տարեմուտի խոստովանություն

Այս տարին շատ արագ անցավ: Ես շախմատում ստացա 2-րդ կարգի որակավորում, մասնակցեցի երկու ճամբարի՝ Արատես և Գուգարք: Մասնակցեցի 1-ի կարգի որակավորման մրցաշարի: Սեպտեմբերին արդեն կրթահամալիրի Հարավային դպրոցից տեղափոխվցի Արևմտյան դպրոց: Ձեռք բերեցի նոր ընկերներ Արևմտյան դպրոցում: Եվ այլն գնացի շատ-շատ լավ տեղեր բարեկամներիս և հարազատներիս հետ: Սկսեցի շատ սիրել ուրբաթ օրը, որովհետև աշխատանքային շաբաթն ավարտվում է ու ես այցելում եմ տատիկիս ու պապիկիս: Այս տարի իմ կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկը այն է, որ ես դարձա ինը տարեկան:

Նամակ Ձմեռ պապին 5 ամենահետաքրքիր հարցերս նրան

Բարև Ձեզ սիրելի Ձմեռ Պապ, ես քեզ շատ-շատ հարցեր ունեմ դեռ, բայց այսօր քեզ կհարցնեմ իմ ամենահետաքրքիր հարցերը, որոնք ուղղված են ձեզ: 1 հարց. Դուք չե՞ք մրսում Լապլանդիայում? 2 հարց. Ո՞նց եք գտնում այդքան նվերներ բոլոր երեխաների համար? 3. հարց Դուք չե՞ք հոգնում այդքան նամակ ընթերցելուց, օրական քանի նամակ եք ընթերցում որպիսզի բոլոր երեխաների նամակները կարդաք, և այդքան գրում պատասխանում երեխաների? 4 հարց. Ի՞նչ եք անում ամռանը, գարնանը, և աշնանը? 5 հարց. Ո՞նց եք դուք կարողանում այդքան շուտ նվերները դնել և փախչել?