Հայաստանը Ռուսական և Օսմանյան կայսրությունների տիրապետության տակ XX դ. սկզբին

Ներածություն
XX դարի սկզբին Հայաստանը չուներ անկախություն։ Այն բաժանված էր երկու մեծ կայսրությունների միջև Արևելյան Հայաստանը գտնվում էր Ռուսական կայսրության մեջ իսկ Արևմտյանը Օսմանյան։ Սա շատ էր ազդում հայերի կյանքի վրա։

Հիմնական մաս
Ռուսական կայսրությունում հայերը ապրում էին ավելի խաղաղ պայմաններում։ Կային դպրոցներ և մշակութային կյանք։ Բայց ամեն ինչ էլ հեշտ չէր․ եկեղեցին և դպրոցները գտնվում էին ցարական վերահսկողության տակ, գյուղացիները ծանր վիճակում էին։

Օսմանյան կայսրությունում հայերի վիճակը շատ ավելի ծանր էր։ Հայերը չունեին իրավունքներ, հաճախ բռնությունների էին ենթարկվում և մեծ հարկեր էին վճարում։ Ազատագրական կուսակցությունները փորձում էին պայքարել, բայց արդյունքը եղավ կոտորածները։ 1890-ականների ջարդերը և հետո արդեն ցեղասպանության նախապատրաստումը ցույց տվեցին, որ Արևմտյան Հայաստանի հայերը կանգնած էին կյանքի ու մահվան ճամփին։Չնայած տարբեր պայմաններին հայերը և արևելքում և արևմուտքում նույն երազանքն ունեին ազատություն և անկախություն։

Եզրափակում
Երկու կայսրություններում էլ հայերը ապրում էին դժվար պայմաններում։ Ռուսական կայսրությունում կյանքը մի քիչ ավելի հեշտ էր, բայց Օսմանյան կայսրությունում շատ ծանր։ Հայերը չկորցրին իրենց հավատը և պայքարեցին անկախության համար։

Leave a comment