Գրականություն

I. Ո՞րն է «ազատություն» գաղափարը բանաստեղծության մեջ։

Բանաստեղծության մեջ ազատությունը ներկայացվում է որպես մարդու կյանքի ամենակարևոր արժեքը։ Այն անհրաժեշտ է մարդուն դեռ ծննդից և առանց դրա կյանքը լիարժեք չէ։ Նալբանդյանի համար ազատությունը ոչ թե շքեղություն է, այլ կյանքի պայման։

2. Արդյո՞ք այն ներկայացվում է որպես բնական իրավունք, իդեալ, թե պայքարի արդյունք:

Իմ կարծիքով որպես բնական իրավունք, որովհետև մարդը ծնվում է ազատ լինելու համար,

3.Ի՞նչ նշանակություն ունեն՝ մանուկը, օրորոցը, ձեռքերը պարզելը՝ որպես խորհրդանիշներ։ 


Մանուկը խորհրդանշում է անմեղությունն ու մարդկային բնածին ազատությունը։

Օրորոցը ցույց է տալիս, որ ազատության գաղափարը ուղեկցում է մարդուն դեռ ծննդից։

Ձեռքերը պարզելը նշանակում է ձգտում դեպի ազատություն, ցանկություն՝ ապրել անկախ և արժանապատիվ կյանքով։

4. Ի՞նչ է ազատությունը քեզ համար։ Համապատասխանու՞մ է այն Նալբանդյանի պատկերացման հետ։

Ինձ համար ազատությունը նշանակում է արտահայտվել առանց վախի, ընտրել սեփական ճանապարհը և պատասխանատվություն կրել սեփական որոշումների համար։ Այս պատկերացումը շատ նման է Նալբանդյանի գաղափարին, քանի որ նա նույնպես ազատությունը տեսնում է որպես մարդու արժանապատիվ կյանքի հիմք։


5. Կա՞ արդյոք այսօր ազատության համար պայքարի անհրաժեշտություն։

Այո՛, աշխարհում միշտ էլ կա, ազատության համար պայքարի անհրաժեշտություն։ Թեև աշխարհում շատ բան է փոխվել, սակայն դեռ կան մարդիկ ու ժողովուրդներ, որոնք պայքարում են խոսքի, իրավունքների և արդարության համար։ Ազատությունը մշտապես պահպանման ու պաշտպանության կարիք ունի։

Հարցերը կօգնեն գրել Էսսե։
Էսսեում փորձիր համադրել գրական վերլուծությունը քո անձնական մտքերի ու օրինակների հետ։

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Ազատ աստվածն այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել,
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի։Մինչ գիշերը անհանգիստ
Օրորոցում կապկապած
Լալիս էի անդադար,
Մորս քունը խանգարած,
Խնդրում էի նորանից
Բազուկներս արձակել.
Ես այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել։Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքն, որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՜ւն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից։«Ազատությո՞ւն, — ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.—
Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից:
Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է» ։— Ազատությո՜ւն, — գոչեցի, —
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։Միքայել Նալբանդյան

Leave a comment