Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում…
Եվ ես արթնացա խնդության ցավից .—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում…
Day: February 5, 2025
Հայոց լեզու
05.02.25
1.Տրված նախադասություններն ուղղի՛ր:
Իսկ մողեսները, երբ արևը տաքացնում էր քարերը, նրանք պառկում էին քարերին-Երբ արևը տաքացնում էր քարերը, մողեսները պառկում էին քարերին: Փորձված որսորդը, երբ գիշերը եղեգները խշշում են, նա լարում է լսողությունը-Երբ գիշերը եղեգները խշշում են, փորձված որսորդը՝ լարում է լսողությունը: Սննդաջիլերը, որոնք երկար ժամանակ ավելորդ էին համարվում, այժմ ակնհայտ է, որ այդ նյութերն անհրաժեշտ են ստամոքսային համակարգի գործունեության համար-Սննդաջիլերը, որոնք ավելորդ էին համարվում, այժմ ակնհայտ է, որ այդ նյութերն անհրաժեշտ են ստամոքսային համակարգի գործունեության համար: Ընկերս, որպեսզի մինչև մութն ընկնելը հասներ տեղ, նա լուսաբացին ճանապարհ էր ընկել- Ընկերս՝ լուսաբացին ճանապարհ էր ընկել, որպեսզի մինչև մութն ընկնելը հասներ տեղ: Նա հուզված պատկերացնում էր այն աղմուկը, որ քաղաքում կառաջացնի իր հայտնագործությունը, և մարդիկ կխոսեն այդ մասին-Նա հուզված պատկերացնում էր իր հայտնագործության հետ կապված աղմուկը, որ քաղաքում մարդիկ կխոսեն դրա մասին:
2. Սխալները գտի՛ր և
ա) ըստ կազմված խոսքի՝ կետադրությունը ճշտի՛ր, բ) ըստ կետադրության՝ խոսքը ճշտի՛ր:
Մի առիթով Սոֆոկլեսն ասաց, որ իմ մի ստեղծագործության երեք տողի վրա՝ երեք օր աշխատել եմ: -Երեք օ՜ր,- բացականչեց մեկ ուրիշ բանաստեղծ և ավելացրեց,- որ նույն ժամանակում ինքը հարյուր տող կստեղծեր: Սոֆոկլեսը պատասխանեց, որ միանգամայն հնարավոր է, բայց այդ ստեղծագործությունն ընդամենը երեք օր կապրեր:
Նախադասություններն ավարտի´ր:
Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչին որ չէինք սպասում։
Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչ որ փորձում էինք գտնել, բայց չէինք գտնում:
Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչից որ շատ ենք փնտրել :
Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, իսկ չփնտրածը չենք գտնում:
Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, այսինքն՝ լավ, է որ գտնում ենք:
Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար գտնում ենք, բայց և այնպես գտածը չենք կարևոորում:
Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, քանի որ այդպես էլ է պատահում:
Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, որպեսզի հավատանք հրաշքի:
3. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ նոր բարդ բառեր ստացիր:
Օրինակ՝ բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ):
ա) Ջրահարս, ծովանկար-Ջրանկար, ծովահարս,
բ) ժանգապատ, արծաթագույն-Ժանգագույն, արծաթապատ։
գ) հողմածին, ջրաղաց-Ջրածին, հողմաղաց։
դ) զորագունդ, երկրամա-Զորամաս, երկրագունդ։
ե) հեռախոս, գրագիր-հեռագիր, գրախոս։
4) Կետերի փոխարեն գրիր ամբողջ (ողջ) կամ բոլոր (ը) դերանունները:
Բոլոր նախադասությունները ճիշտ են գրված:
Ողջ գիրքը մի օրում կարդաց:
Բոլոր խնդիրները փորձի´ր լուծել:
Ողջ խնդրագիրքն արդեն վերջացրել է:
Բոլորը վազում էին ինչ-որ մեկի հետևից:
Ամբողջ ժողովուրդն է սպասում քեզ:
Բոլոր մարդիկ ինչ-որ բանի են սպասում:
Ամբողջ հոտը շարժվեց ձայնի ուղղությամբ:
Բոլոր գառներն ու ուլերը ցրվեցին:
Ողջ աշխարհը ոտքի տակ է տվել:
Բոլոր երկրներում եղել Է:
Բոլորը նույն բանն են պնդում:
Ողջը հրդեհից այրվեց: