Բարև ձեզ, ես Արենն եմ: Սեբաստացին միշտ ճամփորդում է, մենք նույնիսկ ունենք եռօրյա ճամփորդություներ. ինչ է նշանակում եռօրյա ճամփորդություն՝ երբ մենք գնում ենք Վաղաշեն, կամ Արատես, այնտեղ երեք օր մնում ենք, բայց վերջում երրորդ օրը տարածքը մաքրում ենք և այնտեղ ունենք 3-ից 10 փեթակներ: Մեր դպրոցում կա ագարակ, և այսինքն սեբաստացին նաև կենդանասեր է: Մենք միշտ խնամում ենք մեր դպրոցի տարածքը, մենք ունենք շատ-շատ ծեսեր, Հարիսայի ծես, թխում ենք գաթա, թթուդրիկի ժամանակ նաև թթու ենք պատրաստում և այլն: Իմ քույրիկը նույնպես սովորում է կրթահամլիրի մանկապարտեզում:Եվ ես այս դպրոցը սիրում եմ, որովհետև մենք ազատ ենք, ուսուցիչներն բարի են:
Գծել քարտեզը, որոշել դպրոցից թանգարան հեռավորությունը, թե ինչքան ժամանակում կարելի հասնել
ուսուցողական 3D խաղին մասնակցուցություն
Վերադառնալուց հետո պատումները՝ ստացած նոր տեղեկություններով, տպավորություններով տեղադրել բլոգներում
Թանգարանից դուրս գալուց հետո կքայլենք դեպի թանգարանի հարևանությամբ գտնվող Անգլիական այգի, կծանոթանանք այգուն, մոտակա փողոցներին, կզբոսնենք այգում և կվերադառնանք:
Մարզկենտրոնն Արտաշատ քաղաքն է։ Տարածքը 2096 կմ² է։
Արարատի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևմուտքում։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևանին ու Կոտայքի մարզին, արևելքից Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին, հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքից Թուրքիային։
Հյուսիսում Երանոսի լեռնաշղթան է։ Հյուսիսային սահմանն անցնում է Ազատ և դրա վտակ Գողթ գետերով։ Հյուսիս-արևելքում Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան հատվածն է։ Արևելքում Մժկատարի լեռներն են, որից արևմուտք ընկած է Դահնակի լեռնաշղթան, սրանից էլ հարավ գտնվում է Ուրծի լեռնաշղթան։ Մարզի կենտրոնում Երասխի լեռներն են, Կոտուց, Խոսրովասար լեռնագագաթները և այլ լեռնազանգվածներ։
Տարածքի ամենացածր կետը հարավում է՝ Արաքսի հունի մոտ՝ 801 մ։ Ամենաբարձր կետը հյուսիս-արևելքում գտնվող Սպիտակասար լեռնագագաթն է՝ 3555,7 մ։
Տարածքի միայն մոտ 30%-ն է հարթավայրային։
Մարզի խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։ Համեմատաբար փոքր գետերից են Արածոն, Չորասու հեղեղատարը, Ազատի ու Վեդիի վտակները՝ Քաջառուն (Դարբանդ), Խոսրովը, և այլն։ Արարատի մարզի գետերը պատկանում են Արաքսի ավազանին: Արարատյան հարթավայրով անցնող գետերը ունեն ոռոգիչ նշանակություն։ Ազատի վրա Լանջազատ գյուղի մոտ կառուցված է Զովաշենի ջրամբարը և համանուն ՀԷԿ-ը։
Արարատի մարզում տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր և բարձր լեռնային շրջանների միջև տատանվում է +10 °C-ի և -2 °C-ի միջև։Ցածրադիր շրջաններում դիտված բացարձակ առավելագույն և նվազագույն ջերմաստիճաններն են -33 °C և +42 °C, ընդ որում վերջինս Հայկական լեռնաշխարհում դիտարկված բացարձակ առավելագույն ջերմաստիճանն է և այն գրանցվել է Արարատյան հարթավայրի հարավ-արևելքում։ Ընդհանուր առմամբ Արարատի մարզն աչքի է ընկնում կլիմայի չորությամբ։
Արարատի մարզը տնտեսապես Հայաստանի ամենազարգացած մարզերից է, հատկապես կարևոր է մարզի գյուղատնտեսական նշանակությունը։ Ունենալով Արարատյան դաշտի մի մեծ հատված՝ մարզը տալիս է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը։ Առավել զարգացած է երկրագործությունը։ Հիմնական պտղատու այգիներն են խաղողի, ծիրանի, դեղձի այգիները, մշակվում են նաև կեռաս, սալոր, խնձոր, տանձ և այլն։
Մարզը նաև ալկոհոլային խմիչքների արտադրության առանցքային կենտրոններից է։ Հիմնական արտադրատեսակներն են կոնյակ, գինի, օղի։ Զբոսաշրջային խոշոր կենտրոն է Խոր Վիրապի վանական համալիրը։
Հայկական վաղմիջնադարյան ճարտարապետակ հուշարձան, գտնվում է Վաղարշապատից 3 կմ հարավ-արևելք։ 1989 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։
Տաճարը Զվարթնոց է անվանել պատմիչ Սեբեոսը. “Այնտեղ կառուցեց մի եկեղեցի՝ երկնավոր «Զվարթնոց» անվամբ, որը նշանակում է երկնային զինվորների /զվարթունների, կամ հրեշտակների/ բազմություն, որոնք երևացել են Սուրբ Գրիգորին տեսիլքի ժամանակ։
Միայն Սեբեոսն է տաճարը հիշատակում Զվարթնոց անվամբ, մյուս բոլոր պատմիչները տաճարը հիշատակում են Սուրբ Գրիգոր անվամբ։ Այլ աղբյուրներում հիշատակվում է նաև Վաղարշապատի Սուրբ Գրիգոր, Առապարի Սուրբ Գրիգոր անուններով։
Զվարթնոցը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 643–652 թթ-ին։ Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը։ Ըստ Սեբեոսի՝ 301 թ-ին այստեղ են հանդիպել Հայոց Տրդատ Գ արքան և Գրիգոր Լուսավորիչը։ Տաճարի ավերման մասին պատմական աղբյուրներում տեղեկություն չկա (հավանաբար ավերվել է երկրաշարժից). հայտնի է, որ այն կանգուն է եղել մինչև X դարը։ XX դարի սկզբին ավերակ տաճարը ծածկված էր հողով, պեղումներ կատարվել են 1901–07 թթ-ին՝ Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ, 1904-ից՝ Թորոս Թորամանյանի գիտական ղեկավարությամբ։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան Զվարթնոցն այստեղ եղել են հեթանոսական IV–V դարերի կառույցներ։ Հնագույնը 0, 63 մ x 2, 7 մ չափերի կոթողն է (գտնվում է Զվարթնոցի թանգարանում)՝ Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությամբ։ Պեղումներով հայտնաբերվել են տաճարը, կաթողիկոսական պալատը՝ օժանդակ շինություններով (բաղնիք, խցեր և այլն)։ Պահպանվել են տաճարի հատակը, տեղ-տեղ՝ ստորին որմնաշարը, սյուների խոյակներ, խարիսխներ, արևի քանդակազարդ ժամացույցը, խճանկարի, որմնանկարի և այլ մնացորդներ։ Տաճարի կառուցման համար օգտագործվել են տարբեր որակների և երանգների տուֆեր, պոչաքար, չեչաքար, փրփրաքար (պեմզա), վանակատ և այլն։
1905 թ-ին Թորոս Թորամանյանն ստեղծել է Զվարթնոցի գիտական վերակազմությունը, որի ստույգությունն ապացուցվել է 1906 թ-ին. ըստ Ասողիկ պատմիչի՝ XI դարի սկզբին Անիում Զվարթնոցի օրինակով կառուցված Գագկաշեն Սուրբ Գրիգոր եկեղեցու պեղումներից հայտնաբերված մանրակերտով [մյուս իրեղեն ապացույցը Փարիզի Սեն Շապել եկեղեցու (1243–48 թթ.) որմնաքանդակներն են։
Էջմիածնի Մայր տաճար
Հայ Առաքելական եկեղեցու Էջմիածնի կաթողիկոսության գլխավոր կրոնական կառույցը: Գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում: Ըստ գիտանակնների՝ անտիկ Հայաստանի առաջին Մայր տաճարն է (բայց ոչ առաջին եկեղեցին) և համարվում է աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկը:
Եկեղեցին կառուցվել է չորրորդ դարի սկզբին՝ 301-303 թվականներին՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ։ Կառուցվել է նախապես գոյություն ունեցող տաճարի տեղում՝ խորհրդանշելով հեթանոսությունից քրիստոնեության անցումը։ Ներկայիս կառույցի հիմնական մասը կառուցել է Վահան Մամիկոնյանը 483/4 թվականներին՝ պարսկական ներխուժման ժամանակ խիստ վնասվելուց հետո։ Կառուցումից մինչ հինգերորդ դարի երկրորդ կեսը տաճարը Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրն էր։
1441 թվականին Վաղարշապատում գումարվեց Ազգային Եկեղեցական Ժողով և որոշում կայացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերադարձնելու վերաբերյալ։ Այդ ժամանակվանից մինչ այժմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եղել է Հայ եկեղեցու վարչական կենտրոնը։ Հետագայում տաճարը ենթարկվել է մի շարք վերանորոգումենրի։ Զանգակատները կառուցվել են 17-րդ դարի երկրորդ կեսին։ Այսօր տաճարը ներառում է հայկական ճարտարապետության տարբեր ժամանակաշրջանների ոճեր։ Թուլանալով Խորհրդային շրջանում՝ Էջմիածինը վերակենդանացել է 20-րդ դարի երկրորդ կեսին և անկախ Հայաստանի օրոք։
Լինելով հայության մեծամասնության հոգևոր կենտրոնը՝ Էջմիածինը Հայաստանի ոչ միայն կրոնական, այլև քաղաքական, տնտեսական և մշակության կարևոր կենտրոններից է եղել։ Այս խոշոր ուխտատեղին Հայաստանի ամենաայցելվող վայրերից է։ Տաճարը, շրջակայքի որոշ կարևոր վաղ միջնադարյան եկեղեցիների հետ միասին 2000 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Ըստ ավանդության տաճարը կառուցվել է 301-303 թվականներին արքայական ապարանքների մոտ՝ Վաղարշապատ քաղաքում՝ հեթանոսկան տաճարի տեղում: Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որը 301 թվականին՝ Տրդատ Գ-ի օրոք, քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն: Ըստ Ագաթանգեղոսի Հայոց պատմության (մոտ 460)՝ գիշերային մենության մեջ, մտորումներով տարված Լուսավորիչը մի հիասքանչ տեսիլք տեսավ. Աստծու միածին որդին իջավ երկնքից և ոսկե մուրճով հարվածեց գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է կառուցվեր Էջմիածնի Սուրբ Տաճարը։ Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ (գրաբար)՝ իջավ ←Միածինը։ Սակայն Էջմիածին եզրը չի օգտագործվել մինչև 15-րդ դարը։ Ավելի վաղ աղբյուրները տաճարը կոչում են Վաղարշապատի Կաթողիկե եկեղեցի կամ պարզապես Կաթողիկե: Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Սբ. Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակի:
Սարդարապետի թանգարան
Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարան (ՀԱԱՊՊԹ) Պետական թանգարան Հայաստանի Սարդարապատի հուշահամալիրում՝ Հայաստանի Արմավիր քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք։
Իր առաջին այցելուներին թանգարանը ընդունել է 1978 թվականին։
Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով է կառուցվել այդ միջնադարյան ամրոցի տեսքով թանգարանի շենքը։
Թանգարանի շենքն առանց լուսամուտների ամրոցի տպավորություն է թողնում։ Հարավային (հետևի) ճակատի երկու ութանիստ աշտարակներում հեղինակը մեկը՝ Արագածին, մյուսը՝ Արարատին ուղղված երկու բացվածք-լուսամուտ է նախատեսել։ Ներքին հարդարումը հստակ է, պատերը սրբատաշ են՝ տուֆից կերտված, կամարները՝ երիզված խորհրդանշական բարձրաքանդակներով։
Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանը պարունակում է 70 հազարից հավաքածուներ։
Թանգարանում ընդգրկված նյութերը պատմում են Հայկական լեռնաշխարհի բնակիչների կենցաղի ու մշակույթի մասին՝ քարի դարից մինչև մեր օրեր։ Այն պարունակում է.
Որսորդական և աշխատանքային պարզունակ գործիքներ,
խեցեգործության, քարագործության, մետաղագործության եզակի նմուշներ,
ժայռապատկերներ,
կենցաղային և ծիսական անոթներ,
զենքեր,
զարդեր և զանազան այլ առարկաներ են ներկայացված մարդկային հասարակության վաղ ժամանակաշրջանին նվիրված բաժիններում։
Այստեղի հավաքածուները ընդգրկում է մ. թ. ա. 3-1-ին հազարամյակներից մեզ հասած կավե, քարե ու մետաղե կառքեր, արձանիկներ ու պաշտպանմունքային առարկաներ։
Սուրբ Գայանե վանք
միջնադարյան կրոնական կառույց Վաղարշապատ քաղաքի հարավային կողմում, սուրբ Գայանեի և նրա երկու ընկերուհիների նահատակման վայրում:
Այստեղ, ըստ Ագաթանգեղոսի, 301 թվականին Գրիգոր Ա Լուսավորչի ղեկավարությամբ և նրա գցած հիմքերի վրա Տրդատ Գ Մեծը, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին վկայարան են կառուցել։ 395 թվականին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է Սուրբ Գայանեի վկայարանը։ 630 թվականին Եզր Ա Փառաժնակերտցին քանդել է վկայարանը և տեղում սրբատաշ տուֆով շինել այսօր կանգուն Սուրբ Գայանե եկեղեցին, վանական միաբանություն հաստատել։
17-րդ դարում եկեղեցին եղել է կիսավեր ու լքված։ 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին գրում է, որ Սուրբ Գայանե եկեղեցու միայն պատերն ու գմբեթակիր մույթերն են կանգուն եղել։ Փիլիպոս Ա Աղբակեցին 1652 թվականին հիմնովին վերակառուցել է եկեղեցին, վերականգնել նրա ծածկը և գմբեթը։ Միաժամանակ Սուրբ Գայանե եկեղեցու հիմքերը ստորգետնյա ջրերից պաշտպանելու համար վանքի հարավային պարսպից դեպի դաշտ ջրահեռացման համակարգ են ստեղծել, որպեսզի ջրերը նաև ոռոգման նպատակով օգտագործվեն։ Մինչև 1980 թ-ը տարբեր վերանորոգման աշխատանքներ են արվել:
Թարգմանչաց վանք
Վանք Հայաստանի Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում, պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառում։
Բնակիչները, որ անցած դարի ռուս-պարսկական պատերազմների ժամանակ այստեղ են եկել Խոյից, տաճարը կոչում էին Սուրբ Մարիամ Աստվածածին։ Մեսրոպ եպիսկոպոս Սմբատյանն Թարգմանչաց է կոչվել եկեղեցին։ Թորոս Թորամանյանը հաղորդում է․
«Մեսրոպ եպիսկոպոս Սմբատյանը Թարգմանչաց վանք անունը կուտա եղեր այս ավերակին, բայց ինչ ապացույցների վրա հիմնված, ինձ հայտնի չէ։»
««Թարգմանչաց վանք», շինողը անհայտ, կգտնվի Էջմիածնեն Օշական գնալու ճանապարհին ձախ կողմը, Էջմիածնեն քիչ հեռու․ Հռիփսիմեի ևևն ու ոճը ունի, անկասկած է 7-րդ դարուն պատկանելը»
Տաճարը մինչև անցյալ դարի կեսերը եղել է կանգուն։ Կործանվել է ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների ժամանակ։ Տաճարի գմբեթի արևելյան հատվածը հենված է գմբեթակիր կամարի վրա գոյատևել է մինչև 1926 թվականը։ Այժմ կանգուն է տաճարի հյուսիս-արևելյան անկյունը միայն՝ արևելյան խորանի, հյուսիս-արևելյան ավանդատան ու 3/4 խորշի և հարավ-արևելյան ավանդատան մի մասի ներքնամասերը միայն՝ մինչև գմբեթիակիր կամարների հիմքը։ Տաճարի մյուս մասերը մեծ զանգվածների ձևով ընկած են իրենց երբեմնի տեղերեից ոչ հեռու։ Այդ զանգվածները վերին աստիճանի ամրակուռ են, շաղախը՝ կարծր։ Շինության կործանումն ինչ-որ երկրաշարժի վերագրել ալներև ահհիմն է։
Տաճարը կառուցված է եղել տեղական սև և մասամբ շագանակագույն մեջ չափերի տուֆաքարով և կրաշաղախով։ Շարքի քարերի բարձրությունը ճակատներում 50-70 սանտիմետ է, ներսի պատերում՝ 40-50 սանտիմետր։ Շարքերը և կարերը կանոնավոր են, քարերը մշակված են սրբատաշ, եզրագծերը՝ ճիշտ։
Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931թ.: Լինելով Երևանի քաղխորհրդի կոմունալ բաժնին առընթեր՝ սկզբում կոչվել է Կոմունալ թանգարան, իսկ 1936թ. վերանվանվել է Երևան քաղաքի պատմության թանգարան:
Թանգարանը հիմնադրման պահին զբաղեցրել է Երևանի հրշեջ վարչության շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկը: 1936թ. տեղափոխվել է Կապույտ մզկիթ (Գյոյ-ջամի), որտեղ գործել է մոտ 56 տարի:
1994-1997թթ. գտնվել է նախկին Հռիփսիմյան իգական գիմնազիայի, իսկ 1997-2005թթ.` Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մասնաշենքում: 2005թ. հաստատվել է Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենքում` քաղաքապետարանի հետ կազմելով միասնական ճարտարապետական համալիր:
Թանգարանին կից գործող գիտական խորհրդի անդամներն են եղել ժամանակի խոշորագույն մտավորականներն ու արվեստագետները՝ ճարտարապետներ Ալ. Թամանյանը, Թ. Թորոմանյանը, Ն. Բունիաթյանը, Մ. Մազմանյանը, նկարիչներ Մ. Սարյանը, Գ. Գյուրջյանը, Տարագրոսը, քանդակագործ Ա. Սարգսյանը, գիտնականներ Ստ. Լիսիցյանը, Ե. Շահազիզը, Ս. Բարխուդարյանը, Բ. Առաքելյանը, Թ. Հակոբյանը և ուրիշներ:
Թանգարանում պահպանվում է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող շուրջ 94 հազար առարկա. հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, այդ թվում՝ Երևանյան քարայրից հայտնաբերված ավելի քան 100 հազար տարվա պատմություն ունեցող վանակատե գործիքները։
Թանգարանում պահպանվում են նաև մ. թ. ա. 4-3-րդ հազարամյակներով թվագրվող Առաջավոր Ասիայի հնագույն ու հայտնի պարսպապատ բնակավայրերից մեկից` Շենգավիթից պեղված պաշտամունքային օջախներ, երկգույն` սև և կարմիր, փայլեցված խեցե անոթներ, աղորիքներ, հացահատիկային բույսերի մնացորդներ, որոնք ավելի քան 6000 տարվա պատմություն ունեն…
Հնագիտական հավաքածուում առանձնանում են Կարմիր բլուրից հայտնաբերված գարեջրի խեցեղեն անոթները, մ. թ. ա. 1-ին հազարամյակով թվագրվող Կարմիր բերդի բնակավայրից պեղված հարուստ հնագիտական հավաքածուն` բրոնզե գոտիներ, խեցեղեն, քարե կուռքեր, նետասլաքներ, դանակներ, զարդեր և այլն, ինչպես նաև քաղաքի հելլենիստական մշակույթը ներկայացնող Ավան-Առինջից պեղված առարկաները։
Թանգարանում պահպանվում են միջնադարյան Երևանի խոնարհված եկեղեցիների մասունքներ՝ որմնանկարներ, ծիսական անոթներ, վարագույրներ, զանգ, Կաթողիկե եկեղեցու 13-րդ դարի մանրակերտը և այլն։
Ցուցադրությունում տեղ են գտել նաև քաղաքի կառավարման, առևտրի և արդյունաբերության զարգացման գործում մեծ ներդրում ունեցած Մելիք-Աղամալյան, Գեղամյան, Աֆրիկյան, Տեր-Ավետիքյան, Եսապյան և այլ ընտանիքների մասին պատմող առարկաները։
1834թ. ռուս կայսր Նիկոլայ 1-ինը ոսկե ժամացույց է նվիրել է (պահպանվում է թանգարանում) Մելիք-Աղամալյանների տոհմին` ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ռուսական զորքերին մատուցած մեծ ծառայությունների համար։
Մեծ արժեք են ներկայացնում հին Երևանի կոլորիտը ներկայացնող ազգագրական և լուսանկարների հավաքածուները:
Հետաքրքրություն են ներկայացնում Մխիթարյանների կողմից 19-րդ դարում Վիեննայում հիմնված տպարանի տառաձուլական և տպագրական մեքենաները` նույնքան հետաքրքրաշարժ պատմությամբ, ինչպես նաև 1913թ. Արշավիր Մելիքյանի խմբագրությամբ հրատարակված «Խոսք» թերթի տպագրական մեքենան:
Կերպարվեստի ֆոնդն ընդգրկում է հայ անվանի նկարիչներ Մ. Սարյանի, Փ. Թերլեմեզյանի, Ս. Առաքելյանի, Գ. Գյուրջյանի ստեղծագործություններից:
Մեր ժողովրդի բազմադարյան մշակույթն ու հոգևոր կյանքն արտացոլող դրոշմանիշների հավաքածուն (նկարիչ` Արշակ Ֆեթվաճյան) թողարկվել է Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին։ Հավաքածուում ընդգրկված է նաև Հայկ Գավուքճյանի դրոշմանիշների հավաքածուն, որը 1936թ. Նյու Յորքում տեղի ունեցած ֆիլատելիայի ցուցահանդեսում արժանացել է բրոնզե մեդալի։
Վանիթագավորությունը (Ուրարտու)
Հին ու նոր ոչ մի երկիր չի ունեցել այնքան մեծ թվով մայրաքաղաքներ, որքան ունեցել է Հայաստանը: Գտնվելով Արևելքի և Արևմուտքի սահմանագլխին, Հայաստանը դարեր շարունակ դարձել էր ռազմական բախումների ոլորտ, երկարատև պատերազմների ասպարեզ:
Արտաքին թշնամիների պարբերաբար կրկնվող հարձակումները հարկադրել են երկրի մայրաքաղաքը հաճախակի մի տեղից տեղափոխել մի այլ՝ ավելի ապահով տեղ: Հայաստանն ունեցել է 13 մայրաքաղաք: Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Արշակավան, Դվին, Բագարան, Երազգավորս, Կարս, Անի, Երևան: Ահա, թե ինչու են օտար հեղինակները Հայաստանը կոչել «թափառող մայրաքաղաքների երկիր»: Բագարանից և Երազգավորսից բացի, մեր մյուս մայրաքաղաքները խոշոր քաղաքներ են եղել և մեծ դեր են խաղացել մեր ժողովրդի կյանքում: Նախահայկական շրջանում Վանը հայկական լեռնաշխարհում (պատմական Հայաստան) կազմավորված հայկական (Նաիրյան) ցեղերի առաջին պետության՝ Ուրարտուի մայրաքաղաքն էր և իբրև այդպիսին, չի կարող իր տեղը չգրավել հայոց մայրաքաղաքների համաստեղության մեջ:
Վան քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 9-րդ դարի առաջին կեսում: Հնագույն այդ շրջանում այն կոչվում էր Տուշպա: Իսկ քաղաքը Ուրարտական պետության կենտրոնական շրջանի՝ Բիայնա երկրի անունով հայերը կոչել են Վան: Վան անունը ուղղակի համարում են Բիայնայի հայկական տառադարձությունը և նշանակում է “Ապրելու տեղ, բնակավայր”, այդ պատճառով էլ Վան բառի հետ Հայաստանում առաջացել են բազմաթիվ բնակավայրերի անուններ (Երվանդավան, Արշակավան, Զարեհավան, Նախճավան, Վանեվան և այլն): Վանը կոչել են նաև Շամիրամակերտ կամ Շամիրամաշեն՝ Ասորեստանի Շամիրամ թագուհու անունով: Վանի թագավորության նվաճումները սկսվեցին Մենուա I-ի օրոք (մ.թ.ա. 810-786թթ.) և շարունակվեցին մոտ կես դար: Մենուան գրավեց հայկական ցեղերով բնակեցված՝ Վանա և Ուրմիա լճերի միջև ընկած երկրամասերը, ինչպես նաև Եփրատ գետի աջակողմյան շրջանները, որտեղ նա կառուցել տվեց նոր քաղաքներ, բերդեր, պալատներ, տաճարներ, անցկացրեց ջրանցքներ: Վան մայրաքաղաքի մերձակայքում Մենուայի անցկացրած ջրանցքն ուներ 72 կմ երկարություն, 4,5 մետր լայնություն, 1,5 մետր խորություն: Այն այժմ էլ պահպանվում է: Մենուայի որդու՝ Արգիշտի առաջինի օրոք մ.թ.ա. 786-764թթ. Վանի թագավորության զորքերը ներխուժեցին Արարատյան դաշտ, որտեղ մ.թ.ա.782 թ. Արգիշտին հիմնադրեց Էրեբունի-Երևան բերդաքաղաքը, մ.թ.ա. 776թ. Արգիշտիխինիլի (Արմավիր) քաղաքը:
«Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»
Արարատյան թագավորության հզորագույն գահակալը Արգիշտի Առաջինն էր, որ թագավորել է մ.թ.ա. 786-764 թթ.: Նրա թագավորության շրջանը բավական լավ է լուսաբանված շնորհիվ Վանի միջնաբերդում պահպանված Խոռխոռյան տարեգրության և Հայաստանի տարբեր վայրերում գտնված ավելի քան երեք տասնյակ արձանագրությունների: Բացի արձանագրություններից, մեզ են հասել նաև Արգիշտի Ա-ի վերաբերյալ առանձին գրություններ պարունակող բրոնզե սաղավարտներ, վահաններ, կենցաղային իրեր:
Արգիշտին բավական լայնարձակ ու բարգավաճ երկիր ժառանգեց հորից` Մենուա թագավորից (մ.թ.ա. 810-786): Սակայն իր գահակալության սկզբնական շրջանում Արգիշտի Ա-ին տեսնում ենք Ջավախքում, Տայքում, Շիրակում, Սևանի ավազանում, Կոտայքում… « Խալդի աստծո զորությամբ նվաճեցի Գիառնիանի երկիրը, Սիլունիի տիրակալի երկիրը։ Երբ թշնամու լեռներից ես վերադարձա, տղամարդ ու կին ես քշեցի…»: Հավանաբար Մենուա արքայի մահվանից հետո նրա նվաճած ծայրագավառների կառավարիչները ապստամբել են կենտրոնական իշխանության դեմ: Բայց Արգիշտին արագ երթով անցնում է այդ երկրներով և վերականգնում իր տերության սահմանների ամբողջականությունը:
Դրանից հետո միայն Արգիշտի Ա-ն անցնում է արտաքին նվաճումների: Դրա համար հայոց թագավորը ուներ բոլոր հիմքերը: Մինչ Արգիշտիի գահակալումը Արարատյան թագավորությունն արդեն շեն, լայնածավալ երկիր էր, տնտեսապես հզոր, ուժեղ բանակով: Բոլոր առումներով պետությունը ծաղկում էր, բացի այդ, Արարատյան թագավորության հզոր ախոյանը` Ասորեստանը, քաղաքական ճգնաժամի մեջ էր. Նինվեի արքունիքում շարունակ երկպառակություններ էին, դավադրություններ:
Եվ ահա այս պայմաններում հայոց թագավորը անցնում է արտաքին նվաճումների:
Բնականաբար, հայոց արքան գիտակցում էր, որ իր գլխավոր ախոյանը հենց Ասորեստանն է, սակայն նա իր հարվածը ուղղակի Ասորեստանին չհասցրեց, այլ արշավեց հարավ-արևելք և նվաճեց Ասորեստանի գերիշխանության տակ գտնվող Մանա, Բուշտու, Պարսուա երկրները: Տիրելով դեպի արևելք շարժվող առևտրական ուղիներին` նա Ասորեստանին մեծ տնտեսական հարված հասցրեց: Առհասարակ նրա արտաքին քաղաքական ձեռնարկումները վկայում են, թե որքան մեծ նշանակություն էր տալիս միջազգային տարանցիկ առևտրին: Նա կարողացավ իր հսկողությունը սահմանել Առաջավոր Ասիայի գրեթե բոլոր գլխավոր առևտրական ուղիների վրա:
Դա չէր կարող հանդուրժել Ասորեստանը, որ Արարատյան թագավորության գլխավոր ախոյանն էր և 781 թ. ասորական բանակը նախահարձակ է լինում` փորձելով կասեցնել հայկական պետության առաջխաղացումը դեպի հարավ: Արգիշտի Ա-ն հետ է մղում ասորեստանյան բանակի հարձակումն ու հակահարված հասցում թշնամուն` անցնելով Զագրոսի լեռները:
Դրանից հետո Արգիշտի Ա-ն արշավեց բուն Ասորեստանի վրա և նվաճելով իր տիրապետությանը ենթարկեց Հյուսիսային Ասորիքը` ընդհուպ մինչև Բաբելոն ընկած երկրները: Նրա ժամանակակից ասորեստանցի զորավարն անգամ արձանագրության մեջ խոստովանել է. «Արգիշտին, որի անունն անգամ ահարկու է»։
Նա ոչ միայն նվաճեց Ասորեստանի հետ համագործակցող, դաշնակից երկրները, այլև ծանր հարված հասցրեց հենց Ասորեստանին: Այնքան ահարկու էր այդ հարվածը, որ ասորեստանյան արշավանքից մեկ տարի անց Արգիշտին արդեն կարող էր իրեն թույլ տալ արշավել իր տերության հյուսիսային մասում գտնվող երկրների վրա` նվաճելով այդ տարածաշրջանը:
Ըստ էության` ավարտելով իր նվաճումները` ծնկի բերելով իր դարավոր ախոյանին` Արգիշտի Ա-ն անցավ իր երկրի ամրապնդմանը և ներքին կյանքի կայունացմանը:
Որպեսզի ավելի ամուր լինեն սահմանային ծայրագավառները, նա այնտեղ բերդաքաղաքներ կառուցեց, ռազմական հենակետեր ստեղծեց, Հայաստանի ծայրագավառներից շուրջ 200.000 մարդկանց վերաբնակեցրեց այլ գավառներում` դրանով իսկ թուլացնելով այդ շրջանների իշխանավորներին և կենտրոնական իշխանությունը ապահովագրելով ապստամբություններից:
Ապա Արգիշտին անցավ խաղաղ շինարարական գործունեության: Դեռ գահակալության սկզբին` մ.թ.ա. 782 թ., նա Արարատյան դաշտում կառուցեց Էրեբունի հզոր բերդաքաղաքը: «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»:
Արգիշտին այստեղ Հայաստանի Խաթե և Ծուպա երկրամասերից շուրջ 6600 հոգի վերաբնակեցրեց: Որպես քաղաք` Էրեբունին իր ժամանակների համար ուղղակի կատարյալ էր: Այն բարձր և իշխող դիրք էր գրավում շրջակա միջավայրի վրա. պատված էր ամուր պարիսպներով, բոլոր անհրաժեշտ հաղորդակցություններն առկա էին, տեղանքն ուներ բարենպաստ կլիմա, գտնվում էր հարուստ տնտեսական շրջանում:
Եվ իրոք, ինչպես ցույց են տալիս հնագիտական պեղումները, Էրեբունին զարգացած, հարուստ ու շեն քաղաք է եղել: Այնտեղ եղել են արքայական պալատներ, տաճարներ, հարուստ ամբարներ, զինանոցներ…
Էրեբունիից հետո` մ.թ.ա. 776 թ., Արգիշտի Ա-ն դարձյալ Արարատյան դաշտում կառուցեց մեկ այլ քաղաք ևս և կոչեց իր անունով` Արգիշտիխինիլի, որը ներկայիս Արմավիրն է: Այս երկու քաղաքների կառուցումը վկայում է, թե որքան մեծ կարևորություն էր տալիս հայոց արքան Արարատյան դաշտին` համարելով, որ ի վերջո հայության քաղաքական, տնտեսական կենտրոնը հենց սա է լինելու: Պատմությունը ցույց տվեց, որ Արգիշտի Ա-ն չէր սխալվել: Այսպիսով Արգիշտի Ա-ն եղավ միակ հայ գահակալը, որի կառուցած երկու քաղաքները դարձան Հայաստանի մայրաքաղաք: Սակայն դա եղավ նրա մահվանից հարյուրամյակներ անց. Արգիշտիխինիլի-Արմավիրը` մ.թ.ա. V դարում, երբ Հայաստանում գահ բարձրացավ Երվանդունի արքայատոհմը, իսկ Էրեբունի-Երևանը` 1828 թ., երբ կազմավորվեց Հայկական մարզը:
Քաղաք լինելուց զատ` այն նաև ռազմա-վարչական կենտրոն էր, որ միտված էր ծառայելու որպես ռազմաբազա, հսկելու հյուսիսային շրջանների պաշտպանությունը:
Արգիշտի Ա-ն մահկանացուն կնքեց մ.թ.ա. 764 թ.` 22 տարի գահակալելուց հետո, իր հաջորդին և որդուն` Սարդուրի Բ-ին թողնելով հզոր ու բարգավաճ երկիր` Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը` Արարատյան թագավորությունը: Նրա մարմինը ամփոփված է պետության գլխավոր հոգևոր կենտրոնում` Մուսասիրի տաճարում, որտեղ աստվածների արձանների կողքին կանգնեցված է եղել նրա երկու տոննանոց բրոնզաձույլ արձանը:
Արցախի (ԼեռնայինՂարաբաղի) ամենատարածված 10 տեսարժան վայրերը
Արցախը (Լեռնային Ղարաբաղը) հարուստ է տեսարժան վայրերով, բայց մենք փորձել ենք առանձնացնել 10 օբյեկտներ, որոնք մենք խորհուրդ ենք տալիս անպայման այցելել: Եթե դուք պատրաստվում եք մեկնել Արցախ, ապա անպայման ձեր երթուղին կառուցեք հետևյալ գեղեցկությունների միջով՝
Ջերմաջուր
Ջերմաջուրը հարուստ է բնական և բուժիչ աղբյուրներով: Ջերմաջուրը գտնվում է ծովի մակերևույթից ավելի քան 2200 մ բարձրության վրա: Աղբյուրի շուրջը կա լողավազան, որտեղ կարելի է լողալ: Խորհուրդ է տրվում այս տեղանքի գեղեցկությունն ու յուրահատկությունը գնահատել անձամբ այնտեղ այցելելով:
Դադիվանք
Դադիվանքը (կամ Խութավանքը) հայկական վանք է, որը գտնվում է 1100 մ բարձրության վրա: Ստուգաբանական տարբերակներից մեկի համաձայն` վանքի անունը կապված է Սուրբ Դադիի հետ, որը եղել է Թադեոս առաքյալի աշակերտը և Հայաստանում քարոզել է քրիստոնեությունը: Երկրորդ տարբերակը գալիս է «խութ» (բլուր) և «վանք» (վանք) բառերից, այսինքն` բլրի վրա գտնվող վանք:
Ամրոցներ
Այցելելով Արցախ (Լեռնային Ղարաբաղ), դուք պետք է անպայման տեսնեք Տիգրանակերտ, Շուշի-Բերդ, Մայրաբերդ և Կաչաղակաբերդ ամրոցները:
Տիգրանակերտ
Տիգրանակերտը հնագույն հայկական քաղաք է, որը հիմնադրվել է մ.թ.ա. 1-ին դարում: Քաղաքը գտնվում էր Մեծ Հայքի Արցախ նահանգում: Հանդիսանում է այն չորս քաղաքներից մեկը, որոնք կոչվել էին Հայոց թագավոր Տիգրան II Մեծի անունով: Հայ պատմաբանների կարծիքով, Տիգրանակերտն Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հնագույն քաղաքն է:
Շուշի-Բերդ
Շուշիի ամրոցը (Շուշի-բերդը) առաջին անգամ հիշատակվել է XVIII դարում: Վարկածներից մեկի համաձայն` Շուշիի ամրոցը հայտնի է որպես Շիկաքար, որտեղ Սահղ Սմբատյանը հաղթել է արաբական բանակին: Այս ամրոցը կոչվում են նաև Քարագլուխ, Քար, Շոշ` Շոշի սղնախ անուններով: Հնագիտական պեղումները հաստատեցին մեկ այլ տարբերակ, ըստ որի XVII դարում ամրոցը կառուցվել է հայկական մեկ այլ ամրոցի տեղում:
Մայրաբերդ
Մայրաբերդ ամրոցը Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ամենախոշորներից է և այն համեմատած մյուսների հետ, ավելի լավ է պահպանվել: Այն կառուցվել է XVIII դարում` Շուշի քաղաքի պաշտպանության համար: Եթե կարողանանք բարձրանալ և շրջել ամրոցում, ապա կարող եք գնահատել այս ամրոցի ռազմավարական կարևորությունը: Ամրոցը վերականգնվել է 2002 թվականին:
Գանձասարի վանք
Գանձասար – հայերեն, նշանակում է «գանձերի լեռ»: Վանքը հիմնադրվել է XII դարում: Վանքը պահպանել է հոգևոր կենտրոնի դերը Հասան-Ջալալյան իշխանների ջանքերով: Վանքում եղել է դպրոց, որտեղ հոգևոր առաջնորդները վերապատրաստվել են, ստեղծվել և պահպանվել են ձեռագրեր: 2008 թվականին Արցախում կայացավ «մեծ հարսանիք», որի ընթացքում ամուսնացան 687 զույգեր: 550 զույգերը ամուսնացան Ղազանչեցոց տաճարում, իսկ 137-ը`Գանձասարի վանքում:
«Մենք և մեր սարերը» հուշարձանը
«Մենք և մեր լեռները» հուշարձանը Արցախի ամենահայտնի խորհրդանիշներից մեկն է և պատկերված է Արցախի Հանրապետության զինանշանի վրա, գտնվում է Ստեփանակերտի մուտքի մոտ: Մարդկանց մեջ այն կոչվում է նաև «Պապիկ և Տատիկ»: Հուշարձանը կառուցվել է 1967 թվականին` կարմիր տուֆից, հեղինակը քանդակագործ Սարգիս Բաղդասարյանն է: Անպայման այցելեք այս հուշարձանը:
Տնջրի
Տնջրին ԱՊՀ-ում ամենահին (ավելի քան 2028 տարի) և ամենաբարձր (ավելի քան 54 մետր) ծառն է: ԽՍՀՄ-ում այս ծառը ևս ամենահինն ու ամենաբարձրն էր: Ավելի քան 100 մարդ կարող է տեղավորել ծառի ներսում, և ունի 44 քմ տարածք: Ավելի քան 27 մետր է ծառի հիմքի տրամագիծը: Տեղացիների պատմությունների համաձայն, այս ծառի տակ հանգստացել են այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսիք են Մեսրոպ Մաշտոցը, Րաֆֆի, Սայաթ-Նովան և այլոք:
Ամարասի վանք
Հայ պատմաբան Փավստոս Բուզանդի վարկածի համաձայն` վանքը հիմնադրվել է IV դարում՝ Սբ. Գրիգոր Մկրտիչի կողմից: Հայտնի է, որ եկեղեցու արևելյան մասում թաղված է Սբ. Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Գրիգորիսը: Նա Արցախի թեմի առաջին եպիսկոպոսն էր: Հետաքրքիր փաստ է, որ Մեսրոպ Մաշտոցը (հայոց այբուբենի ստեղծողը) 5-րդ դարում հիմնադրեց Արցախի առաջին դպրոցը, որը խթան հանդիսացավ այս տարածաշրջանում հայ գրքի տարածմանը: Միջնադարում Ամարասի վանքը Արցախի մշակութային և հոգևոր կենտրոնն էր, իսկ Խորհրդային իշխանության տարիներին լքված էր: Վանքը բացվել է 1992 թվականին և հանդիսանում է Արցախի թեմի գործող վանք:
Ջրվեժ «Հովանոց»
«Հովանոց» ջրվեժը զարմանալիորեն գեղեցիկ է և շատ սիրված զբոսաշրջիկների կողմից, անպայման արժե այցելել և տեսնել: Ջրվեժի ճանապարհն անցնելու եք կիրճի միջով: Նրան անվանում են «Հովանոց» ջրվեժ, քանի որ դա հովանոցին շատ նման է, ջուրը հոսում է քարերով, ընդլայնելով խորքերը:
Հունոտի կիրճ (Ջդրդրուզ)
Խորհուրդ է տրվում այցելել Հունոտի կիրճը: Այս տեղը զարմանալի է իր գեղեցկությամբ և անփոփոխ բնությամբ, որը շրջապատված է գեղեցիկ լեռներով: Տաք եղանակին կարող եք լողալ գետում, ջուրը շատ թարմացնող է: Որոշ զբոսաշրջիկներ գիշերը այստեղ են անցկացնում վրաններում և վայելում անիրական գեղեցկությունը: Կարելի է նկարագրել այս տեղը, որքան ուզում եք, մենք պարզապես առաջարկում ենք սկզբից տեսնել լուսանկարը, իսկ հետո իրականում: Եվ այո, ձեզ հետ անպայման հարմարավետ կոշիկներ կվերցնեք:
Ղազանչեցոց եկեղեցի
Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր տաճարն է Շուշիում: Այն գտնվում է քաղաքի կենտրոնում, լեռան գագաթին և անշուշտ գեղեցիկ է: Եկեղեցին կառուցվել է 1868-1887 թթ.` Նախիջևանի Ղազանչի (Շախկերտ) գյուղից Շուշի բերված դրամական միջոցներով: Այն ամենամեծ հայկական եկեղեցիներից է (35 մետր երկարություն, 23 մետր լայնություն և 35 մետր բարձրություն):
Տաճարը գործում էր մինչև 1930 թվականը, այնուհետև այն մասամբ վերականգնվել է 1981-1988 թվականներին: Ռազմական գործողությունների ժամանակ եկեղեցու հրեշտակների քանդակները ոչնչացվեցին և եկեղեցին վերածվեց զենքի պահեստի: 1992 թ. մայիսի 9-ին Շուշիի ազատագրումից հետո սկսվեց եկեղեցու վերականգնումը: Պաշտոնապես բացվեց 1998 թ. հուլիսի 19-ին` Տիրոջ փոխակերպման օրը:
Ժենգյալով հաց
Գրել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) մասին և չհիշատակել այս տարածաշրջանի ուտեստները, անհնար է: Ժենգյալով հացը խմոր է, կանաչի տարբեր սորտերով լցոնված: Որքան ավելի շատ կանաչու տեսակ լինի, այնքան ավելի համեղ կլինի ժենգյալով հացը: Այս ուտեստի հետ կարելի է օգտագործել գարեջուր, գինի, թան: Ժենգյալով հացը համարվում է արցախյան խոհանոցի այցեքարտը, անցկացվում են այս ուտեստին նվիրված փառատոններ և ընդգրկված են Արցախի ոչ նյութական ժառանգության ցանկում: Մի խոսքով փորձեք, իսկ ձեզ բարի ախորժակ:
Գրիգոր Ա Լուսավորիչը Հայաստանում քարոզում էր քրիստոնեություն: Տրդատ 3-րդ Մեծը, իմանալով այդ մասին, քրիստոնյաների հալածանքի շրջանում, Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի բանտը՝ Խոր վիրապ /խոր փոս/, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Ըստ ավանդույթի նրան գաղտնի կերակրել է մի կին, որի շնորհիվ էլ նա ողջ է մնացել: Տրդատ 3-րդն այդ ժամանակ օգնության կարիք ուներ, քանի որ քրիստոնյաներին հալածելու համար, Աստված նրան պատժում է, և նրա դեմքը վերածվում է խոզի մռութի: Տրդատ Գ_ի քույրը նրան ասում է, որ իրեն կարող է փրկել միայն Գրիգորը, որը գտնվում էր վիրապում: Տրդատը չի հավատում, որովհետև այդ փոսում ոչ ոք չէր կարող ապրել երկար, առավել ևս 14 տարի: Սակայն, երբ քույրը պնդում է, նա մարդիկ է ուղարկում և Գրիգորին հանել է տալիս փոսից: Գրիգորին հաջողվում է փրկել արքային, վերադարձնել նախկին տեսքին: Այդ դեպքից հետո, Տրդատը նրան բաց է թողնում, մկրտվում է որպես քրիստոնյա, և երկրով մեկ թույլատրում է քրիստոնեության տարածումը, և այն 301 թվականին հռչակում է որպես պետական կրոն: Գրիգոր Լուսավորիչը կարգվում է որպես առաջին հայ կաթողիկոս:
Հայաստանում սկսում են հեթանոսական աստվածներին նվիրված տաճարները քարուքանդ անել: Արքայի քրոջ խնդրանքով պահպանվում է միայն Գառնու հեթանոսական տաճարը, որը կանգուն է մինչ օրս: Հայաստանում սկսվում է եկեղեցաշինություն: Գրիգոր Լուսավորչի երազի համաձայն սկսում են Էջմիածնի Մայր տաճարի շինարարությունը:
Գրիգոր Լուսավորչի բանտարկված վայրում
Հատակագիծ
Մոտ 642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ
՝ Խոր վիրապը: Ավերված շինության տեղում 1662 թվականին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչև օրս:
Խոր Վիրապը կարևոր պատմական նշանակություն ունի Հայաստանի համար: Գտնվում է Արարատի մարզի Լուսառատ գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք: Այսօր զբոսաշրջիկները հնարավորություն ունեն իջնել ստորգետնյա զնդան, որը գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մատուռի ներսում: Վանքի տարածքից բացվում է Արարատ լեռան շքեղ տեսարան:
Արենին հին և նշանավոր գյուղ էր Սյունիքի Վայոց Ձոր գավառում։ Եղել է Արաքսի հովտից Սևանի ավազան և Ջանգեզուր անցնող բանուկ ճանապարհի հանգուցակետ ու Շարուրի դաշտից Վայոց Ձոր մտնող կիրճը փակող ռազմական հենակետ։ Գյուղը հնում գտնվել է այժմյան Արենիից (Վայոց Ձորի մարզ) արևմուտք, բլրի վրա (պահպանվել են ավերակները)։ Արենի գյուղը նշանավոր է իր խաղողով և դրանից պատրաստվող գինով:
Գյուղի արևելյան եզրին՝ բարձունքի վրա, գտնվում է Ս.Աստվածածին եկեղեցին։
Մոզրովի քարանձավ
Մոզրովի քարանձավը գտնվում է Մոզրով գյուղ տանող ճանապարհի աջ կողմում:
Այն բացվել է ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ: Քարանձավը խորանում է ավելի քան 300մ: Հսկայական սենյակներում ամենուրեք վերևից ու ներքևից ցցված են մեծ քանակությամբ շթաքարեր:
Մարզկենտրոնը` Եղեգնաձոր Մարզի կազմավորման թիվը՝ 1996թ. Տարածաշրջանները` Վայքի շրջան, Եղեգնաձորի շրջան Քաղաքային համայնքների թիվը` 3 համայնք Գյուղական համայնքների թիվը` 41 համայնք Ընդհանուր տարածքը` 2,308 կմ² Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2009թ.ի հունվարի 1-ի տվյալների)` 55,8 հզ
Ընդհանուր նկարագիր ՀՀ Վայոց ձորի մարզը շրջապատված է բարձր լեռներով, ջրբաժան լեռնաշղթաներով, որոնք, յուրահատուկ բնական պատնեշներ հանդիսանալով նրա և հարևան տարածքների միջև, այն դարձնում են աշխարհագրական մի ամբողջություն:ՀՀ Վայոց ձորի մարզն ունի կենդանական և բուսական բազմազան աշխարհ: Տարածքի 5.7%-ը կամ 13240.1 հա կազմում են բնական անտառները: Արտակարգ խայտաբղետ է մարզի մակերևույթը: Հրաբխային ուժերը, երկրաշարժերը, Արփա գետի և դրա վտակների ջրերն առաջացրել են տարբեր ուղղություններով ձգվող բազմաթիվ լեռնաշղթաներ` մեծ ու փոքր գագաթներով, խորհրդավոր ձորեր, լեռնանցքներ, սարահարթեր, գոգավորություններ, դաշտեր, մարգագետիններ և բնական բազմապիսի կերտվածքներ, որի ամենավառ օրինակն է Ջերմուկի հիասքանչ ջրվեժը (60 մ):ՀՀ Վայոց ձորի կլիման ընդհանուր առմամբ ցամաքային է` ցուրտ կամ չափավոր ցուրտ ձմեռներով և շոգ կամ տաք ամառներով: Օդի առավելագույն աստիճանը հարավային շրջաններում հասնում է + 41օ C-ի, իսկ բացարձակ նվազագույնը` -35օ C-ի: Տեղումները կազմում են տարեկան 300-ից 700 մմ:Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը գյուղատնտեսությունն է: Գյուղացիական տնտեսությունները հիմնականում զբաղվում են անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբուծությամբ: Արդյունաբերության ոլորտում հիմնականում զարգացած են ոչ ոգելից ըմպելիքի` «Ջերմուկ» հանքային ջրերի, ինչպես նաև խաղողի գինու արտադրությունները: Մարզում ակնհայտ են ներքին և արտաքին զբոսաշրջության զարգացման մեծ հեռանկարները:Մարզի բնակչությունըՎայոց Ձորի մարզը աչքի է ընկնում բնակչության ոչ միայն ամենափոքր բացարձակ թվով, այլև ամենացածր խտությամբ ՀՀ-ում:Հնագիտական պեղումներով պարզվել է, որ Վայոց Ձորի տարածքը բնակեցված է եղել բրոնզի դարից սկսած: Այն նույնպես բազմիցս ենթարկվել է օտար նվաճողների ասպատակությունների ու ավերածությունների: Եղել են զանգվածային ջարդեր ու բռնագաղթեր: Փոխվել է բնակչության թվաքանակն ու կազմը: Հայ բնակչության առաջին զանգվածային վերադարձը տեղի է ունեցել 1828-1829թթ.: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Իրանի Խոյ և Սալմաստ գավառներից այստեղ հիմնադրված հայ ընտանիքները ավելացրին մարզի բնակչության քանակը:ՔաղաքներըՄարզի երեք քաղաքներն էլ` Եղեգնաձորը, Ջերմուկը և Վայքը փոքր քաղաքներ են: Մարզկենտրոնը` Եղեգնաձորը, պատմական Սյունիքի հնագույն բնակավայրերից է: Այն եղել է տարբեր հայ իշխանական տների աթոռանիստը: Ռուսաստանին միանալու պահին նա մի փոքր գյուղ էր, որն աճեց Պարսկաստանից գաղթած հայ ընտանիքների հաշվին: Նրա աճը նկատելի դարձավ 1931թ. հետո, երբ դարձավ վարչական շրջանի կենտրոն:Մարզում առանձնահատուկ տեղ է գրավում Ջերմուկ քաղաքը: Նա առաջնակարգ առողջարանի հռչակ ունի: Ամեն տարի քաղաքի սանատորիաներում իրենց առողջությունն են վերականգնում ու հանգիստ են անցկացնում Հայաստանի ու արտասահմանի հազարավոր քաղաքացիներ: Այստեղ է կատարվում հանրահայտ «Ջերմուկ» հանքային ջրի շշալցումը և առաքումը աշխարհի տարբեր երկրներ: