1.Կազմիր երկուական նախադասություն,որտեղ կան կապեր և ընդգծիր։
Նրանք խոսում էին դասի մասին, Նրանք շփվում էին միմյանց հետ:
2.Թվի՜ր ստորադասական և համադասական շաղկապներ։
ստորադասական-որ, եթե, որպեսզի, համադասական- և, ու:
3.Մակբայի բնութագիրը․գրի՜ր տեսակները։
Մակբայը ցույց է տալիս հատկանիշ ցույց տվող հատկանիշ:.
4. Կետադրի՛ր նախադասությունները:
Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում՝ որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ։
Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը, որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ։
Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող, անփոխարինելի օպերատոր։
Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր, կանաչ օձը՝ իբրև դիպուկ նետված փետտրագնդակ։
Իբրև սուրացող շնաձկանին կպած խխունջներ՝ կառչել էինք վազող կենդանուց։
Լեռների ու բլուրների մեծ մասը, որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից։
5.Սխալ գրված բառերն ու բառակապակցությունները ուղղի՛ր:
Բացի աղջկանից, բոլորը ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել։
Սիրահարված եմ ձեր երկրին։
Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտից։
Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերին։
Ի՞նչ է նշանակում դավաճանել ընկերությանը։
Խոսքը վերաբերում է քեզ ու քո ցանկություններին։
Ինչպե՞ս ես վերաբերվում նրանց։
Քույրս երրորդ դասարանում է սովորում։
Ձեռքին բաժակն էր, երբ մտավ։
Շատ լավ է տիրապետում անգլերենին։
Բացի դա, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ հարիր եղանակով։
Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում։