Գործնական աշխատանք

73.Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն-դժգույն, անբախտ-դժբախտ, անգետ-տգետ, անշնորհք-ապաշնորհք, անարդյունք,-ապարդյուն անօրեն-ապօրինի, անձև-տձև:

74.Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:
Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ,
դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ,
ապտակ, տարի, տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:

Սննդառություն և մարսողություն.Շնչառություն

Կենդանի օրգանիզմների բնութագրական հատկանիշներից է սննդառությունը:

Սննդառությունը կենդանի օրգանիզմի կողմից տարբեր նյութերի կլանումն է սեփական գոյությունն ապահովելու նպատակով:
Արտաքին միջավայրից կլանված մարմինները և նյութերը, որոնք պահպանում են օրգանիզմի կենսագործունեությունը համարվում են սնունդ:

Սնունդ կարող է ծառայել և՛ անօրգանական նյութը (ջուրը, ածխաթթու գազը), և՛ օրգանականը (շաքարը, ճարպը և այլն) և ամբողջական կենդանի օրգանիզմը:

Բոլոր կենդանի օրգանիզմներում սնունդը ենթարկվում է միատեսակ փոփոխությունների.

1. Սննդի ստեղծում կամ ընդունում և կլանում:

2. Սննդի քայքայում պարզագույն գործառնական միավորների:

3. Այնուհետև՝

ա) ստացված պարզագույն գործառնական միավորների քայքայում և էներգիայի ստացում:

Սննդից անջատված էներգիայի հաշվին օրգանիզմը պահպանում է իր կյանքը և ակտիվությունը: Օրգանիզմի ակտիվությունը կյանքին բնորոշ բոլոր հատկանիշների պահպանումը, դրսևորումը և անխափան գործարկումն է:
Այսինքն, երբ օրգանիզմը շարժվում է, գրգռվում է, աճում է, բազմանում է և այլն, միշտ օգտագործում է սննդային էներգիան:
բ) ստացված պարզագույն գործառնական միավորներից սեփական օրգանիզմին բնորոշ նյութերի կառուցում:
Այդ նյութերը ծառայում են որպես շինանյութ: Այդպիսով առաջանում են նոր բջիջներ, հյուսվածքներ և օրգանիզմն աճում է ու զարգանում:

4. Օրգանիզմը շարունակում է գոյատևել:

Ըստ սննդառության եղանակի կենդանի օրգանիզմները բաժանվում են երեք խմբի.

  • ավտոտրոֆներ— էներգիա են ստանում արևից:
  • հետերոտրոֆներ — էներգիա են ստանում օրգանական նյութերի քայքայումից:
  • միքսոտրոֆներ — էներգիա կարող են ստանալ և արևից և օրգանական նյութերից:

Ավտոտրոֆ սննդառության հիմնական ձևը ֆոտոսինթեզն է:
Բույսը արմատներով հողից կլանում է ջուր, իսկ տերևներով` օդից ածխաթթու գազ: Այդ անօրգանական նյութերից լույսի ազդեցությամբ, կանաչ քլորոֆիլի մասնակցությամբ բույսը պատրաստում է օրգանական նյութ` շաքար: Ֆոտոսինթեզի մնացորդ է թթվածինը, որը տերևներով հարստացնում է օդը:
Ավտոտրոֆ օրգանիզմը ֆոտոսինթեզի արդյունքում ջրից և ածխաթթու գազից սինթեզում է շաքար և անջատում թթվածին:

Ֆոտոսինթեզը բնորոշ է կանաչ օրգանիզմներին` բույսերին, կապտականաչ ջրիմուռներին և որոշ բակտերիաներին:
Հետերոտրոֆ սննդառության հիմնական ձևը պատրաստի սննդի որոնումն ու կլանումն է:
Հետերոտրոֆները օգտվում են ֆոտոսինթեզի պատրաստի արդյունքներից` թթվածնից և շաքարից ու դրա վերափոխումներից: Հետերոտրոֆ են բոլոր սնկերը և կենդանիները:
Միաբջիջ կենդանիներում կան որոշ բացառություններ: Երկարամտրակ էվգլենան ունի քլորոֆիլ և կարող է ինչպես ֆոտոսինթեզել, այնպես էլ սնվել հետերոտրոֆ կերպով:

Ըստ նախընտրած սննդի տեսակի՝ հետերոտրոֆները լինում են.

Բուսակեր — սնվում են բուսական ծագում ունեցող օրգանիզմներով կամ նրանց մասերով:

Օրինակ` թիթեռները, բադերը, նապաստակները, եղջերուները և այլն:

Կենդանակեր — սնվում են կենդանական ծագում ունեցող օրգանիզմներով: Նրանք որսորդներ են, իսկ սնունդ ծառայող զոհը` որս:

Օրինակ` առյուծը, գայլը, արծիվը, սարդը և այլն:

Ամենակեր — սնվում են և՛ բույսերով, և՛ կենդանիներով:

Օրինակ` մարդը, արջը, կետը:

Ըստ սննդի հայթհայթման ձևի՝ հետերոտրոֆները լինում են.

Սապրոֆիտներ — սնվում են մահացած կենդանի օրգանիզմների մնացորդներով, բույսերի պտուղներով, այլ պատրաստի օրգանական նյութերով:

Օրինակ` աղիքային ցուպիկը, պենիցիլինը, ճանճը, բորենին:

Գիշատիչներ — բոլոր այն կենդանի օրգանիզմներն են, որոնք որս են անում: Այսինքն բռնում են իրենց զոհին, սատկացնում, ապա սնվում դրանցով:

Օրինակ` սարդը, կոկորդիլոսը, վագրը, գայլը:

Որոշ բույսեր հանդիսանում են գիշատիչներ: Նրանք ունեն հատուկ «թակարդներ», որոնցով որսում են միջատների և սնվում նրանց օրգանական նյութերով: Դրանք միջատակեր բույսերն են:

Օրինակ` ռաֆլեզիան, վեներայի ճանճորսը, ցողիկը, ցնցղենին:

Մակաբույծներ — ապրում են որևէ կենդանի օրգանիզմի մեջ կամ օրգանիզմի վրա: Սնվում են նրա օրգանական նյութերով: Այդ օրգանիզմը մակաբույծի տերն է: Մակաբույծները թունավորում են տիրոջ օրգանիզմը: 

Օրինակ՝ լյարդի ծծանը, էխինոկոկը, եզան երիզորդը, տիզը:

Շնչառություն

Կենդանի օրգանիզմների կարևոր հատկանիշներից է նյութափոխանակությունը: Կենդանի օրգանիզմների նյութափոխանակության կարևոր դրսևորում է գազափոխանակությունը:
Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն:
Կենդանի օրգանիզմների կայսրության զգալի մասը հարմարված է միայն գոյատևել թթվածնով հարուստ միջավայրում:
Թթվածինը մասնակցում է սննդի քայքայման և նրանից կենսական էներգիայի անջատման գործընթացին:
Գոյություն ունի շնչառության երկու բաղադրիչ` արտաքին և ներքին:
Ներքին շնչառությունը կոչվում է նաև բջջային:

Օրգանիզմի փոխադրական համակարգերի շնորհիվ յուրաքանչյուր բջիջ` մեկ առ մեկ ստանում է սննդանյութ և թթվածին: Բջիջը դրանցից ստանում է էներգիա և կենսագործում:
Բջջային շնչառության ձևերը, գրեթե անփոփոխ, բնորոշ են բոլոր տիպի կենդանի օրգանիզմներին:
Արտաքին շնչառությունը գազափոխությունն է օրգանիզմի և օդի միջև:
Արտաքին շնչառությամբ միմյանցից տարբերվում են՝ պարզագույն օրգանիզմները, բույսերը, կենդանիները:
Պարզագույն օրգանիզմները հիմնականում միաբջիջ օրգանիզմներն են կամ բազմաբջիջ ստորակարգ կենդանիները: Նրանք շնչում են օրգանիզմի ամբողջ մակերեսով:
Բույսերը շնչառության հատուկ մասնագիտացված օրգան համակարգ չունեն: Թթվածինը բջիջներին բաշխվում է միջբջջային տարածություններով: Բույսը տերևի ստորին մակերեսին ունի հատուկ բջիջներ, որոնք կոչվում են հերձանցքներ: Դրանք առաջանում են երկու կիսալուսնաձև բջջից, որոնք բացվում և փակվում են: Բացված վիճակում կատարվում է գազափոխանակություն բույսի և օդի միջև: Հերձանցքներով գոլորշանում է նաև ջուրը:
Բարձր կազմավորված կենդանիներն ունեն շնչառության մասնագիտացված օրգան համակարգ:
Ջրային կենդանիների շնչառության օրգանն է` խռիկները:
Ցամաքային կենդանիների շնչառության օրգանն է` թոքերը:
Միջատների շնչառության օրգանն է` շնչառական խողովակները՝ տրախեաները:
Կենդանիների շնչառության օրգան կարող է լինել նաև մաշկը: Գորտի գազափոխանակության գրեթե կեսն ապահովում է մաշկը:

Պատասխանել հարցերին

  1. Սննդառության ի՞նչ եղանակներ են ձեզ հայտնի:

Սնում հողի միջոցով, արևվի միջոցով, ֆոտոսինտեզի միջոցով:

  1. Ինչպե՞ս են սնվում բույսերը:

Բույսերը չունեն հատուկ մարսողական համակարգ, քանի որ անրաժեշտ սննդարար նյուերն առաջանում են նրանց բջիջներում լուսասինթեզի արդյունքում։ Բույսերի մեծամասնությունը բնորոշ է հողային (հանքային) և օդային (լուսասինթեզ) սնուցում։ Հողային սնուցմն իրականացնում է արմատային համակարգը, որը հողից ներծծում է ջուր և դրանում լուծված հանքային նյութեր, որոնք փոխադրող անոթներով հասնում են տերևներին։

  1. Ո՞ր բույսերն են սնվում կենդանիներով և ի՞նչու:

Գոյություն ունի գիշատիչ բույսերի ավելի քան 500 տեսակ։ Դրանք աճում են սովորաբար այն հողերում, որոնք աղքատ են սնուցող նյութերով և հանքային աղերով։ Բույսերի «գիշատչությունը» պայմանավորված է հողում ազոտի անբավարարությամբ, դրա պատճառով էլ գիշատիչ բույսերը հարմարվել են ազոտ ստանալ միջատներից, որոնք նրանք որսում են ամենատարբեր թակարդների միջոցով։ Ռուսաստանի անտառներում ամենահայտնի գիշատիչ բույսը հանդիսանում է ցողաբույսը (Dosera rotundifolia)։ Այս բույսը տերևների եզրերից արտաթորում է կպչուն հեղուկ (որը նման է ցողի)՝ թթու մարսողական հյութ։ Միջատը նստում է «ցողի» կաթիլի վրա, ամրանում է և դառնում բույսի զոհը։ Այլ գիշատիչ բույսեր՝ վեներայի ճանճորս, սափորատունկ, պինգուիկուլա, դրոզոֆիլա, խորշաբույս, ալդրովանդա։

  1. Ի՞նչ է հետերոտրոֆ օրգանիզմներ գիտեք:Բերե՛ք օրինակներ:

Հետերոտրոֆները օգտվում են ֆոտոսինթեզի պատրաստի արդյունքներից` թթվածնից և շաքարից ու դրա վերափոխումներից: Հետերոտրոֆ են բոլոր սնկերը և կենդանիները:

  1. Ի՞նչ է շնչառությունը:

Կենդանի օրգանիզմների կարևոր հատկանիշներից է նյութափոխանակությունը: Կենդանի օրգանիզմների նյութափոխանակության կարևոր դրսևորում է գազափոխանակությունը:
Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն:

  1. Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք:

Խռիկներ, թոքեր, կենդանիների մաշկը, տրախեանները:

Երգի հրապույրը

 Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շատ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.

— Բարի տղա, ինչ -որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.

— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …

Առաջադրանքներ՝/

1.Պատմվածքից դուրս գրի՛ր փոխաբերություններ:

Քարը իսկական սիրտ դարձնեմ, ծովի պես հուզվում էր, փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ, համբուրել նրան և մեռնել նրա համար:

2.Պատկերոցրո՛ւ՝ հանդիպել ես տղային: Մարդկանց անտարբերության վերաբերյալ ի՞նչ խորհուրդ կտաս նրան:
Դու չես ծնվել, որ քեզ բոլորը սիրեն։ Գտիր այն մեկին, որը քեզ կսիրի։

6.Պատմվածքից դուրս գրի՛ր կազմությամբ բարդ և ածանցավոր բառեր:

Բարդ- Այնտեղ , հոգեվարք, շրջապատեցին։

Ածանցավոր-Հազարավոր, քնքշությամբ, կարկաչուն։ 

3. <<Քարսիրտ>> աշխարհի մարդկանց սրտերը  <<փափկեցնելու>> համար դու ի՞նչ քայլեր ես ձեռնարկում: Ես նրանց կասեի, որ պետք է լինեն աշխույժ, զվարթ, նաև եթե նրանք մասնակցեն ուրախ խնջույքների նրանց սիրտը ավելի կփափկենա:

ԱՄՓՈՓիչ աշխատանք

  1. Ի՞նչ է բջիջը։

Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով:

  1. Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։

Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից: Գերիշխում են   ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N)։

  1. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։

Բջջի հիմնական կառուցվածքային մասերն են ցիտոպլազման և կորիզը:

  1. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։

Բջջաթաղանթի միջով բջիջ են ներթափանցում ջրում շուծված որոշակի նյութեր և հեռացնում են բջիջի համար ոչ պիտանի նյութերը:

  1. Ի՞նչ է հյուսվածքը։

Հյուսվածքը միանման բջիջներից կազմված խումբ է:

  1. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բսւյսերը։

Բույսերը ունեն հինգ տեսակի հյուսվածք՝ գոյացնող, հիմնական, ծածկող, մեխանիկական և փոխադրող:

  1. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։

Կան կենդանական չորսը տեսակի հյուսվածք՝ էպիթելային, շարակցական, նյարդային և մկանային:

  1. Ե՞րբ է լույսը բեկվում:

Մի թափանցիկ միջավայրից մյուսի մեջ անցնելու
ժամանակ լույսը բեկվում է.

  1. Ի՞նչ է ոսպնյակը:

Ոսպնյակ է կոչվում թափանցիկ, ապակե մարմին, որը երկու կողմից սահմանափակված է գնդային մակերևույթներով:

  1. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:

Fկետը, որում, ոսպնյակում բեկվելուց հետո, հավաքվում են գլխավոր օպտիկական առանցքին զուգահեռ ճառագայթները, եթե ոսպնյակը հավաքող է, կամ ճառագայթների մտովի շարունակությունները, եթե ոսպնյակը ցրող է, կոչվում է ոսպնյակի գլխավոր կիզակետ:

  1. Նշի՛ր հայելիների տեսակները:

Գոգավոր, հարթ, ուռուցիկ:

  1. Որո՞նք են վեգետատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:

Վեգետատիվ օրգանները ապահովում են բույսի սննդառությունը, շնչառությունը, աճն ու զարգացումը։
Ծաղիկը, պտուղը և սերմը գեներատիվ օրգաններն են, և բույսի մասեր են։

  1. Որո՞նք են գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:

Ծաղիկը, պտուղը և սերմը բույսի գեներատիվ բազմացման օրգաններն են։

  1. Որո՞նք են արմատի գործառույթները:

Արմատներով բույսն ամրանում է հողին։Այն կազմված է գլխավոր,հավելյալ և կողքային արմատներից։

  1. Արմատի ի՞նչ ձևափոխություններ գիտեք:

Առանձգական և փնջային:

  1. Ի՞նչ է ընձյուը:Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը։

  1. Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:

Ցողունն կատարում է փոխադրող գործառույթ՝ ջուրը և իրա հետ լուծված հանքային աղերը տալիս է տերևներին, և տերևներից վերցնում է սինթեզված նյութեր։

  1. Ի՞նչ նշանակություն ունեն տերևները:

Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշացումը:
Տերևները լինում են պարզ և բարդ։
Պարզ տերևները տերևակոթին միացած ունեն միայն մեկ տերևաթիթեղ։
Բարդ տերևները տերևակոթին միացած ունեն մի քանի տերևաթիթեղներ։

Գործնական քերականություն առաջադրանքներ

62.Փակագծերում տրված բառերից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը։

  1. Քաղաքապետարանը վերջերս մի որոշում է ընդունել, (ըստ որում, ըստ որի) ՝ բոլոր բնակարաններում պետք է ջրաչափներ տեղադրվեն։
  2. Տեսնում ես՝ մենք մի մեքենայում չենք տեղավորվում, երեխան թող գա (քո, քեզ) հետ։
  3. (Հանձին, հանձինս) պարոն Կարապետյանի՝ մեր դպրոցն ունի բանիմաց, կրթական գործը լավ պատկերացնող , բարձր նկարագրի տեր տնօրեն։
  4. Համալսարանի ուսանողները հարգում են նրան՝ որպես լավագույն ( դասախոս, դասախոսի
  5. Ի տարբերություն խաղի մյուս (մասնակիցների, մասնակիցներից)՝ դարպասապահը աչքի ընկավ իր գեղեցիկ խաղով։

63.Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն
ուղղի՛ր:
Ա.Դարբին, երբ, լիռփ-լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրբուր-փրփուր, երբներանգ:
Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամբուր-շամփուր, ճամբա-ճամփա:
Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ-թուղթ:

Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արգա-արքա, քրգջալ-քրքջալ, թարգմանություն, մարգարե:
Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հաքնել-հագնել, սգավոր, նորոգել, մուգ,
(կապույտ) ավաք-ավագ:

Ա. Արդար, դրդել, զվարդ-զվարթ, արդյոք, որդի, բրդել, կարդալ, երդում, արդյունք,
արդնանալ-արթնանալ, վաղորդյան, շքերդ-շքերթ, օրիորդ :
Բ. Ընդամենը, խնդիր, շանդահարել-շանթահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք,
անօդևան-անօթևան, բացօդյա-բացօթյա:

 64.Ուղղակի խոսքը դարձրո´ւ անուղղակի:

1. Մայրս ինձ հարցրեց.

-Որտե՞ղ ես պահել  մեր կախարդական շղթան:
Մայրս ինձ հարցրեց, թե որտեղ եմ պահել մեր կախարդական շղթան:

2. Աղվեսն ագռավին խնդրեց.

-Ագռա՜վ քույրիկ, երգի’ր, որովհետև շատ լավ ես երգում:

Աղվեսն ագռավին խնդրեց, որ ագռավ քույրիկը երգի, որովհետև շատ լավ է երգում:

3. Արջն աղվեսին ասում էր.

-Դու աշխարհի ամենասիրուն աղվեսն ես:

Արջն աղվեսին ասում էր, որ նա աշխարհի ամենասիրուն աղվեսն է:

4. Պապս ասաց.

-Իմ իմացած միակ լեզուն հայերենն է:
Պապս ասաց, որ իր իմացած միակ լեզուն հայերենն է:

Եղբայրս ասաց.

-Ես շատ լավ էլ խոսում եմ ծառ ու ծաղկի հետ էլ, կենդանիների հետ էլ:

Եղբայրս ասաց, որ ես շատ լավ էլ խոսում եմ ծառ ու ծաղկի հետ էլ, կենդանիների հետ էլ:

5. Տղան ասաց.

-Չգիտեմ, նրանք քանի լեզու գիտեն, բայց իմ հայերենը շատ լավ հասկանում են:
Տղան ասաց, որ չգիտի, թե նրանք քանի լեզու գիտեն, բայց նրա հայերենը շատ լավ հասկանում են:

65. բ Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և դրանց տարբերությունը գրի՛ր:

Եղնիկ, բարձրահասակ, այրել, առույգ, վազվզել, կարոտ, թռչկոտել, առյուծ, բարձրանալ, կրիա, դանդաղաշարժ, օգնել, փոթորիկ, հզոր, հուժկու, վագր, աղմկահույզ, զեփյուռ, ընթանալ, արցունք, արտասվել, դարավոր, խնդրել, վայրի:

Եղնիկ, կարոտ, առյուծ, կրիա, փոթորիկ, հզոր, վագր, զեփյուռ, արցունք, դարավոր:

Բարձրահասակ, առույգ, դանդաղաշարժ, հզոր, հուժկու, աղմկահույզ, վայրի:

Այրել, վազվզել, թռչկոտել, բարձրանալ, օգնել, ընթանալ, արցունք, արտասվել, խնդրել:

67.Նախադասություններում տեղադրի՛ր տրված հոմանիշ բառերից մեկը:

Ա. Փչեց մեղմ /քամի, փոթորիկ/, և ծառերն օրորվեցին:

Բոժոժավոր օձերը պոչի /կատարին, ծայրին/ ունեն զնգացող բոժոժներ:

Քնած առյուծի վրայով մի մուկ  /սլացավ, վազեց/:

Տիգրան Պետրոսյանի /հակառակորդը, թշնամի/ տաղանդավոր շախմատիստ էր:

68.Նախադասություններն առանձնացրու վերջակետով:

Մրջյունը մի ժամանակ մարդ էր և զբաղվում էր հացահատիկ մշակելով: Նա չբավարարվեց իր աշխատանքի պտուղներով և գողություն արեց: Աստված նրան միջատ դարձրեց, բայց նա իր բնույթը չփոխեց:

70.Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել նախադասություններ:

Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ,
գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:
Աղոտ ապուր։
Դժվարին աշխատանք։
Հոգատար մարդ։
Մանրահասակ տղա։
Պոպատե ձող։
Սնահաված տատիկ։
Գործունյա գործարար։
Բարեգութ ծերունի։
Դաժան օր։
Փայտե աթոռ։
Թղթե ծաղիկ։

Փոքրիկ սիրտս ում նվիրեմ

Առաջին մաս

Ես մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:

— Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և մարդուն ցավ կպատճառի:

Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավորեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է: Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ եւ մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։
— Սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան, – ասում է հայրիկը, – սիրտը ճնճղուկի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին այն իր հետ քշի ու տանի…
ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ է սիրտը, բայց գիտեմ, որ տեղ է շա՜տ-շա՜տ լավ մարդկանց եւ մշտապես…
Դե…Երկար մտածելուց հետո վճռեցի՝ սիրտս նվիրեմ մայրիկիս, ամբողջ սիրտս, ամբողջը նվիրեմ մայրիկիս եւ կատարեցի այդ բանը…
Բայց, ո՜վ զարմանք, երբ նայեցի սրտիս, չնայած մայրիկս հանգիստ տեղավորվել էր նրա մեջ եւ իրեն էլ շատ լավ էր զգում, այդուհանդերձ նկատեցի, որ կեսը դեռեւս դատարկ էր մնացել…
Դե, իհարկե, հենց սկզբից ես պիտի գլխի ընկնեի ու սիրտս երկուսին նվիրեի՝ հայրիկիս ու մայրիկիս: Այդպես էլ վարվեցի:
Հետո, հետո գիտե՞ք՝ ի՞նչ եղավ: Այո, իհարկե, նայեցի ու տեսա՝ սրտիս մի մասում դեռեւս դատարկ տեղ է մնացել…
Անմիջապես վճռեցի սրտիս դատարկ մնացած անկյունը նվիրել մի քանի հոգու: Մի քանի հոգու, ում շատ եմ սիրում:
Մեծ եղբորս, փոքրիկ քրոջս, պապիկին, տատիկին, իմ բարի քեռուն եւ ուրախ բնավորությամբ հորեղբորս էլ տեղավորեցի սրտիս մեջ:
Մտածեցի՝ հիմա արդեն սրտիս մեջ կարգին խճողում է…այսքան մարդ մի՞թե հնարավոր է այսքան փոքրիկ սրտում տեղավորել:
Բայց երբ նայեցի սրտիս, Աստված իմ, Աստված իմ, գիտե՞ք՝ ինչ տեսա:
Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեեւ հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, եւ ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
Դե…հետո հերթը…Այո, ճիշտ է, սրտիս մնացածը, այսինքն՝ դատարկ մնացած կեսը ուրախությամբ ու գոհունակությամբ նվիրեցի այն բոլոր լավ մարդկանց, ովքեր ապրում են մեր թաղում, եւ բոլոր այն լավ բարեկամներին, որ ունեմ, եւ բոլոր ընկերներիս եւ բոլոր այն ուսուցիչներին, ովքեր սիրում են երեխաներին…
Եվ գիտե՞ք, թե ինչ եղավ…

Երկրորդ մաս

Աստված իմ, այսքան փոքրիկ սիրտը ինչպե՞ս կարող է այսքա՛ն մեծ լինել:
Ճիշտն ասած, խոսքը մեր մեջ, հայրս մի հորեղբայր ունի: Հայրիկիս այս հորեղբայրը շա՜տ, շա՜տ, շա՜տ փող ունի: Ես երբ տեսա՝ բոլոր լավ մարդիկ տեղավորվում են սրտիս մեջ, աշխատեցի հայրիկիս այս հորեղբորն էլ տանեմ սրտիս մեջ եւ մի անկյուն էլ նրան հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ արեցի, չտեղավորվեց…շատ խղճացի…բայց ի՞նչ անեմ, չտեղավորվեց, էլի, իմ մեղքը հո չի, իր մեղքն է: Այսինքն՝ ճիշտն ասած, երբ ինքն էլ դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
Այո…կամաց–կամաց հասկանում էի, թե մի փոքրիկ-փոքրիկ սիրտ որքա՜ն կարող է մեծ լինել: Մի գիշեր, երբ հիշեցի այն մեծ պատերազմի ծանր օրերն ու գիշերները, միանգամից վեր թռա ու ճչացի. «Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին եւ կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…»:
…Հիմա այլեւս իմ սիրտը նմանվել էր մի մեծ քաղաքի, դպրոց ուներ, հիվանդանոց ուներ, զորանոց ուներ, փողոց, թաղ, պողոտա ուներ եւ դարձյալ մի աշխարհի չափ դատարկ տեղ ուներ…
Ինքս ինձ ասացի. «Այլեւս բավական է ընտրություն անել, իմ սիրտը պատկանում է աշխարհի բոլոր-բոլոր լավ մարդկանց՝ աշխարհի այս ծայրից մինչեւ մյուս ծայրը…»:
Դուք ինքներդ տեսնում եք՝ հիմա միայն մի շա՜տ-շա՜տ փոքրիկ անկյուն է դատարկ մնացել սրտիս մեջ: Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց եւ վատ արարքներ կատարելուց. երեխաներին չնեղացնեն, ծովը չկեղտոտեն, կենդանիներին չսպանեն եւ ոչ մեկի նկատմամբ բռնություն չգործադրեն…
Վատ մարդիկ էլ, եթե լավանան, իրավունք ունեն, չէ՞, իմ սրտի մեջ մի փոքրիկ տնակ ունենալու. ..չէ՞։
Կարծում եմ՝ եթե վատ մարդիկ բարիանան ու գան, դարձյալ իմ սրտի մեջ մի փոքրիկ տեղ կմնա…գուցե անտառների համար, սարերի, ձկների, եղնիկների, փղերի…եւ շատ ուրիշ բաների համար…
Իսկապես, զարմանալի է, հայտնի չէ՝ սա սի՞րտ է, թե՞ ծով: Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Դե լավ, դա ինձ չի վերաբերում:
Երբ մեծանամ, գուցե հասկանամ, թե ինչու է այդպես, սակայն հիմա, մինչեւ այն պահը, երբ դեռ սրտիս մեջ տեղ կա, պետք է այդ տեղը նվիրեմ լավ ու բարի մարդկանց։
Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞։

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր անծանոթ բառերը:

Անծանոթ բառեր չունեմ:

  1. Պատմությունը բաժանիր հատվածների և վերնագրիր:

Առաջին մաս-Ում տեղավորեմ բայց:

երկրորդ մաս- Օվկիանոս թե սիրտ:

  1. Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ ստեղծագործության վերաբերյալ:
  1. Բնութագրիր տղային:
  2. Արյոք նրա սիրտը մեծ էր (ձեր կարծիք:)

  1. Դու ինչի՞ ես նմանեցնում դատարկ սիրտը:

Դատարկ ամանի:

  1. Ո՞վ չէր տեղավորվում տղայի սրտում և ինչո՞ւ:

Նրա սրտում չէր տեղավորվում նրա հորեղբայրը: Հորեղբայրը մի սնդուկ ուներ իր հետ, բայց այն չէր կարողանում տեղավորվել այդ պատճառով էլ նա չէր տեղավորվում տղայի սրտի մեջ:

«Որոտ թագավորը»

«Որոտ թագավորը»

Առաջադրանքներ՝

1.Հատվածից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Վերստ-չափման միավոր
գզիր-վաճառական
դեղ ու դարման-դեղորայք
հեքիմ-բուժակ


2.Առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր։

Բայց մի անգամ մի գյուղացի է գալիս պալատը ու ներկայանում թագավորին։ Թագավորը տեսնում է սրա երկու ականջն էլ խցան է կոխած՝ զարմանում է։

— Էդ ի՞նչ կնշանակի, ինչո՞ւ ես ականջներդ խցան կոխել,— հարցնում է գյուղացուն։

— Ի՞նչ անեմ, թագավորն ապրած կենա,— պատասխանում է գյուղացին.— դու էնպես բարձր ձեն ունես, որ խոսելիս քո ձենիցը մարդիկ խլանում են։ Ամպի նման որոտում ես, նրա համար էլ անունդ դրել են Որոտ Թագավոր։

Թագավորն սկզբում սաստիկ վրդովվում է։ Հավատալը չի գալիս, թե ինքը կարող էր էդ տեսակ զարհուրելի ձեն ունենալ։ Բայց երբ ամեն բան պարզվում է իր համար ու համոզվում է, բարկանում է իր նախարարների վրա, հրամայում է նրանց ամենքի ձեռն ու ոտն էլ կապոտել ու բանտարկել, իսկ գյուղացուն շինում է իր գլխավոր ու միակ խորհրդատուն։ Միայն իրավունք է տալիս, որ ականջները խցանով փակի։

Այս հատվածը ինձ դուր եկավ, որովհետև վերջապես հայտնվեց մեկը, ով համարձակվեց թագավորին ասել ճշմարտությունը:

3.Ներկայացրո՛ւ գործի ասելիքը։

Իմ կարծիքով այս ստեղծագործության ասելիքը այն է, որ ճշմարտությունը ասելիս պետք չէ վախենալ դիմացինից, նույնիսկ եթե նա ջղայն է: