Հայոց լեզու

1․ Կետերի փոխարեն գրիր ներգործող խնդիր (ո՞ւմ կողմից, ինչի՞ց, ինչո՞վ):

  • Հանցագործը քննադատվում էր ժողովրդի կողմից:
  • Բնությունը փոխվում է եղանակի փոխազցդեցությունից :
  • Վայրենիներն ազատ արձակվեցին թագավորի հրամանով :
  • Կեսօրին փողոցները փակվել էին խցանման պատճառով:
  • Հրատապ լուրը հայտնվեց լրագրողների կողմից:

2․ Ուղիղ խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ներգործող խնդիր ունեցող նախադասություններ:

Աղջիկը խոհանոցում համեղ ընթրիք էր պատրաստում-խոհանոցում համեղ ընթրիք էր պատրաստվում աղջկա կողմից:

Երկրաշարժը քանդել է նրա խարխուլ կացարանը-նրա խարխուլ կացարանը քանդվել է երկրաշարժից:

Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին-ծանր հիվանդը բուժվեց անհրաժեշտ դեղից:

Ամպերը պատեցին  երկինքը-երկինքը պատվեց ամպերով:

Տանտերը ներս հրավիրեց հյուրերին-հյուրերը ներս հրավիրվեցին տանտիրոջ կողմից:

3․ Ներգործող խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ուղիղ խնդիր ունեցող նախադասություններ:

Մառախուղի թանձր քուլաները հալածվում էին քամուց-քամին հալածում էր մառախուղի թանձր քուլաները:

Արագ հինգ դիմում լրացվեց Սիմոնի կողմից-Սիմոնը արագ հինգ դիմում լրացրեց:

Ամրոցի աշտարակներն ամեն գիշեր լուսավորվում էին նրա կողմից-նա լուսավորում էր ամրոցի աշտարակներն ամեն գիշեր:

Պարսպի ներսը ծածկված էր բերրի պտղածառերով, խաղողի որթերով և ծաղկող թփերով-Բերրի պտղածառերով, խաղողի որթերով և ծաղկող թփերով ծածկված էր պարսպի ներսը։

Բարձրահասակ բարդին թեթև օրորվում էր գիշերային մեղմ քամուց-գիշերային մեղ քամին թեթև օրորում էր բարձրահասակ բարդուն:

4․ Ո՞ր նախադասության մեջ ուղիղ խնդիր չկա:
1) Բայց Պետրոսին հարկավոր էր մի ծածկանձրևից պատսպարվելու համար, ուստի այդտեղ գտնվող թախտին շտապ-շտապ փռելով իր անկողինը պառկեց քնելու:
2) Նրա գրասենյակի ողջ կահկարասին խարխուլ սեղանն էր, մի աթոռ՝ հազար ու մի թելերով կապկպած, մի թանաքաման ու դիմումների համար թղթեր։
3) Ժառանգական և ամուսնական դատերի համար աղերսագրերը նա արտագրում էր մի հաստափոր գրքից՝ փոխելով անուններն ու թվականները:
4) Ժայռը նիրհելով ունկնդրում է ամպերի շրշյունը, մասրենին իր ծաղկաբաժակը պահել է ոսկեզօծ արևի տակ, և կանաչ դաշտում արածում է մի աստղազարդ ձի:

5 ․Ո՞ր նախադասության մեջ ուղիղ խնդիր կա:
1) Սենյակի անկյունում մի ավել կար, որ անգործածելի լինելու պատճառով դարձել էր սարդի բույն:
2) Ծերունի կառապանը երկիմաստ ծիծաղում էր այդ մանրախնդիր մարդկանց վրա:
3) Պատշգամբի սյունաշարերին կախված գույնզգույն լապտերները լուսավորում էին ծաղկանախշ գորգերով զարդարված սրահը։
4) Այդ մասին խոսելիս հորաքույրս ախ էր քաշում, և պատրաստ էր արցունքը, որ թափվում էր սև, ծալքոտած այտերի վրա:

6․ Ո՞ր նախադասության մեջ է ընդգծվածը ուղիղ խնդիր:
1) Աշակերտները ծանոթացան նոր դասացուցակին:
2) Եղնիկը արդեն ընտելացել էր մեզ:
3) Նա վերցրեց ծաղկեփունջը և պարզեց օրիորդ Մարգոյին:
4) Ամեն երեկո մի գեղեցիկ հեքիաթ էր պատմում իր սիրասուն զավակներին:

7․ Տրված նախադասության բառերից որի՞ շարահյուսական վերլուծությունն է սխալ:
Վերջապես վերադարձան նաժիշտները՝ արծաթե սկուտեղի վրա բերելով Արարատյան այգիների ընտիր պտուղներ:
1) վերադարձան — պարզ ստորոգյալ
2) արծաթե — որոշիչ
3) սկուտեղի — հատկացուցիչ
4) պտուղներ — ուղիղ խնդիր