-Սա աշխարհի ամենամեծ գրադարանն է, սա ամենագեղեցիկ շորն է, սա ամենախիստ մարդն է աշխարհի: