Մի անգամ դպրոցում

 

Ես սեպտեմբերի 1-ին առաջին անգամ գնացի դպրոց: Ուրախ էի, որովհետև ես էի առաջինը մտել դասարան, բայց քիչ անց,երբ իմ դասարանցիները եկան, ես սկսեցի ընկճվել:Ես դասամիջոցին իմ ընկերների հետ կռվում էի, բայց երբ մեծացա,  հասկացա, որ չի կարելի կռիվ անել և նրանց հետ ընկերացա : Մի զվարճալի դեպք պատահեց մեզ հետ մի անգամ.մենք դուրսը տղաներով  շատ արագ վազում էինք և մոռացել էինք,որ գնալու ենք շուտով դասարան: Աղջիկները բարձրացան,իսկ մենք տղաներով փնտրում էինք նրանց: Բարձրացանք վերև, տեսնենք չկան, երկար փնտրեցինք դպրոցի ներսում և վերջապես գտանք: Պարզվեց,որ նրանք  ծաղիկներն էին ջրում մեր ուսուցչուհու հետ:

Հորինուկ

Լինում է չի լինում, մի փոքրիկ խոզանակ է լինում։ Նա դեռ ապրում էր խանութի ցուցափեղկում տեղադրված գեղեցիկ տուփի մեջ։ Մի օր էլ փոքրիկ Լիլիթիկը ցանկացավ խոզանակ գնել ու գնեց հենց այդ խոզանակը։ Այդ խոզանակը փոքրիկ Լիլիթիկին այնքան դուր եկավ, որ գոնե մեկ րոպե ձեռքից ցած չէր դնում։

Մի օր էլ Լիլիթիկը հյուր է գնում իր մորաքրոջ տուն՝ նրա աղջկա ծննդյան օրը նշելու: Նա ստիպված խոզանակը թողնում է տանը: Մորաքրոջ տանը Լիլիթիկը շատ համեղ, զանազան քաղցրավենիքներ է համտեսում: Իսկ իր սիրելի խոզանակը տանը անհամբեր սպասում էր մեծ պատերազմի՝ Լիլիթիկի ատամի գազանիկների հետ:
Ուշ երեկոյան Լիլիթիկը վերադարձավ տուն: Նա այնքան քաղցրավենիք և զանազան ուտելիք էր համտեսել, որ խոզանակը հազիվ փրկեց նրա գեղեցիկ ատամները: Բայց հետո խոզանակը նրան խնդրեց, որ այսուհետ իրեն էլ իր հետ տանի խնջույքներին, որպեսզի նա կարողանա ժամանակին օգնության հասնի:

  Մի օր, զբոսնելիս, Լիլիթիկը հանդիպում է իր ընկերուհուն՝ Սոնային:Սոնան տխուր գալիս էր ատամնաբուժարանից:Բժիշկը հեռացրել էր նրա ատամը, որովհետև այն սևացել էր և փչացել: Լիլիթիկը շատ է մտահոգվում իր ընկերուհու համար և պատմում է այդ մասին իր սիրելի խոզանակին: Խոզանակը ասում է Լիլիթիկին, որ իր քույրիկ խոզանակին կկանչի, և նրան կնվիրեն Սոնային, որպեսզի այն միշտ օգնի նրան իր ատամները խնամել ու առողջ պահել:

Խնդիրհորինուկներ

1.Վարդանը խանութից գնեց 6 կգ կոնֆետ,իսկ Արամը 4 կգ-ով ավել, քան Վարդանը: Սոնան գնեց 3 կգ-ով ավել կոնֆետ, քան Վարդանը և Արամը միասին:Քանի՞ կգ կոնֆետ գնեց Սոնան:

Լուծում՝

6+4=10,

10+6=16 ,

16+3=19

Պատ.՝19կգ

Առաջին արկղում կա 12 կգ խնձոր , իսկ երկորդ արկղում՝ 2 անգամ ավել խնձոր, քան առաջինում: Երրորդ արկղում կա 8կգ-ով ավել խնձոր, քան երկրորդ արկղում:Քանի՞ կգ խնձոր կա երրորդ արկղում:

Լուծում՝12.2=24,

24+8=32

Պատ.՝32կգ

Այգում կա 80 ծառ, որից 15-ը ծիրանենի , 24-ը ՝ խնձորենի, 8-ը՝ տանձենի, մնացածը բալենի : Քանի՞ բալենի կա այգում:

Լուծում՝80-15=65

65-24=41

41-8=33  կամ 15+24+8=47,

80-47=33

Պատ.՝33 բալենի

Մի դդումի պատմություն

Հեռավոր գյուղում ապրում էր մի ծեր մարդ: Նա ուներ մի փոքրիկ հողամաս և ամբողջ օրը մշակում էր այն: Տնկում էր տարբեր բանջարեղեններ, հետո հավաքում բերքը, վաճառում, որ գումար վաստակի: Մի անգամ դդում տնկեց, որն այնքան էր մեծացել ու ծանրացել, որ գյուղում բոլորը զարմացել էին նրա չափսերից: Մի օր ծերունին որոշեց դդումը տանել գյուղում անցկացվող ամենամյա փառատոնին, որտեղ գյուղացիները ներկայացնում էին իրենց ստացած ամենախոշոր բերքը, և ում բանջարեղենը հաղթեր, նրան տրվում էր գումար՝ որպես պարգև: Քանի որ դդումը հսկա լինելուց բացի նաև շատ գեղեցիկ էր ՝ կլոր ու վառ գունավորմամբ, մրցույթում հաղթեց հենց ծերունու աճեցրած դդումը: Ծերունին շատ ուրախացավ ու մտքում շնորհակալություն հայտնեց դդումին:

Ձմեռ պապիկի կորած նվերը

Ձմեռ Պապիկը պատրաստվում էր իր մեծ ճամփորդությանը:Կարդացել էր բոլոր նամակները,պատրաստել էր բոլոր նվերները և իր օգնական թզուկների հետ տեղավորել դրանք իր պարկի մեջ:Ամանորի գիշերը,երբ բոլոր նվերները բաժանեց,տեսավ,որ մի նվեր պակասել է:Շատ տխրեց նա.մտածում էր՝ որտե՞ղ կորցրեց նվերը:Դու մի ասա մի քնկոտ թզուկ,նվերը փաթեթավորելու փոխարեն,տաքուկ-փափուկ գրկել ու քուն է մտել մի անկյունում:Երբ մյուս թզուկները տեսան նրան,սկսեցին բարձր ծիծաղել,վերցրին նվերը քնկոտ թզուկից,գեղեցիկ ժապավենով կապեցին և ուղարկեցին Ձմեռ Պապիկին,նա էլ հասցրեց նվերը իր հասցեատիրոջը:

Կախարդական ձմեռը անտառում

Անտառի կենդանիները տխուր էին.արդեն երկար ժամանակ էր՝ ձյուն չէր եկել: Շուտով Նոր Տարի էր,պիտի տոնածառը զարդարեին,իրար նվերներ բաժանեին,Ձմեռ Պապիկից անակնկալներ սպասեին,բայց նամակ դեռ չէին գրել,և ,քանի որ ձյուն չկար,տրամադրություն էլ չունեին:Անտառի գազաններով հավաքվեցին ու որոշեցին մի մեծ նամակ գրել բոլորի անունից Ձմեռի Պապիկին և խնդրել նրան կախարդական Ամանոր բերել՝ ձյունառատ և հեքիաթային:Ձմեռ Պապիկը ստացավ նամակը և որոշեց ամենակախարդական Ամանորը պարգևել անտառի կենդանիներին:Նա հսկա պարկերի մեջ լցրեց Լապլանդիայի ճերմակ ու փափուկ ձյունը և իր օգնականների հետ ճանապարհ ընկավ:Կեսգիշերին անտառի բնակիչները հավաքվել էին տոնածառի շուջը և սպասում էին Ամանորյա հրաշքին:Հանկարծ երկնքից մի փոքրիկ փաթիլ իջավ ու ընկավ նապաստակի քիթիկին:Բոլորը նայեցին վերև և ի՞նչ տենեն.երկնքից խոշոր փաթիլներով սպիտակ ձյուն է թափվում:Ձմեռ Պապիկը բերել էր նրանց երազանքի տոնը:Անտառը լուսավորվել էր,ճերմակել,իսկ անտառի գազանիկները թռչկոտում էին,երգում,պարում, թավալվում ձյան մեջ ու վայելում իրենց ամենակախարդական ձմեռը: