Ուղեվորություն դեպի գազպրոմի սահադաշտ

Մենք մեր ուժեղ ջոկատով՝ գնացինք Գազպրոմի սահադաշտ: Մենք այնտեղ սահեցինք, զվարճացանք, և ամենակարևորը սովորեցինք սահել: Սկզբում մենք վախում էինք առանց բռնվելու սահել, բայց հետո մեր ջոկատի Աստղիկը ինձ ասեց մի գաղտնիք թե ինչպե՞ս սահել, և ես այն կիրառեցի և ես կարողացա սահել:

Եռօրյա ճամբար արատեսում

Նախագծի նպատակը.

  • ուսումնահայրենագիտական
  • քայլք գյուղում. Եղեգիս
  • կանաչ գարուն. սերմնացան
  • միջավայրի խնամք
  • Ուսումնական մեղվանոց

Նախագծի խնդիրները.

  • հավաքել տեղեկություն այցելվող վայրերի մասին՝ Հայրավանք, Նորատուսի խաչքարանոց, Սելիմի քարվանատուն, Սմբատաբերդ, Զորաց եկեղեցի, Արատեսի վանք
  • Ճամփորդապատումները բլոգներում

ՄԵԿՆՈՒՄ՝ մայիսի 13՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից՝ ժամը` 9։30

Երթուղին
Երևան-Սևան-Մարտունի-Վարդենյաց լեռնանցք-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես

ՎԵՐԱԴԱՐՁ՝ մայիսի 15՝ Մայր դպրոցի կայանատեղի՝ժամը` 18:00

Արատես-Հերմոն-Եղեգիս-Արտաբույնք- Սմբատաբերդ-Շատին-Գետափ-Արենի-Զանգակատուն-Սևակավան-Երասխ-Արտաշատ-Երևան

Հայրենագիտական կանգառներ.

  • Սևանա լիճ-Հայրավանք
  • Նորատուսի խաչքարերի պուրակ
  • Քարավանատուն /Սելիմի լեռնանցք/
  • Գետեր՝ Արգիճի, Արփա, Եղեգիս, Արատես
  • Զորաց եկեղեցի
  • Եղեգիսի կիրճ
  • Եղեգիս
  • Արատեսի վանք
  • Սմբատաբերդ

Ուշադրության՝ կենտրոնում են Արգիճի գետը, Արմաղան լեռը, Արփա գետը
Անհրաժեշտ իրեր.

Քնապարկ, մեկանգամյա օգտագործման սպասք, տոպրակ_ձեռնոց, անձնական հիգիենայի պարագաներ, արևապաշտպան գլխարկներ, արևապաշտպան քսուկ, մարզահագուստ, տաք հագուստ, փոխնորդ կոշիկներ, գուլպաներ, բրդուճներ առաջին օրվա համար, սեղանի ինտելեկտուալ խաղեր, ֆոտոխցիկներ

Պատասխանատուներ՝

Արմինե Գոգինյան, Գրետա Բակունց
Մասնակիցներ.

Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանցիներ

Տրանսպորտ՝ 80000 դրամ՝ կրթահամալիրի մասնակի վճարմամբ

Մեքենա՝ մերսեդես սպրինտեր՝ 60 DA 077

Վարորդ՝ Սամվել Սերոբյան/ հեռ.՝ 094728727

Օրակարգ.

Օր առաջին՝ 13

09։00_ ժամերգության մասնակցություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

09։30_ մեկնում

11։00_ կանգառ Հայրիվանքում, նախաճաշ

13։00_կանգառ Նորատուսի խաչքարերի մոտ

14։30_ կանգառ Սելիմի քարվանատանը, թեթև սնունդ

15։30_ կանգառ Եղեգիս գյուղում,  քայլքով Զորաց եկեղեցի,

17։00_ժամանում Արատես

Իրերի դասավորում, հանգիստ

19։00_ ընթրիք

20։00_ խարույկ, ընթերցումներ

21։30_ հանգիստ

22:30-քուն

Օր երկրորդ՝ մայիսի 14

8։30_Վեր կաց
9։00_ նախավարժանք, մարզումներ

10։00_ նախաճաշ
11։00_ միջավայրի խնամք, սերմնացան

13։00_աշխատանք ուսումնական մեղվանոցում

14։00_ճաշ

15։30_ արատեսյան քայլք` Արատեսի վանք, աղբյուրների քարանձավ, Խաչոց ձոր

17։00_հանգիստ

18։00_ մաթեմատիկական հաշվումների, խնդիրներ, չափումներ խաղեր

19։00_ընթրիք

20։00_խարույկ, ընթերցումներ

22։00_քուն

Օր 3_րդ՝ մայիսի 15

8։00_ վերկաց

8։30_ նախավարժանք, մարզական խաղեր

9։30_նախաճաշ

10։00_ միջավայրի խնամք, սենյակների հարդարում

11։00_ մեկնում

11։30_ Սմբատաբերդի բարձունքի հաղթահարում Արտաբույնքից

18։00_ վերադարձ Երևան

Մասնակիցներ`

  1. Միքայել Հակոբյան՝ 5.1
  2. Այաան Մանգալ՝ 5.1
  3. Սուսաննա Հակոբյան՝ 5.1
  4. Անրի Մելիքյան՝ 5.1
  5. Դավիթ Մկրտչյան՝  5.1
  6. Մհեր Մկրտչյան՝ 5.1
  7. Եվա Գրիգորյան՝ 5.1
  8. Ժասմինա Հակոբյան՝ 5.1
  9. Լևոն Այվազյան՝ 5.1
  10. Գեորգի Թամազյան՝ 5.1
  11. Արամ՝ Գալստյան՝ 5.1
  12. Ալեն Հովսեփյան՝  5.2
  13. Վաչե Վելիցյան՝ 5.2
  14. Կատրին Ստեփանյան՝ 5.2
  15. Եվա Հակոբյան՝ 5.2
  16. Էլին Ժուարիս Ավդալյան՝ 5.2
  17. Արփի Մելիքյան՝ 5.2
  18. Անետա Կտակյան՝ 5.2
  19. Սոֆի Օհանյան՝ 5.2
  20. Արեն Մնացականյան՝ 5.2

Եղանակ՝

Ճամփորդապատում

I-օր, Առավոտյան ժամը 9:20 շարժվեցինք, առաջին կանգառը հայրավանքն էր որտեղ կային շատ-շատ խաչքարեր և տապանաքարեր, մեր մյուս կանգառը Սելիմի Քարվանատանն էր: Այնտեղ մի շատ զարմանալի բան կար, որ Մայիս ամսին այնտեղ ձյուն և սառույց կար: Երբ հասանք Արատես ես ուրախացա որովհետև հոգնել էինք, դասավորեցինք իրերը և հանգստացանք որովհետև հանգստյան ժամ էր: ժամը 9:00 գնացինք խարույկ վառեցինք և խորոված կերանք, և գնացինք քնելու:

II-օր, Զարթնեցինք 8:00, հագնվեցինք և գնացինք մարզանքի: Հետո գնացինք ճաշարան, իսկ հետո դարձյալ հանգստյան ժամ էր, որից հետո գնացինք քայլքի, գնացինք Արատեսի վանք, և մտանք քարանձավի մեջ: Որի միջով հոսում էր մի գետ որը Արատես գետն էր, համտեսեցինք այդ գետի ջրից որը մեր դուրը շատ եկավ այն շատ սառը, պաղ, և համեղ էր: Որտեղից հետո կատարեցինք չափումներ Ընկեր Գրետայի հետ մեր սենյակում: Գիշերը խարույկ վառեցինք և Ընկեր Արմինեն ասեց.

-Որ մեր Արատեսը համարվում է վերջացած, որովհետև մեզ վաղը պետք էր լքել Արատեսը: Խարույկից հետո գնացինք քնելու:շ

III-օր, այդ օրը մարզանք չարեցինք, զարթնեցինք և հավաքվեցինք, հավաքեցինք մեր իրերը և քնապարկերը: Գնացինք նախաճաշելու, նախաճաշելուց հետո բերեցինք իրերը ավտոբուսի մեջ տեղավորեցինք և գնացինք: Առաջին կանգառը եղավ Սմբատաբերդում որը 3000 մետրանոց սար էր, մենք հաղթահարեցինք այն: Վերևում մի քանի րոպեանոց ընդմիջում արեցինք և իջանք ներքև: Ընդհանուր ճանապարհը բարձրանալու և իջնելու տևեց 3 ժամ 6 րոպե 31 վայրկան որից հետո եկանք Երեվան ժամը 6:00-ին հասանք տեղ և գնացինք տներով:

Այսօր ընկեր Գրետայի հետ կազմեցինք այսպիսի խնդիրներ՝

Մեղվի փեթակն ունի ուղղանկյունանիստի տեսք: Նրա չափումներն են՝ բարձրություն 44 սմ, երկարություն 35 սմ, լայնություն 35 սմ:

Ծավալ՝ 44*35*35=53900 սմ խոր.

փեթակի կափարիչն ունի քառակուսու տեսք որի կողմը 57 սմ է,

կափարիչի մակերես՝ 57*57=3249 սմ քառ.

Խնդիր 1. Մեկ մեղվով շրջանակը արժի 5000 դրամ: Որքա՞ն պետք է վճարի մեղվաբույծը որպիսզի գնի 9 այդպիսի շրջանակ ունեցող մեղվաընտանիք գնելու համար:

Լուծում՝ 5000*9=45000

Պատ.՝ 45000

Որքա՞ն վճարեց մեղվաբույծը, եթե գնեց 15 այդպիսի մեղվաընտանիք:

Լուծում՝ 15*45000=67500 դրամ

Պատ.՝ 67500 դրամ:

Խնդիր 2. Մեկ լիտր բանկայում տեղավորվում է 1 կիլոգրամ 500 գրամ մեղր: Որքա՞ն մեղր կտեղավորվի 4 լիտրանոց բանկայում:

Լուծում՝ 1500*4=6000

Պատ.՝ 6 կիլոգրամ:

Ճամփորդություն դեպի չարենցի տուն-թանգարան

Երեկ մենք ճամփորդեցինք դեպի Եղիշե Չարենցի տուն-թանգարան:

Այնտեղ ամեն ինչ շատ լավ անցավ, հավես, նաև գիդը հոգնել էր պատասխանել մեր հարցերին` անընդհատ հարցեր էինք տալիս նրան: Բայց իրականում կար մեկ թերություն ՝ թանգարանը երեք հարկանի էր, ինչպես Եղիշե Չարենցի շենքը, բայց իրերը շատ-շատ քիչ էին՝ ամեն հարկում մի չորս-հինգ փոքր հուշարձաններ: Ես իմացա, որ Եղիշեն շատ է սիրել շախմատ խաղալ, և իրականում, երբ ես տեսա նրա շախմատը, զարմացա, որովհետև ես շախմատիստ եմ, ունեմ չորս տարբեր տեսակի շախմատներ, իսկ նրա շախմատը մեկն էր,բայց շատ գեղեցիկ էր:Իսկ վերջում մենք՝ Արևմտյան դպրոցի աշակերտներով արտասանեցինք <<Ես իմ անուշ Հայաստանի>> բանաստեղծությունը: Թանգարանում աղմուկ էր,բայց նույնիսկ այդ ժամանակ ես տեսա, թե ինչպես է լաց լինում տնօրենը, երբ մենք ասմունքում էինք:Այնտեղից հետո մենք ոտքով գնացինք դեպի Մանկական երկաթուղի: Ճանապարհը երկար էր շատ, բայց հեշտ, որովհետև ընկերների հետ ժամանակը արագ է անցնում: Երբ թանգարանից դուրս եկանք, ընդմիջում առանք Սիզնս ռեստորանի մոտ, որտեղ կային շատ շատրվաններ, որտեղ երեխաները կարող են խաղալ ջրերի մեջ: Ընկեր Սոնան և Անահիտը մեզ համար գնեցին պաղպաղակներ վանիլի և շոկոլադի համով: Մանկական երկաթուղի գնալու ճանապարհին մտանք մի շատ հայտնի թունել, որտեղի պատերին գրած էին շատ վատ բաներ, բայց հետո տեսանք մի խաչքար, և ընկեր Արմինեն բացատրեց մեզ, որ այդ խաչքարը նվիրված է Մայիսի իննի ՝ Հաղթանակի տոնին: Մանկական երկաթուղում հանգստացանք ու ասմունքեցինք բանաստեղծություններ: Այդ բանաստեղծություններն են՝ Իմ երգը, Գիտե՞ք, որ գարուն է արդեն, և համերգը:

Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը: Շնորհակալություն ընկեր Արմինեին, ընկեր Սոնաին և ընկեր Անահիտին:

Երևանի պատմության թանգարան նախագիծ

Դեկտեմբերի 10-ին պատրաստվում ենք ճամփորդել Երևանի պատմության թանգարան:

89813101_233228837855371_4781868548433641472_n

5.2 դասարան

Ճամփորդություն

9,6 կմ, 12 րոպե առանց խցանումների

եղանակը

Նախագծի ժամանակահատվածը՝

դեկտեմբերի 10

Ժամը՝ 10։30-13։30

Մեկնում՝  Բախշյանի այգուց

Վերադարձ՝ Բախշյանի այգի

Պատասխանատու՝ Արմինե Գոգինյան

Օգնական՝ Սոնա Սարգսյան

Վարորդ՝ Սարգիս Ավագյան, հեռ.`098533504

Ավտոմեքենա՝ մերսեդես սպրինտեր՝ 60 DQ 077

Մասնակիցներ՝ 5.2 դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը՝

  • Ճամփորդությամբ ուսուցում
  • ուսումնական արտագնա պարապմունք
  • երևանյան թանգարաններ նախագծի իրականացում
  • դիտակետում ունենալ նաև Անգլիական այգին՝ որպես երևանյան առաջին հասարակական այգի

Նախապես հավաքել տեղեկություններ և տեղադրել բլոգներում

Նախագծի խնդիրները.

  • Գծել քարտեզը, որոշել դպրոցից թանգարան հեռավորությունը, թե ինչքան ժամանակում կարելի հասնել
  • ուսուցողական  3D խաղին մասնակցուցություն
  • Վերադառնալուց հետո պատումները՝ ստացած նոր տեղեկություններով, տպավորություններով տեղադրել բլոգներում

Թանգարանից դուրս գալուց հետո կքայլենք դեպի թանգարանի հարևանությամբ գտնվող Անգլիական այգի, կծանոթանանք այգուն, մոտակա փողոցներին, կզբոսնենք այգում և կվերադառնանք:

Մասնակիցներ՝

  1. Տաթևիկ Սարգսյան
  2. Արփի Մելիքյան
  3. Կատրին Ստեփանյան
  4. Արեն Մնացականյան
  5. Իվետա Բաբայան
  6. Հարություն Կիրակոսյան
  7. Ալեն Հարությունյան
  8. Ալեն Հովսեփյան
  9. Սոֆի Օհանյան
  10. Դավիթ Հարությունյան
  11. Վաչե Վելիցյան
  12. Գառնիկ Բարսեղյան
  13. Լուսինե Աղաբաբյան
  14. Եվա Հակոբյան
  15. Էվելինա Սաֆարյան
  16. Էսթեր Մնացականյան
  17. Նարե Կարապետյան
  18. Անետա Կտակյան
  19. Էլին Ժուարիս -Ավդալյան
  20. Միքայել Ամիրբեկյան

Ես google maps-ի շնորհիվ ճշտեցի, որ <<Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից>> մինչև երևանի պատմության թանգարան 8 կմ 900մ, 17 րոպե:

Ճամփորդություն դեպի լուսին

Կար-չկար մի տղա կար: Մի օր տղան իր հանրագիտարանը թերթելիս է լինում և տեսում էջերից մեկի վրա պատկերված լուսնին: Լուսինը մռայլ էր,մոխրագույն,քարքարոտ և փոշոտ: Տխրում է տղան և մտածում, որ լավ կլիներ, որ լուսինը լիներ կանաչապատ՝ ծաղիկներով, այգիներով, ծառերով, խոտ ու ծիլով: Նա այնքան է տարվում այդ մտքով,որ մի գիշեր ամուր փակում է աչքերը ու պատկերացնում, թե ինչպես է տիեզերանավով ճանապարհորդում դեպի լուսին: Եվ այդպես քնում է: Երազի մեջ նա հայտնվում է լուսնի վրա, մաքրում է հողը քարերից, ծաղիկներ ու ծառեր է տնկում: ՈՒրախ-զվարթ վազվզում է իր կանաչ այգիներում, բարձրանում ծառերի վրա, ցատկոտում, երգում, պարում: Նա լուսնին անվանում է <<Կանաչ գնդակ>> և մտածում ՝ երանի միշտ այստեղ մնամ:Երկար խաղալուց հետո հիշում է իր ծնողներին և իր տունը, որ արդեն կարոտել էր ու այդ պահին արթնանում է: Վազում է, փաթաթվում իր ծնողներին և պատմում գիշերային արկածների մասին: