Թեմա՝ Հանրահաշվական կոտորակների բազմապատկումը և բաժանումը:
Կոտորակը կոտորակով բազմապատկելու համար պետք է համարիչը բազմապատկել համարիչով, իսկ հայտարարը՝ հայտարարով և առաջին արտադրյալը գրել համարիչում, իսկ երկրորդը՝ հայտարարում:
Հանրահաշվական կոտորակների արտադրյալը նույնաբար հավասար է մի կոտորակի, որի համարիչը հավասար է համարիչների արտադրյալին, իսկ հայտարարը՝ հայտարարների:
Եթե հնարավոր է, ապա ստացված կոտորակը կրճատում են:
Արտադրյալը սահմանվում է փոփոխականի միայն այն արժեքների համար, որոնց դեպքում կոտորակների հայտարարները հավասար չեն զրոյի:
Այսինքն՝ եթե A/B -ն և C/D -ն երկու հանրահաշվական կոտորակներ են, որտեղ A -ն, B -ն, C -ն և D -ն բազմանդամներ են, ապա A/B⋅C/D=A⋅C/B⋅D, որտեղ B≠0,D≠0:
Օրինակ
Կատարենք բազմապատկումը՝ 12a4/25b3⋅(−5b2/6a4)
Լուծում: Դրական և բացասական թվերի արտադրյալը բացասական թիվ է, այդ պատճառով կոտորակի առջևում դնում ենք մինուս նշանը:
Որպեսզի մի կոտորակ բաժանել մյուսի վրա, պետք է համարիչի կոտորակը բազմապատկել հայտարարի կոտորակի հակադարձ կոտորակով:
Օրինակ
Նույն կանոնը գործում է նաև հանրահաշվական կոտորակների դեպքում՝ կոտորակները բաժանելու համար պետք է համարիչի կոտորակը բազմապատկել հայտարարի կոտորակի հակադարձ կոտորակով:
Եթե հնարավոր է, ապա համարիչի և հայտարարի արտահայտությունները վերլուծվում են արտադրիչների և կրճատվում:
Կանոնը մնում է ուժի մեջ, երբ արտահայտություններից մեկը բազմանդամ է: Այդ դեպքում պետք է բազմանդամը ներկայացնել 1 հայտարարով կոտորակի տեսքով:
Օրինակ
Հարցեր և առաջադրանքներ։
1․Ինչպե՞ս են բազմապատկվում հանրահաշվական կոտորակները։
Հանրահաշվական կոտորակների բազմապատկման ժամանակ համարիչները բազմատկում ենք իրար, հայտարարները՝ իրար:
2․Ինչպե՞ս են բաժանվում հանրահաշվական կոտորակները։
Հանրահաշվական կոտորակների բաժանման ժամանակ առաջին կոտորակը թողնում ենք նույնությամբ, իսկ երկրորդը շրջում ենք և նույնպես բազմապատկում:
3․Կատարել գործողությունները․

Ա) a*c/b*d
Բ) x*b/y*a
Գ) 12/b
Դ) 2p/3q
Ե) ax2/2by2
Զ) 5x/2by
4․Ձևափոխել հանրահաշվական կոտորակի․

Ա) 2b(a-b)/a
Բ) 2(x-y)/xy
Գ) 4n/n+m
Դ) 2/b+1/(a+2)
Ե) X/2(x-y)
Զ) (4-m) (m+3)/ m2
5․Կատարել բազմապատկում և բաժանում․

Ա) q(p-q)/p2
Բ) a-3b/a2
Գ) (x+y)/2x
Դ) 3/4
6․Կատարել բազմապատկում և բաժանում․

Ա) 2n(m+n)
Բ) a3-b3
Գ) a+b/3b(a2+ab+b2)
Դ) (x3+y3)/2(x-y)2
Ե) 1/p+2q
Զ) 2(2a+b)/(2a-b)(a-2b)