Բեզոարյան այծ

Բեզոարյան այծը լեռնային վայրի այծ է, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Իրանի երկարությունը մոտ 1,5 մ է, կենդանի քաշը՝ 80 կգ։ Նոխազներն ունեն կեռ, թրաձև և 130 սմ երկարությամբ եղջյուրներ։ Բուրդը շիկագույն է՝ մոխրագույն երանգներով, իսկ առանձին մասերում՝ մուգ կամ սև։ Գիտնականների մեծամասնության կարծիքով ընտանի այծերի նախահայրն է։ Բեզոարյան այծը տարածված է Հունաստանում, Փոքր Ասիայում, Իրանում, Աֆղանստանում, Պակիստանում, Հայաստանում, Դաղստանում, Ադրբեջանում, Հարավային Թուրքմենիայում։ Հանդիպում է դժվարանցանելի լեռներում, Կովկասում՝ սովորաբար անտառային գոտու վերին սահմաններում։ Ամռանը բարձրանում են լեռների գագաթը։ Հայաստանում բազմացվում է Խոսրովի անտառում։ Բացառությամբ զուգավորման շրջանի՝ նոխազներն ապրում են առանձին։ Մեկուսացած խմբերը պահպանվել են Խուստուպ լեռան վրա, Որոտան գետի կիրճում և Արփա գետի հովտի վերին մասում։ Փամբակի լեռնաշղթայում և Արագածի վրա տեսակն ամբողջովին անհետացել է: Սնվում են խոտաբույսերով, կիսաթփերով և տերևներով։ Ծնվում են ապրիլ-մայիս ամիսներին, սովորաբար երկու, հազվադեպ՝ մեկ ուլ: Ներկայիս գնահատմամբ բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է 1000-1500 առանձնյակ։ Պոպուլյացիան խիստ մասնատված է մանր, իրարից տարանջատված խմբավորումների։ Վտանգման հիմնական գործոններն են որսագողությունը, հողերի յուրացումը, լեռնային արդյունաբերության զարգացումը, բիոտոպերի քայքայումը և անասունների արածեցումը։ Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» և «Սևան» ազգային պարկերում, «Զանգեզուր» արգելավայրում և Հարավային Հայաստանի մի շարք այլ արգելավայրերում:

Աշխհարագրություն

Դասի հղումը

Քարտեզներ

Թվային քարտեզ

  1. Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:
  2. Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:
  3. Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:

  1. Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին:  Չեխիա-Համապատասխանում է այս կետերին՝գտնվում է արևմտյան (եվրոպական), արևելյան (իսլամական) և սլավոնական քաղաքակրթությունների փոխազդեցթյան գոտում:
    4. Ելք չունի դեպի ծովերն ու օվկիանոսները:

Մոնղոլիա- Մոնղոլիան համապատասխանում է 4-րդ կետին նույնպես ինչպես Չեխիան:

Ուզբեկիստան- Ուզբեկիստանը պատասխանում է 4-րդ կետին նույնպես:

Մալի- Մալին համապատասխանում է 4-րդ կետին նույնպես:

Բելառուս- Բելառուսնել է համապատասխանում է 4-րդ կետին նույնպես:

Աշխհարագրություն

Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը:

Զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հյուսիսային մասը։ Սահմանակցում է միայն ԱՄՆ-ին։ Կանադան մեծությամբ երկրորդն է աշխարհում և դա է պատճառը, որ այն վայելում է բազում կլիմայական փոփոխություններ. սառցեգագաթներ հյուսիսում և շքեղ բուսականություն հարավում։ Կանադան ունի ամենաերկար ջրափնյա գիծը աշխարհում, արևմուտքից այն շրջապատված է Խաղաղ օվկիանոսով, արևելքում Ատլանտյան օվկիանոսով, իսկ հարավում՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսով:

 Այն ծովային սահման ունի նաև Ֆրանսիայի (Սեն Պիեռ և Միքելոն) և Դանիայի (Գրենլանդիա) հետ։ Երկրի տարածքի մեծ մասը զբաղեցնում են պրերիաների հարթավայրերը և Կանադական վահանի սարահարթը։

Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները: 

Կանադան հարավում ունի  ցորենիեգիպտացորենիիբամբակի ռեսուրսներ: Բացի այդ երկիրը հարուս է բնական գազի և նավթի պաշարներով: 

Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը։

Կանադան ամենախոշոր տնտեսություն ունեցող երկրների շարքում զբաղեցնում է 11-րդ տեղն աշխարհում: Կանադան Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության  և Մեծ ութնյակի անդամ երկրների շարքում է։ Այն աշխարհի առևտրային տասյակի երկրներից մեկն է գլոբալիզացվածության բարձր մակարդակ ունեցող տնտեսությամբ:

Կանդայի արտադրությանհանքարդյունաբերության և սպասարկման ոլորտի շնորհիվ երկիրը գերազանցապես գյուղական տնտեսությունից անցում է կատարել քաղաքային, արդյունաբերական տնտեսության։ Կանադայի տնտեսության մեջ ևս գերակշռում է սպասարկման ոլորտը, որը աշխատանքով է ապահովում երկրի աշխատուժի երեք քառորդին, անտառաշինության և բենզինի արդյունաբերություններն ամենաառանցքային բաղադրիչներն են: Կանադան ունի նաև մեծածավալ ավտոմեքենաների արտադրություն և օդագնացություն: Կանդան մեկն է այն սակավաթիվ զարգացած երկրներից, որ էներգիայի ցանցային արտահանմաբ է զբաղվում: Ունի բնական գազի և նավթի շատ ռեսուրսներ : 

Աշհարագրություն

1. Ճապոնիայի բնական պայմանները՝ որպես տնտեսական զարգացման նախադրյալ բավականին լավ են, որովհետև դա նպաստում է՝ գյուղատնտեսության վրա, բայց կա նաև բացասական կողմ որը երկրաշարժերն են և ցունամիները:

2. Ճապոնիայի տարածքում կամ բազմաթիվ օգտակար հանածոներ, ինչպես երկաթ, մանգան, տիտան և ուրան, սակայն դրանց պաշարները մեծ չեն։ Համեմատաբար շատ են պղնձի և ցինկի պաշարները։ Զգալի են քարածխի, ծծմբի և կաոլինի պաշարները։

3.Բնակչության թվով Ճապոնիան դասվում է աշխարհի խոշոր պետությունների շարքում 10-րդ: Ճապոնիան աշխարհի ամենամիատարր բնակչություն ունեցող երկրներից է: Արևելյան երկրների նման` Ճապոնիայի բնակչության աճն ավանդաբար շատ բարձր է եղել: Սակայն XX դարում ժողովրդագրական իրադրությունը կտրուկ փոխվեց տարբեր պատճառներով, որոնցից մեկն այն էր, որ մինչ Ճապոնիայի բնակչության կենսամակարդակի բարձրացումը տեղի է ունեցել երկրից մարդկանց մեծ արտագաղթ: Այս բոլորի հետևանքով բնակչության աճի տեմպը կրճատվել է շուրջ 3 անգամ։ Այժմ Ճապոնիայի բնակչության վերարտադրությունը նույնիսկ նեղացված է: Բնակչության թիվը նվազում է տարեկան –0,1%-ով: Ճապոնիայի բնակչությունն առանձնանում է ցածր մահացությամբ և աշխարհում կյանքի ամենամեծ միջին տևողությամբ (84 տարի):

4. Երկրի տարածքի մեծ մասում կլիմալ նպաստավոր է գյուղատնտեսության համար և գերազանցապես մուսսոնային է։ Խոնավ կլիմայի պատճառով Ճապոնիայում ջրագրական ցանցը մեծ է, սակայն տարածքի փոքրության պատճառով գետերը կարճ են: Գերակշռում են սահանքավոր ու ջրառատ գետերը, որոնք օգտագործվում են ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու նպատակներով:

5.Տոկիոն Ճապոնիայի խոշորագույն քաղաքն է, հիմնադրվել է XV դարում` Եդո անվանմամբ: 1869թ. դարձել է Ճապոնիայի մայրաքաղաքն ու վերանվանվել Տոկիո: Տոկիոն երկրի տնտեսական խոշորագույն կենտրոնն է, որտեղ ստեղծվում է երկրի ազգային եկամտի շուրջ 20%-ը: Այն նաև երկրի գիտական, մշակութային, ֆինանսական-առևտրական խոշորագույն կենտրոն է:

Աշխարհագրություն

Մասնակիցներ— 8-րդ դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը- շուրջտարյա

Նպատակը— ուսումնասիրել պետությունների դրոշների առաջացման պատմությունը։

Ընթացքը․

Սովորողները ունենալով համապատասխան գիտելիքներ տարածաշրջանների երկրների մասին կկարողանան համապատասխան տեղեկատվություններ ներկայացնել երկրների, ինչպես նաև ուսումնասիրել այդ պետությունների դրոշների առաջացման պատմությունը։

  • Ընտրել որևէ պետություն։
  • Ներկայացնել այդ պետության համռոտ բնութագիրը։
  • Պետության դրոշը ինչպե՞ս է պատկերված։
  • Պատմական անդրադարձ  կատարել դրոշների ծագման պատմությանը:
  • Առանձնացնել թե յուրաքանչյուր գույն, նշան, պատկեր ի՞նչ է իրենից ներկայացնում։

Ամփոփում- կհրապարակվեն աշխատանքները բլոգում, պատումների և տեսանյութերի միջոցով

Համառոտ բնութագիր

Ֆրանսիան գտնվում է Արևմտյան Եվրոպայում և հանդիսանում է Եվրամիության հիմնադիր երկրներից մեկը։ Այն ունի հարուստ պատմություն, մշակութային ժառանգություն և ուժեղ տնտեսություն։ Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, որն աշխարհահռչակ է իր մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական արժեքներով։ Պետությունն ունի նախագահական հանրապետության կառավարման ձև և եվրոն որպես ազգային արժույթ։


Ֆրանսիայի դրոշի նկարագրությունը

Ֆրանսիայի ազգային դրոշը բաղկացած է երեք ուղղահայաց գույնի՝
🔵 Կապույտ (ձախից)
⚪ Սպիտակ (մեջտեղում)
🔴 Կարմիր (աջից)

Այն հաճախ կոչվում է “Tricolore” (Եռագույն)։


Դրոշի ծագման պատմությունը

Ֆրանսիայի եռագույն դրոշն առաջին անգամ ընդունվեց 1794 թվականին՝ Ֆրանսիական հեղափոխության շրջանում։ Այն հիմնված է Փարիզի ավանդական գույների (կապույտ և կարմիր) և թագավորական սպիտակ գույնի վրա։ Դրոշը խորհրդանշում էր հին և նոր Ֆրանսիայի միավորումը։

Մինչ այս դրոշը՝

  • Միջնադարում Ֆրանսիայի դրոշը հիմնականում ներկայացված էր սպիտակ ֆոնին ոսկեգույն շուշաններով՝ խորհրդանշելով թագավորական իշխանությունը։
  • Ֆրանսիական հեղափոխությունից հետո այդ խորհրդանիշները փոխվեցին, որպեսզի արտահայտեն նոր, ժողովրդավարական արժեքները։

Գույների և խորհրդանիշների նշանակությունը

  • Կապույտ 🔵 – Ազատություն (Liberté), ինչպես նաև Փարիզ քաղաքը։
  • Սպիտակ ⚪ – Հավասարություն (Égalité), ինչպես նաև նախկինում խորհրդանշել է թագավորական իշխանությունը։
  • Կարմիր 🔴 – Եղբայրություն (Fraternité), ինչպես նաև հեղափոխականների պայքարը։

Այս գույները ներշնչված են հեղափոխական գաղափարախոսությունից և դարձել են ոչ միայն Ֆրանսիայի, այլև այլ երկրների ազգային դրոշների համար օրինակ։

Իրան

  1. Գնահատե՛ք Իրանի աշխարհագրական դիրքը: Ցո՛ւյց տվեք դրա ուժեղ և թույլ կողմերը:

Իրանի ռազմավարական դիրքը թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտվել նավթի ու գազի պաշարներից: Սակայն երկրաշարժերի վտանգը լուրջ խնդիր է երկրի համար։

2. Ներկայացրե՛ք Իրանի պետական կարգը, ցո՛ւյց տվեք դրա առանձնահատուկ գծերը:

Իրանը իսլամական հանրապետություն է, որտեղ իշխանությունը կառավարում է հոգևոր առաջնորդը նաև հիմնական քաղաքական որոշումները։

3. Գնահատե՛ք Իրանի բնակլիմայական պայմանները՝ տնտեսության տարբեր ոլորտ ների տեսանկյունից:

Իրանի բնակլիմայական պայմանները բազմազան են, բայց երկիրը ավելի շատ շոգ և անապատային է: Իրանում նաև կան խոնավ տարածաշրջաններ: Այս պայմանները ազդեցություն ունեն տնտեսության վրա՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտում՝ ջրային ռեսուրսների սահմանափակությամբ: Հատկապես տուժում են հացահատիկային մշակաբույսերը, բայց սաստիկ շոգը նպաստում է նավթարդյունաբերությանը և էներգետիկ ոլորտին:

4. Նշե՛ք Իրանի՝ համաշխարհային նշանակության օգտակար հանածոները:

Իրանը մեծ նշանակություն ունի, քանի որ Իրանը ունի բավականին մեծ նավթի և գազի պաշար ինչպես նաև աղ և բազմազան մետաղներ օրինկ՝ պղինձ, ալյումին և այլն:

5. Ցո՛ւյց տվեք Իրանի կլիմայի ազդեցությունը երկրի բնական ու տնտեսական պայմանների վրա:

Իրանի կլիման ունի մեծ ազդեցություն երկրի բնական և տնտեսական պայմանների վրա: Դաշտերն ու անապատները սահմանափակում են գյուղատնտեսությունը, իսկ ջրի պակասը դժվարացնում է տարածքների մշակումը: Բայց տաք և չոր կլիման նպաստում է նավթի և գազի վրա: Իսկ այդ ոլորտները կարևոր են երկրի տնտեսության համար:

Աշխարհագրություն Իտալիա

  1. Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները: Իտալիան Եվրոպայի հզորագույն երկրներից մեկն է, Հարավային Եվրոպայի ամենազարգացած երկիրը: Դա պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից մեկը բարենպաստ աշխարհագրական դիրքն է: Իտալիայի դիրքը Միջերկրական ծովի կենտրոնական մասում պատմական վաղ ժամանակներից դրական ազդեցություն է ունեցել նրա զարգացման համար:
  2. Պատմի՛ր Իտալիայի բնական ռեսուրսների և օգտակար հանածոների մասին: Օգտակար հանածոները շատ չեն, բայց բնական ռեսուրսներ կան օրինակ՝ մարմարը, նավթը և սնդիկը։
  3. Ի՞նչ դեր ունի Իտալիան ժամանակակից աշխարհում: Իտալիան շատ մեծ դեր է տանում ժամանակակից աշխարհում։ Իտալիան ունի շատ գեղեցիկ քաղաքներ։ Իտալիայում զարգացած է քիմիական արտադրությունը և սպասարկման ոլորտը։  
  4. Ո՞ր կլիմայական գոտում է գտնվում: Հիմնականում Հարավային Եվրոպայում բավականին ցրտոտ կլիմա է։ Հիմնականում համեմատած ուրիշ երկրների հետ Եվրոպայում գալիս են շատ անձրևներ։ Առանձնահատկությունները ոչ շատ տաք ամառներ, մեղմ, խոնավ ձմեռներ։ Կլիման բազմազան է։
  5. Պատմի՛ր բնակչության մասին: Բնակչության թվով Իտալիան Եվրոպայի չորրորդ երկիրն է։ Երկրի բնակչության 98%-ն իտալացիներ են, որոնք դավանանքով քրիստոնյա կաթոլիկներ են։ Իտալիայի բնակչության ձևավորումը շատ բարդ և երկարատև գործընթաց է եղել։ Տեղաբնիկ իտալիկ ցեղերը միաձուլվել են՝ կելտերի, հույների և այլ ժողովուրդների հետ։ Բնակչությունը միատար է և ծերացող։
  6. Ի՞նչ գիտես Վենետիկի մասին: Վենետիկը կառուցված է 118 կղզիների վրա, որոնք իրար են միացած բազմաթիվ կամուրջներով և իրարից բաժանվում են փողոց-ջրանցքներով։ Այն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից է և համարվում է զբոսաշրջության խոշոր կենտրոն։ Այստեղ բազմաթիվ են աշխարհահռչակ ճարտարապետական հուշարձանները։
  7. Ուրվագծային քարտեզի վրա նշել Իտալիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները, արդյունաբերական խոշոր կենտրոնները: 

Աշխարհագրություն

Արևելաեվրոպական երկրներից, որո՞նք են օգտակար հանածոներով ամենահարուստը. քարածխով և գորշածխով,
qqqqq
2-րդ տեղ կարմիր-Ռուսաստան

7-րդ տեղ կանաչ-Ուկրաինա

9-րդ տեղ դեղին-Լեհաստան

նավթով և բնական գազով,
qqqq
1 տեղ կարմիր-Ռուսաստան

25-րդ տեղ կանաչ-Ուկրաինա

54-րդ տեղ դեղին-Լեհաստան

գունավոր մետաղների հանքաքարով,
qqq
2-րդ տեղ կարմիր-Ռուսաստան

9-րդ տեղ կանաչ-Ուկրաինա

դեղին-Լեհաստան

քիմիական արդյունաբերության հանքային հումքով:
qq
կարմիր-Ռուսաստան

կանաչ-Ուկրաինա

դեղին-Լեհաստան

ռեսուրսների ո՞ր տեսակներով են ապահովված բոլոր երկրները և ո՞ր տեսակները չեն բավականացնում դրանց մեծ մասին:
q
27 տեղ կարմիր-Ռուսաստան

86-րդ տեղ կանաչ-Ուկրաինա

93-րդ տեղ դեղին-Ալբանիա