-րդ դասարան,հայոց լեզու
Дата: 31 марта, 2025Автор: arevikmuradyan0 Комментарии
1.Գրի՛ր շարադրություն.,, Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի,, վերնագրով:
Որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ
Որոշիչ
Որոշիչ ը գոյականական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշ։
Օրինակ՝ Լուսավոր երազների գրկում ճախրում էին սիրահարված պատանու հոգու թևերը։
Որոշիչը պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն հարցերին։ Որոշիչն արտահայտվում է հետևյալ ձևերով
1. գոյականով․
ուղղական հոլովով․
Օրինակ՝ Բժիշկ Սարգսյանն ավարտեց վիրահատությունը։
սեռական հոլովով․
Օրինակ՝ Արամի ձեռքի ժամացույցը մեխանիկական է։
2. ածականով
Օրինակ՝ Աղջկա հրե աչքերը խելքահան էին արել տղային։
3. դերանունով
Օրինակ՝ Այս հոդվածը շատերին կստիպի խոսել։
4. հարակատար և ենթակայական դերբայներով․
Օրինակ՝ Կարդացած գրքերը դրել էր արկղում։
Ինձ ժպտացող աղջիկը դեռ դպրոցում է սովորում։
5. թվականով․
Օրինակ՝ Հինգ աշակերտ մտավ դասարան։
6. մակբայով․
Օրինակ՝ Արագ քայլքը կարող է վնասակար լինել։
Հատկացուցիչ
Հատկացուցիչը պատասխանում է ու՞մ, ինչի՞, ինչերի՞ հարցերին։
Այն արտահայտվում է՝
գոյականով — Արևը չորացնում է գետի խոնավությունը: (Ակսել Բակունց)
դերանունով- Սակայն ձեր մայրերն անհամեմատ ավելի բախտավոր են… (Ավ. Իսահակյան)
գոյականաբար գործածված այլ բառերով (ածական, թվական, դերանուններ, որոշ դերբայներ։
Բացահայտիչ
Բացահայտիչ ունեցող գերադաս անդամը կոչվում է բացահայտյալ ։ Բացահայտյալի ու բացահայտչի միջև եղած արտասանական դադարը բավականին ակնհայտ է և գրավոր խոսքում արտահայտվում է կետադրական նշանով (սովորաբար՝ բութով)։
- Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն բացահայտիչ, մասնական բացահայտիչ և մասնավորող-պարագայական բացահայտիչ։
- Բուն բացահայտիչը բացահայտյալի ցույց տված առարկան կամ անձն անվանում է այլ բառով կամ բառակապակցությամբ` ավելի հստակեցնելով, պարզաբանելով բացահայտյալի էությունը, ավելի ընդարձակ տեղեկություն տալով նրա մասին։ Օրինակ`
Աբու-Լալա Մահարին` հռչակավոր բանաստեղծը Բաղդադի, Տասնյակ տարիներ ապրեց խալիֆաների հոյակապ աշխարհում։
Բուն բացահայտիչը բացահայտյալից տրոհվում է բութով, նախադասության մյուս անդամներից՝ ստորակետով (ստորակետ չի դրվում, երբ բացահայտիչը դրված է սեռական հոլովով կամ բացահայտչին անմիջապես հաջորդում է կապ։ - Մասնական բացահայտիչն իր գերադաս անդամին բացահայտում է միայն մասնակիորեն, ու նրա հետ կապակցվում է որպես , իբրև կապերի միջոցով։ Բացահայտյալից անջատվում է բութով։
Արամը՝ որպես մեր դասարանի լավագույն սովորող, պարգևատրվեց: - Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։
Անտառի դիմաց՝ կանաչ բացատում, արածում էր եղնիկը:
Առավոտյան՝ ժամը իննին, եկեղեցու զանգերը հնչեցին:
1.Կետադրիր․
Ընկերս՝ զվարթ ու կատակաբան, շուրջն էր հավաքել բոլոր հյուրերին: Կանաչազարդ դաշտավայրը՝ ցողված վաղորդյան մարգարիտներով, վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով: Այդ առավոտ՝ տեսածս առաջին բանը մեր ծիրանենին էր՝ ծաղկազգեստ ու բուրող: Մայրամուտին՝ ծովը շառագույն ու հանդարտ, հանկարծ ալեկոծվեց:
2.Հարցական դերանունները փոխարինի՛ր հատկացուցիչներով:
Ընկերոջս աչքն ամբողջ օրը ճանապարհին էր: Միշտ հիշում է նրա խոսքը: Գետի ջուրը բարձրացել էր ձնհալից: Ծառի արմատները շատ խորն էին թափանցել: Հայաստանի փողոցները լայն էին և ուղիղ:
3.Գրի՜ր հետևյալ բառերի հոմանիշները․
Ակնդետ-անհամբեր, անխոս–լուռ, անթարթ-ակնդետ, մշտապես-միշտ, հանապազորդ-մշտապես, լռելյայն-անձայն, անքթիթ-անթարթ, անշեղ-ուղիղ դժվար-բարդ, հմայիչ-գեղեցիկ, դատարկել-պարպել, տամուկ-թաց, ողորկ-հարթ,նախատել-վիրավորել, բաղդատել-համեմատել,ըմբոշխնել-ճաշակել, կենսագործել-կիրառել։
4.Նախադասությունն ընդարձակիր` կետերի փոխարեն որպես ի՞նչ, իբրև ի՞նչ, որպես ո՞վ, իբրև ո՞վ հարցերին պատասխանող բացահայտիչներ գրելով:
Էլիասը`եղբայրս, ինձ բացատրում էր ճանապարհը: Անտառը`մութ, մռայլ ու գժկամ տեսք ուներ: Թռչունի առաջին ճիչը`գեղեցիկ, չափազանց զարմացրեց մեզ: Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր`նրա: Պահակը`Մխիթարը, որոշեց ինձ մենակ չթողնել: Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր հավաստին`Ռոբերտը: Հարցերին պատասխանող պարոնը`Արմանը անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային:
5.Տեքստում ընդգծել որոշիչները: Ի՞նչ խոսքի մասով են արտահայտված որոշիչները;
Օրերով թափառում էր ոհմակի հետ: Քաղցած, նյարդայնացած, կատաղած շները ամբողջ օրը վազվզում էին, գզվռտում, որպեսզի քաղաք մտնեին ու փորձեին գողություն անել: Բակերից ներս էին մտնում, հին ոսկորներ ճարում: Դանիացի շունը մռմռում էր, ոսկորը խլում ու հանգիստ կրծում: Երկու շուն էլ մարդկանց վրա էին հարձակվում ու գռմռում: