թրաֆիքինգ

Թրաֆիքինգը դա այն է, երբ մարդկանց խաբում են, ուժով կամ վախեցնելով տանում են ուրիշ տեղ, որպեսզի նրանցից օգտվեն տարբեր ձևերով՝ օրինակ՝ ստիպել ծանր աշխատանք, չնչին փողի կամ ոչինչի համար, կամ ստիպել ինչ որ մի բան անել և այլն: Թրաֆիքինգը համարվում է մարդու իրավունքների կոպիտ խախտում և հանցագործություն բոլոր երկրներում։

կոռուպցիա

  • Ինչ է կոռուպցիա
    Կոռուպցիա, անձնական կամ այլ շահադիտական նպատակով, տարբեր ձևերով արտահայտված գործողությամբ կամ անգործությամբ ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է։
  • Որոնք են կոռուպցիայի առաջացման պատճառները։
    Կոռուպցիայի պատճառ է ագահությունը, ֆինանսական դժվարությունը անազնվության հետ միասին։
  • Կարելի է արդյոք նշել կոռուպցիայի գոյության համար մեղավորների ինչ-որ շրջանակ։
    Կոռուպցիայի գործում մեղավոր է տվողը, վերցնողը, ինչպես նաև միջնորդը։