

Կրկնի՜ր Բայի սեռը։
1.Յուրաքանչյուր տողում գրի՜ր նշանակությանը համապատասխան անունը և նշի՜ր օրինակներ։
Ա. Առարկա ցույց տվող բառեր-Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական բառեր, օրինակ՝ շենք, մարդ, սեղան, աթոռ, հեռուստացույց:
Բ. Առարկայի հատկանիշ ցույց տվող բառեր-Առարկայի հատկանիշ ցույց տվող բառերը կոչվում են ածականներ, օրինակ՝ կարմիր, գեղեցիկ, տգեղ, համեղ, սպիտակ:
Գ. Հատկանիշի հատկանիշ ցույց տվող բառեր-Հատկանիշի հատկանիշ ցույց տվող բառերն կոչվում են մակբայներ, օրինակ՝ արագ վազել, դանդաղ քայլել:
Դ. Կապակցական նշանակություն ունեցող բառեր-Կապակցական նշանակություն ունեցող բառերը կոչվում են կապակցվող բառեր, օրինակ՝ հետ, առաջ:
Ե. Վերաբերմունք արտահայտող բառեր-Վերաբերմունք արտահայտող բառերը կոչվում են վերաբերականներ, օրինակ՝ բարեբախտաբար, դժբախտաբար:
2.Ընդգծի՛ր տրված անորոշ, անկատար, վաղակատար, հարակատար դերբայների ա)ել, ալ, բ)ում, գ)ել, դ)ած վերջավորություններից առաջ ընկած մասերը (հիմքերը) և պատասխանի՛ր հարցերին:
Ա Զգ+ալ, ծեր +(սոսկածանց)ան+ալ, կպ+(սոսկածանց)չ+ել, տես+(սոսկածանց)ն+ել: Բ. Զգ+ում (է), ծերա+(սոսկածանց)ն+ում (է), կպ+չ(սոսկածանց)+ում (է), տես+(սոսկածանց)ն+ում (է): Գ. Զգա+(սոսկածանց)ց+ել (է), ծեր+(սոսկածանց)աց+եք (է), կպ+ել (է), տես+ել (Է է): Դ. Զգ+աց+ած, ծերա+ցած, կպ+ած, տես+ած:
3.Փակագծում դրված բայերն այնպես գրիր, որ ի՞նչ արեց (ի՞նչ արեցի, արեցիր, արեցինք, արեցիք, արեցին) հարցին պատասխանեն:
Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա ամրացրիք(ամրացնել) այդ վանդակը: Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում արածեցրիր(արածեցնել): Հավերը երկարեցրին (երկարեցել) վզները դեպի ներքև, նայեցին դես ու դեն: Նա իր ձիուն մեծացրել էր (մեծացնել) չամչով ու գարիով: Ես հավանաբար ձանձարեցի (ձանձրացնել) ունկնդիրներին: Մենք անզգուշորեն թռցրինք (թռցնել) արևկող անող թռչուններին:
4.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:
Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեն (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեն (ստեղծել) և, հավանաբար, կկարողանան (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեին (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեին (ստեղծել) և, հավանաբար, կկարողանաին (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
5.Սխալ գործածված ժամանակաձևերը գտի՛ր և ուղղի՛ր:
Դժվար է ասել, թե մեր ժամանակներում քանի՛ օր կպահանջվեր աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարվի նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլինի:
Ժյուլ Վեռնի «Ութսուն օրում աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշել (որոշում) է իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահաղացումը:
Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն զգում (չեն զգա):
Մի մարդ ընկերոջը մի սնդուկ արծաթ պահ տվեց ու գնաց ճանապարհորդության: Երբ վերադարձավ, գնաց իր ապրանքը վերցրեց, տուն բերեց: Բացեց ու ի՜նչ տեսավ… Սնդուկի մեջ միայն երկաթի կտորանք էր: Ի՞նչ աներ(Ի՞նչ անի), ինչպե՞ս աներ (անի), որ իր փողերը ետ բերեր(բերի): Մտածեց, մտածեց ու հնարը գտավ: