1.Ամանաորյա բարեմաղթանքներ գրիր․․․
- Թող, որ գալիք ամանորը երջանիկ և ուրախ անցնի, բոլորի համար:
- Մաղթում եմ, որ մյուս տարի ձեր երազանքներն իրականան:
2.Պատմի՜ր քո սիրած ամանորյա ֆիլմի մասին։ Իմ սիրած ամանորյա ֆիլմը, դա տանը մենակն է: Այդ ֆիլմը, պատմում է մի ընտանիքի մասին, որը նոր տարվան ուզում էր, հանգսնտանալ ուրիշ երկրում, բայց նրանց տղան՝ Կեվինը մնում էր տանը, չգնալով իր ընտանիքի հետ և ընկնում բազում արկածների մեջ:
3.Սխալ գործածված ժամանակաձևերը գտի՛ր և ուղղի՛ր:
Դժվար է ասել, թև մեր ժամանակներում քանի՛ օր կպահանջվեր աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարվի նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլինի:
Թերևս մի ուրիշ բան չկար, որ մարդկային կյանքի մեջ այնքան շատ փոփոխություն մտցներ, որքան տրանսպորտը: Ժյուլ Վեռնի «Ութսուն օր աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշեց իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահղացումը: Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն զգա:
Մի մարդ ընկերոջը մի սնդուկ արծաթ պահ տվեց ու գնաց ճամփորդության: Երբ վերադարձավ, գնաց, իր ապրանքը վերցրեց, տուն բերեց: Բացեց ու ի՜նչ տեսավ… Սնդուկի մեջ միայն երկաթի կտորտանք էր: Ի՞նչ անի, ինչպե՞ս անի, որ իր փողերը ետ բերի: Մտածեց, մտածեց ու հնարը գտավ: Երբ հերթական զոհերին են տանում հրեշի մոտ, նրանց միանում է թագավորի տղան, որ հաղթեր ջրի ճամփան փակողին ու մարդկանց ազատեր ահավոր տառապանքներից: Ի՞նչ կանեիր, եթե հայտնվեր ու ամեն ինչ բացատրեր: Ի՞նչ կտաս, որ քեզ մի իսկական շուն նվիրեի: Ինչե՜ր կանեի, թե նորից սկսելու հնարավորություն ունենամ: Ի՜նչ ասես չէի տա, որ ուզածիս հասնեի:
4.Նախադասությունները տրված շաղկապական բառերից յուրաքանչյուրով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն: Երկրորդական նախադասություններն ընդգծի՛ր:
ա) Երբ, բ) թե չէ, գ) որ:
Գետը զայրանում է: Կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:
ա) Գետը զայրանում է, երբ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:
բ) Գետը զայրանում է թե չէ, կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:
գ) Գետը զայրանում է, որ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:
5..Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես:
Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների և դրանք տանում են դեպի այգիները:
Զրույցը լռում էր, քանի որ նրանք լսում էին ջրերի ձայնը:
Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ , երբ քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Վեր բարձրանալիս որսորդը զգաց որ մեկը հետևում է իրեն:
Անունը Ծիրանի տափ է և ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:
Ժամանակին հսկաներ են ապրել և իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ և կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
Ես ուրախ կլինեմ եթե ամեն ինչ կկարգավորվի:
Դու քաջ ես ու անձնվեր ու դու կարդարացնես մեր հույսերը: Մարդու արյունատարմազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հագար կիլոմետրի է հասնում, ու դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է: