- Ո՞ր նյութերն են կոչվում պոլիմերներ, նշել դրանց մոնոմերները։ Պոլիմերները այն նյութերն են, որոնք կազմված են քիչ կամ շատ փոքր միավորներից՝ մոնոմերներից, Ամինաթթուներ — կազմում են սպիտակուցները։Մոնոսախարիդներ — կազմում են ածխաջրերը։
- Նկարագրել սպիտակուցների , ածխաջրերի , ճարպերի ֆունկցիաները՝ նշելով օրինակներ։
Սպիտակուցներ — օգնում են մարմնին կառուցվել և աճել, կերտում են բջիջները, օգնում վերականգնվել ու պաշտպանվել հիվանդություններից։ Օրինակ՝ միսը, ձուն և կաթ տալիս են շատ սպիտակուցներ:
Ածխաջրեր — հիմնականում տալիս են մարմնին էներգիա:
Ճարպեր — պահպանում են էներգիան, պաշտպանում օրգանները և օգնում մարմնին տաք մնալ։
- Ի՞նչ ես հասկանում սպիտակուցի բնափոխում ասելով՝ բերել առօրյաում հանդիպող օրինակներ։
Սպիտակուցի բնափոխում նշանակում է, որ սպիտակուցը փոխում է իր կառուցվածքը և կորցնում իր սկզբնական հատկությունները՝ տաքությունից, նյութերից կամ շփումից։
Օրինակ՝ ձուն եփելիս, հեղուկը պնդանում է:
- Նկարագերել նուկլեինաթթուների կառուցվածքը և ֆունկցիան:
Նուկլեինաթթուները լինում են երկու տեսակի՝ ԴՆԹ և ՌՆԹ։ Նրանք բաղկացած են մոնոմերներից, որոնք կոչվում են նուկլեոտիդներ։
Նուկլեոտիդի կառուցվածքը բաղկացած է երեք մասից՝ շաքարից, ֆոսֆատային խմբից, ազոտային խմբից:
ԴՆԹ-ն պահում է ժառանգական տեղեկությունը:
ՌՆԹ-ն նպաստում է սպիտակուցների սինթեզին: