Իրավունք

Գրել մի քանի իրավունք և նրանց պարտականությունները:

Իրավունք 1.

Երեխան ունի իր անվտանգության ապահովման իրավունք։

Պարտականություն․
Կարգապահ լինել, չվտանգել ուրիշների կամ սեփական անվտանգությունը։

Իրավունք 2.

Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու իրավունք։

Պարտականություն․
Սովորել, մասնակցել դասերին, կատարել տնային աշխատանքները և հարգել ուսուցիչներին։

Իրավունք 3.

Երեխան կարող է ազատ արտահայտել իր մտքերն ու կարծիքը։

Պարտականություն․
Հարգել ուրիշների կարծիքը, արտահայտվել գրագետ և չվիրավորել ուրիշներին։

թրաֆիքինգ

Թրաֆիքինգը դա այն է, երբ մարդկանց խաբում են, ուժով կամ վախեցնելով տանում են ուրիշ տեղ, որպեսզի նրանցից օգտվեն տարբեր ձևերով՝ օրինակ՝ ստիպել ծանր աշխատանք, չնչին փողի կամ ոչինչի համար, կամ ստիպել ինչ որ մի բան անել և այլն: Թրաֆիքինգը համարվում է մարդու իրավունքների կոպիտ խախտում և հանցագործություն բոլոր երկրներում։

կոռուպցիա

  • Ինչ է կոռուպցիա
    Կոռուպցիա, անձնական կամ այլ շահադիտական նպատակով, տարբեր ձևերով արտահայտված գործողությամբ կամ անգործությամբ ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է։
  • Որոնք են կոռուպցիայի առաջացման պատճառները։
    Կոռուպցիայի պատճառ է ագահությունը, ֆինանսական դժվարությունը անազնվության հետ միասին։
  • Կարելի է արդյոք նշել կոռուպցիայի գոյության համար մեղավորների ինչ-որ շրջանակ։
    Կոռուպցիայի գործում մեղավոր է տվողը, վերցնողը, ինչպես նաև միջնորդը։

Իրավունք

1.Որո՞նք են պետության հատկանիշները։
2․ Ինչպե՞ս է պետությունը կարգավորում հասարակական կյանքը։
3․ Որո՞նք են պետական իշխանության հատկանիշները։
4․ Որո՞նք են պետության ինքնիշխան իրավունքները

1. Պետության բնութագրերը սովորաբար ներառում են սահմանված տարածք, մշտական բնակչություն, տարածքի և բնակչության նկատմամբ վերահսկողություն իրականացնող կառավարություն և այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողություն:

2. Պետությունը կարգավորում է հասարակական կյանքը տարբեր միջոցներով, այդ թվում՝ օրենքների ստեղծման և կիրարկման, իրավապահ մարմինների միջոցով կարգուկանոնի պահպանման, հանրային ծառայությունների մատուցման և իր քաղաքացիների բարեկեցության վրա ազդող քաղաքականությունների սահմանման:

3. Պետական իշխանության բնութագրիչները հաճախ ներառում են օրենքներ ստեղծելու և կիրառելու, ուժի օրինական կիրառման մենաշնորհը պահպանելու, հարկեր հավաքելու և պետության և նրա քաղաքացիների անունից արտաքին հարաբերությունների մեջ մտնելու կարողությունը:

4. Պետության ինքնիշխան իրավունքները սովորաբար ներառում են իր տարածքում սեփական օրենքներ ընդունելու և կիրառելու, սահմանները վերահսկելու, դիվանագիտությամբ և արտաքին հարաբերություններով զբաղվելու և իր ներքին և արտաքին գործերի վրա առանց այլ պետությունների միջամտության վերջնական իշխանություն ունենալու կարողությունը: