Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:
Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:
Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:
Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:
Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:
Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:
Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:
Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:
Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:
Իմ առանձնացրած մտքերը այս տեքստից
Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:
Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:
Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:
Անհրաժեշտ սարքեր և նյութեր.2 սրվակ,մանր ավազ,ջուր,կալիումի պերմանգանատ.սրվակների համար նախատեսված պատվանդան։
Աշխատանքի ընթացքը. սրվակները դիր պատվանդանին և նրանց մեջ լցրու կեսից մի քիչ շատ ավազ մեկի մեջ,իսկ մյուսի մեջ,նույն քանակությամբ կալիումի պերմանգանատի լուծույթ:Ուշադրություն դարձրու 2 սրվակնում եղած ջրի և ավազի մակարդակներին և գրիր, թե ինչ ես կարծում,եթե 2 սրվակներ պարունակությունները դատարկես՝ լցնես մեկը մյուսի վրա,ի՞նչ տեղի կունենա ,կտեղավորվի՞ երկուսի պարունակությունը մեկ սրվակում ամբողջությամբ,թե՞ կթափվի:
1. Ենթադրություն՝ Կարծում եմ, որ եթե սրվակների պարունակությունները միավորենք, կտեղավորվեն մեկ սրվակում առանց թափվելու։ Ավազի հատիկների արանքում կան դատարկ տարածություններ, որոնք կարող են «կլանել» որոշ քանակությամբ հեղուկ։
2.Այժմ կատարիր փորձը,այսինքն ներկված ջուրը զգուշությամբ և դանդաղ լցրու ավազի վրա,և նկարագրիր փորձի արդյունքը:
3.Ինչ տեղի ունեցավ ներկված ջրի հետ՝տեղավորվե՞ց երկրորդ սրվակի մեջ:
Եզրակացություն.համարո՞ւմ ես ,որ այս փորձով ապացուցվեց վարկածի իրավացիությունը:
Сизиф, сын бога повелителя всех ветров Эола, был основателем города Коринфа.
Никто во всей Греции не мог равняться по коварству, хитрости и изворотливости ума с Сизифом. Сизиф благодаря своей хитрости собрал неисчислимые богатства у себя в Коринфе; далеко распространилась слава о его сокровищах.
Когда пришел к нему бог смерти мрачный Танат, чтобы отвести его в печальное царство Аида, то Сизиф, еще раньше почувствовав приближение бога смерти, коварно обманул бога Таната и заковал его в оковы. Перестали тогда на земле умирать люди. Нигде не совершались большие пышные похороны; перестали приносить и жертвы богам подземного царства. Нарушился на земле порядок, заведенный Зевсом. Тогда громовержец Зевс послал к Сизифу могучего бога войны Ареса. Он освободил Таната из оков, а Танат исторг(вынул) душу Сизифа и отвел ее в царство теней умерших.
Но и тут сумел помочь себе хитрый Сизиф. Он сказал жене своей, чтобы она не погребала его тела и не приносила жертвы подземным богам. Послушалась мужа жена Сизифа. Аид и Персефона долго ждали похоронных жертв. Все нет их! Наконец, приблизился к трону Аида Сизиф и сказал владыке царства умерших, Аиду:
— О, властитель душ умерших, великий Аид, отпусти меня на светлую землю. Я велю жене моей принести тебе богатые жертвы и вернусь обратно в царство теней.
Так обманул Сизиф владыку Аида, и тот отпустил его на землю. Сизиф не вернулся, конечно, в царство Аида. Он остался в пышном дворце своем и весело пировал, радуясь, что один из всех смертных сумел вернуться из мрачного царства теней.
Разгневался Аид, снова послал он Таната за душой Сизифа. Явился Танат во дворец хитрейшего из смертных и застал его за роскошным пиром. Исторг душу Сизифа ненавистный богам и людям бог смерти; навсегда отлетела теперь душа Сизифа в царство теней.
Тяжкое наказание несет Сизиф в загробной жизни за все коварства, за все обманы, которые совершил он на земле. Он осужден вкатывать на высокую, крутую гору громадный камень. Напрягая все силы, трудится Сизиф. Пот градом струится с него от тяжкой работы. Все ближе вершина; еще усилие, и окончен будет труд Сизифа; но вырывается из рук его камень и с шумом катится вниз, подымая облака пыли. Снова принимается Сизиф за работу.
Так вечно катит камень Сизиф и никогда не может достигнуть цели — вершины горы.
1.В чем грех Сизифа?
Наиболее распространена версия мифа, в которой Сизиф обманом заковывает бога смерти Танатоса и держит его в плену. По другой версии, обманул и заковал в цепи самого Аида. В отсутствие Танатоса люди перестают умирать.
2.Какую ужасную вещь совершил Сизиф?
Он раскрыл тайны богов людям и обманул саму смерть, заковав Танатоса в цепи, из-за чего никто не мог умереть, пока Зевс не вмешался. Это привело к нарушению божественного порядка.
3.В чем заключался труд Сизифа?
Он осужден вкатывать на высокую, крутую гору громадный камень.
4.Откуда произошло слово «сизифов труд»?
Это возникло на основе дренегреческого мифа.
5.Какой синоним у фразы «сизифов труд»?
вечная борьба.
6.Какой пример сизифова труда можно привести в реальной жизни?
Это люди те кто на протяжении многих лет делают то же работу.
7.Какие самые известные русские идиомы?
Бить баклуши-Ничего не делать, бездельничать
Как в воду кануть-Исчезнуть бесследно.
Кот наплакал-мало.
Популярные русские идиомы
Тянуть резину — Значение :тянуть время
Бить баклуши —Значение: ничего не делать, бездельничать. …
Водить за нос — Значение: обманывать, вводить в заблуждение. …
Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած` կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:
-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…
Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…
Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց:
-Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…
Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:
Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.
-Ո՞վ ես, ու՞ր ես գնում:
-Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ:
Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.
-Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
-Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր…
-Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:
Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:
-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:
Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:
Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…
Կարդալ պատմվածքը։ Կարդացի:
Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։ Անհասկանալի բառեր չկային:
Ինչպիսի» հակադրություններ կային պատմվածքում։ Օրինակ՝ երեխան միայնակ և որբ է, իսկ ուրիշները ունեին ընտանիք:
Բնութագրիր ներկայացված մարդկանց երկու աշխարհները: Ստեղծագործության մեծ երկու աշխարհներ կային, հարուստները և աղքատները: Հարուստները շատ անխիղճ էին: Տղային արհամարեցին: Աղքատները, որոնք ապրում էին փոքր տանը, նրանք խղճացին այդ որբ տղային, տանելով իրենց տուն:
Եթե անհավասարման անհայտը գտնվում է քառակուսի արմատի նշանի տակ, ապա այդպիսի անհավասարումը անվանում ենիռացիոնալ:
Սովորենք լուծել պարզագույն իռացիոնալ հավասարումները: Պարզագույն իռացիոնալ անհավասարումներն են՝ √x<a և √x>a, որտեղ a -ն տրված իրական թիվ է:
Դիտարկենք √x<a անհավասարումը:
1) Եթե a≤0, ապա թվաբանական քառակուսի արմատի սահմանման համաձայն, անհավասարումը լուծում չունի:
2) Եթե a>0, ապա պետք է անհավասարումը բարձրացնել քառակուսի և պահանջել, որ արմատն իմաստ ունենա (արմատատակ թիվը լինի ոչ բացասական): Եկանք հետևյալ համակարգին՝
Որպես պատասխան ստանում ենք հետևյալ կրկնակի անհավասարումը՝ 0≤x<a2
Դիտարկենք √x>a անհավասարումը:
1) Եթե a<0, ապա ձախից ոչ բացասական թիվ է, իսկ աջից՝ բացասական: Անհավասարումը միշտ ճիշտ է, եթե արմատն իմաստ ունի:
Հետևաբար այս դեպքում անհավասարման պատասխանը ԹԱԲ -ն է՝ [0;+∞)
2) Եթե a≥0, ապա պետք է անհավասարումը բարձրացնել քառակուսի և պահանջել, որ արմատն իմաստ ունենա (արմատատակ թիվը լինի ոչ բացասական): Գալիս ենք հետևյալ համակարգին՝
Որպես պատասխան ստանում ենք հետևյալ անհավասարումը՝ x>a2
Նման ձևով վարվելով՝ կարելի է լուծել պարզագույն ոչ խիստ անհավասարումները:
√x ≤a անհավասարման դեպքում գալիս ենք հետևյալ եզրակացություններին:
1) Եթե a<0, լուծում չկա:
2) Եթե a≥0, ապա x∈[0;a2]
√x ≥ a անհավասարման դեպքում գալիս ենք հետևյալ եզրակացություններին:
1) Եթե a<0, պատասխանը ԹԱԲ -ն է՝ [0;+∞)
2) Եթե a≥0, ապա x∈[a2;+∞)
Օրինակ
Լուծենք √2x−1<3 իռացիոնալ անհավասարումը:
1) Սկզբում գտնենք ԹԱԲ -ը՝ 2x−1≥0
2) Երկու մասերը բարձրացնենք քառակուսի՝ (√2x−1)2 ≥ 32
3) Եկանք հետևյալ համակարգին՝
4) Լուծենք ստացված համակարգը՝
5) Պատասխանը ստացված բազմությունների հատումն է՝ x∈[0.5;5)
1. Ճապոնիայի բնական պայմանները՝ որպես տնտեսական զարգացման նախադրյալ բավականին լավ են, որովհետև դա նպաստում է՝ գյուղատնտեսության վրա, բայց կա նաև բացասական կողմ որը երկրաշարժերն են և ցունամիները:
2. Ճապոնիայի տարածքում կամ բազմաթիվ օգտակար հանածոներ, ինչպես երկաթ, մանգան, տիտան և ուրան, սակայն դրանց պաշարները մեծ չեն։ Համեմատաբար շատ են պղնձի և ցինկի պաշարները։ Զգալի են քարածխի, ծծմբի և կաոլինի պաշարները։
3.Բնակչության թվով Ճապոնիան դասվում է աշխարհի խոշոր պետությունների շարքում 10-րդ: Ճապոնիան աշխարհի ամենամիատարր բնակչություն ունեցող երկրներից է: Արևելյան երկրների նման` Ճապոնիայի բնակչության աճն ավանդաբար շատ բարձր է եղել: Սակայն XX դարում ժողովրդագրական իրադրությունը կտրուկ փոխվեց տարբեր պատճառներով, որոնցից մեկն այն էր, որ մինչ Ճապոնիայի բնակչության կենսամակարդակի բարձրացումը տեղի է ունեցել երկրից մարդկանց մեծ արտագաղթ: Այս բոլորի հետևանքով բնակչության աճի տեմպը կրճատվել է շուրջ 3 անգամ։ Այժմ Ճապոնիայի բնակչության վերարտադրությունը նույնիսկ նեղացված է: Բնակչության թիվը նվազում է տարեկան –0,1%-ով: Ճապոնիայի բնակչությունն առանձնանում է ցածր մահացությամբ և աշխարհում կյանքի ամենամեծ միջին տևողությամբ (84 տարի):
4. Երկրի տարածքի մեծ մասում կլիմալ նպաստավոր է գյուղատնտեսության համար և գերազանցապես մուսսոնային է։ Խոնավ կլիմայի պատճառով Ճապոնիայում ջրագրական ցանցը մեծ է, սակայն տարածքի փոքրության պատճառով գետերը կարճ են: Գերակշռում են սահանքավոր ու ջրառատ գետերը, որոնք օգտագործվում են ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու նպատակներով:
5.Տոկիոն Ճապոնիայի խոշորագույն քաղաքն է, հիմնադրվել է XV դարում` Եդո անվանմամբ: 1869թ. դարձել է Ճապոնիայի մայրաքաղաքն ու վերանվանվել Տոկիո: Տոկիոն երկրի տնտեսական խոշորագույն կենտրոնն է, որտեղ ստեղծվում է երկրի ազգային եկամտի շուրջ 20%-ը: Այն նաև երկրի գիտական, մշակութային, ֆինանսական-առևտրական խոշորագույն կենտրոն է:
1. Ենթադրություն՝ Կարծում եմ, որ եթե սրվակների պարունակությունները միավորենք, կտեղավորվեն մեկ սրվակում առանց թափվելու։ Ավազի հատիկների արանքում կան դատարկ տարածություններ, որոնք կարող են «կլանել» որոշ քանակությամբ հեղուկ։
2. Փորձի արդյունքի նկարագրություն՝ Երբ ներկված ջուրը դանդաղ լցվեց ավազի վրա, այն սկսեց ներթափանցել ավազի հատիկների արանքներով՝ առանց սրվակից դուրս գալու։ Ջուրը աստիճանաբար իջավ և «նստեց» ավազի մեջ, և հեղուկը ամբողջությամբ տեղավորվեց սրվակում։
3. Ինչ տեղի ունեցավ ջրի հետ՝ տեղավորվե՞ց: Այո՛, ներկված ջուրը ամբողջությամբ տեղավորվեց ավազ պարունակող սրվակում։ Դա հնարավոր եղավ, քանի որ ջուրը լցվեց ավազի հատիկների միջև եղած դատարկ տարածություններում։