1. Կետադրի՛ր:
Մենք՝ ես ու Ցոլակը, մտանք բակ:
Ընկերներս՝ գլխաբաց, չթե հասարակ շապիկով երկու տղա, քայլում էին գետափով:
Ես ու իմ ընկերը՝ Անդոն, հաց ենք տանում նրա հոր՝ բրուտ Ավագի համար:
Կարմիր շորերով աղջիկը՝ այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն՝ դուստրը իմ վաղեմի ծանոթի:
Քամին՝ աշխարհի հզոր ու անսանձ ոգին, վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը:
Մեր՝ երեխաներիս, աչքը չէր հեռանում արագիլներից:
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը՝ Բաֆուտի Ֆոնը:
Ծառերից՝ հազարամյա կաղնիներից կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:
2.Տրված պարզ նախադասությունները բարդեցրո՛ւ` ավելացնելով փակագծերում տրված հարցերին պատասխանող երկրորդական նախադասություններ:
Այս սայլը տեղից միայն մի ուժ կարող է շարժել: (ե՞րբ)
Այս սայլը տեղից միայն մի ուժ կարող է շարժել, երբ բոլորը համախմբվեն։
Քչերը գիտեն: (ի՞նչ)
Քչերը գիտեն իմ վախերի մասին։
Փորձարարները զղջում էին: (ինչո՞ւ)
Փորձարարները զղջում էին, քանի որ նրանց մոտ ոչինչ չստացվեց։
Նա բոլորովին չէր վախենում: (ինչի՞ց)
Նա բոլորովին չէր վախենում մթությունից։
Բոլորի հայացքներն ուղղվեցին նավի կողմը: (ո՞ր)
Բոլորի հայացքներն ուղղվեցին նավի կողմը, որը շուտով պետք էր շարժվեր։