10.Պարզ նախադասությունները փակագծում գրված բառերով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):
Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել: Եգիպտոսի տեղը չգիտի (որովհետև կամ քանի որ) Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր: Ձմռան պարապությունից ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում: (որովհետև կամ քանի որ) Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան: Այնտեղ նավաշինարարներն սկսեցին նրան ծաղրել ու բարկացնել: (որտեղ) Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ: Նրան հարցրեց ճանապարհի մասին: (որպեսզի, որ) Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան: Քերականություն սովորիր: (որ, որպեսզի)
Ներկայացրե՛ք, թե ինչպես է առաջացել բազմաստվածությունը։
Հին ժամանակներում մարդիկ հավատում էին հոգիներին, և իրենց կարծիքով նրանք, կամ աստվածներն էին պաշտպանում նրանց չարիքից: Այսպիսով, երբ տարբեր ցեղեր միավորվեցին և դարձան մի պետություն, մարդիկ սկսեցին հավատալ աստծուն: Բայց աստված մեկը չէր: Ստեղծվեց բազմաստվածանությունը: Տարբեր աստվածներ ներկայանում էին, որպես տվյալ բնագավառի ներկայացուցիչ:
Ի՞նչ է դիցարանը։
Բազմաստվածության հետ ստեղծվեց նաև դիցարանը: Դիցարանը աստվածների աստիճանակարգված համախմբումն էր: Երբ երկրի արքան կամ մայրաքաղաքը փոխվում էր, կարող էր փոխվել նաև գլխավոր աստվածը:
Ըստ Ձեզ` դիցարանում ինչու՞ էր հարկավոր ունենալ գլխավոր աստված։
Որպեսզի հավատալ և փառաբանել նրան, աղոթել և շնորհակալ լինել:
Ո՞վ էր Դարեհ I-ը, ինչու՞ Հայաստանը սկզբում չճանաչեց նրա գերիշխանությունը։
Դարեհ I-ը Աքեմենյան տերության ներկայացուցիչն էր. ով հաղթեց գահակալական կռիվների մեջ: Հայաստանը չճանաչեց Դարեհի գերիշխանությունը, որովհետև նա պատերազմ սկսեց իր հակարակորդների դեմ:
Ի՞նչ գիտեք Աքեմենյան տերության 13-րդ սատրապության մասին։
Ք.ա. Աքեմենյան տերությունը բաժանվեց քսան վարչական միավորների-սատրապների: Հայաստանը տասներեքերորդն էր: Հայաստանը մնաս այդ կարգավիճակում մինչև Ք.ա. թվականը: Ըստ Քսենոփոնի Հայաստանի սատրապը այդ ժամանակ Օրոնտեսն էր: Նա բարձր դիրք էր գրավում տերության մեջ:
Ո՞վ էր Երվանդ III-ը։
Երվանդ III-ը Աքեմենյան տերության վերջին տիրակալն էր, ով եղել էր Հայաստանի սատրապը:
Դասի թեման`Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան
Ջերմաստիճան Առօրյա կյանքում տարբեր մարմինների ջերմային վիճակը բնութագրելու համար մենք օգտվում ենք տաք, սառը հասկացություններից: Մեր զգայարանների օգնությամբ մենք կարողանում ենք տաք մարմինը տարբերել սառը մարմնից, սակայն տաքացվածության աստիճանն այս դեպքում հստակ չի որոշվում:
Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:
Մարմնի ջերմաստիճանը չափում են ջերմաչափով: Կենցաղում լայն տարածում ունեն սնդիկով կամ սպիրտով աշխատող ջերմաչափները:
Դրանց աշխատանքի հիմքում ընկած է տաքացնելիս հեղուկի ընդարձակման երևույթը: Հեղուկային ջերմաչափը կազմված է հեղուկի պահեստարանից, բարակ խողովակից և սանդղակից:
Ջերմաչափները լինում են հեղուկային, մետաղական, էլեկտրական և այլն: Նկարում ջերմաչափերի տեսակներն են:
Ջերմաստիճանը որոշելու համար օգտվում են ջերմաստիճանային տարբեր սանդղակներից՝ Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակներից:
Ցելսիուսի սանդղակով 0°C ջերմաստիճանը համապատասխանում է հալվող սառցի ջերմաստիճանին, իսկ 100°C-ը՝ նորմալ մթնոլորտային ճնշման դեպքում ջրի եռման ջերմաստիճանին:
Բացի Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակներից կիրառվում են նաև Կելվինի և Ռեոմյուրի սանդղակները:
Միջավայրի ջերմաստիճանը չափելու համար ջերմաչափը տեղադրում են այդ միջավայրում և սպասում այնքան, մինչև ջերմաչափի ցուցմունքը դադարի փոխվել: Այդ դեպքում, ջերմաչափը և միջավայրը միմյանց հետ ջերմային հավասարակշռության մեջ կլինեն և ջերմաչափի ցուցմունքը միջավայրի ջերմաստիճանը կլինի։ Հետևաբար. Ջերմաստիճանը մարմնի ջերմային հավասարակշիռ վիճակը բնութագրող ֆիզիկական մեծություն է: Օրինակ Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով: Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում: Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել: Հայտնի է, որ ցանկացած ջերմաստիճանում նյութը կազմված է միատեսակ մոլեկուլներից, որոնք կատարում են անկանոն շարժում: Ջերմաստիճանը բարձրացնելիս մոլեկուլներն սկսում են ավելի արագ շարժվել, դրանց միջին կինետիկ էներգիան մեծանում է: Այսպիսով. Ջերմաստիճանը մարմինը կազմող մոլեկուլների անկանոն շարժման կինետիկ էներգիայի չափն է: Մարմինների ջերմաստիճանը կարող է փոփոխվել լայն սահմաններում: Բնության մեջ հանդիպող ամենացածր ջերմաստիճանը –273°C-ն է. այդ ջերմաստիճանում նյութը կազմող մոլեկուլները դադարում են շարժվելուց:
1. Հեղուկ ազոտի ջերմաստիճանը –200°C է: 2. Արեգակի մակերևույթին ջերմաստիճանը +6000°C է: 3. Տաքարյուն կենդանիներից ամենաբարձր ջերմաստիճանն ունեն թռչունները՝ 40–41°C: 4. Մարդու բնականոն ջերմաստիճանը մոտ 36,6°C է, իսկ 42°C -ի դեպքում նա կարող է կորցնել գիտակցությունը: Տաք վառարանի մասին ասում են,որ այն ունի բարձր ջերմաստիճան,իսկ սառույցի կտորի մասին` որ այն ունի ցածր ջերմաստիճան։Եթե տաքն ու սառը մարմինները հպվում են,ապա որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են։Այս դեպքում ասում են ,որ նրանք միմյանց հետ ջերմային հավասարակշռության վիճակում են։
Պատասխանել հարցերին
Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
Ջերմաստիճանը բնութագրում է մարմնի տաքացման աստիճանը և ջերմային հավասարակշռության վիճակը։
Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
Երբ մի նյութը սառն է, մի նյութը՝ տաք, շփումից հետո երկու նյութերի ջերմաստիճանները հավասարվում են։
Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով: Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում: