Աշհարագրություն

1. Ճապոնիայի բնական պայմանները՝ որպես տնտեսական զարգացման նախադրյալ բավականին լավ են, որովհետև դա նպաստում է՝ գյուղատնտեսության վրա, բայց կա նաև բացասական կողմ որը երկրաշարժերն են և ցունամիները:

2. Ճապոնիայի տարածքում կամ բազմաթիվ օգտակար հանածոներ, ինչպես երկաթ, մանգան, տիտան և ուրան, սակայն դրանց պաշարները մեծ չեն։ Համեմատաբար շատ են պղնձի և ցինկի պաշարները։ Զգալի են քարածխի, ծծմբի և կաոլինի պաշարները։

3.Բնակչության թվով Ճապոնիան դասվում է աշխարհի խոշոր պետությունների շարքում 10-րդ: Ճապոնիան աշխարհի ամենամիատարր բնակչություն ունեցող երկրներից է: Արևելյան երկրների նման` Ճապոնիայի բնակչության աճն ավանդաբար շատ բարձր է եղել: Սակայն XX դարում ժողովրդագրական իրադրությունը կտրուկ փոխվեց տարբեր պատճառներով, որոնցից մեկն այն էր, որ մինչ Ճապոնիայի բնակչության կենսամակարդակի բարձրացումը տեղի է ունեցել երկրից մարդկանց մեծ արտագաղթ: Այս բոլորի հետևանքով բնակչության աճի տեմպը կրճատվել է շուրջ 3 անգամ։ Այժմ Ճապոնիայի բնակչության վերարտադրությունը նույնիսկ նեղացված է: Բնակչության թիվը նվազում է տարեկան –0,1%-ով: Ճապոնիայի բնակչությունն առանձնանում է ցածր մահացությամբ և աշխարհում կյանքի ամենամեծ միջին տևողությամբ (84 տարի):

4. Երկրի տարածքի մեծ մասում կլիմալ նպաստավոր է գյուղատնտեսության համար և գերազանցապես մուսսոնային է։ Խոնավ կլիմայի պատճառով Ճապոնիայում ջրագրական ցանցը մեծ է, սակայն տարածքի փոքրության պատճառով գետերը կարճ են: Գերակշռում են սահանքավոր ու ջրառատ գետերը, որոնք օգտագործվում են ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու նպատակներով:

5.Տոկիոն Ճապոնիայի խոշորագույն քաղաքն է, հիմնադրվել է XV դարում` Եդո անվանմամբ: 1869թ. դարձել է Ճապոնիայի մայրաքաղաքն ու վերանվանվել Տոկիո: Տոկիոն երկրի տնտեսական խոշորագույն կենտրոնն է, որտեղ ստեղծվում է երկրի ազգային եկամտի շուրջ 20%-ը: Այն նաև երկրի գիտական, մշակութային, ֆինանսական-առևտրական խոշորագույն կենտրոն է:

Leave a comment