Քիմիա 26.01.2026

Ի՞նչ է ուսումնասիրում քիմիա գիտությունը:

Քիմիան ուսումնասիրում  է նյութերը: Նրանց կառուցվացքը, բաղադրությունը և կիռառումը:

Ո՞րն է կոչվում նյութ: Սահմանել և գրել թե, որն է կոչվում պարզ նյութ և բարդ նյութ:

Նյութ է կոչվում այն ամենը, ինչ ունի զանգված և զբաղեցնում է տարածություն։ Նյութերից կազմված են բոլոր մարմինները՝ թե՛ կենդանի, թե՛ անկենդան։

Ի՞նչպիսի հատկություններ ունեն նյութերը: Նյութերը ունեն 3 տեսակի հատկություններ՝ ֆիզիկական, ֆիզիոլոգիական և քիմիական:

Ո՞րն է կոչվում երևույթներ սահմանել և գրել օրինակներ:

Երևույթ է կոչվում բնության մեջ տեղի ունեցող ցանկացած փոփոխություն կամ գործընթաց, որի ընթացքում փոխվում է մարմնի վիճակը, ձևը, շարժումը կամ բաղադրությունը։

Ֆիզիկական երևույթներ (նյութը չի փոխվում, միայն ձևը կամ վիճակը)

  • Սառույցի հալվելը
  • Ջրի գոլորշիանալը
  • Ապակու կոտրվելը
  • Մարմնի շարժումը

  • Քիմիական երևույթներ (նյութը փոխվում է, առաջանում է նոր նյութ)
  • Փայտի այրվելը
  • Երկաթի ժանգոտելը
  • Կաթի թթվելը
  • Սննդի փչանալը

Հայոց լեզու

1.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը։

ա) Երեխան երկար լաց (լինելիս, լինելուց) շնչակտուր եղավ և նվաղեց։

բ) Ցանկապատի վրայով (թռչելիս, թռնելիս) տղան ոլորեց ոտքը և ստիպված էր մի քանի օր անցկացնել անկողնում պառկած:
գ) Պարտադիր չէ՝ շշուկով խոսեք. երեխան քնած (չի, չէ):

դ) Դավադիր գնդակը թիկունքից էր (դիպել, դիպչել) նրան ու տեղնուտեղը սպանել:
ե) Այգում (զբոսնելիս, զբոսնելուց) անսպասելիորեն գտա մի քանի օր շարունակ ինձ չարչարող խնդրի լուծման ուղին:

2. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Տնօրենն ավելացրեց, որ ինքը բոլորովին էլ դեմ (չէ, չի) այդ առաջարկությանը։
բ) Արդեն երեք հեքիաթ եմ պատմել, բայց երեխան դեռ քնած (չի, չէ):
գ) Բայց նա երբեք էլ կող մ (չէ, չի) եղել մեր՝ արտասահման մեկնելուն։
դ) Ես համոզվեցի, որ այդ երիտասարդը մարդ (չի, չէ) և երբեք էլ մարդ չի դառնա։

3. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Մանկամարդ աղջիկը, մոմակալը ձեռքին, միջանցքով քայլում էր շատ զգույշ, որ մոմը (չհանգեր, չհանգչեր) օդի հան դիպակաց հոսանքից։
բ) Երազում ես հաճախ (թռնում, թռչում) եմ, և դա գերագույն հաճույք է:
գ) Ճակատդ հարվածից կարմրել է, և եթե սառը թրջոց չդնես, (կուռչի, կուռի
դ) Հալածյալը (թռչեց, թռավ) ջրով լի խրամատի վրայով և կարողացավ խուսափել հետապնդողներից։
ե) Ոչ ոք երբևէ չի (փախչել, փախել) իր ճակատագրից, որքան էլ հեռու է եղել սնահավատությունից։

զ) Ծնողների անուշադրության պատճառով երեխան մտավ առվակը և (թռչեց, թրջեց) կոշիկներն ու գուլպաները:
է) Վիրավոր զինվորն ընկերոջը խնդրում էր իրեն (թողնել, թողել) և վերադառնալ խրամատ, բայց ընկերը ամեն կերպ ջանում էր վիրավորին օգնել:

4. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծեք ճիշտը.

ա) Քիմիական այդ նյութը (գործածվում է, գործ է ածվում) տարատեսակ օծանելիքներ պատրաստելու համար:
բ) Հարգելիս, (վեր մի՛ կաց, մի՛ վեր կաց). մենք նստած կզրուցենք:

գ) Սարեր ու ձորեր, իմ վիշտը (լացեք, լացեցեք), այս աշխարհում ինձ մխիթարող չունեմ:
դ) Գնա, քեզ հարմար ու քեզ արժանի տեղ գտիր, քեզ այս տունն այլևս (թողող, թողնող) չկա։
ե) Կրթությամբ լինելով բանասեր՝ Սուրենը անցավ վերապատրաստման դասընթաց և (դարձավ, դառավ) հաշվապահ:
զ) Կարենը դեռ դպրոցական տարիքից իր վերնաշապիկն ու գուլպաներն ինքն է (լվանում, լվում
է) Մենք այդ տղաներին մի քանի համապատասխան խոսք (ասեցինք, ասացինք), ու նրանք հասկացան, թե ում հետ գործ ունեն: