Հայոց լեզու

05.02.25

1.Տրված նախադասություններն ուղղի՛ր:

Իսկ մողեսները, երբ արևը տաքացնում էր քարերը, նրանք պառկում էին քարերին-Երբ արևը տաքացնում էր քարերը, մողեսները պառկում էին քարերին: Փորձված որսորդը, երբ գիշերը եղեգները խշշում են, նա լարում է լսողությունը-Երբ գիշերը եղեգները խշշում են, փորձված որսորդը՝ լարում է լսողությունը: Սննդաջիլերը, որոնք երկար ժամանակ ավելորդ էին համարվում, այժմ ակնհայտ է, որ այդ նյութերն անհրաժեշտ են ստամոքսային համակարգի գործունեության համար-Սննդաջիլերը, որոնք ավելորդ էին համարվում, այժմ ակնհայտ է, որ այդ նյութերն անհրաժեշտ են ստամոքսային համակարգի գործունեության համար: Ընկերս, որպեսզի մինչև մութն ընկնելը հասներ տեղ, նա լուսաբացին ճանապարհ էր ընկել- Ընկերս՝ լուսաբացին ճանապարհ էր ընկել, որպեսզի մինչև մութն ընկնելը հասներ տեղ: Նա հուզված պատկերացնում էր այն աղմուկը, որ քաղաքում կառաջացնի իր հայտնագործությունը, և մարդիկ կխոսեն այդ մասին-Նա հուզված պատկերացնում էր իր հայտնագործության հետ կապված աղմուկը, որ քաղաքում մարդիկ կխոսեն դրա մասին:

2. Սխալները գտի՛ր և

ա) ըստ կազմված խոսքի՝ կետադրությունը ճշտի՛ր, բ) ըստ կետադրության՝ խոսքը ճշտի՛ր:

Մի առիթով Սոֆոկլեսն ասաց, որ իմ մի ստեղծագործության երեք տողի վրա՝ երեք օր աշխատել եմ: -Երեք օ՜ր,- բացականչեց մեկ ուրիշ բանաստեղծ և ավելացրեց,- որ նույն ժամանակում ինքը հարյուր տող կստեղծեր: Սոֆոկլեսը պատասխանեց, որ միանգամայն հնարավոր է, բայց այդ ստեղծագործությունն ընդամենը երեք օր կապրեր:

Նախադասություններն ավարտի´ր:

Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչին որ չէինք սպասում։
Հաճախ պատահաբար ենք  գտնում այն, ինչ որ փորձում էինք գտնել, բայց չէինք գտնում:

Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչից որ շատ ենք փնտրել :

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, իսկ չփնտրածը չենք գտնում:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, այսինքն՝ լավ, է որ գտնում ենք:

Հաճախ տարիներով  փնտրածը պատահաբար գտնում ենք, բայց և այնպես գտածը չենք կարևոորում:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, քանի որ այդպես էլ է պատահում:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, որպեսզի հավատանք հրաշքի:

3. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ նոր բարդ բառեր  ստացիր:
Օրինակ՝ բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ):  
ա) Ջրահարս, ծովանկար-Ջրանկար, ծովահարս,
բ) ժանգապատ, արծաթագույն-Ժանգագույն, արծաթապատ։
գ) հողմածին, ջրաղաց-Ջրածին, հողմաղաց։
դ) զորագունդ, երկրամա-Զորամաս, երկրագունդ։
ե) հեռախոս, գրագիր-հեռագիր, գրախոս։

4) Կետերի փոխարեն գրիր ամբողջ (ողջ) կամ բոլոր (ը) դերանունները:

Բոլոր նախադասությունները ճիշտ են գրված:

Ողջ գիրքը մի օրում կարդաց:

Բոլոր խնդիրները փորձի´ր լուծել:

Ողջ խնդրագիրքն արդեն վերջացրել է:

Բոլորը վազում էին ինչ-որ մեկի հետևից:

Ամբողջ ժողովուրդն է սպասում քեզ:

Բոլոր մարդիկ ինչ-որ բանի են սպասում:

Ամբողջ հոտը շարժվեց ձայնի ուղղությամբ:

Բոլոր գառներն ու ուլերը ցրվեցին:

Ողջ աշխարհը ոտքի տակ է տվել:

Բոլոր երկրներում եղել Է:

Բոլորը նույն բանն են պնդում:

Ողջը հրդեհից այրվեց:

Leave a comment