Հայոց լեզու

1. Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը, երկհնչյունը և կրկնակ բաղաձայնը:
Օլիմպոսը, որտեղ անցկացվում էին օլիմպիական խաղերը, հին հույների գլխավոր սրբավայրերից մեկն էր: Յուրաքանչյուր չորս տարին մեկ տասնյակ հազարավոր ուխտագնաց էր հավաքվում այնտեղ: Եվ գալիս էին ոչ միայն Հունաստանի բնակիչները: Ողջ գարունն ու ամառը դեպի Օլիմպոս էին լողում նավեր նաև Իտալիա յից, Սիցիլիայից, Փոքր Ասիայի ափամերձ քաղաքներից, էգեյան ծովի կղզիներից:

Օլիմպոսի գլխավոր սրբությունը գերագույն աստծո` Զևսի տաճարն էր: Տաճարի խորքում խոյանում էր Զևսի վիթխարի արձանը` փառաբանված որպես հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Հունաստանում դժբախտ էին համարում այն մարդուն, որը չէր տեսել Ֆիդիասի այդ հանճարեղ ստեղծագործությունը:

«Մարդկանց և աստվածների թագավոր» Զևսը նստած էր հոյակապ ու ճոխ զարդարված գահին: Նրա մարմնի վերին մասը մերկ էր, ներքևի մասը` փաթաթված թանկարժեք թիկնոցով: Զևսը մի ձեռքում պահում էր Նիկե աստվածուհու արձանը, մյուսում` գավազանը, որը պսակված էր նրա սրբազան թռչունի` արծվի պատկերով: Ձիթենու ճյուղերից պսակը զարդարում էր աստծո գլուխը:

Զևսի հսկայական արձանի վրա Ֆիդիասի հետ աշխատող աշակերտներին սարսափեցնում էին արձանի ահռելի չափերը: Արձանը տաճարի ներքին տարածության մեկ երրորդն էր զբաղեցնում: Գահին նստած Զևսի գլուխը համարյա կպչում էր առաստաղին:
Նրա հագուստը, գլխի պսակն ու ժապավենները, ձեռքի Նիկեի հագուստն ու հաղթական պսակը պայծառ, շողշողացող ոսկուց էին: Զևսի գլուխն ու մարմինը, Նիկեի ամբողջ կերպարանքը փղոսկրից էին: Փղոսկրի ջերմ, դեղնավարդագույն երանգը Զևսի պատկերին զարմանալի կենդանություն էր տալիս:
Զևսի պատկերը դիտողի համար տպավորիչ էր ոչ միայն իր վեհությամբ: Դեմքին մի արտասովոր հմայք կար` խաղաղության, անհուն իմաստնության ու բարության զգացում: Եվ միևնույն ժամանակ աստվածային հզորություն էր դրոշմված նրա ողջ կերպարի վրա: Ում հաջողվել էր տեսնել Ֆիդիասի Զևսին, պնդում էր, որ ինքը ոչ թե արձան, այլ իսկական աստվածությունն է տեսել:

2. .Լրացրու’ բաց թողնված տառերը,  երկհնչյունները, կրկնակ բաղաձայնները:

Դժոխք, ամբողջ, վարձավճար, կարգապահ, անօթևան, անջրդի, բամբ տախտակամած, բացօթյա, անդորրավետ, առած, անդրավարտիք, մրրկահողմ, սիգապանծ,  խորդուբորդ,  կմախք, կցկտուր,  ճեպընթաց, սանդուղք, օրիորդ :

3. Կազմի’ր   6 բառ`   սյունակներից    ընտրելով  մեկական  արմատ.
դրախտ                կեր
խոտ                    բաժին
մաս              դիմակ
խոժոռ                հավ
մրջյուն               խցիկ
բեռ                     բույն

մրջնաբույն, բեռնախցիկ, խոտակեր, մասնաբաժին, խոժոռադեմ:

4..Յուրաքանչյուր   սյունակից   ընտրելով մեկական  նախածանց  և արմատ` կազմի’ր  6  նախածանցավոր   բառ.

ենթ         սրահ

նախ       դարձյալ

հար        բաժին

արտ       տևել

վեր         ձեռք

առ          սահման

նախասրահ, արտասահման, վերադարձ, ենթաբաժին, առձեռն, հարատև:

5.. Յուրաքանչյուր սյունակից  ընտրելով մեկական վերջածանց և արմատ` կազմի’ր  6 վերջածանցավոր բառ.                  .

պահել       ոտ

խաչագող               ան

կալվածատեր         ոն

յուղել                  յալ

հավելավճար         ածո

իշխել                   ություն

խաչագողություն, պահածո, իշխան,

Leave a comment